Լրահոս
Քաղաքական
22:53
08.06.19
111

Հարկային փոփոխություններ. անխուսափելի թանկացումնե՞ր

 

Թեև Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին՝ չարչրկված օրինագիծը, բայց որոշ տնտեսագետներ սա անընդունելի են համարում՝ տնտեսական հեղափոխություն հռչակած երկրի համար: Անհանգստացնող է հատկապես՝ համահարթեցված եկամտահարկի մասին կետը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեկնաբանում է, որ հավասար հարկվելով՝ հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի աղքատանալու են: Եթե խորհրդարանը ընդունի այս փոփոխությունները՝ 28-30 մլրդ դրամ քիչ հարկ է հավաքելու՝ դրա տեղը լրացնելով՝ այլ հարկերի բարձրացմամբ: