Լրահոս
Հասարակական
15:00
15.09.25
122

Վիճաբանություն և դանակահարություն Երևանում. վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: 
 
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ու.-ն է:
 
Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Երևանի տնտեսագիտական համալսարանի դիմաց գտնվող այգուց: 
 
Քրեական և համայնքային ոստիկանները հիվանդանոցի տարածքից Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել մոտ 15 քաղաքացու, ովքեր կասկածվում են կամ վիճաբանությանն ու դանակահարությանը մասնակցություն ունենալու, կամ ականատես լինելու մեջ: