Լրահոս

2020-03-30
  • Առողջապահական
    Կորոնավիրուսից մահվան դեպքում հերձում չի իրականացվի

    Հայաստանում կորոնավիրուսի զոհերին հերձել չեն կարող: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության առաջարկը: Պատճառաբանում են, որ չկան համապատասխան պայմաններ չնայած առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացածի մարմինը վտանգավոր չէ առողջ մարդկանց համար: Իսկ մեր որոշ պատգամավորները մտավախություն ունեն, որ առանց դիահերձման հնարավոր չէ հստակ ասել, թե ի վերջո ինչից է մահացել մարդը:

    22:27
    30.03.20
    Ավելին
  • Քաղաքական
    Բոլորիս հեռախոսազանգերն ուզում են լսել. ԱԺ արտահերթ նիստ

    Ազատություն կամ առողջություն: Մեր կառավարությունն առաջարկում է ընտրել այս երկուսի մեջ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է մի սկանդալային նախագիծ, որով հսկողության տակ են պահելու բոլորիս հեռախոսազանգերը իմանալու են ո՞վ ու՞ր է գնում՝ ու՞մ հետ է հանդիպում: Ասում են սա կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար է: Խորհրդարանական ընդդիմությունը կասկածում է: Պատգամավորներից մեկը զրուցել է օմբուդսմենի հետ ու իմացել, որ նախագիծը խնդրահարույց է մարդու ազատությունների սահմանափակման իմաստով:

    22:26
    30.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում տուրիստ չկա. «կորսված» 135 միլիոն դոլար

    Կորոնա-վարակակիրների հետ շփվածներին, գիտենք՝ մեկուսացնում են հյուրանոցներում, թե որ որևէ բաց ինֆորմացիա չկա: Գիտենք միայն Ծաղկաձորի Գոլդըն Փելըս հյուրանոցի անունը: Մեր երկրում ու ամբողջ ախարհում կանգնել է տուրիստական զարկերակը: Համաճարակը արդեն մոտ 135 միլիոն դոլարի շահույթից է զրկել Հայաստանը:

    22:25
    30.03.20
    Ավելին
  • Իրավական
    Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպք

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին: Տղայի փաստաբանի պնդմամբ իր վստահորդին ոստիկանությունում ծեծել ու նվաստացրել են: Օմբուդսմեն Արման Թաթոյանը զրուցել է ոստիկանապետի հետ: Նա հայտնել է, որ արդեն հանձնարարել է ստուգել մանրամասները, հարուցված է քրեական վարույթ։

    22:24
    30.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կարանտինային սթրես եւ հերթեր՝ բանկերի դիմաց

    Մեր նկարահանող խումբը այսօր էլ քաղաքում շրջելիս ՝ հանդիպել է շատ մարդկանց, որ 4 պատի մեջ փակված մնալ չեն կարող, որովհետև գործ չկա, փող էլ չկա: Բանկերի առաջ շատերը հերթ են կանգնում՝ վարկ ձևակերպելու հույսով՝ նույնիսկ չիմանալով հետո կարողանալու՞ են մարել բանկային պարտքը:

    22:23
    30.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Արտակարգ դրություն. Օր 14-րդ

    Եթե ուզում եք Ձեր փոքրիկ ներդրումն ունենալ, որ աշխարհի թոքերը շուտ մաքրվեն այս վիրուսից, պարզապես մնացեք տանը, հաճախ լվացեք ձեռքերը, ախտահանեք այն մակերեսները, որոնց հաճախ եք կպչում:

    22:22
    30.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Թագավարակը թագեր չի ճանաչում

    Ո՞ր մի ֆրանսահայի մտքով կանցներ, որ ինչ-որ վախերի պատճառով ինքը չի գնա վերջին հրաժեշտ տալու Պատրիկ Դևեջյանին: 

    22:21
    30.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Հայկական բարություն՝ կարանտինային Ֆրանսիայում

    Ֆրանսիայի Կլամար քաղաքում ապրող հայերը կորոնավիրուսի օրերին բարության օրինակ են դարձել բոլորի համար: Մի քանի երիտասարդ իրենց գրպանի փողով դիմակներ են գնում եւ բաժանում հիվանդանոցներում: Այդ երկրում շատ սուր է բժշկական դիմակների դեֆիցիտը: Շաբաթական արտադրվում է ընդամենը 8 միլիոն դիմակ, այն դեպքում, երբ օգտագորվում է 40 միլիոնը: Ֆրանսիական կառավարությունը Չինաստանին պատվիրել է մեկ միլիարդ դիմակ:

    22:18
    30.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել՝ սփյուռքահայ նշանավոր քաղաքական և պետական գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Երկրորդ Նախագահի գրասենյակը։

    14:31
    30.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են. Շուշան Ստեփանյան

    Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։

    13:49
    30.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ

    Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

    13:20
    30.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կորոնավիրուսի հետևանքով մահացածին չեն հերձի

    Անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ պանդեմիայի կանխարգելման միջոցառումներ իրականացնել։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ խումբ, որը ներառել է թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան վելուծաբանների,փորձագետների։ ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, որը վերաբերվում էր Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեը ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

    11:50
    30.03.20
    Ավելին
2020-03-29
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը՝ 5-րդ ալիքի ուղիղ եթերում

    «5-րդ ալիքը» Արցախի Հանրային հեռուստաընկերության տնօրինության համաձայնությամբ, այսօր երեկոյան 22:00-ին ուղիղ եթերով կվերահեռարձակի Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը:

    19:10
    29.03.20
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին

    Սիրելի՛ արցախցիներ, ճակատագրական այս օրերին ուժ, անկոտրում կամք ու միասնականություն եմ մաղթում ձեզ։ Տասնամյակներ առաջ միասին մենք անմարդկային դժվարություններ ենք հաղթահարել, հաղթանակել ենք պատերազմում ու ինքնիշխան երկիր կառուցել։ Վստահ եմ՝ նույն միասնականությամբ կհաղթահարենք նաև այսօրվա մարտահրավերները։ 

    12:25
    29.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    «Հին աշխարհը» առողջացման կարիք ունի

    Իտալիան աշխարհում առաջին երկիրն է կորոնավիրուսի զոհերի քանակով: Այստեղ վիրուսը 9 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Եվրոպան կորոնավիրուսից ամենաշատը տառապող աշխարհամասն է: Վարակակիրների գրեթե կեսը եվրոպացի է:

    11:24
    29.03.20
    Ավելին