Լրահոս
Հասարակական
22:25
12.09.25
393

Վայոց Ձորի բնակչի մոտ հայտնաբերվել է մենինգոկոկային վարակ. նա մահացել է

Img default alt hy

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

Ի՞նչ է մենինգոկոկային վարակը

Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: