Լրահոս
2022-01-06
-
ՄիջազգայինՏղամարդը, որ խտրականության զոհ է դարձել Ֆրանսիայում23-ամյա սևամորթը խտրականության զոհ է դարձել այն էլ՝ 21-րդ դարի Ֆրանսիայում: Խնդիրն էլ մաշկի գույնը չէ, այլ սեռը:Ավելին09:4006.01.22 -
ՀայաստանՀայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՀայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան կլինի մերկասառույց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում այսօր ցերեկը, ինչպես նաև հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստւիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +4...+6, երեկոյան` -1...+1 աստիճան։Ավելին08:3306.01.22 -
ՀայաստանՂազախստան են ուղարկվում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր. ՓաշինյանՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հունվարի 5-ինՂազախստանի նախագահը դիմել էր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության խնդրանքով։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ․ «Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։Ավելին01:2306.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել. կան զոհերԻրավապահները Ալմաթիում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչական հատուկ գործողության, որտեղ շարունակվում են անկարգությունները: «ՏԱՍՍ»-ից տեղեկանում ենք՝ այս մասին հայտնել է քաղաքի պարետատունը։ «Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել կարգուկանոն հաստատելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ: Քաղաքի պարետատունը կոչ է արել Ալմաթիի բնակիչներին «պահպանել հանգստությունը և աջակցել իրավապահ մարմիններին սահմանադրական կարգի բերելու և հասարակական անվտանգության հաստատման հարցում»: Ալմաթիի օդանավակայանում հակաահաբեկչական գործողություն իրականացնելիս զոհվել են Ղազախստանի զինված ուժերի երկու զինծառայողներ։ Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումները գրավել են Ալմաթիի օդանավակայանը, որտեղ գտնվում են նաև օտարերկրյա ինքնաթիռներ:Ավելին00:1406.01.22 -
ՀայաստանՀայաստանում կա փակ ավտոճանապարհՓակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին00:0206.01.22
2022-01-05
-
ՀասարակականՂազախստանում ինտերնետը վերականգնվել էՄոտ յոթ ժամ առաջ Ղազախստանի տարբեր շրջաններում անհետացած ինտերնետ կապը վերականգնվել է կեսգիշերին։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Շարժական ինտերնետ կապ չկա, սակայն կապը վերականգնվել է տներում։ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքներում, որի բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացմանը: Կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում: Այսպես, հանրապետության հին մայրաքաղաք Ալմա Աթայում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ եւ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները գրավել են միջազգային օդանավակայանն ու կանգնեցրել օդանավակայանի գործունեությունը։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։Ավելին23:5705.01.22 -
ՀայաստանՀայաստանի իշխանությունները պարտավոր են հարկ եղած դեպքում պատրաստ լինել տարհանել ղազախահայերի․ Աբովյան«Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարկ եղած դեպքում պատրաստ լինել տարհանել ղազախահայերին»,- գրում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։ «Հենց նոր խոսեցի Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Չեն խառնվում իրար։ Հանգիստ են։ Ասում են, որ հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Ղազախստանի հարավում։Տեղի հայերից կարծես թե այս պահին վիրավորներ կամ (Աստված ոչ անի) զոհեր չկան։ Սակայն տեղեկությունը խիստ նախնական է քանզի աբմողջ Ղազախստանի տարածքում շատ վատ է աշխատում կապը։ Այնուամենայնիվ վիճակը գերլարված է։ Համենայն դեպս ,Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարկ եղած դեպքում պատրաստ լինել տարհանել ղազախահայերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբովյանը։Ավելին23:5205.01.22 -
