Լրահոս

2025-12-25
  • Img default alt hy
    Իրավական
    Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 499 մլն 504 հզր 500 ՀՀ դրամ գումարը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:22
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել. «Հրապարակ»
    Արցախցիների եւ ոչ միայն նրանց համար, անհասկանալի է մնում՝ ինչպես կարող էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համագործակցել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ։
    10:18
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:10
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին․ «Հրապարակ»
    ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին «այո» է ասել․ նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։
    10:07
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի ՔՊ ցուցակով առաջադրվելու համար․ «Հրապարակ»
    Չնայած ՔՊ-ում որոշ խմբեր տեւական ժամանակ կատաղի պայքար էին մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ, սակայն նախօրեին ՔՊ վարչությունը գրանցել է նրա թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում:
    10:00
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դիմում ՔՊ Վերահսկող հանձնաժողովին. ինչ կետեր են խախտվել լրագրողների նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար. «Ժողովուրդ»
    • Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն / Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Առաքելյանը խմբակային չեն դրսևորել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, չեն խթանել հանդուրժողականություն:
    09:55
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախկին ՔՊ-ական թաղապետին արգելել են մոտենալ ՔՊ-ականների տներին․ «Հրապարակ»
    Նախկին թաղապետը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասաց. «Չեմ կարծում` լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթեւ մարմնական վնասվածք չունի։ Եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու»։
    09:51
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ»
    Անցած շաբաթ տեղի ունեցավ Փաշինյանի կողմից վաղուց և պաթոսով հայտարարված հարձակումը Մայր տաճարի վրա։ Տասը հոգևորական, որոնց ՔՊ-ն մեծ դժվարությամբ էր հավաքագրել (նույն այդ տասը. թիվը չի աճում՝ չնայած իշխանությունների տիտանական ջանքերին), ուժայինների ուղեկցությամբ եկան Մայր տաճար, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցում էր Սուրբ Պատարագ։ Քարոզչական ԶԼՄ-ների հայտարարություններին հակառակ, նրանց ոչ մի հավատացյալ չէր ուղեկցում. միայն տեսախցիկներից թաքնվող քաղաքացիական հագուստով ուժայիններ։ Վերջիններիս հովանու ներքո տիրադավները փորձեցին ինչ–որ բան գոռալ մեգաֆոնով, սակայն հավատացյալների բազմությունը, վանկարկելով «Հուդաներ», թույլ չտվեց նրանց խոսել։ Հավատացյալների ճնշման տակ սադրիչները ստիպված եղան նահանջել։ Այդ ամբողջ ընթացքում տաճարից անխափան հնչում էր Կաթողիկոսի ձայնը, որը մատուցում էր Պատարագը։
    09:48
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Հ1-ին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է (մեջբերումը բառացի է). «Ես միանշանակ հենց էդ կարծիքին եմ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է, և էդ օղակը քանդել է պետք, միանշանակ»:
    09:45
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»
    Իզուր չեն ասում, որ իսկությունը կա՛մ տան փոքրից կիմանաս, կա՛մ անսթափ վիճակում գտնվողից: Հասկանալի է՝ այս դեպքում փոխաբերական իմաստով. ՔՊ-ի «տան» փոքր սատելիտներից մեկը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել:
    09:38
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. «Ժողովուրդ»
    Կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, հանրային հեռարձակողների թիվը։
    09:34
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. մաս 237. «Ժողովուրդ»
    • Նվազագույն կենսաթոշակը 2025 թ. դրությամբ սահմանված է 36 000 դրամ, այսինքն՝ այն դեռ չի հասել ծրագրով խոստացված 37 000 դրամ շեմին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն / Iravaban.net):
    09:25
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը. «Sputnik Արմենիա»
    ԱԳՆ–ն պարզաբանել է, որ Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։
    09:20
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ»
    Մյուս կողմից՝ վերջին շրջանում արդեն որերորդ պետական կառույցն է հայտարարություն տարածում այն մասին, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի անունով բացվում են կեղծ օգտահաշիվներ՝ մասնավորաբար «Վոթցափում», և նամակներ են ուղարկվում քաղաքացիներին: Ընդ որում, ինչպես երևում է տարածված հայտարարություններին կցված «սքրին-շոթերից», այդ հաշիվները բացված են հայաստանյան հեռախոսահամարներով: Այստեղ ուշագրավն այն է, որ գրեթե ոչ մի արձագանք չկա իրավապահ մարմիններից: Այնպիսի տպավորություն է, որ նրանք զբաղված են միայն Եկեղեցու դեմ պատերազմում մարդաքանակ ապահովելով, ընդդիմադիրներին ճնշելով, սոցցանցերում ամեն մի գրառման համար քրեական վարույթ նախաձեռնելով, իսկ իրենց հիմնական գործառույթների համար ժամանակ չի մնում: Հակառակ դեպքում ինչպես բացատրես, որ հայաստանյան հեռախոսահամարներով կեղծիքները մնում են չբացահայտված: Ի վերջո, եթե նույնիսկ պարզապես սեփական հեռախոսահամարիդ հետ կապված ճշտում անես, օպերատորները պարտաճանաչորեն մի շարք հարցեր կտան նույնականացման համար: Այդ դեպքում, ի՞նչ մեծ խնդիր է ոստիկանության, քննչականի, ԱԱԾ-ի համար՝ հասկանալ, թե ի՞նչ հեռախոսահամար է, ո՞ւմ է պատկանում, որտեղի՞ց են օգտվում և այլն:
    09:15
    25.12.25
    Ավելին
2025-12-24