Լրահոս

2019-10-14
  • Իրավական
    ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել ԱԺ դիմումը՝ Թովմասյանի դեմ

    Հրայր Թովմասյանին չեզոքացնելու իշխանական օպերացիան՝ Սահմանադրական դատարան հասնելուն պես տապալվեց: Բարձր դատարանը չի քննի Թովմասյանի լիազորությունները կասեցնելու Ազգային ժողովի դիմումը: Թովմասյանը նիստին չի մասնակցել: Արձակուրդ է վերցրել, որ դատավորների որոշումը անաչառ լինի: Իշխանամետ լրատվամիջոցներից մեկը տեղեկություններ էր հրապարակել՝ թե Թովմասյանը թաքցրել է իր անշարժ գույքի մասին տվյալները, այն չհայտարարագրելով, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է ստուգել այս հրապարակումները: Ինչու է Սահմանադրական դատարանի նախագահը նման լուրերի հեղինակների անվանում փոքրոգի ու ճղճիմ և ինչ հավանական սցենարներ կարող են լինեն դատարանի այսպիսի որոշումից հետո:

    23:49
    14.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ավտոներկրողները նորից բողոքում են

    Նորից բողոքի ակցիա են արել ավտոներկրողները: Նրանք դժգոհում են, որ ավտոներկրման հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում Վրաստանում՝ իսկ մեր կառավարությունը՝ թեև տեղյակ է՝ բայց ոչինչ չի անում: Նրանց շահերը պաշտպանող միության նախագահը վարչապետից պահանջում է, որ վաղը Հայաստան եկող վրացի պաշտոնակցի հետ խոսի և իմանա, թե ինչո՞ւ են Փոթիում հայ ներկրողներին անընդհատ տուգանում ու միտումնավոր խնդիրներ ստեղծում:

    23:46
    14.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիայի հյուսիսում ապրող հայերը Հալեպ են գնում

    Սիրիայում թուրքական հրետանուց փախչող հայ ընտանիքների մի մասը ապաստան է գտնում հայաշատ Հալեպում: Կրակի գոտիներում մնալը կենաց-մահու խնդիր է, խոստովանում են սիրիահայերը: Հալեպում ավելի ապահով են, բայց անորոշ սպասման մեջ:

    23:44
    14.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Ամենամեծ թալանը հիմա է». Հրանտ Բագրատյանն անհանգիստ է

    Ամենամեծ թալանն ու կոռուպցիան հիմա է՝ հեղափոխությունից հետո: Նման կարծիքի է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա անհանգիստ է՝ որ Հայաստանի ընդերքի հարստությունը՝ էժան է վաճառվում: Նախկին վարչապետին այսօր հակադարձել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

    23:43
    14.10.19
    Ավելին
  • Հայաստան
    ՀՄԸՄ. ավելին, քան մարմնակրթական կառույց

    ՀՄԸՄ 12-րդ ընդհանուր ժողովին ընդառաջ Երևանում բացվեց Շավարշ Քրիսյանի կիսանդրին:

    23:39
    14.10.19
    Ավելին
  • Հայաստան
    «ԱՎՐՈՐԱ». Եւ՛ մարդասիրություն, եւ՛ գիտատեխնիկա

    Սիրիայում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին՝ Հայաստանում սկսվում է Ավրորա միջազգային մարդասիրական ֆորումը: Այս տարի Ավրորան ընդլայնում է ձևաչափն ու բացի մարդասիրական մրցանակաբաշխությունից՝ տեղի է ունենում նաև Ավրորա ֆորումը: Այն գիտա- տեխնոլոգիական կոնֆերանսների շարք է, որտեղ քննարկում են նոր աշխարհի՝ նոր խաղի կանոնները:

    23:36
    14.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Սիրիա եւ ԼՂ հիմնահարց. ԱԳՆ խոսնակի ասուլիսը

    Հայաստան գալու ցանկություն ունեցող սիրիահայերին այդ երկրում պատրաստ են օգնել մեր դիվանագետները: Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, ու ավելացրել, որ Սիրիայում մեր դիվանագիտների հետ աշխատում են արտակարգ ռեժիմով:Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ տարածաշրջան եկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կայցելեն Արցախ:

    23:35
    14.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Հերոսներ եի հակահերոսներ. ազատամարտի մասնակիցները հնարավոր է նոր շարժում ստեղծեն

    Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն ու Թալին ջոկատի հրամանատարը այսօր ասել են, որ հնարավոր է շուտով ընդդիմադիր նոր շաժում ձևավորեն: Նրանց հատկապես վտանգավոր է թվում՝ իշխանությունների՝ Արցախյան պատերազմի հերոսներին միտումնավոր վարկաբեկելու քաղաքականությունը:

    23:32
    14.10.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համար

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

    16:53
    14.10.19
    Ավելին
2019-10-13
  • Հայաստան
    WCIT-ը թեժացրեց Երևանի տեխնո-աշունը

