Լրահոս
Մամուլի տեսություն
09:49
13.09.25
95

Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Մհեր Գրիգորյանը եւ Մուստաֆաեւը  նախ Մեղրիում են հանդիպել, ապա, որպես «Ադրբեջանի Հանրապետության տարածք», այցելել են Արցախ:  Պատմել են, որ աննկարագրելի զգացում է պատել հանդիպման մասնակիցներին, սակայն որեւէ մեկը որեւէ բառով չի արտահայտել դա։ Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում:

«Ժողովուրդ»

Իշխանության ներսում մի մեծ զանգված աշխատում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՔՊ վարչության անդամ չդառնա:

«Հրապարակ»

Հակոբ Արշակյանի մտերիմների կարծիքով՝ նա շարքային ուսապարկերից տարբերվում է նրանով, որ  միշտ ունեցել է սեփական կարծիք. եթե անգամ չի արտահայտել,  միեւնույն է՝ չի համաձայնել, չի գովերգել շեֆին եւ չի կրկնել նրա՝  իրեն դուր չեկած տեսակետները: Դրա համար էլ նախընտրել է չմտնել ՔՊ վարչություն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: