Լրահոս
2025-12-09
-
ՀասարակականԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո»Պատարագների տեքստերը գրաքննելու ու հայոց եկեղեցիները կապարակնքելուն զուգահեռ ԱԱԾ-ն զբաղված է երաժշտական գործիքներ գնելով։ Հայաստանի պետական բյուջեից ավելի քան 16 միլիոն դրամ է ծախսվել այդ նպատակով։ «Փաստինֆո»-ն, ուսումնասիրելով կատարված գնումները, պարզել է, որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Yamaha Corporation ապրանքանիշի մի շարք երաժշտական գործիքներ՝ տրոմբոններ, բարիտոններ և սաքսոֆոններ։ Առաջին գնման շրջանակում 8 միլիոն 630 հազար 970 դրամ է փոխանցվել «Ամազոն Իմպորտ» ՍՊԸ-ին, որի տնօրենը Տիգրան Վարտանովն է։ Այնուհետև գումար է հատկացվել «Սվետան» ՍՊԸ-ին՝ երաժշտական հենակալներ և նոտաների ամրակալներ ձեռք բերելու համար։ Ըստ փաստաթղթերի՝ ընկերության տնօրեն Իվետտա Գլուշանյանը ԱԱԾ-ին տրամադրել է 23 հենակալ, որոնց համար վճարվել է 344 հազար 908 դրամ։ Բացի այդ, 7 միլիոն 955 հազար դրամ է փոխանցվել «ՌՎ պրոջեկտս» ՍՊԸ-ին, որի ղեկավարն է Ռաիսա Վարդանովան։ Այս գումարով ԱԱԾ-ը ձեռք է բերել ևս մի շարք գործիքներ՝ 1 սաքսոֆոն, 5 շեփոր, 1 բարիտոն և 5 կլարնետ։ Գործիքները նույնպես Yamaha Corporation ապրանքանիշի են, որը համարվում է աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը երաժշտական գործիքների շուկայում։Ավելին16:2509.12.25 -
ԱշխարհԻնդոնեզիայում շենքում բռնկված հրդեհից 20 մարդ է զոհվելԿենտրոնական Ջակարտայի ոստիկանության պետը հայտնել է, որ հրդեհը մարվել է, շենքից մարդկանց տարհանելու աշխատանքները շարունակվում են։Ավելին16:1509.12.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. փաստաբանԱպօրինի գաղտնալսել և գաղտնի տեսանկարահանել են (Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ) ոչ միայն պարոն Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին:Ավելին16:0009.12.25 -
ՀասարակականԿասեցվել է «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գործունեությունըՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել։ Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։Ավելին15:4509.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ուժգնանում են ճնշումները Զելենսկիի վրա. զենքը վայր կդնի՞ Ուկրաինայի նախագահըՀայլուր 15։30 Ուժգնանում են ճնշումները Զելենսկիի վրա. զենքը վայր կդնի՞ Ուկրաինայի նախագահըԱվելին15:3009.12.25 -
ՏարածաշրջանՀայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը գնդապետի կոչում է ստացելՀիշեցնենք՝ Սաֆարովը 2004թ. Հունգարիայում կացնահարել էր քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին։Ավելին15:1509.12.25 -
ՀասարակականՊայթյուն և փլուզում՝ Արմավիրի մարզի տներից մեկում. կա վիրավորՄինչ հրշեջների ժամանումը՝ 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:Ավելին15:0009.12.25 -
ՏնտեսականՎրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետՎերջ։ Հայաստանում քաղաքացուն ասում են՝ «բալեր», «պայմանական բազային բաժին», «կիրառվող գործակից», այնպես գրվել է, կարծես թոշակառուն Նոբելյան մրցանակակիր մաթեմատիկոս է։Ավելին14:5309.12.25 -
ՀասարակականՈրքան է վաստակում Արտաքին հետախուզության ծառայության պետը․ Քրիստինե Գրիգորյանի հայտարարագիրը. FactorՔրիստինե Գրիգորյանը նաև 3,2 միլիոն դրամ բանկային հաշիվների մնացորդ է հայտարարագրել, ինչպես նաև կանխիկ դրամ՝ 480 դոլարի (տարվա սկզբում՝ 1000 դոլար) և 29 հազար դրամի չափով (տարվա սկզբում՝ 900 հազար դրամ)։ Բացի այդ, ծառայության պետը պետական եկամուտների կոմիտեից 2,7 միլիոն դրամի չափով եկամտային հարկի վերադարձ է ստացել։ Նշենք՝ արտաքին հետախուզության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։Ավելին14:4509.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ԳերմանիաԴեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ:Ավելին14:3609.12.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին14:3009.12.25 -
ՀասարակականՄիջին կենսաթոշակ ստացող մարդը հնարավորություն չի ունենալու ապահովել ամսական սպառողական զամբյուղը. Գոհար ՄելոյանՆվազագույն սպառողական զամբյուղը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մթերքների փաթեթն է։Ավելին14:1509.12.25 -
ՀասարակականՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա: Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն:Ավելին14:0309.12.25 -
ՔաղաքականՀայ հասարակությունը պատրաստ է աշխատել` վերջապես բարեկեցիկ երկրում ապրելու համար․ Նարեկ ԿարապետյանԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը:Ավելին13:5109.12.25 -
ՀասարակականՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի ազատազրկված հոգևորականների, Սամվել Կարապետյանի և գերեվարվածների համար«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ին՝ Յղութիւն Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:Ավելին13:4609.12.25 -