ՀայաստանՎաղարշապատի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին Էջմիածնում կատարված դանակահարությունըՀունվարի 3-ին կեսգիշերն անց բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածից` ծակած-կտրած վերքով 29-ամյա երիտասարդի էին տեղափոխել բժշկական կենտրոն: Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել։ Նրանց արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ են ստացվել, որ Արագածի զանգվածի բակերից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասի 42-ամյա մի բնակիչ: Նույն օրը հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում նա գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ներկայացել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել: Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվում են։Ավելին23:4805.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում «ահաբեկչական խմբավորումները» առևանգել են հինգ ինքնաթիռ․ Տոկաև«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում երկրում, դիտարկում է որպես արտաքին ագրեսիայի ակտ։ Տոկաևը խոստացել է ամեն ինչ անել քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։ Նաև, նրա խոսքով, Ալմաթիում «ահաբեկչական խմբավորումները» առևանգել են հինգ ինքնաթիռ, այդ թվում՝ արտասահմանյան։Ավելին23:4005.01.22 -
ՀայաստանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ․ «Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում։Ավելին23:2405.01.22 -
ՀայաստանԱմեն ինչ երկրորդ պլան է մղվում, երբ հասկանում ես, որ քո գործը պտուղներ է տալիս․ ԹաթոյանՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա ընթացիկ տարվա փետրվարին։ Մինչ իշխանությունները ներկայացնում էին այդ պաշտոնի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին, սոցիալական ցանցերում արդեն սկսել են քննարկել, թե ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը։ Շատերը նրան քաղաքականության մեջ են տեսնում, մյուսներն էլ կարծում են, որ Թաթոյանը իրավական հարցերով կզբաղվի, հնարավոր է՝ ներկայացնի Հայաստանը որևէ միջազգային կառույցում։ «Sputnik Արմենիայի» թղթակիցը հարցին, թե արդյո՞ք քաղաքական հավակնություններ ունի, Թաթոյանը պատասխանեց, որ միշտ էլ ապաքաղաքական է եղել և մինչև ՄԻՊ-ի պաշտոնում իր աշխատանքի վերջին վայրկյանը հավատարիմ է մնալու այդ սկզբունքին։ Նա հիշեցրեց, որ ինքը քաղաքական չեզոքություն պահպանելու սահմանադրական պարտավորություն ունի։ «Ես դեռ Մարդու իրավունքների պաշտպանն եմ, իսկ մնացած խոսակցությունները գրասենյակի և մեր գործունեության ավելորդ քաղաքականացում է։ Ես չեմ կարող նման բան թույլ տալ»,-ասել նա։ Թաթոյանը վստահեցրել է` այս պահին զբաղված է այժմեական հարցերով և տարբեր խնդիրների լուծման որոնումներով։ Փորձում է հնարավորինս շատ բան հասցնել և քիչ է մտածում փետրվարից հետոյի կյանքի մասին։ «Իմ լիազորությունների ավարտից հետո պարզ կդառնա։ Այս պահին առաջնահերթությունն առավելագույնս արդյունավետ գործելն ու ամեն ինչ հասցնելն է, մնացածը երկրորդական է»,-նշել է Թաթոյանը։ Իր ամենակարևոր ձեռքբերումը համարում է ՄԻՊ գրասենյակի նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակի ձևավորումը և քաղաքացիների աջակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանը պատմում է, որ աշխատել է մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի աշխատակազմում, այնուհետև՝ Արմեն Հարությունյանին և տեսել է, որ նրանցից յուրաքանչյուրը լուրջ մարտահրավերների միջով է անցել և լուծել այդ պահի համար լրջագույն խնդիրները: «Յուրաքանչյուր հաջորդ ՄԻՊ-ի խնդիրն է զարգացնել գրասենյակը և ավելի մեծ վստահության հասնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»,-ասել է Թաթոյանը։ Այս համատեքստում Թաթոյանը կարևոր է համարել նշել, որ աշխատանքի արդյունավետությունը կախված է ոչ միայն ՄԻՊ-ից, այլև աշխատակիցներից, որոնք հաճախ ստիպված են լինում աշխատել 24/7 ռեժիմով: «Չեմ հիշում, թե երբ եմ ութ ժամ քնել։ Սովորաբար իմ աշխատանքը սկսվում է 8:00-8:30-ին և շարունակվում է մինչև գիշերվա 12-ը, 2-3-ը, նույնիսկ՝ մինչև լուսաբաց։ Մեր աշխատանքն այդպիսին է։ Ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, երբ հասկանում ես, որ քո գործը պտուղներ է տալիս։ Այ դա ամենակարևորն է»,-նշել է Թաթոյանը։ Վերջին շրջանում որոշակի լարվածություն է նկատվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև։ Ամեն ինչ սկսվել էր Հայաստանի անվտանգության խորհրդի նիստի գումարումից, երբ հայտարարվեց, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածը Հայաստանի տարածքում չի գտնվում։ Դրանից հետո Արման Թաթոյանը կոչ էր արել չանել հայտարարություններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել միջազգային ատյաններում: Այնուհետեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել էր Թաթոյանին՝ հայտարարելով, որ «նրա կողմից երբեք ոչ մի օբյեկտիվ հայտարարություն չի լսել»: Գրիգորյանն ասել էր, որ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և որ Թաթոյանն այդ մարդկանց թվում է։ Թաթոյանը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան է ընտրվել «թավշյա հեղափոխությունից» առաջ՝ 2016թ․-ի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նրա լիազորությունների ժամկետը լրանում է վեց տարի անց՝ 2022թ․-ի նույն օրը։ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն այդ պաշտոնի համար առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։Ավելին23:0805.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում․ ՏոկաևՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում։ «ՌԻՍ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում: Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և Աթիրաու քաղաքներում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։ Ակտիվիստներն այրել են խարույկները, եղել են նաև հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցնի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար:Ավելին23:0305.01.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի նախկին առաջնորդի նկատմամբԱյսօր՝ հունվարի 5-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Սերբիայի նախկին առաջնորդ Միլորադ Դոդիկի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու մասին՝ նրան մեղադրելով «կոռուպցիոն գործունեության մեջ, որը սպառնում է ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ավելի քան 25 տարի առաջ»։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պնդում է՝ Դոդիկը օգտագործել է իր ղեկավար դիրքը կաշառակերության միջոցով հարստություն դիզելու համար: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել նաև Alternativna Televizija d.o.o. Banja Luka լրատվամիջոցի նկատմամբ, որը, ըստ ԱՄՆ-ի, պատկանում է Դոդիկի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությանը: Բայդենի վարչակազմի պատժամիջոցների գործնական ազդեցությունն այն է, որ ԱՄՆ-ում Դոդիկին պատկանող ցանկացած գույք կամ շահ կարգելափակվի։ Երկար տարիներ Դոդիկը հանդես էր գալիս Բոսնիայից բոսնիացի սերբերի մինի-պետության անջատման և հարևան Սերբիայի կազմի մեջ մտնելու օգտին: «Սա կխախտեր 1995 թվականի ԱՄՆ-ի կողմից հաստատված Դեյթոնի համաձայնագիրը, որը վերջ դրեց արյունալի քաղաքացիական պատերազմին Բոսնիայում, որը խլեց ավելի քան 100 000 մարդու կյանք և միլիոնավոր մարդկանց անօթեւան թողեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենասարսափելի կոտորածի ժամանակ»,-նշում է գործակալությունը:Ավելին22:5905.01.22 -
ՀայաստանՀրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկումՀունվարի 5-ին ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:Ավելին22:5405.01.22 -
ՀայաստանԱրաբկիրի ոստիկանները բացահայտեցին Տիգրանյան փողոցում կատարված կողոպուտըԱնցած տարվա դեկտեմբերի 29-ին, երեկոյան ժամի, Արաբկիր վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել։ Տուժողը Արաբկիրի Մամիկոնյանց փողոցում բնակվող 60-ամյա կին էր։ Նա Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում գնումներ էր կատարել ու քայլել Տիգրանյան փողոցի ուղղությամբ։ Արդեն Տիգրանյան 4 շենքի մոտ անհայտ մեկը բացահայտ հափշտակել էր դրամապանակն ու փախել։ Ըստ նրա՝ դրամապանակում եղել էին բանկային քարտեր, փող ու փաստաթղթեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ կողոպուտի հատկանիշներով։ Հանցագործության բացահայտման միջոցառումները ձեռնարկեցին Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։ Նրանց համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ կնոջը կողոպտած անձը նրան հետևել է սուպերմարկետում, ապա տուժողի հետևից քայլել Տիգրանյան փողոց, որտեղ էլ հարմար պահի հափշտակել դրամապանակը։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին. անհրաժեշտ էր պարզել նաև կասկածվողի ինքնությունն ու բնակության վայրը։ Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։ Հունվարի 4-ին Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Քանաքեռում բնակվող 59-ամյա տղամարդուն ու բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ Միջոցառումները շարունակվում են գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին22:0005.