Լրահոս
2026-07-02
-
Քաղաքական«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»Մի խոսքով, ենթակայությունն ու իշխանությանը դուր գալու անհագուրդ ցանկությունը որպես գաղափարական ուղղվածություն ներկայացնողները:Ավելին23:2602.07.26 -
ԻրավականԷդիկ Մալոյանը երկու ամսով կալանավորվեցԱվելի վաղ 2 ամսով կալանավորվել էր գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը։Ավելին23:1502.07.26 -
ՄիջազգայինԹուրքիայի դեմ CAATSA պատժամիջոցները կարող են շուտով վերացվել․ ՖիդանԽոսելով Թուրքիայի՝ F-35 ծրագիր վերադառնալու հեռանկարի մասին՝ Ֆիդանն ասել է, որ որոշակի որոշում կարող է հաջորդել CAATSA պատժամիջոցների վերացմանը։ «ԱՄՆ-ն այս հարցը ներառել է իր օրինագծում։ Սակայն, մյուս կողմից, ծրագիր վերադառնալու հարցը լիովին կախված է ամբողջ կոնսորցիումի որոշումից։ Ինչպես գիտեք, կոնսորցիումում կան այլ գործընկերներ, և նախորդ տարիներին նրանք որոշում էին կայացրել՝ բացառելով Թուրքիային ծրագրից»,- հայտնել է նա։Ավելին23:0002.07.26 -
ՀասարակականՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին22:4702.07.26 -
ՄիջազգայինՌուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև ԿիևըԳիշերը զանգվածային հարձակում է եղել Կիևի վրա: 13 զոհի մասին է հայտնել ուկրաինական կողմը: Զելենսկին խոստացել է, որ հարվածն անպատասխան չի թողնի իր բանակը:Ավելին22:3902.07.26 -
ԻրավականԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ․ «Ա1+»Պաշտպանը հիշեցնում է ՝ նախորդ կալանքի նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ նման գործի պարագայում մեկ ամիսը բավարար է քննչական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով գործողությունների ծավալը։Ավելին22:2802.07.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին22:1502.07.26 -
ԱշխարհՆոր մանրամասներ՝ Մոնակոյում օլիգարխ Երմոլաևի տան մոտ տեղի ունեցած պայթյունիցՆոր մանրամասներ՝ ՄոնակոյՊայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Մոնակոյի իշխանությունների հայտարարության համաձայն՝ տուժել են տղամարդ, կին և երեխա։ Երմոլաևի շահերը ներկայացնող գործակալությունը հաստատել է, որ տուժածներից մեկը հենց ինքը՝ օլիգարխն է։ Իշխանության գլխավոր դատախազ Ստեֆան Տիբոն հայտնել է, որ տեղի ունեցածը չի որակվում որպես ահաբեկչություն։ «Figaro» թերթը գրել է, որ Մոնակոյի քննիչների հիմնական վարկածով՝ պայթյունը կազմակերպել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ), հավանաբար, որպես «զգուշացում» գործարարին։ում օլիգարխ Երմոլաևի տան մոտ տեղի ունեցած պայթյունիցԱվելին22:0002.07.26 -
Արտաքին քաղաքականությունՆոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարելՄինչ Փաշինյանը ընդդիմության գրպանն է գցում արևմտյան Ադրբեջանի թեզի կենսունակության մեղադրանքը, Ալիևը ՄԱԿ է հասցնում ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը: Քաղաքական վերլուծաբան Հարութ Սասունյանը ծիծաղելի է համարում Փաշինյանի պնդումը, թե քանի դեռ ԱԺ դահլիճում ընդդիմադիրների սեղաններին դրված են Արցախի դրոշները, ապրելու է «Արևմտյան Ադրբեջան» թեզը:Ավելին21:4502.07.26 -
Քաղաքական«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ ՓաշինյանինՀիշեցնենք, Փաշինյանն այսօր հուլիսի 2-ին հայտարարել էր. «Մարդիկ ինձ կոնկրետ ասում են խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց դուրս եկավ, փորձաքննությունը…, մեկը փռշտաց… Հա լավ, ձե՞ռ եք առնում: Մյուս կողմից էլ կասեն ուղիղ հրահանգ եք տալիս: Է ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ նրա ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին: Ի վերջո, ժողովրդից եք սնվում: Ով ինչ ուզում ա ասի, Ռոբերտ Քոչարյանը պտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա, մի հատ էլ մանդատ էլ տվել ա: Հետո ասում են՝ ըհը, էս մեկի անունը չտվեց, հա․ сядут все»:Ավելին21:3002.07.26 -
ՔաղաքականՍա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։Ավելին21:1502.07.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումներըՀանրային քննարկման կարևորագույն փուլը բաց թողնելով ու հրատապ կարգով՝ ՔՊ-ականները Ազգային ժողով են տարել ու առաջին ընթերցմամբ ընդունել ընտրելու իրավունքը սահմանափակող օրինագիծ, որպեսզի ընտրություններին կամ հանրաքվեներին չկարողանան մասնակցել մեկ տարում 183 օր և ավելի Հայաստանից բացակայած քաղաքացիները՝ բացառությամբ օտարերկյա բուհերում սովորողների և դիվանագետների:Ավելին21:0002.07.26 -
ՄիջազգայինԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. BloombergԳործակալությունը նշել է, որ այս դիրքորոշումը եվրոպացիների կողմից դեռևս չի հայտարարվել որպես պաշտոնական, քանի որ ԱՄՆ-ը դեռևս փորձում է սակարկել Հորմուզով ազատ անցման իրավունքը, իսկ եվրոպական երկրները խոսքով հայտարարում են նեղուցի ականազերծմանը մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։Ավելին20:4502.07.26 -
ՔաղաքականՀռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան«Ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել» — Տե´ս Պողոս Պատրիարք Ադրիանուպոլսեցի։ Խրատի թանգարան։ Թարգմ.՝ Ս. Ստամբոլցյան։ Ութերորդ հրատարակություն։ Ս. Էջմիածին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2026, էջ33:Ավելին20:3802.07.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թեժ լեզվակռիվներ՝ ԱԺ-ում և ընդդիմախոսներին բանտարկելու սպառնալիքներ՝ ՓաշինյանիցՀայլուր 20։30 Թեժ լեզվակռիվներ՝ ԱԺ-ում և ընդդիմախոսներին բանտարկելու սպառնալիքներ՝ ՓաշինյանիցԱվելին20:3002.07.26 -
ՔաղաքականԲրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձըԲրազիլը մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ՝ մեր քաղաքական երկխոսությունը խորացնելու, երկկողմ համագործակցությունը ընդլայնելու և երկու ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններն առաջ մղելու համար:Ավելին20:1502.07.26 -
ԻրավականԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էԱվելի վաղ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:Ավելին20:1102.07.26 -
ՀասարակականՄեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերըՈղբերգական վթար է եղել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ճանապարհին բախված մեքենաների վարորդներն ու ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ: Այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին։ Սա մեկն է մահվան ելքով այն 7 վթարներից, որոնք միայն վերջին շաբաթում են եղել՝ ըստ ոչ պաշտոնական և հնարավոր է՝ թերի վիճակագրության:Ավելին20:0002.07.26 -
ՀասարակականՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում, թիվ 18 հասցեի դիմաց, 45-ամյա Արկադի Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 79-ամյա Արմիկ Գ․-ին։Ավելին19:4502.07.26 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիսՀուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:Ավելին19:3502.07.26