Լրահոս
2025-12-09
-
ԻրավականԴատարանը մերժել է nղբերգական վթարի մասնակից ոչ սթափ կին վարորդին կալանավորելու միջնորդությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով Ն. Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը, սակայն Գ. Մանուկյանի նկատամբ կիրառվել է գրավ՝ 10 միլիոն դրամի չափով և տնային կալանք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել էր Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը: Վերջինը ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր:Ավելին19:3309.12.25 -
ՀասարակականԿաթվածահար է երթևեկությունը Երևանի կենտրոնում. մարդիկ ժամերով տրանսպորտի են սպասումԵրևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է։ Մարդիկ ժամերով կանգառներում տրանսպորտի են սպասում։Ավելին19:2009.12.25 -
ՔաղաքականԲաքվի նյարդային շարժումները. Ադրբեջանը վտանգներ է տեսնում Հայաստան-Եվրամիություն փաստաթղթումԲաքուն դժգոհ է Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթից: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այն «հակասում է խաղաղության օրակարգին»։ Ալիևի վարչակազմն «անընդունելի» է համարում փաստաթուղթ մտած «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» արտահայտությունը և Բաքվի բանտերում գտնվող հայերին «գերեվարվածներ» անվանելը:Ավելին19:1509.12.25 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելներից մեկում բшխվել են «Renault» մակնիշի և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարները և «Volkswagen Vento»-ն․ կա վիրшվորԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12-50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Renault» մակնիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Բադրի Գ․-ի վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարները և Երևանի բնակիչ 45-ամյա Նորայր Ն․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։Ավելին19:0709.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:Ավելին19:0409.12.25 -
ՄիջազգայինՃնշումն ուժգնանում է Ուկրաինայի վրա. Զելենսկին փրկություն է փնտրում ԵվրոպայումՉնայած «Axios»-ի համառ պնդումներին, որ Թրամփի վարչակազմը ճնշում է Զելենսկիին՝ պարտադրելով տարածքային զիջումներ, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում ամերիկյան խաղաղության ծրագիրը հաջողվել է կրճատել, հանվել Կիևի համար առավել հակասական պայմանները:Ավելին19:0009.12.25 -
ՀասարակականՔարաթափում՝ Կապան քաղաքումԴեկտեմբերի 9-ին, ժամը 17։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ձորք թաղամասի մոտակայքում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.5 խմ)։ Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։Ավելին18:4509.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր լարվածություն է հրահրում Ադրբեջանը. Բաքուն կտրուկ դեմ է Հայաստան-ԵՄ փաստաթղթինՀայլուր 18։30 Նոր լարվածություն է հրահրում Ադրբեջանը. Բաքուն կտրուկ դեմ է Հայաստան-ԵՄ փաստաթղթինԱվելին18:3009.12.25 -
ՔաղաքականԿառավարության նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստԱյդ մասին հայտնում են ԱԺ-ից:Ավելին18:2509.12.25 -
ԻրավականՔննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ Սրբազանի հարազատներին․ AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցինԻշխանությունը կառուցում է արհեստական, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված սցենար, որի ամեն քայլը միտված է Արշակ արքեպիսկոպոսին ու նրա ընտանիքին ճնշելուն և վարկաբեկելուն։Ավելին18:1509.12.25 -
ԻրավականԻշխան Սաղաթելյանին կանչել են հարցաքննության. «Իշխանություն» լրատվականՄեր տեղեկություններով՝ Սաղաթելյանին հրավիրել են հարցաքննության՝ ինչ-որ գործի շրջանակներում:Ավելին18:0409.12.25 -
ՏարածաշրջանՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։ Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․ դժբախտ պատահարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները, բժշկական տարհանումը հայրենադարձությունը։ Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։ Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։Ավելին18:0009.12.25 -
ՀասարակականԱրմավիրում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:Ավելին17:4509.12.25 -
ՔաղաքականԼևոն Տեր-Պետրոսյանը և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել են․ ի՞նչ են քննարկելԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ով նաև լուսանկար է հրապարակել։Ավելին17:3009.12.25 -
ՀասարակականՄասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը՝ ավտոճանապարհներինԴեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամնետից: Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր։ Մասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Ավելին17:2509.12.25 -
ՔաղաքականՎիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում էՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը։ Դեկտեմբերի 8-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է առաքելության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչներ և ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։ Արմեն Ղազարյանն իր խոսքում նշել է, որ համապատասխան գերատեսչությունների հետ բազմակողմ քննարկումները հնարավորություն կտան ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առավել ամբողջական և խոր պատկերացումներին։ Փոխնախարարը նշել է, որ մի շարք ռազմավարական փաստաթղթեր մշակման փուլում են։ Կողմերն ընթացիկ գործընթացներում կարևորել են որակի առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ և գործնականում կիրառելի՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Առաքելության անդամները բարձր գնահատելով Հայաստանի հետ կառուցողական գործընկերությունը՝ կարևորել են Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։ Նշվել է, որ Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը նախատեսվում է պատրաստել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ։ Նույն օրը ԵՄ գնահատման առաքելության անդամները Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հանդիպել են գերատեսչության ղեկավար կազմի հետ։ Նելլի Դավթյանը նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ներդնում է բազմակողմ և հետևողական ջանքեր։ Ծառայության պետը ներկայացրել է Գործողությունների ծրագրի վերաբերելի կետերը՝ անդրադառնալով ոլորտը կարգավորող քաղաքականության, իրավական շրջանակի, մշակվող նոր փաստաթղթերի, կենսաչափական համակարգի ներդրման, տվյալների և իրավական ինքնության պաշտպանության, սահմանների համալիր կառավարման, ապաստանի տրամադրման ոլորտներին, ինչպես նաև միգրացիայի կառավարման շղթայի այլ բաղադրիչներին։ Ծավալվել է ակտիվ քննարկում։Ավելին17:2109.12.25 -
ՄիջազգայինԱվերված Սիրիան տանկերով ու մեծ շուքով նշում է Ասադի վարչակազմի տապալման մեկամյակըՍիրաիյում տոնել են Բաշար ալ-Ասադի 24-ամյա վարչակազմի տապալման մեկամյակը: Չնայած Ասադի հեռանալուց մեկ տարի հետո էլ Սիրիան ավերված է, սիրիացիներից շատերը քարանձավներում են ապրում՝ իսրայելական ուժերի հարձակման ամենժամյա վտանգի տակ, նոր կառավարությունը տոնելու սիրտ ունի, Շարաային բավարարում է Վաշինգտոնի հովանին:Ավելին17:1509.12.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել էԴեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Սերգեյ Մանկոյի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սերգեյ Մանկոն հայտնաբերվել է Ակնալիճ բնակավայրում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:Ավելին17:0009.12.25 -
ՍպորտՀայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են«Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:Ավելին16:4509.12.25 -
ՔաղաքականԹույլ չենք տա մեր երկիրը վերադարձնելու նախորդ դարի 30-ական թվականները, երբ կարելի էր սառնասրտորեն Կաթողիկոս խեղդել, հոգևորականներ գնդակահարել․ Ավետիք Չալաբյան«Անցած շաբաթվա վերջում հյուրընկալվել էի Եվրոմեդիայի տաղավարում, որտեղ քաղաքական մեկնաբան Գևորգ Մելիքյանի հետ քննարկեցին Եկեղեցու շուրջ ծավալվող, աբսուրդի ժանրը և ավելի ու ավելի ստալինյան բռնապետության դժնի օրերը հիշեցնող իրադարձությունները:Ավելին16:3609.12.25