Լրահոս
2025-11-04
-
ՀասարակականԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Opel Astra»-ն․ կա 3 վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին20:4504.11.25 -
ՍպորտԱշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիրԱլբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են:Ավելին20:4104.11.25 -
ՀասարակականԵրբ խճճվում ես այլևայլությունների մեջ և սուտ օրակարգի հետևում, թե իբր եկեղեցի ես «փրկում» կամ «մաքրում»․ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահԵթե տեր Տարոն քահանան ցանկանում է փաստացի առաջնորդվել ըստ հրամանների և իր կողմից տրված զեկուցագրի, ապա նշեմ, որ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով տեր Տարոն քահանա Հունանյանը 2022 թվականի մարտի 18-ից ազատվել է Գեղարքունյաց թեմից և ծառայության է կոչվել Տավուշի թեմում։ Նույն թվականին իմ՝ իբրև Հաղարծին վանքի վանահոր, խնդրանքով, տեր Տարոն քահանա Հունանյանը Տավուշի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նշանակվեց ոչ միայն Հաղարծին վանքի լուսարարապետ, ինչպես ինքն է տեղեկացնում, այլ նաև Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերի հոգևոր հովիվ։Ավելին20:3404.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 | 2 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ ԱրագածոտնումՀայլուր 20։30 | 2 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ ԱրագածոտնումԱվելին20:3004.11.25 -
ՄիջազգայինԼիբանանն Իսրայելի հետ բանակցելուց բացի այլընտրանք չունի․ նախագահ Աուն«Լիբանանը բանակցություններից բացի այլընտրանք չունի: Քաղաքականության մեջ կան աշխատանքային երեք գործիքներ՝ դիվանագիտական, տնտեսական և պատերազմական: Երբ պատերազմը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, ի՞նչ անել: Աշխարհում յուրաքանչյուր պատերազմի ավարտը եղել է բանակցությունը, և բանակցությունները ոչ թե ընկերոջ կամ դաշնակցի հետ են, այլ՝ թշնամու», - նշված է գրառման մեջ:Ավելին20:1504.11.25 -
ՀասարակականՊռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ումԱյսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Mercedes» մակնիշի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել, ապա մարել են «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, հիմնականում՝ բեռնատար ավտոմեքենայի մի վարորդ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ: Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ասում էր, որ մեքենան վարելիս է եղել, երբ նկատել է կրակ և ծուխ, անմիջապես կանգնել է ու օգնության հասած քաղաքացիների ու պարեկների հետ կանխել են կրակի տարածումը:Ավելին20:0004.11.25 -
ՀասարակականՃերմակ դագաղում, սպիտակ վիրակապը՝ գլխին. Տիգրանի հորն ու մորը կարող են զրկել ծնողական իրավունքիցՍկանդալային վարկածը, թե հնարավոր է՝ փոքրիկ Տիգրանը ոչ թե անհետանալու օրն է մահացել, այլ հայտնաբերվելուց 2-3 օր առաջ, այսօր հրաժարվել է մեկնաբանել քննչական կոմիտեի խոսնակը: Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պատասխանը դեռ չկա: Ծափաթաղում պատմում են, որ վնասված է եղել փոքրիկի գլուխը: Խեղդամահ անելուց առաջ նա հարված է ստացել գլխին:Ավելին19:4804.11.25 -
ՀասարակականՈստիկանությունը զգուշացնում էՀիշեք` զգոնություն կարևոր է»,-ասված է հայտարարության մեջ։Ավելին19:3604.11.25 -
ՀասարակականԱդրբեջանի առավելությունը մեր նկատմամբ նավթը չէ, այլ այն, որ իրենք «երկար կամքի» հասարակություն/պետություն են․ Վահրամ ՄիրաքյանՀիմա էլ Ալիևը հայտարարում է, որ տանկերի փոխարեն մեքենաներով են գրավելու Հայաստանը։ Եվ դա ավելի վտանգավոր է, քան տանկը, քանի որ տանկի դիմաց մեխանիկորեն դիմադրություն ես սկսում, իսկ այս դեպքում՝ եռացող ջրում գորտի նման, չես զգում քո մահը։ Սա «փափուկ ուժի» միջոցով կամ աստիճանական ճնշմամբ տարածքներին տիրանալու նոր՝ ոչ ռազմական, բայց պատերազմից ոչ պակաս արդյունավետ մարտավարություն է։ Ինչպես եղավ Նախիջևանում կամ շատ այլ տարածքներում՝ մինչև 1991-1994 թվականների պատերազմը։Ավելին19:3004.11.25 -
ՀասարակականԿզրկե՞ն Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքից. ի՞նչ է որոշել հանձնաժողովըՓոքրիկ Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու հարցը քննարկող հանձնաժողովն ավարտել է աշխատանքի առաջին փուլը։ Մոտ մեկ և կես ժամ տևած քննարկումից հետո որոշվել է գնալ փոքրիկի տուն։ Հանձնաժողովի անդամներն ու մասնագիտական խումբը պետք է զրուցի նաև տղայի մոր հետ։ Հիշեցնենք, որ այսօր են հողին հանձնել հոկտեմբերի 27-ից որոնվող և նոյեմբերի 2-ին մահացած հայտնաբերված երեքամյա Տիգրան Օգանեսովին, որին սպանելու մեջ կասկածվում է հայրը։ Վերջինս արդեն իսկ կալանավորված է։ Երեկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեպքից որոշակի մանրամասներ պատմեց՝ ասելով, որ նախնական վարկածի համաձայն հայրը խեղդելով սպանել է որդուն, որից հետո մարմինը տարբեր վայրերում թաքցրել է, որպեզի ոստիկանները կամ փրկարարները չգտնեն երեխայի մարմինը։ Նշենք, որ դրանից հետո հայտարարվեց՝ Ճամբարակի համայնքապետարանում մասնագիտական հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, որից հետո կորոշվի՝ Տիգրանի ծնողները զրկվելո՞ւ են ծնողական իրավունքից, թե՞՝ ոչ։ Հիշեցնենք, որ բացի Տիգրանից, ընտանիքն ունի ևս չորս զավակ, որոնք, ըստ գյուղացիների, առողջական խնդիրներ ունեն։ Եվ հիմա հանձնաժողովը պետք է որոշի, թե ինչն է բխում երեխաների լավագույն շահից։ Նկատենք, որ գործընթացը շարունակվելու է իրավապահ համակարգի աշխատանքին զուգահեռ։ Այսինքն՝ վերջնական որոշումն ընդունվելու է հոր մեղավորությունը դատական կարգով հաստատվելուց հետո։Ավելին19:1504.11.25 -
ՔաղաքականԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել«15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղևորվել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը»,-ասված է լրատվամիջոցներում տարածած հայտարարության մեջ:Ավելին19:0004.11.25 -
Հասարակական2 զոհ, 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱյսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Մ3 78 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին18:4804.11.25 -
ՀասարակականՄեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ ընդգրկված է նաև հակաեկեղեցական արշավի հարցըՆոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, հայտնում են Մայր Աթոռից։Ավելին18:4504.11.25 -
ՍպորտԳարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոնՄրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ:Ավելին18:3804.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խռովարար քահանան՝ Մայր աթոռում. ի՞նչ դևեր են հետապնդում Տեր ՏարոնինՀայլուր 18։30 Խռովարար քահանան՝ Մայր աթոռում. ի՞նչ դևեր են հետապնդում Տեր ՏարոնինԱվելին18:3004.11.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 100 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից առանձնապես խոշոր չափերով՝ 100 մլն ՀՀ դրամ վնասը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին18:1504.11.25 -
ՔաղաքականՔՊ-ն կողմ է քվեարկել բանաձևի՝ որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ». պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Փաստորեն ինքնիշխանության անվան տակ իշխող ուժի ներկայացուցիչները Եվրանեսթի շրջանակներում կողմ են քվեարկել հակավրացական բանաձևին, որտեղ Վրաստանի իշխող ուժն անվանվել է «ինքնահռչակ»: Սա է այս մարդկանց քաղաքականությունը, հետևողականորեն փչացնել մեր հարաբերությունները բոլորի հետ, որ հետո ասեն՝ «որ ասում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից բացի այլ տարբերակ չունենք»»:Ավելին18:0504.11.25 -
ՀայաստանՌուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։Ավելին18:0004.11.25 -
ՀասարակականՆԳՆ-ն գերթանկարժեք տեսախցիկներ է գնելՆերքին գործերի նախարարությունը «Մոտոռոլա» մակնիշի 250 տեսախցիկներ է գնել, որոնց միավորի արժեքը կազմում է 690 հազար դրամ: ՏԵսախցիկների համար պետական բյուջեից վճարվել է 172 մլն 485 հազար դրամ: Թե ինչ նպատակի համար են դրանք ձեռք բերվել, գնման պայմանագրում չի նշվում, որ դրանք օգտագործվելու են ՆԳՆ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում:Ավելին17:4904.11.25 -
ՔաղաքականԽաղաղություն այս տարածաշրջանում հնարավոր է միայն հայկական գործոնի հաղթանակով. Տարոն ՍիմոնյանԱզգերը տարրալուծվում ու անհետանում են, երբ հեռանում են իրենց առաքելությունից, կյանքի իմաստավորման իրենց փայ կոչումից՝ դառնալով հանուն ապրելու գոյատևող նյութապաշտ մարդկանց մի խումբ, որ մի տուն, մի գլուխ պահելու համար պատրաստ է մաշկափոխվել և արդարացնել իր անարժանապատվությունը ...Ավելին17:4504.11.25