Լրահոս
Քաղաքական
22:04
15.09.25
164

Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը խաղաղություն չի բերելու. տարբերակներ է առաջարկում ընդդիմությունը

Ե՞րբ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը: Իշխանությունը պնդում է, թե այդ ուղղութամբ ինտենսիվ աշխատում է Բաքվի հետ եղած փաստաթղթերի հիման վրա՝ առանց նախապայմանների: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ոչ մի պայմանագիր չի կարող իրական անվտանգություն երաշխավորել այն դեպքում, երբ Բաքուն ոչ միայն չի փոխել հայատյաց քաղաքականությունը, այլև թարմացրել է հին ձայնապնակը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից մինչև Արևմտյան Ադրբեջան: