Լրահոս
-
ԱռողջապահականՀայաստանը «տնից դուրս է եկել»Հայաստանում այսօրվանից տեղաշարժի սահմանափակումներ չկան: Բացվել են գեղեցկության սրահները եւ բացօթյա սրճարանները, որտեղ ձեզ կսպասարկեն պարտադիր ջերմաչափումից հետո միայն: Այսօրվանից մեղմացող կարանտինը պահանջում է նաեւ խանութներ մտնել բացառապես դիմակներով:
Ավելին22:4304.05.20 -
ՀասարակականՖեյքերը ջնջում են ազատ խոսքը. Հայհոյող սպառնալիքԵթե կառավարության անդամն է իրեն թույլ տալիս մարդու հիվանդության մասին տեղեկությունները շահարկելով՝ թույն թափել կարծիք արտահայտող քաղաքացու վրա, ապա ի՞նչ սպասել անանուն ֆեյքերից: Նրանք հազարներով վխտում են տարբեր տեսանյութերի, հոդվածների «մեկնաբանություններ» բաժնում: Այնպես են գրոհում իշխանությանը հակառակ կարծիք արտահայտող մարդկանց վրա, որ նրանք երբեմն խնդրում են լրատվամիջոցից հեռացնել իրենց տեսակետը ներկայացնող հրապարակումը: Սա Նոր Հայաստանում, նոր խնդիրներ է առաջացնում մամուլի համար, որը երեկ նշում էր իր ազատության օրը եւ ի դեպ, շնորհավորանք չստացավ նախկին լրագրող վարչապետից:
Ավելին22:4204.05.20 -
Արտաքին քաղաքականությունՓուլայի՞ն, թե՞ փաթեթային. ՀՀ ԱԳ նախարարի պատասխանըՀայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ըստ էության դեմ չէ արցախյան հիմնահարցի հանգուցալուծման փուլային տարբերակին, բայց նախընտրում է փաթեթայինը: Խորհրդարանում նրա խոսքից հասկանում ենք, որ իշխանությունը կարծես թե փաստաթուղթ է ստեղծում՝ փաթեթային ձեւաչափով:
Ավելին22:4104.05.20 -
ԻրավականԽաչատրյանը նպատակահարմար չի համարում կալանավորի կարգավիճակըՇաբաթվա սկզբին գործարք՝ ազատության դիմաց իշխանության սկանդալային առաջարկի մասին «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ասաց: Հիշում եք՝ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները «Յուքոմը» ոչ շահավետ պայմաններով օտարելու պահանջ են դրել իր առաջ, որի դիմաց խոստացել են քրեական հետապնդման չենթարկել: Ինքը չի համաձայնել: Եվ ահա մեկ շաբաթ անց, դատարանը Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել: ԱԱԾ-ն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել:
Ավելին22:4004.05.20 -
ՍոցիալականՍոցիալական «վիճակախաղ»Անչափահաս երեխա ունեցող ծնողներից շատերը, որ մոտ երկու ամիս է՝ անգործ տանը նստած են, հույս ունեին կառավարությունից աջակցություն ստանալ: Սակայն, ինչպես երեւում է, պետական օգնությունը ոչ միշտ է հասնում նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Գումարները հոսում են նաեւ այնտեղ, որտեղ չպետք է գնան: Անսպասելիորեն սոցիալական ծրագրի շահառու է դարձել նաեւ բարձր աշխատավարձ ստացող պատգամավոր: Տեխնիկական խափանմա՞ն, թե՞ անփութության հետեւանքով են կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը վերածվում կորնա- վիճակախաղի:
Ավելին22:3804.05.20 -
ԱռողջապահականՏնից դուրս գալու վտանգները. Կորոնավիրուսը դեռ Հայաստանում էԵրեւանի փողոցներում այսօր գրեթե այնքան մարդ կար, որքան երեկ կամ առաջին օրն էր, երբ կարանտինի պայմանները դեռ չէին մեղմացրել: Քովիդ-19 փաստահավաք խումբը հայտարարում է, որ Հայաստանում մտցված սահմանափակումները ձեւական բնույթ են կրել: Եվ այդ մասին է վկայում օրեցօր վատթարացող կորոնա- վիճակագրությունը:
Ավելին22:3704.05.20 -
ԱշխարհԱնվտանգության պես կարեւոր կրթությունըԻ տարբերություն Իտալիայի Դանիան ու Գերմանիան բացել են նաեւ դպրոցները: Դեռ ապրիլի սկզբին դասերը վերսկսել են նաեւ Չինաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաշվել է, աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայից հետո փակված դպրոցների 40 տոկոսը նորից բացվել է: Երկրները վախենում են, որ անկիրթ հասարակությունը վտանգավոր է պետության ապագայի համար:
Ավելին22:3604.05.20 -
ԻրավականՄինասյան-Վանեցյան-Փաշինյան. ՀՔԾ-ն ամեն բան կպարզի՞Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութ-հայտարարության վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները գլխավոր դատախազությունը մշտադիտարկել է, ապա ուղարկել հատուկ քննչական ծառայություն: Մայիսի 2-ի տեսաուղերձում Մինասյանն ըստ էության հաստատել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն խոսքերը, որ վարչապետի հանձնարարությամբ ինքը մի անգամ հանդիպել է Վատիկանում մեր երկրի նախկին դեսպանին: Մինասյանը փակագծեր բացեց. իրեն առաջարկել են սիմվոլիկ գումամրի դիմաց՝ չներքաշել քրեական պատմությունների մեջ:
Ավելին22:3604.05.20 -
ՔաղաքականՎարչապետի իրավաբաններից մեկը մի օր պիտի ասի՝թագավորը մերկ է. Սեդրակ ԱսատրյանԱվելին13:2104.05.20
-
ՀասարակականԵ՞րբ ցորենը կդառնա մասուրի, գարին էլ ընկույզի չափՀանրային տրանսպորտի չաշխատելը ամենավատ լուրն է մարզերում: Գյուղացու բերքը մնացել է հողին: Երևան բերելու, վաճառելու, երկու կոպեկ աշխատելու փոխարեն՝ ստիպված են թափել ամիսների չարչարանքը: Պետությունն էլ ոչինչ անել չի կարող:
Ավելին23:1802.05.20 -
ԱռողջապահականԿորոնավիրուսի եւ աղքատության միջեւՈրքան էլ կարոտած լինենք աշխարհը, Ճանապարհորդելու ցանկությունը իսպառ վերանում է կորոնավիրուսի աշխարհի թվերին նայելիս: Քովիդ 19-ից մահերը՝ հասնում են քառորդ միլիոնի: Բայց աշխարհն այլևս թվերից չի վախենում, վախենում է աղքատությունից: Ցույցի դուրս գալ, բողոքելն էլ՝ անկախ կարանտինից՝ միշտ թրենդային է:
Ավելին23:1702.05.20 -
ԱռողջապահականԵրեւանը պատրաստվում է բացել դռները. Կորոնավիրուսը մնում էՅոթ շաբաթվա կարանտինից հետո, հանրապետության վարսավիրանոցներն ու սրճարան-ռեստորանները պատրաստվում են ընդունել առաջին այցելուներին: Տեղաշարժի թերթիկներն էլ մեր առօրյայից դուրս են գալիս: Եվ դա չնայած՝՝ համաճարակի չթուլացող տեմպին: Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, երբ ընդամենը 45 կորոնա վարակակիր կար: Այսօր նրանց թիվը 50 անգամ մեծ է, եւ մենք պատրաստվում ենք դուրս գալ արտակարգ դրությունից: Երեւանի փողոցներում հակասական տրամադրություններ է առաջացրել՝ մայիսի 4-ից ավելի ազատ ռեժիմի անցնելու որոշումը:
Ավելին23:1602.05.20 -
ՀասարակականԱպօրինի գույքի բռնագանձումից աղքատները չեն հարստանաԱպօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հանրապետության նախագահի սեղանին սպասում է ստորագրման: Իրավաբանները քննարկում են դրա ռիսկերը: Իսկ սոցիալական խնդիրների լուծում ակնկալող մարդիկ սպասում, թե երբ է ի վերջո իշխանությունը ապօրինի հարստացածներից վերցրած փողը բաժանելու ժողովրդին: Իրավագետները նկատում են, որ այս օրենքը դրա մասին չէ, բայց շատ կարևոր է՝ կոռուպիցայի դեմ պայքարի համար:
Ավելին23:1502.05.20 -
ՀասարակականUCOM. Սեփականության վերաբաշխո՞ւմՀայաստանի կապի խոշոր օպերատորներից մեկի՝ Յուքոմի շուրջ սկանդալային զարգացումները նոր ընթացք են ստանում: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահին կալանավորելու որոշումից հետո, ԱԱԾ-ն խուզարկել է Յուքոմի գրասենյակը եւ կազմակերպության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանն ու մեքենան: Ընկերության սեփականատերը եւ նրա փաստաբանները ահազանգում են սեփականության վերաբաշխման փորձի մասին:
Ավելին23:1402.05.20 -
ԱշխարհՀամաշխարհային տուրիզմի «ծով» խնդիրներըԱշխարհի մոտ մեկ ու կես միլիարդ զբոսաշրջիկ այս տարի կմնա տանը: Մինչ մեր հարևան Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները տուրիստների համար, աշխարհի զբոսաշրջային կենտրոնները ստիպված են խոստովանել, որ տուրիստների չեն սպասում:
Ավելին23:1302.05.20