Լրահոս
2025-10-14
-
ՄիջազգայինԳազայի անվտանգության ապահովման և կառավարման շուրջ դժվար քննարկումներ են սկսվել․ Կատարի ԱԳՆ«Մենք հավատում ենք ծրագրին և մենք նրա (Թրամփի) հետ շատ սերտորեն համագործակցել ենք այս ծրագրի և դրա իրականացման համար, բայց կարևոր է ասել, որ առջևում դժվարին մարտահրավերներ կան։ Մենք բոլորս պետք է միասին աշխատենք՝ ապահովելու, որ այն իրականացվի», - ասել է նա։Ավելին11:4514.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է․ «Հայաքվե»«Փաշինյանի վերարտադրվելը շատ մեծ հարցականի տակ է անգամ այն պայմաններում, երբ նա իշխանության մի շարք հավանական հավակնորդների ազատազրկել է։Ավելին11:3514.10.25 -
ՀասարակականԳյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հացի արտադրամասը աշխատել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես՝ • շինությունների նախագծումը, կառուցվածքը, չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց հոսքերը, • պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները, ինչպես նաև դարակաշարերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։Ավելին11:3014.10.25 -
ՄիջազգայինԹրամփը քննադատել է Time ամսագրի շապիկին իր լուսանկարըԱմերիկյան Time ամսագիրը երկուշաբթի հրապարակել է շապիկը, որը նվիրված է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ համաձայնության գալու հարցում Թրամփի դերին: Քիմ Քարդաշյանը հրապարակել է ԱՄՆ-ի նախագահի լուսանկարը ներքևի ձախ անկյունում ներկայացված էին վերնագրեր և հեղինակներ, որոնք ավելի վաղ ամսագրում հոդվածներ էին գրել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտին Թրամփի դերի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Սա, հնարավոր է, բոլոր ժամանակների ամենավատ լուսանկարն է։ Նրանք անհետացրին իմ մազերը և գլխիս վերևում դրեցին ինչ-որ լողացող բան, որը նման էր լողացող թագի, բայց չափազանց փոքր։ Շատ տարօրինակ է։ Ես երբեք չէի սիրում լուսանկարվել ցածր անկյունից, բայց սա շատ վատ լուսանկար է»,-Truth Social-ում հրապարակման մեջ քննադատել Է Թրամփը շապիկը՝ նշելով, որ լուսանկարը պետք է հետ կանչել։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը նշել է, որ հոդվածը համեմատաբար վատ չէր։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երկուշաբթի օրը Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, այդպիսով ազատ են արձակվել ողջ մնացած բոլոր պատանդները: Պաղեստինի բանտարկյալների գործերով մեդիաֆիսը հաստատել է, որ Իսրայելը, հետևելով պայմանավորվածությանը, ազատ է արձակել Գազայի հատվածից 1718 բանտարկյալների, որոնք վերադարձել են անկլավ, և 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնք ցմահ բանտարկություն էին կրում կամ երկար ժամանակ, նրանց ուղարկել են պաղեստինյան այլ տարածքներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ: Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելն իր զորքերը հետ կտանի մինչև ոլորտի ներսում համաձայնեցված գիծը և իսրայելական բանտերից ազատ կարձակի հարյուրավոր պաղեստինցիների, այդ թվում ՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածների: Գազայում իրադրության կարգավորման Թրամփի պլանը, որը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին, ներառում է 20 կետ եւ նախատեսում է անհապաղ հրադադար՝ 72 ժամվա ընթացքում պատանդներին ազատ արձակելու պայմանով: Փաստաթուղթը նաև առաջարկում է, որ ՀԱՄԱՍ-ը և այլ պաղեստինյան խմբավորումները չմասնակցեն Գազայի հատվածի կառավարմանը ոչ ուղղակիորեն, ոչ էլ անուղղակիորեն վերահսկողությունը պետք է անցնի տեխնոկրատ իշխանություններին՝ միջազգային վերահսկողության ներքո՝ հենց Թրամփի գլխավորությամբ:Ավելին11:1514.10.25 -
ՀասարակականԵրևանում հերթական անգամ թալանել են քաղաքացուն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենանԱյսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել:Ավելին11:0014.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.77 դրամ:Ավելին10:4514.10.25 -
ՄիջազգայինԷրդողանը կարող է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը. ԹրամփՈւկրաինայի մասին չեմ կարող ասել, բայց (ՌԴ նախագահ) Պուտինը հարգում է նրան։ Նա (Էրդողանը) իմ ընկերն է»։Ավելին10:4214.10.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը Մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է առգրավել։Ավելին10:3614.10.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին10:3114.10.25 -
ՔաղաքականՈրոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետՇենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հայտարարությունը․ «Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։ Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»։Ավելին10:2414.10.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին10:1514.10.25 -
ԻրավականՇենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին. «Հրապարակ»ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, դատարանն այսօր փոխել է`կիրառելով վարչական հսկողություն, համակցված` բացակայելու արգելքով:Ավելին10:1214.10.25 -
ՍփյուռքՊոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցումԹուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։Ավելին10:0914.10.25 -
Մամուլի տեսությունԿարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում. «Հրապարակ»ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժումը վարկաբեկելուն: ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով հետեւում են շարժման բոլոր շարժերին եւ ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։Ավելին10:0414.10.25 -
Մամուլի տեսություն3 անշարժ գույք, 2 մեքենա, 25 հազար դոլար կանխիկ միջոցներ. ինչ է հայտարարագրել Դավիթ Առուշանյանը. «Ժողովուրդ»Դավիթ Առուշանյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք. 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երեւանում, եւ ավտոկայանատեղի, որն Առուշանյանը գնել է Կենտրոն վարչական շրջանում։Ավելին10:0014.10.25 -
Մամուլի տեսությունԻնչպես Հայաստանը հասցրին անդունդի եզրին. փաշինյանական պարտության ծանր հետևանքները. «Փաստ»Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցի էջում հրապարակում էր արել՝ այս անգամ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնված էր կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» խաղաղության տրամաբանության վրա է լինելու։ Այն, որ նման բաժանումն արհեստական է, այլ խնդիր է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք: Ոչ պակաս վտանգավոր է, որ նա փորձում է ցույց տալ, թե իբր 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է գոհացուցիչ իրավիճակ, որը տանում է դեպի խաղաղություն։ Այսինքն, մուտք ենք գործում դեպի երկար սպասված «խաղաղության դարաշրջան»։Ավելին09:5414.10.25 -
Մամուլի տեսությունԽոշոր բիզնես. վիզայի համար հերթագրվելն անգամ դարձել է անհնար. «Փաստ»Օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման «դինամիկ ընթացքը»: Այս ձևակերպումն արդեն նորություն չէ, այն պարբերաբար դաշտ է նետվում ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ հայաստանյան պաշտոնյաների հանդիպումներից հետո: Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ու էկոնոմիկայի նախարարը մեծ ոգևորությամբ ազդարարում էին հունգարական ավիափոխադրողի՝ Հայաստանում «բազավորվելու» մասին: Նրանք նաև «աննախադեպ» հաջողություն էին համարում, որ հայաստանցիները էժան ու առանց խոչընդոտ կարող են ճամփորդել: Դե, մոտավորապես՝ «Հռոմում սուրճ խմել»:Ավելին09:5014.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4514.10.25 -
Մամուլի տեսություն623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5. «Ժողովուրդ»ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որին լայն շրջանակներ բնորոշում են որպես «մահվան նախարար», համակարգային կոռուպցիայի մեջ է թաթախված, որը բացահայտել է ՀՀ ֆինանսների նախարարությունը իր` 2021թվականի դեկտեմբերի 9-ին կազմած ակտով:Ավելին09:4214.10.25 -
Մամուլի տեսությունՎարդան Ղուկասյանի դեմ ճնշումները անցել են ստվերային փուլ․ «Իրավունք»Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ճնշումները անցել են ստվերային փուլի։ Մասնավորապես, տեղի աղբյուրների համաձայն, Ղուկասյաններին 24/7 գրաֆիկով հսկում են իրավապահները` քաղաքացիական հագուստով եւ աչքի չընկնող մեքենաներով։Ավելին09:3814.10.25