Լրահոս

2019-10-20
  • Իրավական
    Սահմանադրական դատարանը՝ պաշարման մեջ

    Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու իշխանությունների քայլերը դառնում են անկառավարելի: Գրոհը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ այս շաբաթ աննախադեպ ընթացք ստացավ: Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու խորհրդարանի դիմումը բարձր դատարանում վարույթ չընդունվելուց հետո, Հրայր Թովմասյանի դեմ հինգշաբթի քրեական գործ հարուցվեց՝ Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը յուրացնելու կասկածանքով: Նույն օրը ԱԱԾ քննիչները հայտնվեցին Թովամսյանի հայրական տան տանիքում: ԱԱԾ հարցաքննության հրավիրվեցին Թովմասյանի դուստրերը, 75 տարեկան հայրը:

    22:51
    20.10.19
    Ավելին
2019-10-19
2019-10-18
  • Հասարակական
    Թովմասյանի հարազատները՝ ԱԱԾ-ում. իրավական կարմիր գիծ

    Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից հեռանալ պահանջող իշխանությանը երեկվանից շատերը սկսեցին մեղադրել ոչ թե հակաիրավական կամ խիստ քաղաքականացված քայլերի համար, այլ բարոյականության կարմիր սահմանները անդառնալիորեն հատելու: Այսօր ԱԱԾ կանչված Թովմասյանի հորն ու դուստրերին դրսում սպասում էին բազմաթիվ իրավապաշտպաններ: Փաստաբաններն ասել են, որ ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին հարցրել են՝ նվիրատվություն ստացած ավտոտնակի և ՆԻՍՍԱՆ-ՍԵՆԱՏՐԱ ավտոմեքենայի մասին:

    22:45
    18.10.19
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանը մաքրվում է ականներից

     Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները Սյունիքում վնասազերծել են 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ:

    21:21
    18.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԼՂ հիմնահարց. Մամեդյարովը հիասթափվել է, Երեվանը հիշեցնում է

    Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Իզվեստիա»-ին ասել է, թե հիասթափված է Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից: Նաև նեղսրտել, որ բանակցությունների հիմք փաստաթուղթ չկա: Որպես լավ տարբերակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը ավելի վաղ հենց իրենց կողմից մերժված Կազանյան փաստաթուղթն է առաջարկել: 

    21:13
    18.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Պաշտպանել ոչ թե Թովմասյանին, այլ սահմանադրությունը

    Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը բարոյական նորմերի ոչնչացում է,- այսօր ասել են մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ որոնք ավելի ուշ միացել են ԱԱԾ-ի մոտ իրավապաշտպանների կազմակերպած ակցիային:

    21:12
    18.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրիա. պայմանավորվածություն՝ թուրքական ձեվով

    Սիրիայի հյուսիսում ժամանակավոր հրադադար է: Թուրքիան համաձայնել է 5 օրով դադարեցնել կրակը մինչև քրդական ուժերը դուրս գան այդ տարածքից։ Այս մասին հայտարարել է Միացյալ նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Սակայն, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահեցրել է, որ սա զինադադար չէ, այլ ռազմական գործողությունների ժամանակավոր կասեցում, մինչև, իր ձևակերպմամբ ահաբեկիչները ամբողջությամբ լքեն այդ գոտին։

    21:08
    18.10.19
    Ավելին