Լրահոս
Միջազգային
16:13
12.09.25
131

Թրամփը կմասնակցի սպանված ակտիվիստի թաղմանը. նոր մանրամասներ՝ Քըրքի սպանությունից

Միացյալ նահանգներում պատրաստվում են ամենադիտվող փոդքասթի հեղինակի՝ Չարլի Քըրքի հուղարկավորությանը: Թաղման արարողությանը մասնակցելու է նաև Սպիտակ տան ղեկավարը, որի գաղափարներն ամենակատիվ տարածողն էր Քըրքը: Քըրքի մարմինը Յուտայից տեղափոխվել է Արիզոնա՝ Միացյալ Նահնգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ուղեկցությամբ՝ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Նրան գնդակահարծին դեռ փնտրում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն: