Լրահոս

2025-12-25
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանը ՔՊ նախընտրական ցուցակում է. Armlur
    Նախօրեին Հովակիմյանը մասնակցել է ՔՊ վարչության նիստին, ներկայացրել իր ծրագիրը պատգամավոր դառնալու հետ կապված, և վարչության դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում։
    15:45
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    15-ամյա ուսանողը եղունգկտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված եղունգկտրիչի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
    15:35
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Պուտինի հետ հանդիպման մանրամասները և Ալիևին շնորհակալությունը. Փաշինյանը պատմում է
    Հայլուր 15։30 Պուտինի հետ հանդիպման մանրամասները և Ալիևին շնորհակալությունը. Փաշինյանը պատմում է
    15:30
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խոշոր հրդեհ` Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում
    Տեղական տելեգրամյան ալիքները հայտնել են, որ մարզում հայտարարվել է հրթիռային վտանգ։
    15:15
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ներկայացել են որպես իմ օգնական ու մի ընտանիքից խաբեությամբ հափշտակել են խոշոր գումարներ. Արսեն Բաբայան
    Պարզվում է որոշ մարդիկ որոշել են իմ անվան օգտագործմամբ, որպես փաստաբանի, ստորագույն խարդախություններ կատարել։ Մասնավորապես ստացածս փաստերի համաձայն հանցավոր մի խումբ, նրանցից մեկը ներկայանալով որպես իմ օգնական, իսկ մյուսն օգտագործելով ինձ հետ մտերիմ լինելու հանգամանքը, մի ընտանիքից խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի հասնող գումարներ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այս դեպքով պայմանավորված հայտնում եմ իմ աշխատանքային որոշ կանոնների մասին. - Երբևէ չեմ ստանձնում որևէ գործ, եթե անձամբ չեմ հանդիպել, անձամբ չեմ քննարկել գործը և վերջում անձամբ չեմ հաստատել, որ գործը ստանձնում եմ։ – Բոլոր ստանձնածս գործերով կնքվում է պայմանագիր։ – Բոլոր վստահորդներս մշտապես ուղիղ կապի մեջ են ինձ հետ։ Եթե գիտեք, որ ես ստանձնել եմ ձեր գործը, սակայն նշածս կանոններից որևէ մեկը բացակայում է, ապա համոզված եղեք, որ դուք դարձել եք խարդախության զոհ։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք գիտեն, թե իմ մոտ գործ ունեն, սակայն թվարկածս կանոններից որևէ մեկի շեղում կա, ապա խնդրում եմ հրատապ կապ հաստատել իմ կամ մեր փաստաբանական գրասենյակի հետ»։
    15:00
    25.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Որտե՞ղ են պատրաստվում դիմավորել Նոր տարին Հայաստանի քաղաքացիները. ամենապահանջված ուղղությունները
    Հայաստանում են այս Նոր տարին նախընտրում դիմավորել երևանցիների մեծ մասը: «Հայլուր»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը հայտնել է, որ հնարավոր է տանը չլինեն, բայց ոչ էլ երկրից դուրս գնան: Երկրից դուրս հիմական ուղղությունը Վրաստանն է՝ ըստ տուրիստական կազմակերպությունների: Բայց քիչ չեն նաև մարդիկ, որ այլ երկրներից են եկել Հայաստան՝ Ամանոր նշելու:
    14:50
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։
    14:40
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն»
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր կազմակերպության կողմից տիրապետվող, կազմակերպության կարիքների համար ծառայող «զանգերի կենտրոնում», ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 80 հզր ԱՄՆ դոլարը գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ՝ տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսինջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ և անձնական տվյալներ։ Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    14:35
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղարքունիքի պարեկները ձկնգողության հերթական դեպքերն են բացահայտել
    Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Նորատուս գյուղ բնակչի վարած «Օպել» մակնիշի ավոտմեքենան։ Մեքենայի սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է 500 հատ, 155 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը ժամը 21․50-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ ապօրինի ձկնգողության դեպք են բացահայտել։ Այս դեպքով հայտնաբերվել է 273 հատ, 100 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 8։10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կանգնեցրել են Կարմիրգյուղի բնակչի վարած «Վազ 2107»-ը։ Ստուգմամբ մեքենայի սրահից հայտնաբերվել է 115 հատ, 62,7 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Նույն օրը՝ 9․50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Վազ 2107»-ը։ Բեռնախցիկից հայտնաբերվել է 30 հատ, 11.6 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բոլոր դեպքերով հանգամանքերը պարզվում են։
    14:30
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    5 զոհ, 35 վիրավոր․ պայթյուն՝ Մայդուգուրի քաղաքի մզկիթում
    Ինչպես հաղորդում է The Associated Press գործակալությունը, ըստ ոստիկանության՝ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։  Աղբյուրը փոխանցում է, որ Բորնոյի նահանգի ոստիկանությունից հայտնել են՝ դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ մահապարտի գոտու բեկորներ։
    14:20
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունաստանի վարչապետը քննադատության է ենթարկվում Նեթանյահուի հետ համագործակցության համար
    Ավելի վաղ Հունաստանը, Կիպրոսի հունական վարչակազմը և Իսրայելը համաձայնագիր էին կնքել ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
    14:09
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը և Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց զինված ագրեսիայի դեպքում
    Փաստաթուղթը նախատեսում է փոխադարձ օգնություն կողմերից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։
    14:00
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաները
    Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ սուրբ մատուռի դիմաց, բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
    13:45
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը ո՞ր եկեղեցում է պատրաստվում այս կիրակի մասնակցել պատարագի
    Վարչապետը նշեց՝ այդ մասին հավելյալ հայտարարություն կանի։
    13:33
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի քայլերը չափազանց վտանգավոր են՝ հնարավոր արյունալի հետևանքներով. Հարութ Սասունյան
    Անցած հինգշաբթի, Հայ Առաքելական Եկեղեցու ավելի քան 10 հազար հավատավոր պաշտպաններ, որոնք հավաքվել էին Էջմիածնում՝ «Հուդա» վանկարկումներով դիմակայեցին ապստամբ եպիսկոպոսներին։ Եկեղեցու հետևորդները 20:1 հարաբերակցությամբ գերազանցում էին Փաշինյանի կողմնակիցներին, թեև վերջինս հրամայել էր իր համախոհներին, այդ թվում՝ կուսակցության անդամներին և պետական ծառայողներին, գնալ Էջմիածին։ Քանի որ Հայաստանի բնակչության և Սփյուռքի ավելի քան 90 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու անդամներ են, Փաշինյանի փոքրաթիվ կողմնակիցները որևէ հնարավորություն չունեն նրանց դիմակայելու։ Եկեղեցուն հակադրվելով՝ նա ակամա հող է նախապատրաստում իր իշխանության դեմ աճող շարժման համար՝ վերջապես արթնացնելով անտարբեր հանրությանը։
    13:30
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծայրագավառային տրամաբանություն է. Փաշինյանը կրկին կեղծեց պատմական փաստերը
    «Ծայրագավառային տրամաբանություն է»: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կեղծեց պատմական փաստերը։
    13:15
    25.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը բլիթների, հրաշքի և Ռուսաստանի մասին է խոսում երեխաների հետ. ամերիկյան Սուրբ Ծնունդ
    Այսօր տոն է կաթոլիկների համար: Քրիստոսի ծնունդը նրանք հենց այսօր են նշում: Միացյալ Նահանգների նախագահը նվերներ է արել ամերիկացի փոքրիկներին՝ նրանց հետ հեռախոսով զրուցելով:
    13:00
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եկեք մոնիթորինգ անենք, թե քանի մարդ ա իր ցանկապատը ներկել. Փաշինյան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ռեկորդային թվով՝ 73 հարց, որից չի զեկուցվում 69-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։
    12:48
    25.12.25
    Ավելին