Լրահոս

2026-07-02
  • Img default alt hy
    Միջազգային
    Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
    Բացի այդ, Ուսատին մոլդովական հատուկ ծառայությունների ղեկավարությանը մեղադրել է խարդախ զանգերի կենտրոններին իշխանությունների առնչությունը կոծկելու փորձի մեջ։ Նրա խոսքով՝ ՏԱԾ տնօրեն Ալեքսանդր Մուստյացեն ստացել է բազմամսյա հետաքննության տեսանյութերը, որոնցում երևում էր իր ենթական՝ ՏԱԾ վարչություններից մեկի պետ Սորին Ժոսանը, ով հրահանգավորում էր խարդախներին։ Ուսատիի պնդմամբ՝ հետաքննություն անցկացնելու փոխարեն Մուստյացեն պարզապես ստիպել է Ժոսանին գաղտնի ազատվել աշխատանքից։ Լրագրողների՝ Մուստյացեի հետ կապ հաստատելու և բացատրություն ստանալու փորձերը հաջողությամբ չեն պսակվել. նա չի պատասխանել հեռախոսազանգերին։
    19:19
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
    «Ես ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին Ազգային ժողովի նախագահը գա և Ձեզ նույնպես շնորհակալություն հայտնի աշխատանքի, համագործակցության, ձեր՝ թե՛ ընկերական, թե՛ գործնական խորհուրդների ու աջակցության համար: Շատ բարձր եմ գնահատում այն ընկերությունը, ավագ ընկերոջ կարգավիճակը, որ դուք ունեք իմ սրտում, իմ հոգում, իմ մտքում»,- նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    19:08
    02.07.26
    Ավելին
  • Քաղաքական
    Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
    Ընդամենը մի քանի ժամ է մեր երկրում անցկացրել Փաշինյանի հյուրը՝ եվրոպայից: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հասցրել է հայտարարել, որ Հայաստանը Ռուսաստանի տնտեսական ճնշումներին է ենթարկվում, ուստի հին աշխարհամասը պատրաստ է օգնել: 52 մլն եվրոյի աջակցությունն ընդամենն աչքակապություն է՝ ընդդիմության համոզմամբ: Այդ փողը չի ծածկում անգամ մեր արտահանումների ծախսերը:
    19:00
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան
    Բոլշևիկներն էլ էին ՔՊ-ի նման անում` դասակարգային, սոցիալական ծագման, եկեղեցու, նախկին իշխանության հետ ունեցած կապի պատճառով։
    18:45
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ծաղիկներ և բարևներ՝ «դեմոկրատիայի թազա մամային». Լայենին թեժ են դիմավորել Երևանում
    Հայլուր 18։30 Ծաղիկներ և բարևներ՝ «դեմոկրատիայի թազա մամային». Լայենին թեժ են դիմավորել Երևանում
    18:30
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինվորի կասկին խփելու համար ադրբեջանցուն ծեծած Մալոյանին Կամո Վարդանյանը հեռացրեց ծառայությունից․ Արման Պետրոսյան
    Մարտակերտում, ադրբեջանցիների հետ սահմանազատման ժամանակ, դե գիտեք՝ անտեր վիճակ էր։ Էս ադրբեջանցիք լավ զինված գալիս են բանակցության, մի գծով շարվում են՝ ուժեղ տղեքի պես։ Իրանց կամանդիրը մոտենում է մեր խրամատին, որտեղ զինվորները հերթապահություն են իրականացնում։ Մեր կողմից բանակցությանը մասնակցում ա Մալոյանը ու անզեն ա լինում։ ՊԲ հրամկազմը կամերաներով ա հետևում ընթացքին։ Իրար հետ խոսելու ժամանակ ադրբեջանցի կամանդիրը ոտքով թեթև խփում ա խրամատի մեջ կանգնած մեր զինվորի կասկին։ Էդքանը որ Մալոյանը տեսնում ա, թե չէ՝ էլ աջ ու ձախ չի նայում, միանգամից սկսում ա ծեծել ադրբեջանցուն, ով խփել էր զինվորի կասկին։ Լավ ծեծ ուտելուց հետո հազիվ են ադրբեջանցիք բաժանում։ Ու դրանից հետո գիտե՞ք՝ ինչ ա լինում։ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հրամանով Մալոյանին հեռացնում են ծառայությունից։
    18:27
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
    Աշնանացան ցորենի հավաստագրված սերմերի դեպքում 2021-ին սուբսիդավորումը կազմել է 30%, իսկ 2022-ին սերմի, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի շուրջ 50%-ը փոխհատուցվել է միասին։
    18:19
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է
    Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
    18:15
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
    Հետաքրքիր տնտեսական ինտեգրում է ստացվում. այն բացառապես քաղաքական մանիպուլյացիայի և քաղաքական շահերի առաջմղման գործիք է։ Դե ինչ, եթե դա չի լինելու այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ ի վերջո սահմանափակումներ մտցվեցին ուկրաինական արտահանման նկատմամբ, թող փորձեն։ Տեսնենք, թե դա որքան կտևի, ինչպիսին կլինեն հայկական ապրանքների գները Եվրոպայում, ինչպես կընթանա սերտիֆիկացման գործընթացը և այդպես շարունակ։
    18:05
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ:
    17:54
