Լրահոս
2025-10-14
-
ՔաղաքականՀայաստանում ստեղծվել է մի իրողություն, որտեղ թվում է` կազմակերպվածության նշույլ կարելի է գտնել միայն հանցագործ աշխարհում. Վիտալի ՄանգասարյանՆշեմ նաև, որ վերջին տարիներին ոստիկանության համակարգի թվաքանակը զգալիորեն աճել է, սակայն դրան զուգահեռ հանցագործությունների թիվը ոչ թե նվազել, այլ կտրուկ աճել է։Ավելին14:3714.10.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը․ փաստաբանԱդրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի: Այս մասին այսօր ասուլիսին ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: «Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը»,- ասել է նա: Փաստաբանը նշել է, որ մինչև հունիսի 17-ը Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է։ «ՀՀ կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար»,- ասել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:Ավելին14:2614.10.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱյս մասին հայտնՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանաում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին14:1514.10.25 -
ՄիջազգայինՎենեսուելան փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում«Որպես ռեսուրսների ռազմավարական վերաբաշխման մաս որոշում է կայացվել Նորվեգիայի Թագավորությունում և Ավստրալիայում դեսպանատները փակելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ, որը Վենեսուելայի արտգործնախարար Իվան Խիլը հրապարակել է իր Telegram ալիքում։Ավելին14:0014.10.25 -
ՀասարակականԲողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիներիՄասնավորապես, ՄԱԿ գլխավոր քարտուղար Ա․ Գուտերեշին կներկայացվի նշված եզրակացությունը չեղարկելու և նոր քննություն իրականացնելու, ինչպես նաև, Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ պատանդներին ու գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ։Ավելին13:5214.10.25 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածՀոկտեմբերի 14-ին, ժամը 10։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտիրոս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին13:4514.10.25 -
ՔաղաքականԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանի լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո: «Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից և շուրջ 6 տարի իր նշանակալի ներդրումն է ունեցել Հանձնաժողովի կայացման և հակակոռուպցիոն համակարգի զարգացման գործում։ Լիլիթ Ալեքսանյանը որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր երախտագիտությունն է հայտնում տիկին Ալեքսանյանին արդյունավետ աշխատանքի և նվիրումի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին13:4014.10.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերում երկու երկրների մասնակցության, ինչպես նաև ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներում համագործակցության կարևորությանը: ՀՀ փոխվարչապետը և Ղազախստանի դեսպանը երկուստեք ընդգծել են առևտրատնտեսական, թվայնացման, մշակույթի ու կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման համար առկա ներուժը ու այն իրացնելու համար երկու բարեկամ երկրների պատրաստակամությունը:Ավելին13:3014.10.25 -
ՔաղաքականՄիրզոյանը հույս ունի, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվենՀաստատված խաղաղության պայմաններում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված պայմաններում դեռևս կան որոշ հարցեր, որոնք լուծման և հավելյալ ջանքերի կարիք են զգում: Այս մասին Երևանում Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ տեղի ունեցող համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցն է: Մենք ամենօրյա աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այս պահին ուզում եմ հույս հայտնել, որ այս առումով մենք լավ նորություն կունենանք: Բառացիորեն երեկ նաև Շարմ էլ Շեյխում ևս կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը»,- նշել է նա:Ավելին13:2714.10.25 -