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ին է -հաղորդել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Ղազախստանում մի քանի օր շարունակ մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են հունվարի 2-ին նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Վերջին տեղեկություններով՝ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:Ավելին21:5405.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը. ՏԱՍՍԱլմաթիում ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ականատեսներին: «Մի քանի տասնյակ մարդ ներխուժել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի շենք եւ ամբողջությամբ գրավել այն»,-ասել է ականատեսը: Նրա խոսքով՝ Կոմիտեի դեպարտամենտի շենքը գրոհել են զանգվածային անկարգությունների ավելի քան 100 մասնակիցներ, որոնք զինված են եղել մետաղական ձողերով ու քարերը: Գրոհի ժամանակ շենքին զգալի նյութական վնաս է հասցվել:Ավելին21:4805.01.22 -
ՀայաստանՍյունիքի ոստիկանները մեքենաներից գողություններ կատարող խումբ են բացահայտել. գողոնը հայտնաբերվել էՈստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից գողություններ կատարող խումբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «Հունվարի լույս 2-ի գիշերը, տարբեր ժամերի, Կապանում մի քանի գողություն էր կատարվել։ Թիրախում ավտոմեքենաներ էին։ Վաղ առավոտյան տուժողներից 2-ը, որոնք նույն շենքի բնակիչներ են, ահազանգեցին բաժին. նրանց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից տարբեր մասեր էին գողացել, այդ թվում՝ լուսարձակներ։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, գողությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ միջոցառումների շնորհիվ Կապանի բաժնում փաստական տվյալներ ստացվեցին գողությունները կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Շուտով հայտնի դարձավ նաև, որ նրանք «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով են ու գտնվում են Ագարակ քաղաքում։ Մեքենայում էլ իրեղեն ապացույցներ կան։ Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կասկածվողներին հայտնաբերեցին Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Մեղրիի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր մեքենաներից գողացված լուսարձակներ, հայելիներ, այլ մասեր, ինչպես և գործիքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գողությունների ժամանակ օգտագործվել են։ Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեցին նաև այլ մեքենաներից գողացված տարբեր մասեր, որոնք լցված էին մեծ պայուսակների մեջ։ Կապանի և Մեղրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակեցին՝ պարզելով, որ Երևանի բնակիչներ 28, 39 և 40-ամյա բնակիչները, որոնցից ավագը Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր, տարբեր մակնիշի մեքենաներից էլի են գողություններ արել ոչ միայն Կապանում, այլև Գորիսում և Ագարակում։ Միջոցառումները շարունակվում են տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:4605.01.22 -
ՀայաստանՇիրակն ունի նոր մարզպետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ: Այդ մասին նշված է վարչապետի 2022 թ. հունվարի 5-ի 16 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:Ավելին21:4505.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրությունՂազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում են ականատեսները, Ալմաթիում ցուցարարները գրավել են Ազգային անվտանգության կոմիտեի տեղական վարչության շենքը: Ավելի վաղ ցուցարարները նախկին մայրաքաղաք Ալմաթիում գրավել էին նաև նախագահի նախկին նստավայրը, Ալմաթի քաղաքի վարչակազմի շենքը և հրդեհել «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-19-ը երկշաբաթյա արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի և Ալմաթիի մարզերում և պարետային ժամ՝ ամեն օր 23:00-ից մինչև 07:00-ն:Ավելին21:4205.01.22