Լրահոս
Տարածաշրջան
22:39
14.04.26
224

Ֆիդանն ու Արաղչին քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը․ ՏԱՍՍ

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և քննարկել Իսլամական Հանրապետության ու ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև ընթացող բանակցությունների ընթացքը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Հեռախոսազրույցը կայացել է այսօր։ Նախարար Ֆիդանը Իրանի գործընկերոջ հետ քննարկել է Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացը»,- նշել է աղբյուրը։

Ապրիլի 11-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրել են երկու կողմերը, մի շարք հակասությունների պատճառով նրանց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության հետագա հեռանկարները մնում են անորոշ։