Լրահոս

2025-12-25
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Երեխա փողի համա՞ր. ահավոր են անվանում մայրերը կառավարության աղմկոտ որոշումը
    Հայլուր 18։30 Երեխա փողի համա՞ր. ահավոր են անվանում մայրերը կառավարության աղմկոտ որոշումը
    18:30
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լիդյա Մանթաշյանը նոր գործի է անցել
    Նոր տարին սկսելու ենք նոր ուժերով: Հանրային կապերի պատասխանատու Լիդյա Մանթաշյան: Հրապարակված տեսանյութին կից գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
    18:26
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Գեղամ Մանուկյան
    «Պաշտպանության նախարարության հետ համադրումներն ավարտել եմ, պատգամավորներն արդեն գիտեն մեկնումների իրենց ուղղությունները, օրերն ու ժամերը։
    18:15
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստացվում է` Հայաստանի վարչապետը «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին. Հակոբ Բադալյան
    «Մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր, ասում է Նիկոլ Փաշինյանը Թրամփի ուղու վերաբերյալ հարցերի առնչությամբ, այդ թվում Իրանից վերջերս հնչած կոշտ հայտարարության վերաբերյալ:
    18:00
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միքայել Սրբազանն այսօր չի վիրահատվի․ պատճառը հայտնի է
    Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տարի ազատազրկման դատապարտված Միքայել Սրբազանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է։ Պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։
    17:45
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թաղապետարանում կրկին ձերբակալություններ են․ «Հրապարակ»
    Հակակոռուպցիոն կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների է ձերբակալել` կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատողներ, մասնավորապես, ԵԿՄ-ական Գեղամ Խաչատրյանի որդին`  Գեւորգ Խաչատրյանը եւ Արտյոմ Գրիգորյանը։ Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի ընկերն է։ 
    17:34
    25.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Կարիքավոր ընտանիքներ օգնող ձեռքը. ֆրանսիական կազմակերպությունը՝ Հայաստանում
    Ոչ թե ամանորյա, այլ ամենօրյա հերթական նվերներն է արել մի շարք կարիքավոր մարդկանց «Սոս արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպությունը: 44-օրյա պատերազմում վիրավորվածների, Սպիտակի երկրաշարժից տուժածների, աղքատության մեջ ապրողների հոգսերը այս կազմակերպության ուշադրության կենտրոնում են:
    17:32
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելի ոստիկանությունն ուժ է կիրառել քրիստոնյաների նկատմամբ՝ սուրբծննդյան տոնակատարությունների ժամանակ
    Իսրայելի ոստիկանությունը քրիստոնյաներին ձերբակալել Է սուրբծննդյան տոնակատարությունների ժամանակ Հայֆայում իսրայելական ոստիկանությունը Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ մտել է Վադի Էլ Նիսնաս շրջան, որտեղ ձերբակալել է տեղի մի քանի քրիստոնյաների: Ականատեսների խոսքով ՝ ոստիկանները բերման ենթարկելիս ուժ են կիրառել։
    17:21
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանը Բալթիկ ծովի երկնքում ռուսական ինքնաթիռ է կալանել
    «Այսօր առավոտյան Բալթիկ ծովի միջազգային ջրերի երկնքում լեհական կործանիչները կալանել, տեսողականորեն նույնականացրել և իրենց պատասխանատվության գոտուց դուրս են ուղեկցել Լեհաստանի Հանրապետության օդային տարածքի մոտ թռչող Ռուսաստանի Դաշնության հետախուզական ինքնաթիռը», - նշվում է հայտարարության մեջ։
    17:17
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել սարկավագական ձեռնադրություն
    Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազան արարողության ընթացքում, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդության համաձայն, Վահան Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ արժանացան սարկավագական ձեռնադրության։ Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը: Սրբազան Հայրն իր քարոզում նախ շնորհավորեց նորընծա սարկավագներին՝ պատգամելով նրանց հետևել Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի օրինակին, ապա սարկավագական ձեռնադրության առիթով իր շնորհավորանքներն ուղղեց Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին ու հավատավոր ժողովրդին։ Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, Սուրբ Ստեփանոսի կյանքին, գործունեությանը և հոգևոր սխրանքին, հորդորեց նորընծա սարկավագներին իրենց ծառայության մեջ ապավինել Աստծո զորությանն ու ուժին, մշտապես աղոթել և աղոթքը դարձնել զենք՝ գայթակղությունները, չարիքը, հալածանքները հաղթահարելու համար և լինել ներողամիտ, ինչպես Սուրբ Ստեփանոս Նախավկան։ «Ներողամտությունը տկարություն չէ, ներողամտությունը թուլություն չէ․ ներողամտությունը քաջություն է։ Միայն քաջերը կարող են իրենց հալածողների համար աղոթել և ասել՝ ո՛վ Տեր ներիր նրանց։ Լինենք ներողամիտ միմյանց նկատմամբ և աղոթենք մեզ հալածողների համար»,- ասաց Վահան եպիսկոպոսը։ Վերջում Վահան Սրբազանը պատգամեց ներկաներին իրենց կյանքում օրինակ ունենալ Սուրբ Ստեփանոս Նախավկային, աղոթք բարձրացնել առ Աստված, որ Ամենակարողն ամուր պահի ամենքին իրենց հավատքի ու կոչման մեջ, որ Հայ Եկեղեցին առավել զորանա, ժողովուրդը և հայրենիքը ապրեն հավատքով, լինեն հավատրիմ Ավետարանին ու մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
    17:00
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բաքվի դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
    Նա բռնի տեղահանությունից հետո մնացել էր Ստեփանակերտում։
    16:45
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա Ալենտովան
    Նա հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Վաղը պատերազմ էր» և «Շիրլի-Միրլի» ֆիլմերով։
    16:40
    25.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Թող մեռնի նա. Զելենսկիի տոնական ուղերձը՝ ռազմաճակատում թեժ մարտերի ժամանակ
    Ռուս-ուկրաինական ռազմաճակատում լարվածությունը չի թուլանում: Մեկ գիշերվա ընթացքում ռուսական երկնքում 141 ուկրիանական անօդաչու է խոցվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռազմաճակատում բախումների 52 օջախ կա, որոնցից ամենաթեժ կետը շարունակում է մնալ Պոկրովսկի ուղղությունը: Զելենսկիի հույսը ամանորյա հրաշքն է: Բոլոր ուկրաինացիների միասնական երազանքը կարող է փրկել իրավիճակ, կարծում է Ուկրաինայի նախագահը:
    16:37
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Նիկոլ Փաշինյանը իր տունը վերանորոգեր, նման վարք կցուցաբերե՞ր. Արթուր Խաչատրյան
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
    16:25
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում. Փաշինյան
    Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:
    16:22
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է
    Օրերս մի քաղաքացի նկարահանել էր, թե ինչպես է «Վոլկսվագենի» վարորդը Դավթաշենի կամրջի վրա խցանման ժամանակ երթևեկում հանդիպակաց։ Տեսանյութը հայտնվեց Պարեկային ծառայողների տեսադաշտում։ Նախ պարզվեց վարորդի ինքնությունն, այնուհետև կարճ ժամանակ անց Լոռու մարզի գումարտակի ծառայողները հայտնաբերեցին նրան։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
    16:15
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ
    Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևոր առաջնորդներ Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալներին ազատելու համար՝ մատնանշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ The Christian Post-ը ծանոթացել է Հռոմի պապին ուղղված դիմումին, որն ուղարկվել է Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ։ Դիմումի մեջ ասվում է, որ բանտարկվածները 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը էթնիկ զտման ենթարկած Ադրեջանի զոհեր են։ Դիմումի տակ ստորագրել են մեկ տասնյակից ավելի հոգևոր բարձրաստիճան հայրեր։ Ցուցակը գլխավորում են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության՝ հանգստի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։ Ըստ Շվեյցարիայում գործող Christian Solidarity International կազմակերպության, Բաքվում այսօր պահվում են մոտ երկու տասնյակ հայեր, հիմնականում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ չունենալով պատշաճ իրավաբանական պաշտպանություն, և ոչ էլ՝ իրենց դեմ ներկայացվող ապացույցները վիճարկելու հնարավորության: Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են «կեղծ դատավարությունների»։ «Նրանց ընտանիքների հետ հաղորդակցությունը, որն առանց այդ էլ սահմանափակ է, էլ ավելի է խաթարվել անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր Խաչին։ Նրանց քրիստոնեական հավատքը և մարդկային արժանապատվությունը ճնշվում են», - ասվում է Հռոմի պապին ուղղված հոգևոր հայրերի նամակում։ Նամակի տակ ստորագրածները նշում են, որ ընդհանուր առմամբ խոսքը մոտ 80 անձի մասին է, որոնց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո։ Նրանք մտահոգություն են հայտնում, որ գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հնարավորությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքի նկատմամբ բռնանում են կալանքի տակ գտնվելու ընթացքում։ Նամակը նաև հիշատակում է այն հաղորդումները, ըստ որի Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերն այնպիսի ծավալով, որը գերազանցում է «Իսլամական պետության» գործողություններն Իրաքում և Սիրիայում։ Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մի մաս։ «Ադրբեջանի արշավի զոհ են դառնում ոչ միայն բանտարկված մարդիկ, այլև սրբազան ժառանգությունը, որը ոչնչացվում է», - նշվում է նամակում։ «Վերջին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում համակարգված կերպով ոչնչացրել է ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ և եկեղեցիներ, քան «Իսլամական պետությունը» Իրաքում և Սիրիայում։ Սա գրեթե երկու հազարամյա քրիստոնեական քաղաքակրթության հետքերի, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիների, վանքերի և անթիվ սրբավայրերի վերացում է»։ Նամակը ստորագրողների թվում են Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ, Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մելքիթ կաթոլիկ եկեղեցու Ֆրանսուա եպիսկոպոս Բեյրուտին, հակասեմականության դեմ կաթոլիկների կոալիցիայի ներկայացուցիչ Սիմոնե Ռիզկալլան։ Նամակում նաև հիշատակել են վերջերս Հռոմի պապի կողմից հայ նահատակ Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբադասումը՝ որպես հայերի հետ Հռոմի կաթոլիկ եկեղեցու շարունակական համերաշխության նշան։ Նաև հիշեցրել են նաև Հռոմի պապի ավելի վաղ արված հայտարարությունը, որ հայերը «խաչը քարի վրա են փորագրում՝ որպես իրենց ամուր և անսասան հավատքի նշան»։ Հոգևոր հայրերը պնդում են, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտությունը՝ հաշվի առնելով նրա բարոյական հեղինակությունը և Բաքվի հետ դիվանագիտական ​​կապերը։ Նամակում կոչ է արվում Հռոմի պապին անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակումը՝ նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռևս լուրերի են սպասում իրենց հարազատներից։ Հոգևոր հայրերի խումբը խնդրել է Հռոմի պապին գործել Սուրբ Ծննդին ընդառաջ՝ տոնն անվանելով ողորմածության և վերամիավորման շրջան։
    16:06
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գառնիկ Դանիելյանը այցելել է Աշոտ Մինասյանին
    Մինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին:
    15:57
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ արդարադատության նախարարությունում․ «Իշխանություն» լրատվական
    Նախաքննությամբ պարզվել է, որ տվյալ անձինք, աշխատելով արդարադատության նախարարությունում, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել են պետական տուրք վճարման ենթակա 1.270.000 ՀՀ դրամ գումար:
    15:50
    25.12.25
    Ավելին