Լրահոս

2025-11-13
  • Քաղաքական
    Աղոթքով սկսել ենք, աղոթքով էլ կավարտենք. Վաղարշապատում հաղթանակ են ուզում
    Էջմիածնի «Անմար կրակի» հուշարձանի մոտ սկսվել է «Հաղթանակ» դաշինքի քարոզարշավի եզրափակիչ հանդիպումը։ Էջմիածինցիները «Հաղթանակ» դաշինքից հաղթանակ են պահանջում: Հոգևոր մայրաքաղաքում հավատում են՝ այս ընտրություններից հետո կլիցքաթափվի քաղաքի լարվածությունը:
    23:00
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
    5 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ միջնորդություն են ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար։
    22:56
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին
    Համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներ Մատտեո Ռոսսիին և Լորենցո Բուլիին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին փոխանցելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույնները՝ դեսպան Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Սան Մարինոն կիսում են համամարդկային արժեքների առաջմղման ընդհանուր տեսլական և կապված են մշակութային, քաղաքակրթական և քրիստոնեական արժեքներով: Սան Մարինոյում ՀՀ դեսպանը նաև հավաստիացրել է, որ կգործադրի ամեն ջանք երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Սան Մարինոյի կապիտան-ռեգենտները շնորհավորեցին դեսպան Կարապետյանին՝ մաղթելով նրան հաջողություն իր առաքելության մեջ:
    22:45
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի չեղարկման օգտին
    Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետության կառավարությունը նոյեմբերի 5-ին հաստատել է Ռուսաստանի հետ մշակութային կենտրոնների ստեղծման և շահագործման վերաբերյալ համաձայնագրի չեղարկումը՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը փակելու նպատակով։
    22:30
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն և «CAT»  տրակտորը․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոց
    Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Հովհաննես Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Վալերիկ Մ․-ի վարած «CAT» մակնիշի տրակտորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
    22:15
    13.11.25
    Ավելին
  • Իրավական
    Ջահելների գրպանները դանակ ա ֆռռում. Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության հիմնական վարկածները
    Օրը ցերեկով մարդաշատ վայրում տեսանկարահանող սարքերի առաջ 24-ամյա տղային դանակահարած 40-ամյա տղամարդը սպանությունից 4 օր անց էլ ազատության մեջ է, թեև անգամ պարզ քաղաքացիները գիտեն՝ մարդասպանը տարիներ առաջ էլ է դատապարտված եղել մեկ ուրիշ սպանության մեղադրանքով:
    22:00
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճարկել ենք Նաթան Սրբազանին վերագրվող խոսակցության ապօրինի ձայնագրության հրապարակումը․ փաստաբան
    «Անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու եղանակով, քրեադատավարական ընթացակարգերի խախտմամբ՝ ինչ-որ ձայնագրություն է շպրտվել լրատվական դաշտ ու հասարակությանը ներկայացվում է որպես «ապացույց»՝ ինչ-որ գործընթացի, որի հիմքով էլ քննում են այս ապօրինի քրեական վարույթը, որի շրջանակում էլ մեր հոգևորականները հերթով հարցաքննվում են: Մենք գտնում ենք, որ այդ ձայնագրությունը  իրական չէ, կարող է ինչ-որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ստեղծված լինել, հետևաբար, դրա բովանդակության վերաբերյալ ինչ-որ ապացույցներ փնտրելը առարկայազուրկ գործընթաց է հենց պաշտպանների համար: Մենք առհասարակ  վիճարկում ենք ապացույց կոչվածի գոյությունը, ուր մնաց՝ բովանդակային առումով մտածենք, որ այնտեղ կարող են հիմնավորող բաներ լինել»:
    21:57
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրապարակվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
    Ուշադրություն, եթե Ձեր անունը չեք գտել ընտրողների ցուցակներում, ապա նոյեմբերի 11-ից մինչև քվեարկության օրվա ավարտը կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ համապատասխան տեղեկանք ստանալու համար, որպեսզի ընդգրկվեք քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում։ Ընտրելու իրավունք ունեցող անձինք ընտրացուցակներում կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններ:
    21:53
    13.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նյարդային շարժումներ, անվախ Աղազարյան և մետրոյի Աջափնյակ կայարան դարձած դեմոկրատիա. թեժ է ԱԺ-ում
    «Տիգրանաշենը իրենց ինչին է պետք, եթե ձգտում են խաղաղության»,- խորհրդարանում բյուջե-2026-ի քննարկումների ժամանակ հայտարարել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նա անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը, թե Արծվաշենն ու Հայաստանի մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու ենք: Աղազարյանի խոսքով՝ դա նույնն է, թե հանձնելու ենք Տիգրանաշենը, ինչն էլ իր հերթին փախստականների հարցն է առաջ բերելու:
