Լրահոս

2025-11-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մայրը
    Մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մայրը:
    21:35
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ Գառնիկ Դանիելյան
    «Հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:
    21:30
    25.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Ժուչոկապետություն. գաղտնալսում են ընդդիմադիրներին ու նույնիսկ պետական աշխատողներին
    Ժողովրդավարության բաստիոնից ժուչոկապետություն մեկ քայլ է, և այդ քայլն արված են համարում Փաշինյանի ընդդիմախոսները: Այս տարվա միայն առաջին կիսամյակում գաղտնալսումներ անելու 600 միջնորդություն է ներկայացվել դատարան: 60 տոկոսը բավարարվել է:
    21:15
    25.11.25
    Ավելին
  • Իրավական
    Խարդախության զոհերին արդեն սպառնում են. օնլայն խաբվածներն իրենց փողերն են պահանջում ՔԿ-ից
    Օնլայն զեղծարարությունից տուժած քաղաքացիները դատախազությունից հետո այսօր էլ քննչական կոմիտե են հանցագործության մասին հաղորդումներ, դիմում-բողոքներ տարել: Մեղադրում են իրավապահներին անգործության, զեղծարարների ձեռքը ժամանակին չբռնելու համար: Մարդկանց վնասը 400 000-ից 50 միլիոն դրամի մեջ է տատանվում:
    21:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված գումարներում․ Նարեկ Կարապետյան
    Ներդրումը 2 անգամ քիչ են արել, մեր կողմից հատկացված գումարներով, մեր շահույթի հաշվին 46 մլրդ ներդրումից արել են 23 մլրդ։ Երկրում 23 մլրդ քիչ ներդրումա արվել, որից 5 մլրդ քիչ հարկ է գնացել, սրա մասին ոչ ոք չի խոսում։ Այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հայտարարություններին։
    20:57
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է․ Գառնիկ Դանիելյան
    Վերջին տարիներին հատկապես մայրաքաղաքի բնակիչները անհանգստացած են օդի աղտոտվածության բարձր մակարդակով: Երեկ ու այսօր էլ Ավան և Նորք վարչական շրջանների բնակիչներից շարունակաբար ստանում եմ ահազանգեր առ այն, որ նույն խնդրով պայմանավորված՝ վախենում են անգամ դուրս թողնել իրենց երեխաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է: Մինչև ե՞րբ են քաղաքային իշխանությունները աչք փակելու ստեղծված իրավիճակի շուրջ: Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ օդի մեջ փոշու մանր մասնիկների քանակությունը գերազանցում է թույլատրելի շեմը: Ըստ որոշ տվյալների, օդի աղտոտվածության թույլատրելի նորման վերջին տարիներին գերազանցվել է 5-7 անգամ: Սա պետք է ընդունել որպես ահազանգ: Օդի աղտոտվածության բարձր մակարդակը խիստ վտանգավոր կարող է անդրադառնալ հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղիների առողջության վրա: Այս ամենի ֆոնին, մայրաքաղաքում շարունակվում են մասսայական ծառահատումները: Պատկան մարմինները միլիոնավոր դոլարներ են ծախսում համերգների, փառատոնների վրա, մինչդեռ, լավ կլիներ զվարճացնելուց զատ նույն «սրտացավությունը» ցուցաբերեին, նախևառաջ, հանրության առողջության պահպանման հարցերում: Մանավանդ, երբ ունենք քաղցկեղի տարածման ահագնացող ցուցանիշներ»,-գրել է նա։
    20:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նա մոռանում է նշել՝ տվյալները ջնջվելուց հետո վերականգնվել են. Նարեկ Կարապետյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին
    ՀԷՑ-ի բազայի հետ խնդիր եղել է, բայց այն 2-3 օրվա մեջ լուծվել է: Սոցցանցային տեսանյութում հայտարարել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Ավելի վաղ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ հունվարի սկզբին ջնջվել է 2018–2024 թթ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածի ամբողջ բազան։
    20:35
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ծանր լռություն՝ եպիսկոպոսաց ժողովից հետո. ի՞նչ են քննարկել Մայր աթոռում
    Հայլուր 20։30 Ծանր լռություն՝ եպիսկոպոսաց ժողովից հետո. ի՞նչ են քննարկել Մայր աթոռում
    20:30
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայրամովը Վատիկանում քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը
    Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացումը, միջկրոնական երկխոսության ոլորտում համագործակցությունը և գլոբալ խաղաղության նախաձեռնությունները։
    20:26
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով դեկտեմբերի 1-3-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) կգործուղվի պատվիրակություն:
    20:15
    25.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Կրախ՝ ճոխ Ամանորից հետո. Երևանի տոնական զարդարանքն այս տարի արժե 1,5 միլիոն դոլար
    Մայրաքաղաքային բյուջեից աննախադեպ ծախս է անում քաղաքային իշխանությունը՝ Երևանը նոր տարվան պատրաստելու համար: Տոնական ձևավորումն այս տարի գրեթե 608 միլիոն դրամ կարժենա՝ անցած տարվա համեմատ մոտ 60 միլիոն դրամով ավելի:
    20:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լուվրի թանգարանի գողության դեպքով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել
    Կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան: 
    19:45
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միացյալ Թագավորությունում Հայաստանը ռազմական կցորդ կունենա
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդ:  
    19:42
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման մեջ
