Լրահոս
2025-09-27
-
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Ավելին20:0027.09.25 -
ՔաղաքականԻմաստ ունի, որ Ալիևը պարզաբանի՝ ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով․ Փաշինյան«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։Ավելին19:5427.09.25 -
Քաղաքական«Մեր ձևով» շարժման անդամներն Արմավիրում ներկայացրել են գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականը«Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային այցերը շարունակվում են: Սեպտեմբերի 24-ին շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Արմավիրի մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղեր: Շարժման անդամները շրջայց կատարեցին նշված գյուղական բնակավայրերում, ուսումնասիրեցին գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվեցին տեղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման հիմնական ուղղությունները և նպատակները: Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում Հայաստանի և, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականի շուրջ:Ավելին19:4527.09.25 -
ԻրավականԴաժան սպանություններ՝ քաղաքական թեժ բախումներից հետո՞. Փարաքարի ողբերգության մեղավորըՔննչական կոմիտեն հաստատել է՝ Մերձավանում սպանության գործով կա մեկ ձերբակալված: Կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է: Իր եղբոր սպանությունից հետո նա անձամբ Նիկոլ Փաշինյանին էր դիմել բացահայտման խնդրանքով: Հիմա ոստիկանությունը նրան վենդետա է վերագրում:Ավելին19:3027.09.25 -
ՔաղաքականՊլանավորված պարտություն. Օր 1Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա, ու սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որը ձգվեց 44 օր։ Պատերազմի ամբողջ ընթացքի, մարտադաշտում և դիվանագիտության մեջ կատարվողի մասին շատ բան լայն հանրությանը հայտնի չէ, որովհետև պատերազմն ընթացավ «ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ» բթացնող հայտարարությունների ներքո, արգելվեցին հրապարակումները, տուգանքի արձանագրումների տակ լռեցվեց մամուլը, և սկսեցին միայն պաշտոնական տեղեկություններ ողողել համացանցը։ Բթացվեց հանրության զգոնությունը։ Եվ այն պահին, երբ ժողովրդին թվում էր, թե հայկական ուժերը ազատագրել են նաև Դաշտային Ղարաբաղը, անսպասելիորեն հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի անունից ստորագրում է կապիտուլյացիա, որով հանձնում է անգամ այն ինչը մեր զինված ուժերը արյունով պահել էին։ «44 օրյա․ պլանավորած պարտություն»․ այսպես է կոչվում Yerevan.Today-ի նախագիծը, որում ներկայացնում ենք պատերազմի 44-օրյա ողջ ընթացքը՝ այն ամենը, ինչ մատուցվում էր հանրությանը՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական, զինվորական գործիչների վրա ճնշում բանեցնելով, որպեսզի իրականությունը թաքցվի հանրությունից։ Պատերազմի յուրաքանչյուր օրը կներկայացնենք մեկ տեսանյութով։ Տեսանյութում է, այն ամենն է ինչ տեսել և ապրել ենք այդ օրերին՝ պաշտոնական հրապարակումներով և փոքր մասն այն ամենի, ինչը թաքցվում էր հանրությունից։Ավելին19:1527.09.25 -
ՔաղաքականԷջմիածնում նախընտրական քեֆ են արել իշխանականները պատերազմի տարելիցի օրըԷջմիածնում նախատեսված արտահերթ ՏԻՄ ընտրություններից մոտ 2 ամիս առաջ՝ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին իշխանական էլիտան ճաշկերույթ է կազմակերպել գործարարների հետ Վաղարշապատի «Դվին» ռեստորանում:Ավելին19:0727.09.25 -
ՄիջազգայինՈւկրաինան արդեն մեկ ամիս է, ինչ օգտագործում է իսրայելական Patriot հակաօդային պաշտպանության համակարգը․ Զելենսկի«Իսրայելական համակարգը գործում է Ուկրաինայում մեկ ամիս։ Մենք աշնանը կստանանք երկու Patriot համակարգ», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասաց Զելենսկին ուկրաինական UNIAN լրատվական գործակալության Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։Ավելին19:0027.09.25 -
Հասարակական«Կներեք, տղերք…»․ Կարին Տոնոյան44-օրյա պատերազմում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Ավելին18:4527.09.25 -
Հասարակական30-ամյա տղամարդը էլեկտրական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել․ բժիշկները արձանագրել են նրա մահըՍեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի տներից մեկը, որտեղ արձանագրել են 30-ամյա Կարլեն Ս․-ի կենսաբանական մահը։Ավելին18:3627.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Արյան վրեժ՝ քաղաքական հողի վրա. Փարաքարի ընտրական բախումից՝ մինչև սպանություններՀայլուր 18։30 Արյան վրեժ՝ քաղաքական հողի վրա. Փարաքարի ընտրական բախումից՝ մինչև սպանություններԱվելին18:3027.09.25 -
ՀասարակականՍուրբ Գևորգի մասունքը բերվեց Սուրբ Գևորգ եկեղեցիՍեպտեմբերի 27-ին Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է: Սուրբ Գևորգ զորավարի տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը: Եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչը Տեր Խորեն քահանա Բերթիզլյանն էր: Քանի որ այս տարի տոնը համընկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցի հետ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ` հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հոգու խաղաղության ու հանգստության համար:Ավելին18:1527.09.25 -
ԻրավականՄԻՊ-ը վերահաստատել է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պшտերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին18:0027.09.25 -
ՀասարակականԱնհայտ կորած զինվորների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ-ի դիմացԱյս պահին 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։Ավելին17:5427.09.25 -
ՀասարակականՍիսիան-Լծեն ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և ավտոցիստեռնը. կա տուժածՍեպտեմբերի 27-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։Ավելին17:4527.09.25 -
ՀասարակականՎա՜յ, իմ բալա. զավակներին միայն երազում տեսնող ծնողներըՎա՜յ, իմ բալա. զավակներին միայն երազում տեսնող ծնողներըԱվելին17:3527.09.25 -
ՀասարակականՀայտնի են Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողության վայրն ու օրըՌեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանի վերջին հրաժեշտը տեղի կունենա կիրակի օրը, հայտնել է նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և ՌՏ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: «Շատերը գրում են հրաժեշտ տալու հնարավորության մասին։ Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին և, այնուամենայնիվ, սիրում են նրան և կցանկանան հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի ժամը 15:00-ից Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում»,-գրել է նա Telegram-ի ալիքում: Սիմոնյանը նաև խնդրել է ըմբռնումով մոտենալ անվտանգության միջոցառումներին և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթել և սիրել են Քեոսայանին: Սիմոնյանն ամուսնու մահվան մասին հայտնել է ուրբաթ օրը։ Հունվարի սկզբին նա պատմել էր, որ Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ։ Քեոսայանը ծնվել է 1966թ.հունվարի 4-ին Մոսկվայում, կինոյի հետ սերտորեն կապված ընտանիքում: Ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը: 1992-ին տեղի ունեցավ Քեոսայանի դեբյուտը կինոյում. նա նկարահանեց «Կատկան և Շիզը» ֆիլմը: 1990-ականներին Քեոսայանը հիմնականում նկարահանել է երգիչների տեսահոլովակները, նա աշխատել է Միխայիլ Շուֆուտինսկու, Լեոնիդ Ագուտինի, Իրինա Ալեգրովայի, Իգոր Սարուխանովի, Նատալյա Վետլիցկայայի հետ։ Ռեժիսորը նկարահանել է բազմաթիվ հեռուստաֆիլմեր, նրա աշխատանքներն արժանացել են «Կինոտավր»-ի և ՏԷՖԻ մրցանակների: Քեոսայանը շատ է աշխատել հեռուստատեսությունում, եղել է տարբեր հեռուստաալիքների հաղորդումների հաղորդավար։ 2024 թվականին նա ստացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։Ավելին17:2027.09.25 -
ԻրավականՄերձավանում 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության գործն ամիսներ առաջ է հանձնվել դատարան. դատախազությունԻ պատասխան զանգվածային լրատվության միջոցներում տարածված այն քննադատությունների, թե Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում 2025 թվականի փետրվարի 5-ին կատարված սպանության դեպքով «լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննություն չի իրականացվել կամ քննությունը դանդաղ է ընթացել», Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված քրեական վարույթի նյութերը՝ 15 մեղադրյալների վերաբերյալ, դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնված են դատարան: «Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված թիվ 57118925 քրեական վարույթով՝ ծանրացնող հանգամանքներով խուլիգանության, ծանրացնող հանգամանքներով ֆիզիկական ներգործության, մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացված Արսեն Նորիկի