Լրահոս
Հասարակական
18:58
14.09.25
219

Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը, նա ձերբակալության ժամանակ վիրավորվել է

Img default alt hy

Այսօր Ստեփանակերտ քաղաքի հայազգի բնակիչ, 1967 թ․ ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը, իր բնակության վայրից գնացել է քաղաքի մերձակայքում գտնվող անտառային հատված, որտեղից վերցրել է նախապես այնտեղ թաքցրած «Կալաշնիկով» ինքնաձիգը, դրան պատկանող փամփուշտներով լի 4 պահունակ, ինչպես նաև 5 հատ նռնակ։ Նա փորձել է մոտենալ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող միջոցառման վայրին, սակայն ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է։

Այս մասին APA-ին տեղեկացրել են Ներքին գործերի նախարարությունից։

Նշվել է, որ այդ ընթացքում Կ․ Ավանեսյանը 3 ձեռքի նռնակ նետելով և ինքնաձիգից կրակ բացելով զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։

Պատասխան կրակոցի հետևանքով Կ․ Ավանեսյանը վիրավորվել է և ձերբակալվել։

Գործողության ժամանակ մեկ ոստիկան է վիրավորվել։

Գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ հարուցվել է քրեական գործ, իրականացվում են օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ։