Լրահոս
2025-11-13
-
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հրաժարվում է վճարել «Հայկական ժամանակում» փայատեր Պետրոս Մակեյանի փայաբաժինըԱրդեն հրապարակել եմ, որ 2021 թ. նոյեմբեր 1-ին դիմել եմ քաղաքացիական դատարան՝ որպեսզի չեղարկվեր 2014 թ. հունվարի 20-ի օրենքների խախտումով անցկացված «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի (հանրությանը հայտնի է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ անունով) ապօրինի արտահերթ ժողովի որոշումը և պարտադրվեր վճարել 2016-2020 թթ.-ի ընկերությունում իմ շահաբաժինը՝ 3,351,357 ՀՀ դրամ։Ավելին20:4013.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Աբովյանի սարսափը. 24-ամյա տղային դանակով սպանածին դեռ չեն գտել, 2 վարկած կաՀայլուր 20։30 Աբովյանի սարսափը. 24-ամյա տղային դանակով սպանածին դեռ չեն գտել, 2 վարկած կաԱվելին20:3013.11.25 -
ՔաղաքականՍկանդալային հայտարարություն և բարձր լարում՝ ՀԾԿՀ-ում.ՀԷՑ-ին զրկում են լիցենզիայից, որ թուրքերին տա՞նԱնկախ փորձագետների գնահատմամբ՝ այսօր սկսվել է ՀԷՑ-ի շուրջ Փաշինյանի քաղաքական արկածախնդրության վերջին արարը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը՝ չնայած ՀԷՑ-ի սեփականատերերը պնդում են՝ լիցենզիայի դադարեցումը առանց խախտման որևէ փաստարկի բացահայտ ոտնձգություն է սեփականության իրավունքի դեմ, որ անխուսափելիորեն բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:Ավելին20:1513.11.25 -
ՀասարակականՁեր վճռական մերժումը արտահայտեք առկա խnւնտային․ Միքայել Սրբազանի կոչը` կալանավայրիցՄեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ, լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։ Այս մասին գրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից։Ավելին20:1213.11.25 -
ՔաղաքականՓաշինյանը Կարեն Անդրեասյանին Փարիզ է գործուղում1. Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող «Bredin Prat» ընկերության համապատասխան ներկայացուցիչների հետ արբիտրաժային գործի ընթացքի, հետագա ռազմավարությանը վերաբերող հարցերի շուրջ քննարկում անցկացնելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ճանաչողական հանդիպումներ, քննարկումներ և այցեր ունենալու նպատակով` Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին 2025 թվականի նոյեմբերի 15-20-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ` նոյեմբերի 15-16-ը, Ստրասբուրգ` 16-20-ը):Ավելին20:0813.11.25 -
ԻրավականՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել ենՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 12-ին Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի մոտակայքում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Ազատան գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդի, որը փետրվարի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բանկային հաշվեհամարից գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։Ավելին20:0013.11.25 -
ՄիջազգայինԵՄ և Հնդկաստանի ռազմածովային ուժերը առգրավել են սոմալիացի ծովահենների կողմից օգտագործված նավըԾովահենները «Դոհու» անունով հայտնի նավն օգտագործել են որպես «լողացող հենարան»՝ մի շարք հարձակումներ իրականացնելու համար, որոնցից մեկն էլ ավարտվել է լցանավի առևանգմամբ։Ավելին19:4513.11.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հիշեցնենք՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։Ավելին19:3313.11.25 -
ՀայաստանՆիդերլանդների ԱԳՆ պատվիրակությունը այցելել է ՀԵՄԱ-ի Իջևանի գրասենյակՆոյեմբերի 12-ին ՀԵՄԱ-ի Իջևանի առաջնային օպերատիվ գրասենյակում հյուրընկալեցինք Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Կարոլին Ռամաեկերսի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից: Այցի ընթացքում պատվիրակությանը ներկայացրինք Տավուշի մարզում առաքելության կողմից իրականացվող գործողություններն ու նպատակները։ Մեր առաքելությունում Նիդերլանդների ներկայացվածությունը ամենամեծերից է՝ շուրջ 14 առաքելության անդամ։ Շնորհակալություն, Նիդերլանդներ, մեզ ցուցաբերվող շարունակական աջակցության համար։Ավելին19:3013.11.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր՝ 13.11.2025 թվականին, ներկայացվել է վերաքննիչ բողոք Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի 03.10.2025թ. դատավճռի դեմ։Ավելին19:2313.11.25 -
ՔաղաքականԱԱԾ-ն՝ «Իմնեմնիմիում». խուլիգանության գործով արդարացվածները նորից մեղադրվում են նույն բանի համարՆոր մասկի շոու են կազմակերպել ուժայինները, այս անգամ՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում և Antifake.am-ի գրասենյակում: Սամսոնյանին ու Սաղաթելյանին վերագրվում է նույն մեղադրանքը, որով նրանք արդեն մի անգամ ամբողջությամբ արդարացվել էին՝ «խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ»: Նրանց դեմ հաղորդում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին19:1813.11.25 -
ԻրավականԻգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքովԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը։Ավելին19:0513.11.25 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Mazda»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրшվորԵրեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Սևադա Խ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արտեմ Գ․-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սեյրան Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձորի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0013.11.25 -
Քաղաքական«Հաղթանակ» դաշինքի բազմամարդ երթը դեպի Մայր Աթոռ«Հաղթանակ» դաշինքն այսօր Վաղարշապատում ամփոփիչ հանրահավաքից հետո երթով շարժվում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ «Այս երթը լինելու է հաղթական, ունենալու է իր տրամաբանական ավարտը, և Վաղարշապատ համայնքը նոյեմբերի 16-ից սկսելու է զարգանալ և դառնալ մեր բոլորի երազած համայնքը»,– ասաց դաշինքը ներկայացնող Սևակ Խաչատրյանը։Ավելին18:5313.11.25 -
ՄիջազգայինԳազայի հատվածը համաճարակի բարձր ռիսկի տակ էՏեղեկություններ են հաղորդվում, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Իսրայելն օդային և հրետանային հարվածներ է հասցրել Գազա քաղաքին և Խան Յունիսի արևելյան շրջաններին, ավերել մի քանի շենքեր։Ավելին18:4513.11.25 -
ՔաղաքականԱյսօր «բեզաչոտնիկության» հերթական դրսևորումն էր. Գեղամ ՄանուկյանԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ մանուկյանը։Ավելին18:3413.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալներ՝ ՀԷՑ-ի, ՀԱԵ-ի դեմ արշավից մինչև աղմկոտ ձերբակալություններ ու ԱԺ խմորումներՀայլուր 18։30 Սկանդալներ՝ ՀԷՑ-ի, ՀԱԵ-ի դեմ արշավից մինչև աղմկոտ ձերբակալություններ ու ԱԺ խմորումներԱվելին18:3013.11.25 -
ՔաղաքականՊարոն Բագրատյան, վատ օրենք եք բերում առանց հիմնավորելու. Խաչատուր Սուքիասյանը հանդիմանեց թիմակցինՊարոն Բագրատյան, վատ օրենք եք բերում առանց հիմնավորելու. ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանդիմանեց թիմակցին։Ավելին18:2613.11.25 -
ՔաղաքականԵս ամեն բան անելու եմ, որ Արցախը կործանածների նավը խորտակվի. Աննա ԳրիգորյանԱժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին18:2313.11.25 -
ՔաղաքականՀայաստանն ապրում ա իր վերջին 500 տարվա լավագույն ժամանակը. Նիկոլ ՓաշինյանԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին18:1913.11.25