Լրահոս
Իրավական
09:24
15.04.26
614

Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն:

Դատարանը մերժեց տնային կալանքի քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ իրավապահ մարմինները քննարկում էին Ղումաշյանին մեղադրանք առաջադրելու հարցը՝ «բարեգործությանն առնչվող հոդվածով»։

Նշենք, որ Գոհար Ղումաշյանը մանկահասակ երեխայի մայր է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նաև ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը։