Լրահոս
2022-01-06
-
ՄիջազգայինԱլմաթիում 2 ուժային է գլխատվելԱլմաթիում բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի, նրանցից երկուսը գլխատվել են։ Այս տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին են հայտնել Ղազախստանի քաղաքի պարետատնից․ «Տասներեք իրավապահներ են զոհվել, այդ թվում ՝ երկու դիակներ հայտնաբերվել են կտրված գլուխներով», – գործակալությանը հայտնել է Ալմաթիի պարետարանի ներկայացուցիչը։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում:Ավելին13:2806.01.22 -
ՀայաստանՓաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. քաղաքագետՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական վերնախավը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տեղերում նույնպես վերցնի իշխանությունը` կիրառելով նույնիսկ ամենակոշտ մեթոդներն ու խմբագրելով ընտրությունների արդյունքները։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ «Այս ընտրություններում գործող իշխանությունների հիմնական զենքը վարչական լծակներն են։ Օրինակ` Վեդիում թիմակցին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով` Նիկոլ Փաշինյանը նրա ձեռքն է տալիս բոլոր վարչական լծակները, որպեսզի նոր ընտրություններում նա հաղթելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Իշխանությանը հետաքրքրում է ոչ թե այն հարցը, թե ում կընտրի ժողովուրդը կամ ով ավելի լավ կղեկավարի տվյալ համայնքը, այլ հետաքրքրում է այն հանգամանքը, որ ընտրություններում հաղթեն միայն սեփական քաղաքական թիմի անդամները, հավատարիմ կադրերը»,– ասել է քաղաքագետը։ Բաղդասարյանի կարծիքով` իր նպատակին հասնելու համար իշխանությունը չի խորշում որևէ մեթոդից` և՛ վերընտրություններից, և՛ ավագանու մանդատները վայր դնելու պարտադրանքից, և՛ հաղթած թեկնածուների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց։ «Իշխանության գործելակերպը մեզ տանելու է դեպի ավտորիտար ռեժիմ, այսինքն` Փաշինյանն այդպես է ցանկանում։ Չեմ կարծում, թե կհաջողվի, բայց ամեն դեպքում տեսանելի է, որ այս ամենը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։ Պարզապես Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. ոչ թե բացահայտ կեղծիքների է գնում ընտրությունների օրը, այլ փորձում է հետագայում դրանց արդյունքները տարբեր կերպ խմբագրել։ Այդուհանդերձ նպատակը նույնն է` ամեն կերպ պահպանել իշխանությունը»,– ասել է քաղաքագետը։ Բաղդասարյանի գնահատմամբ` Փաշինյանը փորձում է տեղերում իշխանությունն ամրապնդելով ապահովել իր թիկունքը, որպեսզի ապագայում մարտահրավերներով կամ սոցիալ–տնտեսական խնդիրներով պայմանավորված բողոքի ալիք բարձրանալու դեպքում ունենա հավատարիմ կադրեր ՏԻՄ համակարգում։Ավելին13:2606.01.22 -
ՀայաստանՀրդեհվել է Գեղհովիտի տներից մեկի տանիքը․ ԱԻՆՀունվարի 6-ին ժամը 03։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։27-ին, մարվել՝ 04։06-ին։ Այրվել են Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ)։Ավելին13:2406.01.22 -
ՀայաստանՓաշինյանը Սև լիճ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի. ԹևանյանՆիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Սև լիճ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Սև լիճ զորք չի ուղարկում, Վերին Շորժա զորք չի ուղարկում, Սոթք զորք չի ուղարկում, ոչ մի տեղ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի»,- գրել է նա։Ավելին13:1606.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են ՂազախստանՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջը:Ավելին13:1206.01.22 -
ՀայաստանՓաշինյանի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա զինված ուժերի անօրինական օգտագործում․ Վարդևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածը սահմանում է՝ որոշումները ընդունվում են ԿՈՆՍԵՆՍՈւՍԻ միջոցով (միաձայն): «Հիշեցման կարգով Նիկոլ Փաշինյանն առանց կոնսենսուսի փաստացի արգելանքի վերցրեց Գեներալ Գնդապետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Միաժամանակ Ղազախստան, ում իշխանության դիրքորոշումները նույնիսկ Սյունիքի, ոչ միայն Արցախի վերաբերյալ հայտնի են բոլորին հենց կոնսենսուսի հիման վրա զինված ուժեր են ուղարկվում: Պարզաբանման կարգով, Նիկոլ Փաշինյանի և իր իրավապահների փաստացի դիրքորոշումն այն է, որ Տոկաևի գործողություններում այս պահին կա ի թիվս այլի` սահմանադրական կարգի տապալում, զինված ուժերի անօրինական օգտագործում, իսկ մեքենա այրող, ոստիկան ծեծող ցուցարարներրը «խաղաղ ցուցարարներ» են: Այս նրբությունը կոմունիկացրել են, թե ոչ»,- ընդգծել է պատգամավորը։Ավելին13:0806.01.22 -
ՀայաստանՀերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց․ Գայանե Աբրահամյան«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվել ու վտանգվել է․ «Հասկանալի է, որ ՀՀ-ն չի նախաձեռնել, առավել ևս, որոշում կայացրել Ղազախստան ՀԱՊԿ զորքն ուղարկելու վերաբերյալ, սակայն ավտորիտար երկրների խմբակին պետք էր, որ հենց փողոցով, հեղափոխությամբ իշխանության եկած ղեկավարը հայտարարի այս միջամտության մասին։ Հայտարարի հենց նա, ում ծայրագույն ծանր, պատմականորեն ամենասարսափելի օրերին ՀԱՊԿ-ը մենակ էր թողել, պատերազմն ու ՍՈՒՎԵՐԵՆ տարածքի լկտի խախտումն էլ որակել «զուտ սահմանային վեճ»։ Անշուշտ հնարավոր էր այս հայտարարությունն անել ՀԱՊԿ խորհրդի անունից, ՈՉ ՀՀ վարչապետի, անշուշտ հնարավոր էր ՀՀ վարչապետի կայքում եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում այդ մասին ՉԳՐԵԼ, հնարավոր էր եւ պետք էր։ Սա ԸՆԴԱՄԵՆԸ տիտղոսային պաշտոն է։ ՀԱՊԿ խորհուրդը ՀԱՊԿ գերագույն մարմինն է, որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից, իսկ նախագահ է համարվում զուտ տվյալ պահին կազմակերպությունում նախագահությունը ստանձնած պետության ղեկավարը։ Սույն տխրահռչակ որոշմամբ ու նաեւ այդ մասին ի լուր աշխարհի ՀՀ վարչապետի անունից հայտարարելով` Հայաստանը կորցրեց արտաքին հարաբերություններում մեր հիմնական, թերեւս միակ խաղաքարտը` ժողովրդավարական պետություն լինելու, ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ հանդես եկողի դիրքավորումը։ Դե յուրե մեր ՀԱՊԿ անդամակցությունը միջազգային դերակատարների կողմից ընկալվում էր, հասկանում էին, որ այլ տարբերակ չունենք, բայց հիմա մենք մեզ նաեւ դե ֆակտո լիովին ինտեգրեցինք այդ ավտորիտար, բացառապես մեկ անձի շահը սպասարկող ընտանիք»,- գրել է Աբրահամյանը։Ավելին13:0206.01.22 -
ՄիջազգայինԻրավապահներից մեկին գլխատել են Ղազախստանում․ «ՌԻԱ Նովոստի»Ալմաթիում ուժայինների և ցուցարարների միջև բախումների ընթացքում մահացել են իրավապահ մարմինների 12 աշխատակիցներ, ևս 353-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով` իրավապահներից մեկին գլխատված են հայտնաբերել։Ավելին12:5806.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի իրադարձությունների պատճառով ուրանի գինը բարձրացել էՈւրանի համաշխարհային գները բարձրացել են Ղազախստանի իրադարձությունների ֆոնին։ Այս մասին են վկայում համապատասխան հաշվարկներով զբաղվող UxC ընկերության տվյալները։ Տեղեկությունը փոխանցում է «RIA Novosti»-ն։ Գրանցվել է 8 տոկոսի աճ։ Այսպիսով՝ ուրանի մեկ ֆունտը հասել է 45․25 դոլարի։ Ուրանի խոշորագույն արտադրող «Казатомпром» ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 11 տոկոսով։ Նշենք, որ Ղազախստանն ապահովում է ուրանի համաշխարհային մատակարարումների ավելի քան 40 տոկոսը։Ավելին12:5706.01.22 -
ՄիջազգայինՃապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի դեմՃապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն ասել է, որ Ճապոնիան բողոքել է Հյուսիսային Կորեայի դեմ՝ կապված հիպերձայնային հրթիռի արձակման հետ: ԿԺԴՀ-ն հիպերձայնային հրթիռ է փորձարկել հունվարի 5-ին։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն ընկել է Ճապոնական ծովը։ «Մենք խիստ բողոք ենք հայտնել դիվանագիտական ուղիներով՝ Պեկինում դեսպանատան միջոցով»,-հայտարարել է Հիրոկազու Մացունոն։Ավելին12:5506.01.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսից նորածին երեխա է մահացելԹբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 4 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է «Pirveli TV»-ն։ Նորածին երեխային հիվանդանոց էին տեղափոխել Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Երեխան կորոնավիրուսով վարակվել էր ընտանիքի անդամից։ Ըստ բժիշկների՝ փոքրիկի վիճակը ծանրացել էր ուղեկցող հիվանդության պատճառով: «Հիվանդության այս համակցությամբ՝ քովիդ վարակ և սրտի բնածին արատ, հնարավոր չեղավ փրկել երեխային։ Նա ծնվել էր ժամանակից շուտ՝ փոքր քաշով։ Երեխան շարունակ բուժվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը ծանր էր ընդունվելիս», – ասել է բժիշկը։ Վերոնշյալ կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում այս պահին բուժվում է 10 երեխա: Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Հունվարի 4-ին Թբիլիսիի Մանկական կենտրոնական հիվանդանոցում քովիդից ևս մեկ երեխա էր մահացել։Ավելին12:4906.01.22 -
ՀայաստանԱմենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվԳարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվ․ ««Փառք ի բարձունս մեծիդ Աստուծոյ, որ եկիր և փրկեցեր զտիեզերս Քոյով յայտնութեամբ» (Շարական Սուրբ Ծննդյան): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջև խոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։ Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով այսօր փրկության հույսն ու շնորհն է վերստին իջնում արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Բեթղեհեմյան աստղի պայծառ շողարձակումով, Մանուկ Հիսուսի Ծննդյան շնորհով Բեթղեհեմ դարձած հոգիներից ցրվում է անհուսության խավարը։ Աստված Իր Միածին Որդու հայտնությամբ հրավեր է ուղղում ողջ մարդկությանը՝ իրենց սրտերը դարձնելու աստվածային անսահման սիրո հայտնության վկայարան, մեղքերից սրբվելու, վերափոխվելու և նորոգության միջոցով փրկվելու: «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»,- հորդորում է առաքյալը (Եփ. 4.22-24): Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատևության և գրավականը հավիտենական երանության։ Փրկիչ մեր Տերը, որպես Աստծո առ մարդն ունեցած անսահման սիրո և հոգատարության առհավատչյա, հավաստում է, որ աշխարհը կարող է վերափոխվել, տառապանքի ու անարդարության իրականությունը կարող է վերածվել երանության վայրի՝ ըստ Եսայի մարգարեի վկայության. «Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը» (Եսայի 40.4-5)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը այս օրերին՝ աղետալի պատերազմի կորուստների ցավով մորմոքվող, բեկված ու տագնապած, անորոշություններով անհանգիստ մեր սրտերին մխիթարություն ու սփոփանք է բերում, որ Տիրոջ փրկարար շնորհներով զորանանք, հավատով փոխակերպվենք և հույսով հաղթանակենք։ Այսպիսի ոգով ու ընթացքով, անտարակույս, պիտի կարողանանք հաղթահարել պատուհասներն ու նեղությունները և հզորանալ որպես ժողովուրդ ու պետություն, հայրենիք և սփյուռք։ Մեր հայրերը մեզ ուսուցանել են, որ աննկուն լինենք աղետների ու փորձանքների դեմ, թույլ չտանք, որ մեզ պարտության մատնեն հոգսերն ու կարիքները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապները։ Թե՛ հայրենիքում և թե՛ աշխարհասփյուռ մեր համայնքներում լինենք միաբան ու միասնական։ Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքր հաղթանակները։ Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք, մերժենք Աստծուց մեզ հեռացնող ընթացքները և մեր կյանքն ամրորեն խարսխենք դարերի փորձություն անցած, մեր ժողովրդի հարատևությունը երաշխավորած ազգային և հոգևոր արժեքների վրա։ Ամենքս սրբազան պարտք ունենք հայրենիքի համար նահատակության պսակն ընդունած մեր զավակների հիշատակի առջև՝ անձնուրաց ջանքեր ներդնելու հանուն հայրենի մեր երկրի, հանուն Արցախի ազատ կյանքի, հանուն հայոց պետականության անսասանության ու ազգային մեր ինքնության անխաթար պահպանության։ Միշտ հիշենք՝ հայրենիքի շահը վեր է ամենից, մեր ժողովրդի ազատ ու ապահով կյանքը՝ առաջնահերթություն։ Հզոր ու շեն հայրենիքի տեսլականի իրագործումը պահանջում է հանձնառության և անձնազոհության ոգի ու գիտակցություն, ազնիվ ու արդար գործելակերպ և հոգևոր, բարոյական արժեքների վրա հիմնված կենսակերպ։ Այդ առաքելությունը հնարավոր է իրականություն դարձնել մեր Տիրոջ լուսավոր օրինակով, ով, ըստ Իր խոսքի, չեկավ պաշտոն, ծառայություն և պատիվ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28)։ Ամեն մի պաշտոն և իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի: Մինչ ազգաշահ ու հայրենանվեր բարի գործերով, միմյանց հանդեպ հոգածություն, սեր ու խնամք ցուցաբերելով է, որ ուժ ու զորություն կունենանք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, երկիր շենացնելու։ Փրկչի Սուրբ Ծննդյան խորհրդով նորոգված կյանքով, հավատում ենք, կարող պիտի լինենք կերտելու նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն փոխհասկացողությունն ու համերաշխությունը, ուղղամտությունն ու հայրենանվիրումը. նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր ժողովրդի իղձերի ու ձգտումների իրագործմանը։ Այս տեսլականով և Քրիստոսի պարգևած փրկության շնորհով, սիրելի հավատացյալներ, վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք վերելքի ու սիրո կենարար ճանապարհով։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգեպարար օրը աղոթենք միասին, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհը համայն։ Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության, և մեր ժողովրդի զավակների հոգիները զորանան հավատով ու լավատեսությամբ։ Թող Տերը Իր ամենախնամ Սուրբ Աջի օգնականությամբ մեզ առաջնորդի ընթանալու հավատո բարի գործոց շավիղներով և փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն: Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ձեզ և մեզ մեծ աւետիս»։Ավելին12:4606.01.22 -
ԱրցախԿորոնապատկերը՝ ԱրցախումԱրցախում հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մահվան մեկ դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32701 քաղաքացու հետազոտություն, որից 4835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։Ավելին12:4306.01.22 -
ՄիջազգայինԱյս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու եւ Կիզիլորդա շրջաններումՂազախստանում բողոքի ակցիաների պատճառով սրված իրավիճակի կապակցությամբ չեն աշխատում Ալմաթիի, Ակտոբեի և Ակտաուի օդանավակայանները։ Այս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը։ «Ժամանակավորապես փակ են Ակտաուի և Ակտոբեի օդանավակայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքը, վկայակոչելով SCAT ավիափոխադրողին, հայտնել է, որ այսօրվա չվերթները դեպի այդ քաղաքներ չեղարկվել են: Ղազախստանի մի քանի շրջաններում երկաթուղիների արգելափակման պատճառով չեղարկվել է 25 մարդատար ուղղություն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 10 գնացք վերադարձվել է կազմավորման կետեր։ Այս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու և Կիզիլորդա շրջաններում։Ավելին12:3106.01.22 -
ՄիջազգայինՌուս զինվորականները մեկնել են ՂազախստանՌուս զինվորականները Ղազախստան են մեկնել խաղաղապահ զորախմբի կազմում, որը ձևավորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից: ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են զինվորականները մեկնում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից զորախմբի կազմում կընդգրկվի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումը:Ավելին12:1806.01.22 -
ՄիջազգայինՀայտնի է` Ղազախստանում քանի մարդ է տուժել անկարգությունների հետևանքովՂազախստանում անկարգությունների հետևանքով ավելի քան 1000 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։ Նշվում է, որ տուժածներից մոտ 400–ը հոսպիտալացվել են, 62–ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։Ավելին12:1306.01.22 -
ՄիջազգայինՏաջիկստանը մտադիր է օգնություն ցուցաբերել ՂազախստանինՏաջիկստանը մտադիր է Ղազախստանին օգնություն տրամադրել ՀԱՊԿ շրջանակներում՝ ծագած սպառնալիքը վերացնելու համար։ Այս մասին ասված է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հունվարի 6-ի հրապարակված հաղորդագրության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ «Հետևելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մեր դաշնակցային պարտավորություններին` մենք մտադիր ենք մասնակցել Ղազախստանին օգնության ցուցաբերման հավաքական խաղաղապահ օպերացիային` առաջացած վտանգը վերացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։Ավելին12:0806.01.22 -
ՄիջազգայինՌԴ ԱԳՆ-ն նշել է Պուտինի և Բայդենի հանդիպման պայմաններըՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Известия»-ին տված հարցազրույցում նշել է այն պայմանները, որոնց դեպքում կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը։ Փոխնախարարի խոսքով՝ դեռևս չկա ըմբռնում, թե երբ կկայանա դեմ առ դեմ հանդիպումը, քանի որ մինչ այդ պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք տարվի, ինչպես նաև կատարվեն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանձնարարականները: «Հանձն չեմ առնում այս փուլում նշել մոտավոր նախնական ժամկետներ», – ասել է Ռյաբկովը: Դեկտեմբերի վերջին Ռյաբկովն ասել էր, որ Ռուսաստանը դեմ է լարվածության սրմանը, սակայն չի պատրաստվում համակերպվել ՆԱՏՕ-ի կողմից կատարվողի հետ։Ավելին11:5406.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել ՂազախստանՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: ՀԱՊԿ քարտուղարությունը օգնության դիմում է ստացել Ղազախստանից։ Այս իրավիճակը դիտարկվում է որպես արտերկրից պատրաստված ավազակային կազմավորումների ներխուժում։ «Ղազախական կողմը խորհրդակցություններ է անցկացրել ՀԱՊԿ խորհրդի անդամների հետ և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել Ղազախստանի Հանրապետությանը ռազմական օգնություն ցուցաբերել», - նշեց Զայնետդինովը։ Նա հայտնեց, որ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով սահմանափակ ժամկետով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն։ Հայտնի է, որ Ռուսաստանից մեկնած զորախմբում ներառված են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներ։Ավելին11:4706.01.22 -
ՄիջազգայինՀայաստանից զինվորականներ են ուղարկվել Ղազախստան. ՀԱՊԿՌուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում, հայտնում է ՀԱՊԿ-ը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար», - հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Խաղաղապահ ուժերում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։Ավելին11:4506.01.22