ԻրավականՄերձավանի սպանության նախապատրաստության գործով ձերբակալվածն ազատ է արձակվել․ ArmlurՀիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանվեց և սպանության գործով կա 2 կալանավորված անձ։ Դեպքից հետո Մերձավանում իրավիճակը շարունակում է լարված մնալ և իրավապահները տեղեկություններ ունեին, որ նոր սպանություն է նախապատրաստվում, ինչից հետո մի շարք բնակարաններում խուզարկություն սկսվեցև մեկ անձ ձերբակալվեց։ Վերջինիս ազատ են արձակել։Ավելին13:2414.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն, Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը պարտավորվել են պահպանել Գազայի շուրջ համաձայնությունները«Մենք ողջունում ենք Գազայի հատվածում համապարփակ և կայուն խաղաղության շուրջ համաձայնությունների ձեռքբերման առաջընթացը, ինչպես նաև Իսրայելի բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները տարածաշրջանի իր հարևանների հետ։ Մենք պարտավորվում ենք համատեղ աշխատել այդ ժառանգության իրականացման և պահպանման համար՝ ստեղծելով ինստիտուցիոնալ հիմքեր, որոնց վրա ապագա սերունդները կարող են միասին բարգավաճել խաղաղության պայմաններում», - նշվում է փաստաթղթում։Ավելին13:1514.10.25 -
ԻրավականԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ՝ զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան«Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական սխալներն ու թերությունները չընդունելն է: Դա միշտ ծանր հետևանքներ է հարուցում հենց այդ իշխանության կամ ռեժիմի ներկայացուցիչների համար՝ իշխանությունից զրկվելու պահից սկսած: Այլ կերպ ասած, անարդարության ու ծանր հետևանքներ բերած քաղաքականության համար կրկնապատկվելու է տվյալ իշխանության ներկայացուցիչներին պատժի ենթարկելու հանրային պահանջը: Հենց այս ուղին է բռնել ՀՀ-ում անսխալականության ու ամբարտավան մեծամտության գերավելցուկ ունեցող ներկայիս ուզուրպատորների իշխանավարումը:Ավելին13:0714.10.25 -
ՀասարակականԱնդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով։ Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են կատարված շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարին տեղում զեկուցվել է, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են ըստ նախատեսվածի: Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։Ավելին13:0014.10.25 -
ԻրավականՎերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից. Զոհրաբյան«… Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկում կամ պետական այլ պահպանվող հաստատությունում փաստաբանի մասնագիտական աշխատանքն անխոչընդոտ իրականացնելու համար օրենսդրորեն սահմանվել են որոշակի երաշխիքներ: Այդպիսի երաշխիքների թվում նախատեսվել են նաև իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) անարգել տեսակցելու, իր մոտ քրեական վարույթին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ ունենալու՝ մեղադրյալի իրավունքները։ Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի բնականոն աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: »Ավելին12:4514.10.25 -
ՀասարակականԱրամուսում ամուսիններին սպանած տղամարդը ժամեր անց Զովաշենում սպանել է ևս 2 հոգուԱրամուսում ամուսիններին սպանած տղամարդը հրազենի գործադրմամբ սպանել է ևս 2 հոգու: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են: Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից: Իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին նրան:Ավելին12:3814.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Անսպասելի քայլ. Մեծ Բրիտանիան կտրուկ վերանայում է կովկասյան քաղաքականությունըՀայլուր 12։30 Անսպասելի քայլ. Մեծ Բրիտանիան կտրուկ վերանայում է կովկասյան քաղաքականությունըԱվելին12:3014.10.25 -
ՀասարակականԲնակիչներն ահազանգում են․ գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Էրեբունի վարչական շրջանում«Մոտ 2 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, դիտահորից կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է:Ավելին12:1514.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 14.10.2025Մամուլի տեսություն 14.10.2025Ավելին12:0514.10.25 -
ՔաղաքականՆվաստացումը միշտ բերում է նոր պատերազմի և արյան․ մնացածը ընդամենը նախընտրական երգեր ու պարեր են․ Արման ԱբովյանՀայերի ցեղասպանությունն Արցախում, հինգ հազար սպանված և տասնյակ հազարավոր վիրավորներ, հայերի արտաքսումը իրենց բնօրրան Արցախից, Հայաստանի տարածքների օկուպացիա, Հայաստանի մասնատումը TRIPP -ի (զանգեզուրի միջանցք) վիժվածքածին նախագծի ներքո, Հայաստանի շուրջ կուտակվող ռազմական վտանգների գեներացնում և այլն: Այս ամենը Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» է։Ավելին12:0014.10.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահն առանձնազրույց են ունեցելՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին11:4814.10.25