Մարդոյանին, Գառնիկ Սամվելի Մաթևոսյանին, Գեորգի Ավետիքի Մանուկյանին, Տիգրան Քաջիկի Մանուկյանին, Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանին, Վահրամ Կոստանի Նահապետյանին, Անդրանիկ Ռազմիկի Բրուզյանին, Արսեն Կոստանի Նահապետյանին, Արտյոմ Արթուրի Հակոբյանին, Սևակ Սուրենի Գալստյանին, Պայքար Լևոնի Գրիգորյանին, Վլադիմիր Արմենի Խդրյանին, Մարզպետ Արմենի Գալստյանին և Արթուր Արմենի Գալստյանին: Արսեն Մարդոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Մեղադրյալ Գառնիկ Մաթևոսյանի, Գեորգի Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Մարտիկ Բաղդասարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Վահրամ Նահապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Անդրանիկ Բրուզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն բողոքարկման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը, վարույթն իրականացնող մարմնի կողմից ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Արսեն Նահապետյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Արտյոմ Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Սևակ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի. ընտրվել է վարչական հսկողություն և 3 միլիոն դրամ գրավը: Մարզպետ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարել է մասնակի՝ ընտրելով տնային կալանքը և 3 միլիոն դրամ գրավը: Արթուր Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է մասնակի և խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի՝ ընտրելով վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները: 2025 թվականի ապրիլի 29-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ըստ էության քննելու: 2025 թվականի մայիսի 27-ին մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս դատարանը մեղադրյալ Պայքար Լևոնի Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 10.500.000 դրամի չափով և բացակայելու արգելքը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատարանը մեղադրյալ Վլադիմիր Արմենի Խդրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 1.500.000 դրամի չափով և բացակայելու արգելքը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատարանը մեղադրյալներ Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանի, Մարզպետ Արմենի Գալստյանի, Արսեն Նորիկի Մարդոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկրարաձգել է 3 ամիս ժամկետով, իսկ բացակայելու արգելքը թողել է անփոփոխ: Նշված որոշումները Դատախազությունում ստացվել են 2025 թվականի հունիսի 4-ին: Պայքար Լևոնի Գրիգորյանի և Վլադիմիր Արմենի Խդրյանի վերաբերյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ քրեական դատարան. բողոքները մերժվել են: Թիվ 57118925 քրեական վարույթից անջատված մեկ այլ քրեական վարույթի՝ ըստ մեղադրանքի Արմեն Արամի Ղազարյանի Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննությունն ավարտվել է, և 2025 թվականի հունիսի 9-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասութան առաջին ատյանի քրեական դատարան: Արմեն Արամի Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին17:1327.09.25 -
ՄիջազգայինԻրանի նախագահը մերժել է ԱՄՆ առաջարկը հարստացված ուրանը հանձնելու մասինԱՄՆ-ն առաջարկել է երեք ամսով հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը Իրանի նկատմամբ, բայց դրա դիմաց պահանջել է ամբողջ հարստացված ուրանի փոխանցումը։Ավելին17:0027.09.25 -
ՀասարակականՀաղարծնի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել նահատակված քաջամարտիկների համարԱյսօր՝ Սուրբ Գևորգ զորավարի տոնին, Սուրբ և Անմահ պատարագ մատուցվեց Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ Արժանապատիվ տեր Արտակ քահանա Միրզոյանի, տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից։ Տեր Հայրը պատարագին ներկա հավատացյալներին և մանուկներին պատմեց Տոնի խորհրդի և Սուրբ Գևորգ զորավարի անկոտրում ոգու մասին, այնուհետև կատարվեց հոգեհանգիստ Արցախյան 44-օրյա պատերազմում և Հայրենիքի համար նահատակված բոլոր քաջամարտիկների համար։Ավելին16:4027.09.25 -
ԱշխարհՍիրիայի դատարանը նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվելՍիրիայի զինված ընդդիմադիրները 2024թ, դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն և տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։Ավելին16:2027.09.25