Լրահոս
2025-11-13
-
ՔաղաքականԻմ ժպիտը Ալեն Սիմոնյանի մոտ նյարդային բան է առաջացնում. Աննա ԳրիգորյանԱժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին16:2413.11.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի հետ համագործակցությամբ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել տարիներ շարունակ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի համար: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածությանն ամրապնդելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:Ավելին16:1913.11.25 -
ԻրավականԴատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից փոստային առաքմամբ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Բ.-ին հասցեագրված ծանրոցը: Արդյունքում՝ ծանրոցում առկա գրիչի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 0.4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված: Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Քրեակատարողական ծառայությունը հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել ազատազրկված անձանց ծանրոցներ փոխանցելու կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից:Ավելին16:1513.11.25 -
ՀայաստանՈւղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-նՈւղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-նԱվելին16:1013.11.25 -
ԻրավականԻնչպես են ձերբակալում լրագրող Դավիթ Ֆիդանյանին«Արդարադատությանը խոչընդոտելու» տարօրինակ կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Այսօր առավոտյան խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էին «Անտիֆեյք»-ի եթերում հեռարձակվող «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը:Ավելին16:0013.11.25 -
ՀասարակականԱնհետևանք են մնացել քաղաքական ընդդիմախոսների, լրագրողների հասցեին Ալեն Սիմոնյանի գռեհիկ, լկտի բառապաշարով հայտարարությունները. ՀԺՄ«Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վաղ առավոտյան, արդեն սովորական դարձած սցենարով ու գրեթե նույնական գործողություններով, իրավապահ մարմինները՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները, արդեն երկրորդ անգամ ներխուժեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր:Ավելին15:4513.11.25 -
ԻրավականԿաշառքի դիմաց շինարարական թույլտվությունների տրամադրման դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված 16 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, բազմաթիվ կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ շինարարության անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար, 2023-2024 թվականների ընթացքում որպես կաշառք պահանջել և նախագծման գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենի օժանդակությամբ ստացել է տարբեր չափի գումարներ, յուրաքանչյուր դեպքում՝ 100.000-190.000 ՀՀ դրամ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով վերը նշված ընկերության տնօրենի կողմից նախապես տրամադրած փաստաթղթերից, կազմել և վերջինիս հաստատմանն է ներկայացրել բնակելի տներ կառուցելու նախագծեր, ինչի հիման վրա էլ Արարատի մարզի տարբեր բնակիչներից ստացված կաշառքի դիմաց նրանց տրամադրվել են շինարարության թույլտվություններ: Կաշառք ստանալու համար Արարատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Պաշտոնատար անձին օժանդակած ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (14 դրվագ): Կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև 14 անձանց: Վերը նշված 16 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին15:3413.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Թեժ է անցնում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու քննարկումը՝ ՀԾԿՀ-ումՀայլուր 15։30 Թեժ է անցնում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու քննարկումը՝ ՀԾԿՀ-ումԱվելին15:3013.11.25 -
ՔաղաքականԺուռնալիստիկայում երդվելու ինստիտուտ կա՞, թարգեք ձեր սադրանքները. Ռոմանոս Պետրոսյանը հանկարծ լարվեցԺուռնալիստիկայում երդվելու ինստիտուտ կա՞, թարգեք ձեր սադրանքները. ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հանկարծ լարվեց։Ավելին15:2513.11.25 -
ՔաղաքականՀԾԿՀ նախագահին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել էԱվելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:Ավելին15:2013.11.25 -
Քաղաքական5,2 մլն դրամ աշխատավարձ եք ստանում Սամվել Կարապետյանի հաշվին. լրագրողի հարցը՝ Ռոմանոս Պետրոսյանին5,2 մլն դրամ աշխատավարձ եք ստանում Սամվել Կարապետյանի հաշվին. լրագրողի հարցը՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս ՊետրոսյանինԱվելին15:1813.11.25 -
ՄիջազգայինՊակիստանում իրականացված ահաբեկչությունների հեղինակները Աֆղանստանի քաղաքացիներ են. ՆԳ նախարարՆոյեմբերի 11-ին Իսլամաբադի դատարանի դիմաց գտնվող ոստիկանական պարեկախմբի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն։ Գործողության հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել՝ 27 մարդ։Ավելին15:1513.11.25 -
ԻրավականՏիգրան Գալստյանի տնային կալանքը փոխվեց«Նախորդիվ նշված կալանքի հիմքերը նվազել են, տնային կալանքի ժամանակը լրանալուց` 2025 թվականի նոյեմբերի 25–ից հետո, մեղադրյալի նկատմամբ համակցված կիրառել խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և վարչական վերահսկողություն»,– վճռեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։Ավելին15:1213.11.25 -
ՔաղաքականԵս շատ լուրջ հայտարարություն եմ անում, դուք արժեզրկում եք իմ հայտարարությունը. Ռոմանոս ՊետրոսյանՀԾԿՀ-ում այս մասին հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:0913.11.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին15:0513.11.25 -
ՔաղաքականՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն իր վրդովմունք է հայտնել Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբԹեպետ միջեկեղեցական երկխոսության խթանումը հայ հոգևոր ժառանգության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ցավով է արձանգրում, որ տվյալ միջոցառումը, կարծես, հերթական դրսևորումն է այն երևույթի, երբ ՀՀ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։Ավելին15:0013.11.25 -
ԻրավականՀայաստանի հանրային դաշտը թունավորված է տոքսիկ հռետորաբանությամբ. Զարուհի ՀովհաննիսյանՄենք ունենք երկու ճանապարհ հանրային խոսքում հայհոյանքը, սպառնալիքի լեզվով խոսելը, անձին նվաստացնելն ու անարգելը վերացնել փորձելու համար։ Մեկը՝ աշխատող, մյուսը՝ չաշխատող։Ավելին14:4513.11.25 -
Քաղաքական«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդութուն ներկայացրին ՀԾԿՀ նախագահինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը: «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչներն այս պահին բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նիստին մասնակցության վերաբերյալ:Ավելին14:4013.11.25 -
ՀայաստանՈւղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-նՈւղիղ I ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցն է քննարկում ՀԾԿՀ-նԱվելին14:3413.11.25 -
ՔաղաքականՊարոնայք ոստիկաններ, եկեք. ՀԾԿՀ նիստը թեժացավՀայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) այսօրվա՝ նոյեմբերի 13–ի նիստը լարված է անցնում։ Ներսում բազմաթիվ լրագրողներ են ներկա։ Այստեղ է նաեւ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։Ավելին14:3013.11.25