Լրահոս
2025-12-09
-
ԻրավականՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել է ՊՆ վերը նշված պաշտոնատար անձանց, ովքեր, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի ծառայողներին՝ ԻԻՀ-ից ծխախոտները ապօրինի տեղափոխելու ժամանակ խոչընդոտներ չստեղծել: Բացի այդ, մարտական հենակետի վերահսկողության տարածք անխափան մուտք գործելու և ԻԻՀ-ից առանց դրոշմավորման ծխախոտի անխոչընդոտ Ագարակ քաղաք տեղափոխելու նպատակով, տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում՝ զորամասի մարտական հենակետի ծառայողները ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված՝ առանց դրոշմավորման ծխախոտը բեռնել են նշված զորամասի բեռնատար ավտոմեքենան և ուղևորվել Մեղրի համայնքի Ագարակ բնակավայր, որտեղ էլ 2025 թվականի մայիսի 31-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին և ՊՆ հինգ ծառայողների: Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս ՊՆ պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։ Ութ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Ավելին11:1509.12.25 -
ԻրավականՄիհրան Հակոբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԴեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից՝ ի պատասխան հանրային գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին հարցման: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա ստացել է քթի կոտրվածք և մի շարք այլ վնասվածքներ:Ավելին11:0809.12.25 -
ՀասարակականQR-ները՝ հայկական բիզնեսում․ խնդիրներ, ռիսկեր, կոռուպցիայի կասկած. «Հետք»Երբեմն լսում ենք, որ սա լավ համակարգ է և նպաստում է տնտեսության մեջ ստվերի կրճատմանը, երբմեն էլ՝ որ «Ի-Մարկ»-ն ունի մենաշնորհ, և ի սկզբանե ընկերության ստեղծումը պարունակել է կոռուպցիոն ռիսկեր, ՊԵԿ-ում պաշտոնեական դիրքի չարաշահում։Ավելին11:0409.12.25 -
ՀասարակականՈմանք կփորձեն շարունակել պառակտել հասարակությունը․ Նարեկ ԿարապետյանՇարունակենք կառուցել , ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Ոմանք կփորձեն շարունակել պառակտել հասարակությունը: Ամեն մեկը անում է այն, ինչ ձեռից լավ է գալիս»,- գրել է նա:Ավելին11:0009.12.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապըԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող «Վեգա» խանութի մոտ հրդեհ է բռնկվել:Ավելին10:5209.12.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.03 դրամ:Ավելին10:4609.12.25 -
Մամուլի տեսությունԱրցախին նվիրված լսումներ կլինեն․ «Հրապարակ»Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «Արցախ» անունը Հայաստանում այլեւս չհնչի, սակայն ԱՀ գործիչները, ըստ էության, չեն պատրաստվում նրա օրակարգով շարժվել, անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը ձեռքերը լվաց ու այլեւս չցանկացավ իրավունքի ուժից օգտվելով՝ երկարաձգել իր պաշտոնավարումը, անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանի «կրոնն է ընդունել» նաեւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։Ավելին10:4109.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ վարչությունը դեռ ամփոփում է նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»Ինքնառաջադրման համար անհրաժեշտ էր կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։Ավելին10:3809.12.25 -
Մամուլի տեսությունՈւշագրավ զարգացումներ՝ տիրադավերի թեմերում. «Իրավունք»Իսկ նրանց լռեցնելու համար գտնվել է նույն տիրադավերի կողմից լավագույն բանաձեւը: Ոչ ուղղակիորեն ամենքի ականջն են գցում, թե իբրեւ գնացել են Փաշինյան Նիկոլի ոտքը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հայտարարություն են արել՝ պաշտպանելով հենց իրենց թեմերի հոգեւորականությանը, որպեսզի վաղը իրավապահները հերթով քահանաների տները չմտնեն, ինչպես եղավ Արագածոտնի թեմի դեպքում:Ավելին10:3509.12.25 -
Մամուլի տեսությունՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»«Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՔԿԱԳ-ի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների դրույքաչափերի փոփոխություն իրականացնել։ Ահա դրանցից մի քանիսը։ «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ամուսնալուծության գրանցման ժամկետը լրացուցիչ վճարի դիմաց կրճատելու ծառայության դիմաց սահմանված տուրքը՝ նպատակ ունենալով խթանել ընտանիքի պահպանումը։Ավելին10:3209.12.25 -