    21:45
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի և Աշ-Շարաայի հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը բացահայտել է «ճանապարհային քարտեզը»
    «Աշ-Շարաան դարձավ Սիրիայի պետության առաջին ղեկավարը, ով այցելեց ԱՄՆ-ի նախագահի նստավայր 1946 թվականին Սիրիայի անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Հանդիպումը տեղի ունեցավ ի կատարումն Թրամփի մայիսի 13-ին տված խոստման՝ վերացնել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները՝ այդ երկրին իրական հնարավորություն տալու համար»,- հայտնել է Բարաքը։
    21:39
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ «Москвич»-ում հրդեհ է բռնկվել
    Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։
    21:30
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լրագրող Դավիթ Ֆիդանյանն այս պահին ձերբակալված է, դեռևս մեղադրանք չկա․ փաստաբան
    Ձերբակալվել է «արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով (այն բանի համար, որ դուռն ուշ է բացել):
    21:24
    13.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի ելույթը՝ առանց մեկնաբանության
    Բյուջե 2026-ի քննարկումների իր եզրափակիչ ելույյթը Փաշինյանն ավարտել է իր ոճի մեջ՝ խոսել է ամեն ինչից, մեղադրել բոլորին, աղմկել՝ ակտիվ թափահարելով ձեռքերը:
    21:21
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
    Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ:
    21:15
    13.11.25
    Ավելին
  • Իրավական
    Փոխվել է Սրբազան պայքարի աջակից Տիգրան Գալստյանի խափանման միջոցը. նրա առողջական վիճակը սրվել է
    Ահաբեկչության մեղադրանքով արդեն 5 ամիս բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանի կալանքը այսօր երկարաձգվել է ևս երեք ամսով: Դատավոր Կարեն Ֆարխոյանին ճշմարտանման են թվացել դատախազների պնդումները, թե ազատության մեջ Բագրատ սրբազանը կարող է թաքնվել արդարադատությունից կամ խանգարել քննությանը: Դատավորը չի համաձայնել դատախազների նմանատիպ պնդումների հետ Սրբազան պայքարի աջակից՝ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի խափանման միջոցը որոշելիս: Կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով, երբ փաստաբանները ներկայացրել են Գալստյանի էպիկրիզը:
    21:10
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թայվանը վերացնում է «Ֆունգ Վոնգ» փոթորկի հետևանքները
    Ավելի քան 8500 բնակիչ տարհանվել է ափամերձ և լեռնային շրջաններից։ Այնտեղ դեռևս անձրև է տեղում։ Թայվանի հյուսիսում գտնվող Իլան շրջանը հայտնվել է աղետի էպիկենտրոնում։ Այնտեղ ռեկորդային տեղումներ են եղել։ Տրանսպորտը լուրջ խափանումների է ենթարկվել։ Մի քանի հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ջրհեղեղների հետևանքները վերացնելու աշխատանքներում ներգրավվել է մեծաքանակ տեխնիկա։ 
    21:00
    13.11.25
    Ավելին
  • Իրավական
    Իրենց որդին դավաճան է. ՔԿ-ից դուրս եկած Սուրբ Խաչի քահանան ցավում է՝ եղբայրը եղբոր դեմ է դուրս եկել
    Քննչական կոմիտեում շարունակվում են հոգևորականների հարցաքննությունները հիմա էլ նոր դրվագով՝ իբրև որոշ քահանաների կարգալուծության ժամանակ Մայր Աթոռը խտրականութուն է դրսևորել: Այսօր քննչական ներկայացած հոգևորականներից մեկի փաստաբանն է հայտնել՝ կագալույծ Ստեփան Ասատրյանն է ցուցմունք տվել, թե իբր իր հանդեպ խտրական մոտեցում է ցույց տվել եկեղեցին:
    20:50
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը
    Նոյեմբերի 13-ին, ժամը 10:31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազնվաձոր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի 2-րդ հարկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։25-ին, մարվել՝ 13։02-ին։ Այրվել են տան տանիքի մոտ 90 քմ հատվածը, հյուրասենյակը (մոտ 28 քմ)՝ գույքով, խոհանոցը (մոտ 10 քմ) և միջանցքը (մոտ 8 քմ)։
    20:45
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմшհ ազատազրկում Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար
    Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատական ֆարսը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։
    20:42
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վճարել «Հայկական ժամանակում» փայատեր Պետրոս Մակեյանի փայաբաժինը
    Արդեն հրապարակել եմ, որ 2021 թ. նոյեմբեր 1-ին դիմել եմ քաղաքացիական դատարան՝ որպեսզի չեղարկվեր 2014 թ. հունվարի 20-ի օրենքների խախտումով անցկացված «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի (հանրությանը հայտնի է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ անունով) ապօրինի արտահերթ ժողովի որոշումը և պարտադրվեր վճարել 2016-2020 թթ.-ի ընկերությունում իմ շահաբաժինը՝ 3,351,357 ՀՀ դրամ։
    20:40
    13.11.25
    Ավելին