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը անձը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որոնք հանգեցրել են առանձնապես խոշոր չափերով գույքի՝ շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցների չհայտարարագրմանը, ինչպես նաև ապօրինի հարստացել է: Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձը 2021 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2020 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում չի ներառել՝ թաքցրել է այլ անձի անվամբ բանկում ավանդադրված, սակայն փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները՝ 11 միլիոն ՀՀ դրամը։ Բացի այդ, 2020 թվականին տվյալ պաշտոնյայի գույքն ավելացել է շուրջ 14 մլն ՀՀ դրամով, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով։ Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել նաև 2024 թվականի մարտի 29-ին ներկայացրած՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում: Մասնավորապես՝ վերջինս հայտարարագրում որպես ստացված եկամուտ է հայտարարագրել միայն աշխատավարձը, այնինչ բանկում դարձյալ այլ անձի անվամբ 2023 թվականին ավանդադրել է 23 մլն ՀՀ դրամ, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Վերը նշված արարքների համար «Սևան» ՔԿՀ պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 443-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:37
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի տեղանունների համատարած աղճատումը Բաքվի վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է․ Վարդան Ոսկանյան
    Փորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստանի Հանրապետության տեղանունների աղճատումը ոչ թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ծրագրած քաղաքականությունն է, այլ ինչ-որ ԶԼՄ-ների գործ, որը կարող է շտկվել, եթե, դիցուք, ինչ-որ Հիքմեթ Հաջիև խոսի Բաքվի բռնապետի պետական «Ազերթաջ» գործակալության հետ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Սա բացահայտ մոլորություն է և փորձ քողարկելու, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ հիբրիդային պատերազմը, իբր, դադարեցրել է, մինչդեռ Հայաստանի տեղանունների համատարած աղճատումը այդ վարչախմբի քարոզչամիջոցներում հենց նույն այդ վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է՝ տրված 2021թ. օգոստոսին, ինչի տեսանյութը կցված է։ Ըստ այդմ, Հիքմեթ Հաջիև կոչեցյալը պետք է խոսի ոչ թե հերթական «Ազերթաջի», այլ անձամբ իր բռնապետի հետ, որին հենց ինքն է խորհուրդներ տալիս, ինչը բնականաբար չի անելու»,-գրել է նա։
    19:30
    25.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Շանտաժ, կոմպրոմատ և փո՞ղ. ի՞նչն է ստիպել 7 հոգևորականի նամակ գրել կաթողիկոսին
    Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միանում են հիմնականում եկեղեցում քիչ ծառայած, սոցիալական խնդիրներ կամ անձնական նկրտումներ ունեցող քահանաները, իսկ բարձրաստիճան հոգևորականներից միայն նրանք են համաձայնում Վեհափառին դեմ դուրս գալ, ում դեմ որոշակի կոմպրոմատներ ունի իշանությունը: 5-րդ ալիքի «Հարցազրույց»-ի տաղավարում այսպիսի հայտարարություն է արել Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Նա պնդում է, որ, թեև կոմպրոմատները չհրապարակելու պայմանով են որոշ սրբազաններ ընդվզում կաթողիկոսի դեմ, նրանք չեն հաշվարկել, որ այդ կոմպրոմատները միևնույնն է՝ հրապարակվելու են:
    19:15
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծափաթաղում 3-ամյա երեխայի uպանության վարույթին միացվել է նոր վարույթ. հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ․ «Փաստինֆո»
    Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով երեխայի հոր՝ Արմեն Օվանեսովի, վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ՝ ծեծի վերաբերյալ։ Այս մասին գրում է Փաստինֆոն։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել: Ֆիզիկական ներգործության վերաբերյալ մեղադրանքը վերաբերում է երեխայի եղբոր նկատմամբ բռնությանը։ Մասնավորապես, 3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը դեպքի օրը նույնպես վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով, ընդ որում,ըստ ամենայնի, սպանությանն ականատես է եղել երեխայի եղբայրը, որը խոսքի խնդիր է ունեցել, բայց հոգեբանների մասնակցությամբ զրույցում ցույց է տվել պարանոցը։ Երեխայի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։ Նշենք, որ ըստ ՆԳ նախարարի՝ երեխայի հայրը դիակը տեղափոխել է այն վայրեր, որտեղ արդեն «սանրման» աշխատանքներ են եղել։ Տղամարդը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել՝ ներընտանեկան հարցերի շուրջ։
    19:00
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները. ԱՆ
    Չոր տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: «Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․ Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն) Սրտանոթային խնդիրների սրացում Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն Գլխացավեր, հոգնածություն Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։ Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»,-նշված է հաղորդագրության մեջ:
    18:48
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ասելիք չունեմ. Դանիել սրբազանը խուսափեց լրագրողների հարցերից
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է եպիսկոպոսաց ժողովը։ Արդեն երկու սրբազան դուրս եկան ժողովից, սակայն հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին։
    18:37
    25.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18:30 Վարդան Ղուկասյանը գործարքի չի գնա ՔՊ-ի հետ. «արյունս թույլ չի տալիս նման ապրելակերպ»
    Հայլուր 18:30 Վարդան Ղուկասյանը գործարքի չի գնա ՔՊ-ի հետ. «արյունս թույլ չի տալիս նման ապրելակերպ»
    18:30
    25.11.25
    Ավելին