Լրահոս
Տարածաշրջան
23:56
14.04.26
389

Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

Img default alt hy

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 171 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել Իրանին։ 

Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ սա վերջին վեց շաբաթվա ընթացքում արտերկրից ուղարկված առաջին նմանատիպ խմբաքանակն է: 14 բեռնատարներից բաղկացած շարասյունը տեղ հասած օգնությունը տեղափոխել է Հորդանանի պահեստներից։ 

Այն նախատեսված է շուրջ 25 հազար մարդու համար և ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ՝ սննդից մինչև արևային լամպեր ու հիգիենայի հավաքածուներ։ 

Բացի այդ, Իրանի Կարմիր մահիկի ընկերությանը նվիրաբերվել է 200 գեներատոր և 100 էլեկտրական պոմպ՝ փրկարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։