Լրահոս
-
ԱռողջապահականԳործադուլ դիսպանսերում. ստացիոնար բաժանմունքը փակում ենՀակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները 4 ժամ գործադուլ ե արել ընդդեմ կենտրոնի ստացիոնար բաժանմունքը փակելու որոշման: Բժիշկները չեն հանել սպիտակ խալաթները, բայց մտադիր են ահազանգել այնքան, որ բոլորին պարզ լինի՝ Առողջապահության նախարարությունը օպտիմալացման անվան տակ մտադիր է փակել մի բաժանմունք, առանց որի տուբերկուլյոզով հիվանդների սպասարկումը սովորական պոլիկլինիկաներում է արվելու, իսկ դա անթույլատրելի է:
Ավելին23:1815.10.19 -
ՀասարակականԿուսումնասիրեն 50 մլն դրամից ավել արժեցող գույքը. աղմկոտ օրինագիծՄեկ շաբաթից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սկանդալային նախագիծը կառավարությունում կլինի: Արդարադատության նախարարությունը այսօր էլ է հայտարարել, որ օրենքը հավասար է լինելու բոլորի համար, բայց շատ փորձագետներ չեն համոզվում, կասկած կա, որ այն դառնալու է կուլակաթափման մտրակ իշխող քաղաքական ուժի ձեռքին:
Ավելին23:1715.10.19 -
ՀասարակականԲնակիչներն իրենց բակում շուկա չեն ուզումԵրևանի տարբեր մասերում 50 մինի շուկա կառուցելու քաղաքապետարանի որոշումը դեռ չիրականացած մեգա-բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Քաջազնունի 3 հասցեում ապրողները չեն հասկանում, թե ով է մայրաքաղաքի քարտեզի վրա տեղ որոշելիս մատը դրել հենց շենքին կպած փոքր տարածքի վրա: Գիտեն միայն, որ քթի տակ շուկայի հոտն ու խնդիրները չեն հանդուրժելու:
Ավելին23:1515.10.19 -
ԻրավականՔոչարյանի գործով դատական նիստըՔանի որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և այսօր չէր մասնակցում հրավիրված դատական նիստին, այն հետաձգվեց: Անննախադեպ լռություն էր դատարանի բակում: Քոչարյանի համակիրներին ու հակառակորդներին բոլոր նիստերի ընթացքում բաժանող ոստիկանական պատը այս անգամ բաժանում էր ամեն կողմից միայն մեկ մարդու:
Ավելին23:1415.10.19 -
ՀասարակականԻմ քայլում «հակաթովմասյանական» նոր քայլեր են մտածումԱյսօր առավոտյան՝ մոտ 9.45-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մտել է աշխատավայր՝ ավելի սրելով իրենից ազատվելու՝ խորհրդարանական «իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների ցանկությունը: Մինչև սահմանադրական դատարանը վերադառնում է բնականոն աշխատանքային ռեժիմի: «Իմ քայլում» նոր՝ հակաթովմասյանական քայլեր են մտածում: Օրինակ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, որ կոչ էր անում Թովմասյանին հեռանալ պարզապես, որովհետև իրեց դեմ խաղ չկա, վստահ է, որ դեռ կգտնվեն բարձր դատարանի նախագահին չեզոքացնելու օրինական ուղիներ:
Ավելին23:1015.10.19 -
ԱշխարհՍիրիայի կառավարական ուժերը թուրքերին չեն կանգնեցնումՍիրիայի հյուսիսում թուրքական բանակը շարունակում է քրդական խաղաղ բնակչության սպանդը, այս պահի տվյալով սպանվել է 30 քուրդ: Ռազմական գործողությունների միայն 6-րդ օրը՝ Վաշինգթոնը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին,, բայց դա միայն ավելի է գրգռել Անկարայի ախորժակը: Այսօր Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները գնացել են Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ հարցնելու՝ վերջապես մեկը կբռնի՞ թուրքի արյունոտ, ցեղասպան ձեռքը:
Ավելին23:0915.10.19 -
