Լրահոս

2019-10-18
2019-10-17
  • Հասարակական
    Նորից միայն հույս. վարչապետն ընդունել է սեվազգեստ մայրերին

    Երկրում հասունացող սևազգեստ բողոքը այսօր վերջապես մտել է Կառավարության դռնից ներս: Զոհված զինծառայողների մայրերն ու այրիները վարչապետի հետ նորից զրուցել են իրենց խնդրի մասին ազնիվ չեն համարում, որ մարտի մեկի զոհերի հարազատները 30 միլիոն դրամ պետական աջակցություն ստանան, իսկ իրենք՝ ոչինչ: Վարչապետը սակայն այլ մտահոգություն ունի չի հիշում, որ, սևազգեստ կանայք երբևէ հանդիպած լինեն ասենք Սերժ Սարգսյանի հետ, այսօր չի խորշել ուղիղ հարց տալուց էն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության դեմը նստել:

    22:23
    17.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիայի հյուսիսը՝ թուրքական կրակի մեջ

    Էրդողանը չի կանգնում: Սիրիայում շարունակում են թուրքական ռումբեր պայթել:

    22:22
    17.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Հակառակորդի քթի տակ երիտասարդ զույգը տուն է կառուցում

    Հայ-ադրբեջանական սահմանի բերանին՝ Պառավաքարում երիտասարդ զույգը տուն է կառուցում, մտածում առաջնեկ ունենալու մասին:

    22:20
    17.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Կատալոնիա. անկախության երազանք, ազատության պահանջ

    Նորից բախումներ են եղել Բարսելոնայում: 120 մարդ արդեն վիրավորվել է:

    22:19
    17.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Վերջին հրաժեշտը հերոս ոստիկանին

    Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը այսօր էր՝ Ոստիկանության ակադեմիայում:

    22:17
    17.10.19
    Ավելին
  • Հասարակական
    ԱԱԾ-ն մտել է ՍԴ նախագահի հայրական տուն

    Այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մեկ ժամից ավելի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր Դարակերտ գյուղի տանն էին՝ իմանալու, թե ինչ փողով են կառուցել տան տանիքը: Մինչև այցը Հրայր Թովմասյանի թոշակառու հորն ու երկու դուստրերին հրավիրել էին ԱԱԾ, բայց Վարդան Թովմասյանը չէր գնացել, քանի որ վատառողջ է: Վաղը, ամեն դեպքում, ստիպված կլինի փաստաբանի հետ Երևան գալ, ԱԱԾ-ում ինչ-որ թղթեր պետք է ստորագրի:

    22:16
    17.10.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Հայոց պատմությունն ու հայերենը խանգարում են

    Կրթական կալորիաները համալսարաններում ուզում են պակասեցնել՝ ամենակարևորի՝ հայերենի հաշվին: Կրթության նախարարը սկանդալային որոշում ունի: Կարծում է, թե հայոց լեզուն ու հայոց պատմությունը բուհերում խանգարում են մասնագիտական առարկաներին, բայց հակառակ այդ կարծիքին՝ նրա որոշումը համալսարանականների դիմադրությանն է բախվել:

    22:15
    17.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ապրիլյան պատերազմ. ԱԺ-ում հարցաքննել են վարչապետի խորհրդականին

    Այսօր Խորհրդարանում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի 40 հարցին է պատասխանել վարչապետի խորհրդական, հետախուզության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Նա հենց այն պաշտոնյան է, որ, մամուլի տեղեկություններով, ապրիլյան պատերազմից հետո հեռացվեց պաշտոնից խախտումների համար, իսկ հետհեղափոխական Հայաստանում վարչապետի խորհրդական նշանակվեց մարտի մեկի գործով իշխանահաճո ցուցմունքների դիմաց: Նրա հեռանալուց հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ստացել են մտահոգիչ պատասխաններ:

    22:14
    17.10.19
    Ավելին