Մամուլի տեսությունԱյս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, ում կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր լեզվաբանները պետք է թերևս մտածեն այդպիսի տառապանքը նկարագրող նոր բառ, ես չեմ կարողանում այդ բառը գտնել։ Բայց աղոթում եմ, որ Աստված ավելացնի սրբազան հոր համբերությունն ու իմաստությունը և հավատն առ այն, որ այս մղձավանջը երկար տևել չի կարող։ Տիրոջ համբերությունն անսահման է իր զավակների մեղքերը հանդուրժելու համար, սակայն Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը, ինչպես վկայված է Սուրբ Գրքում, աններելի է, և նման մեղք գործողները Տիրոջ դատաստանին են արժանանալու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը, անպատժելիությունից ոգևորված, նորանոր բարբաջանքներ է շրջանառության մեջ դնում և հրճվանք պատճառում վաղուց արդեն ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող ապազգային ու հակաեկեղեցական համայնքներին, որոնք այլևս բաց տեքստերով ու անթաքույց վարկաբեկում են Հայ Եկեղեցին ու նրա հավատավոր հետևորդներին։Ավելին10:2809.12.25 -
ՀասարակականՊայթյուն` Արևիկ գյուղում․ կա տուժածԴեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթուն․ մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել՝ պատուհանը և կենցաղային իրեր։ Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հեռացրել են իրենցից վտանգ ներկայացնող հատվածները։Ավելին10:2409.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՄիհրան Հակոբյանի ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է: Միհրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը։Ավելին10:2109.12.25 -
ԻրավականՊաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել. երկուսը ոստիկանության ծառայողներ են․ 1lurerՆրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտնեցին ՆԳՆ-ից։Ավելին10:1709.12.25 -
ՀասարակականՏիեզերական կրթության փաթեթներ՝ Երիցյան վարժարանին և «Արեգնազան» կրթահամալիրին«Ucom»-ի նոր նախաձեռնության շնորհիվ տիեզերական ինժեներական կրթությունը շուտով հասանելի կլինի Հայաստանի բոլոր դպրոցներում: Երիցյան վարժարանն ու «Արեգնազան» կրթահամալիրն են դարձել տիեզերական կրթության փաթեթների հերթական շահառուները:Ավելին10:1309.12.25 -
Մամուլի տեսությունԴատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»Փաստաբան Գարիկ Սահակյանի փոխանցմամբ, 12.11.2025-ին Գավառի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ քննարկվողը կողմերի ներկայացրած ապացույցների գործին վերաբերելի եւ թույլատրելի լինելն էր։ Ըստ օրենքի՝ դատարանը նախ պետք է գնահատեր հայցվորի՝ այս դեպքում Հայկ Սարգսյանի ներկայացրած ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը, ապա միայն անցներ պատասխանող ընկերության նյութերին։Ավելին10:0509.12.25 -
Մամուլի տեսությունՎեհափառ Հայրապետին գահընկեց անելու ՔՊ-ի ծրագիրը կարող է հետաձգվել մինչև հունվար․ «Իրավունք»«Փուլ առ փուլ ենք գնում, կուլմինացիային պիտի զգույշ մոտենանք»,- ասաց ՔՊ-ական աղբյուրը:Ավելին10:0009.12.25 -
ԻրավականԱլեքսանյանին և նրա ՔՊ-ական գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ Արշակ Սրբազանի հասցեին ակնհայտ սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելուց․ փաստաբան«Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ հատուկ ծրագրային ապահովման միջոցով։Ավելին09:5609.12.25 -
Մամուլի տեսությունՄիհրան Պողոսյանի հարազատներից յուրաքանչյուրը 50 մլն. դրամով ազատ է արձակվել. «Ժողովուրդ»ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։Ավելին09:5209.12.25 -
Մամուլի տեսությունԱրշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն. «Հրապարակ»Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ 2018 թ․ մի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, երկամսյա կալանք տվեց, եւ նրան տեղափոխեցին ԱԱԾ «պադվալ»` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:Ավելին09:4809.12.25