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
    Հիշեցնենք, որ հունիսի 14-ին զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում տեղեկատվություն ու տեսանյութ տարածվեց այն մասին, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը ստուգվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից, և վերջինիս թույլ չի տրվել լքել ՀՀ տարածքը: Տարածված տեսանյութում հստակ երևում են օդանավակայանի սահմանային հսկողության անցման կետի տեսախցիկների տեսագրությունը և երկրորդ նախագահի անձնական տվյալների ստուգման գործընթացը։
    17:47
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
    Այս հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից։ Չի նշանակում հրաժարում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունից և այն պայքարից, որի համար մեր ընտանիքն արդեն իսկ վճարել է կյանքի գնով։ Պաշտոնը ժամանակավոր է։ Արցախը, մեր ժողովրդի ցավը, մեր հերոսների հիշատակը և նրանց առաջ ունեցած պարտքը՝ մշտական։
    17:42
    02.07.26
    Ավելին
  • Քաղաքական
    Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
    Կարկառուն կուսակցական Ալեն Սիմոնյանը, որը նաև նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին էր հավակնում, բայց որին «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը չընտրեց Ազգային ժողովի նախագահի թեկնածու, չի վերցնելու մանդատը: Նա այդ որոշումը հաստատել է լրագրողների հետ ճեպազրույցում: Անհեթեթություն է անվանել Սիմոնյանը լուրերը, թե իրեն առաջարկվել է երկրի նախագահի պաշտոնը, բայց նաև ասել է, որ «քաղաքականության դուռը չի փակում»։
    17:33
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավապահները հայտնաբերել և կալանավայր են տեղափոխել 44-ամյա հետախուզվողին
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ։ Հուլիսի 1-ին՝ առավոտյան ժամը 7․30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում իրավապահները հայտնաբերեցին նույն գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդուն, որն այս տարվա մայիսի 21-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը՝ կալանք։ Նույն օրը նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
    17:21
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
    Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։
    17:15
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբան Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը
    «Վերդիկտի, դրա հետևանքների և անելիքների մասին քիչ անց կներկայացնեմ ծավալուն պարզաբանումներ»։
    17:08
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի պատմության առաջին թուրքամետ Աժ նախագահը․ Նարեկ Կարապետյան
    Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
    17:00
    02.07.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
    Որսուլա ֆոն դեր Լայենի այցի պահին ակցիա է կազմակերպվել կառավարության շենքի մոտ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ գործադիրի շենքին: Ակցիայի մասնակիցները «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ բռնապետությանը» գրություններով պաստառներ են պարզել՝ փորձելով ցույց տալ Հայաստան ժամանած եվրապաշտոնյային, որ իրենք ամենևին էլ ժողովրդավարական չեն համարում գործող իշխանության քաղաքականությունը:
    16:53
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը
    Վարդանյանը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում՝ Մերի Ուզկուշյան անունով։ Նա լույս աշխարհ էր եկել Հայոց ցեղասպանությունից քիչ առաջ և մանկության տարիներին վերապրել էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված բռնությունների առաջին տարիները։ Ազգականի՝ բժիշկ Գարաբեդ Եսայանի ընտանիքի աջակցության շնորհիվ նրա ընտանիքը կարողացել էր խուսափել տեղահանությունից։ 1920-ականների սկզբին Ուզկուշյանների ընտանիքը հեռացել էր Այնթապից և տեղափոխվել Հալեպ՝ թողնելով տունն ու գրեթե ամբողջ ունեցվածքը։
    16:46
    02.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
    Մանուլը Հայաստանի կենդանական աշխարհի համար ևս առանձնահատուկ նշանակություն ունի։ Նախկինում այն հանդիպել է նաև Հայաստանում, սակայն երկար ժամանակ տեսակի վերաբերյալ նոր տվյալներ չեն եղել, և այն համարվել է հանրապետությունում անհետացած։ Ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ մեր երկրում նրա ներկայությունը բացահայտելու և նոր գրանցումներ արձանագրելու նպատակո:
    16:41
    02.07.26
    Ավելին