    WCIT-ն իրոք թեժացրեց Երևանի տեխնո-աշունը: Ի դեպ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում այս տարի անցկացնելու որոշումը կայացրել էր դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: 2016-ին գործադիրը 150 հազար դոլոր էր տվել՝ որպես կանխավճար, որ 2019-ին աշխարհի 80 երկրի պատվիրակները Հայաստան գան: Իսկ Կարեն Կարապետյանի ժամանակ գործը լրիվ հարթ ռելսերի վրա էր դրվել:

    21:58
    13.10.19
    Ավելին
  • Առողջապահական
    Բժիշկները չեն լսում նորածնի սրտի զարկերը, մայրը՝ լսում է

    Մանկական մահացության վերջին՝ ամենաառեղծվածային դեպքից հետո երկու շաբաթ լռություն պահպանած Արմենիա բժշկական կենտրոնը այս շաբաթ ի վերջո պարզաբանումներ տվեց պատմության վերաբերյալ՝՝ սկանդալային հայտարարություններով՝ պարզվում է նորածնային մահացության շուրջ աղմուկը բարձրացել է լրագրողների պատճառով, որ սիրում են խոսել փոքր բաների մասին: Սա այն դեպքում, երբ 2.5 ամսում 4 նորածին և 3 ծննդկան է մահացել: Իսկ սեպտեմբերի 24-ին ծննդաբերած Հայկուհին, որին ասել են, թե պտուղը մահացած է ծնվել, շարունակում է պնդել, որ որդին ողջ է, որովհետև հակառակ իր պահանջներին՝ նրան մինչև հիմա ցույց չեն տվել նորածնի մարմինը:

    21:53
    13.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Խաղաղություն բառը ադրբեջաներեն չի թարգմանվում

    Այս շաբաթ Թուրքմենստանում վարչապետ Փաշինյանը ճաշի սեղանի շուրջ 1,5 ժամ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, պատմության դասեր տվել Իլհամ Ալիեւին: Կոչ արել՝ չվիրավորել հայ ժողովրդին և ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Առաջնորդների հավաքի ժամանակ Ալիևն ասել էր, թե Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը՝ նկատի ունենալով Երևանի կենտրոնում կանգնեցված Գարեգին Նժդեհի արձանը: Փաշինյանի՝ Ալիևի մասին նախկինում արած այն որակումները, թե նա կիրթ մարդ է, ըստ էության ունեցել էին նույն արձագանքը, ինչ այս անգամվա՝ չափազանց կոշտ պատասխանը: Հավանաբար որովհետև խաղաղություն բառը ադրբեջաներեն չի թարգմանվում: Միայն անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 90 անգամ` 700 կրակոցով: Մեր առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական խնդիրը:

    21:52
    13.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգերը

    Անկարան խաղաղության ակունքի անվան տակ սպանում է Սիրիայի՝ հարյուրավոր խաղաղ բնակիչների, որոնց թվում արդեն երեխաներ կան: Սա շաբաթվա ամենապոպուլյար հեշթեգն է, ոչ թե փրկենք Սիրիան, այլ արդեն պարզապես՝ Սիրիա, որ պատերազմում է 8 տարի ու դեռ դաս չի լինում որևէ մեկի համար: Ռազմատենչ Թուրքիայի քթի տակ մեր երկիրը ուրիշ հեշթեգեր ունի՝ զբաղվում ենք ամեն ինչով՝ ձվոտ հայելիներից մինչև Քիմ Քարդաշյան՝ մոռանալով, թե ինչ կա երկրի հակառակ կողմում:

    21:46
    13.10.19
    Ավելին
  • Իրավական
    Ու՞մ և ինչի՞ համար է պետք Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննելը

    Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը շարունակում է աշխատել հույժ գաղտնի պայմաններում, ըստ օդում կախված լուրերի, հանձանաժողովը, որ ղեկավարում է Մարտի մեկի փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, փորձում է մասնավոր զրույցներում հավաքել այնպիսի փաստեր, որոնք կհաստատեն ապրիլյան քառօրյայից հետո նաև ընդդիմադիր մեդիայի միջոցով լայն շրջանառության մեջ դրված ռազմական միֆերը: Դրանք հայտնի են բոլորին:

    21:43
    13.10.19
    Ավելին
  • Իրավական
    Որքա՞ն ջուր կհավաքի դատական խմորը

    1.5 տարի անցավ այն իրադարձություններից, որ Հայաստանի նոր իշխանությունը կոչում է ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, իսկ Հայաստանի նոր ընդդիմությունը՝ իշխանափոխություն, որից հետո հները կոչվեցին սև, հասարակությունը բաժանվեց մերոնքի ու ձերոնքի: Սա նաև քրեական գործերով ու դատական պատմություններով գերբեռնված 1.5 տարի էր: Եվ դրանց մեջ գործ համար մեկը հարուցված է միանգամից 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, այդ թվում՝ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահի:

    21:17
    13.10.19
    Ավելին