ՀասարակականԲյուջեի եկամուտները ՀՆԱ-ի իրական աճի տեմպի վրա չեն ազդելԱնցյալ տարիների համեմատ մարդիկ այսօր ավելի քիչ փող են ներդնում բիզնեսի մեջ: Այս կարծիքն են հայտնել տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի մասնագետները երկար վերլուծություններից հետո:
Ավելին23:0615.10.19 -
ԱշխարհԷկվադոր.Նախագահը փողոցի ճնշման տակ հետքայլ է անումԷկվադորում երկու շաբաթ տևած բողոքի կատաղի ակցիաներից, ոստիկանների հետ բախումներից և 8 զոհերից հետո, նախագահ Մորենոն որոշեց հետքայլ անել՝ վառելիքը կրկնակի չի թանկանա:
Ավելին23:0515.10.19 -
ՀասարակականՎիտալի Բալասանյանը բացահայտումներ է անումԱրցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ վերջին շրջանում չափազանց սրված են, այսօր նոր սկանդալային հայտարարություններ է արել; Նա կասկած ունի, որ կա Արցախը բանակցային սեղանից հեռու պահելու՝ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն:
Ավելին23:0415.10.19 -
ՄշակույթՆոյեմբերին «Միստերիա-Հիստերիա» չի լինիԱյս ամիս վերջին անգամ բեմադրվել է Վահրամ Սահակյանի Այս ամիս վերջին անգամ բեմադրվել է Վահրամ Սահակյանի «Միստերիա Հիստերիա» ներկայացումը: Հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց Սահակյանն է: Նա անրադառնում է վերջին 2 տարվա ընթացքում մարդկանց մտածելակերպին ու արարքներին: Ներկայցումը ունի տարիքային սահմանափակում, բայց դա չի նշանակում որ բեմադրության ընթացքում հնչում են հայհոյանքներ:
Ավելին23:0315.10.19 -
ԻրավականԴավիթ Սանասարյանը վրաերթի ենթարկե՞լ է 9-ամյա երեխայինՀեմոդիալիզի սարքերի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Դավիթ Սանասարյանը, որ հենց այդ սկանդալի ֆոնին թողեց ՊՎԾ պետի պաշտոնը, նոր մեղադրանքների մեջ է ընկել: Ոստիկանությունն ուսումնասիրում է կապ ունի՞ Սանասարյանը 9-ամյա երեխայի վրաերթի հետ թե, ինչպես ինքն է ասում շառ են անում վրան:
Ավելին23:0115.10.19 -
ԱռողջապահականԱրտաշատում 25 աշակերտ հոսպիտալացվել էԱրտաշատի 5-րդ դպրոցի բուֆետում պիցցա ուտելուց հետո 25 աշակերտ հոսպիտալացվել է: Սննդային թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ: Դպրոցի բուֆետի դուռը այսօր կողպել են, մինչև փորձաքննությունը պարզի թունավորման բոլոր մեղավորներին:
Ավելին23:0015.10.19 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեցԴատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։ Դատարանը հետաձգեց նիստը, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։
Ավելին13:3915.10.19 -
ԱշխարհՔրդերը համաձայնվել են Ասադի հետ. աշխարհը բացում է աչքերըՍիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած պատերազմը, ըստ թուրքական կողմի, 550 մարդու կյանք է խլել: Քրդերի՛ տվյալով, զոհերի թիվը փոքր է մոտ 7 անգամ: Նրանք հայտնում են 75 զոհի և 450 վիրավորի մասին: Եվրամիության 28 երկրները միասնական որոշում են ընդունել Թուրքիային զենքի վաճառքը արգելելու մասին: Թուրքիայի այդ հայտարարությունները առանձնապես չեն մտահոգում: Արտգործնախարար Չավուշօղլուն ասում է նման քայլերն իրենց ավելի են ուժ տալիս: Իսկ համաշխարհային լրատվամիջոցներն ու սոցցանցերը ողողված են այսպիսի լուսանկարներով: Ամենուր կոչեր են Սիրիայում հումանիտար աղետը կանխելու և թուրքերին կանգնեցնելու մասին: Տները թուրքական կրակի տակ թողնելով երկրի հարավ է շարժվում՝130 հազար քուրդ փախստական:
Ավելին10:5515.10.19