ՔաղաքականՆարեկ Զեյնալյանը մանդատից հրաժարվելուց հետո, կրկին առաջադրվել է ՔՊ 2026 թվականի ցուցակում․ ArmlurՆշենք, որ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարել էր,պատգամավորական լիազորությությունները դադարեցնելու մասին:Ավելին13:3909.12.25 -
ՄիջազգայինՈւժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում. տասնյակ վիրավորներ կանՃապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 30 մարդ է վիրավորվել: Մոտ 90,000 բնակչի տարհանման հրաման է տրվել։ Մեծ է նաև ցունամիի վտանգը, սակայն այս պահին ափամերձ շրջաններում նախազգուշացումներ չկան: Ճապոնիայի կլառավարությունը կոչ է արել մարդկանց չկորցնել զգոնությունը՝ հայտարարելով, որ առաջիկա օրերին կարող են ավելի ուժեղ ցնցումներ լինել:Ավելին13:3509.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը վտանգում է Հայաստանի սահմանադրական կարգը, ինստիտուտների ինքնավարությունը և աշխարհիկ պետության հիմքերը. քաղաքագետՆիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են եկեղեցիների վրա կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելուն, պատարագներից առաջ պետական օրհներգի պարտադիր կատարմանը, Կաթողիկոսական տեղապահի ընտրական գործընթացի վրա ազդելուն, Եկեղեցու նոր Կանոնագրքի մշակմանը կառավարության ներգրավմամբ և նոր Կաթողիկոսի ընտրություններին միջամտող մեխանիզմների ձևավորմանը, վերածվում են պետական իշխանության ուղիղ և համակարգված ներխուժման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարության դաշտ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վարչապետը ամիսներ շարունակ պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը» և պետք է հեռանա, իսկ այս շաբաթ նրան նույնիսկ մեղադրեց «գործակալ լինելու» մեջ։ Միևնույն ժամանակ, արդեն չորս սրբազաններ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ Մայր Աթոռը բոլոր մեղադրանքները որակում է շինծու, անհիմն և քաղաքականապես մոտիվացված: Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»: Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է: Կաթողիկոսի հեռացման պահանջի ֆոնին արտահայտվող պատրաստակամությունը՝ ազդել տեղապահի ընտրական մեխանիզմների վրա, ակնհայտորեն արտահայտում է եկեղեցու ղեկավարական համակարգը վերաձևելու քաղաքական նպատակադրումը։ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի կառավարությունը պատրաստ է «խորհրդատվական աջակցություն» ցուցաբերել Կանոնագրքի մշակմանը, հակասում է Հայաստանյայց Եկեղեցու կանոնական իրավունքի և կառավարման ինքնավարության հիմնագույն սկզբունքներին։ Կանոնագիրքը ձևավորվում է միայն եկեղեցական մարմինների կողմից։ Փաշինյանի պլանը նշանակում է՝ նախ փոխել խաղի կանոններն իշխանության ազդեցության ներքո, ապա այդ կանոններով ընտրել նոր Կաթողիկոս։ Այս մոտեցումը լրջագույն վտանգ է ստեղծում եկեղեցու ղեկավարության լեգիտիմության և անկախության համար։ Հայաստանի օրհներգի պարտադիր կատարման և պետական դրոշի տեղադրման առաջարկները չեն տեղավորվում ոչ Եկեղեցու կանոնական կյանքի տրամաբանության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետության սահմանադրական կարգի մեջ։ Աշխարհիկ պետությունը չի կարող պարտադրել կրոնական կառույցին, թե ինչպես կազմակերպել իր ծիսակարգը։ Սա կոպտորեն խախտում է պետություն–եկեղեցի սահմանների տարանջատվածության սկզբունքը։ Այսօր արդեն տեսանելի է իշխանության գործողությունների հաջորդականությունն ու տրամաբանությունը․ ● քրեական գործեր հոգևորականների նկատմամբ, ● հրապարակային մեղադրանքներ և վիրավորական որակումներ, ● պետական խորհրդանիշների պարտադրում, ● եկեղեցական իրավակարգի փոփոխության նախաձեռնություն, ● եկեղեցու ներքին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մտադրություն։ Սա նպատակ ունի Եկեղեցին ինտեգրել իշխանության վերահսկողության դաշտ՝ խաթարելով նրա բազմադարյա ինքնավարությունը։ Փաշինյանը վտանգում է Հայաստանի սահմանադրական կարգը, ինստիտուտների ինքնավարությունը և աշխարհիկ պետության հիմքերը»,-գրել է նա:Ավելին13:2709.12.25 -
ԻրավականԽուլիգանության և շորթման մեղադրանքներով հետախուզվող 34-ամյա երիտասարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիմիրյազևի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության և շորթման մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։Ավելին13:1509.12.25 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունըՔաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Էլեոնորա Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Արցախի փողոց) և հայտնաբերել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Ի մասնավորի՝ արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում: Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերաջնաժամկետ:Ավելին13:0009.12.25