Լրահոս

2022-01-06
  • Հայաստան
    Հայաստանում կա փակ և դժվարանցանելի ճանապարհ
    ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այս մասին տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա եւ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:44
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղրղզստանի նախագահ Ժապարովը Փաշինյանի, Պուտինի և Տոկաևի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը
    Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հետ բանակցություններում անհանգստություն է արտահայտել Ղազասխատանում ստեղծված իրադրության առնչությամբ։ Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ անցած գիշեր Ղրղզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների առաջնորդները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Նախագահ Սադիր Ժապարովն անհանգստություն է հայտնել՝ կապված մարդկային զոհերի, թալանի բազմաթիվ դեպքերի, բռնության այլ փաստերի վերաբերյալ հարևան երկրից եկող տեղեկությունների հետ կապված։ Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման ընդհանուր դիրքորոշումը՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։
    11:42
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդի առթիվ
    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ, փոխանցում է «1tv.ge»-ն։ Կառավարության ղեկավարը նշում է, որ դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրացի և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։ «Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ։ Դարերի եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, ինչը, կարծում եմ, կշարունակվի նաև ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություններ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։
    11:42
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման». Խամոյան
    «Մարտի 1-ի» թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան՝ «երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։ Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։ «Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ (այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։ Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման», որը ցավոք, միշտ չէ, որ առանց զոհերի է ուղեկցվում, կլինի Ֆրանսիայի «դեղին ժիլետները», Հայաստանի մարտի 1-ը, թե Ղազախստանի «գազի հեղափոխությունը»: Հուսամ մի օր մեջդ ուժ կգտնես խոստովանելու, որ մարտի 1-ով Քոչարյանը ճիշտ էր, դու՝ սխալ»,- գրել է նա։
    11:36
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Անհանգստությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին». ՀՀ ԱԳՆ
    Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունը` համոզված լինելով, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։ «Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,– նշում է գերատեսչությունը։
    11:32
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ականատեսները հայտնում են Ալմաթիում մարտերի սկսվելու մասին
    Ականատեսները հայտնում են Ալմաթիում մարտերի սկսվելու մասին։ Այս մասին հայտնում է Sputnik Բլիժնեե Զարուբեժյեն։ Ավելի վաղ քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են անցկացվել։ Տեսանյութում լսվում են ենթադրյալ ավտոմատ կրակահերթեր։ Սոցցանցերում նաեւ տեսանյութ են հրապարակել, որում անկարգությունների մասնակիցներին հրազենային զենք են բաժանում։
    11:27
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    40-ից 45 քառակուսի կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին»:
    11:24
    06.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով
    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով և դարձել 345389: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3427 մարդ (-24), կատարվել է 2 590 957 (+4220) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 458-ը (+154): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7993 է։
    11:16
    06.01.22
    Ավելին
  • Հասարակական
    2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը հայտնի է դարձել Ադրբեջանի ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին. Razm.info
    2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին: Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։ Մասնագիտացված կայքին հայտնի դարձած կորուստներից 58-ի վերաբերյալ տարածված են ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածները, ևս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։ Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, իսկ առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։ Նշված 78 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 53–ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, ինչպես նաեւ սոցիալական ցանցերից։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետեւողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։ Անցնող տարի ուշագրավ էր նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռի վթարը, որի արդյունքում մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա։ Համեմատության համար հավելվում է, որ 2020 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 55 կորստի մասին՝ չհաշված 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի կորուստները։
    11:13
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը
    Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Տոնի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ նախօրեին Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը), ապա այդ ջուրը բաժանվում է հավատացյալներին
    10:58
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ-ը խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան
    Խաղաղապահ ուժերի կազմը, կառուցվածքը և թվաքանակը որոշում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կազմակերպության միացյալ շտաբի հայտարարությունը՝ կապված Ղազախստան խաղաղապահ զորակազմ ուղարկելու որոշման հետ։ Ավելի վաղ, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է բոլոր երկրների առաջնորդներին՝ ՀԱՊԿ օգնության համար։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն արտաքին ագրեսիա է համարում, քանի որ երկրում անկարգություններ կազմակերպած ահաբեկչական խմբավորումները նախապատրաստվել են արտերկրում: Դրանից հետո հունվարի 6-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ բարձրագույն մարմին) նախագահ, հայտնել է, որ մասնակից երկրների առաջնորդները որոշում են կայացրել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: Ինչպես նշվում է Փաշինյանի հայտարարության մեջ, ՀԱՊԿ ուժերը Ղազախստան են մտցվում հավաքական պաշտպանության մասին հոդվածի (Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդված) շրջանակում, սահմանափակ ժամանակով և երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով: Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում կարող են ընդգրկվել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից հատկացված հատուկ ռազմական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմերը, ուժերն ու միջոցները: Զորախմբի կազմում կարող է ձևավորվել միացյալ հրամանատարություն, ինչպես նաև մարտական զորամասեր, ռազմական դիտորդների խումբ, ոստիկանության ստորաբաժանումներ, այլ մարմիններ ու ստորաբաժանումներ: Ինչպես գործակալությանը հայտնել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, ՀԱՊԿ ուժերը մասնակցում են ոչ թե կարգուկանոն հաստատելու, այլ ռազմական ենթակառուցվածքների և այլ օբյեկտների պաշտպանությանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելու համար ռուսական խորհրդարանի թույլտվությունը պետք չէ, դրա համար կա կազմակերպության կանոնադրություն, ուժերը գտնվում են մշտական պատրաստականության վիճակում։
    10:43
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախական բոլոր ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են գործունեությունը
    Ղազախստանի բոլոր ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են գործունեությունը հակաահաբեկչական օպերացիայից և համացանցի աշխատանքում խափանումներից հետո։ Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն՝ հղում անելով Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովին։ Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Ազգային բանկը, հաշվի առնելով ստեղծված իարդրությունը, ժամանակավորապես դադարեցնում են բոլոր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Մարդիկ զանգվածաբար գումար են կանխիկացնում։ Հերթեր են գոյացել այս պահին աշխատող միակ բանկի՝ Халык-ի մասնաճյուղերի մոտ։ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են Ամանորի առաջին օրերին՝ հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչների բողոքի ալիքից։ Հունվարի 4-ին իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են կատարել ցուցարարների գլխավոր պահանջը՝ իջեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ ցույցեր են սկսվել այլ քաղաքներում։
    10:42
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ. ՀՀ նախագահ
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ; Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն: Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ: Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ: Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս»։
    10:36
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղրղզստանի նախագահը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել է Տոկաևի, Պուտինի և Փաշինյանի հետ
    Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ և քննարկել Ղազախստանում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ երկրի ղեկավարը զրուցել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը։ Ժապարովը մտահոգություն է հայտնել հարևան երկրից ստացվող տեղեկությունների, մարդկային զոհերի, թալանի և ջարդերի բազմաթիվ դեպքերի, բռնության այլ փաստերի վերաբերյալ: Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը` ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։
    10:35
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս խաղաղապահները սկսել են Ղազախստան մեկնելու նախապատրաստությունները
    Ռուսաստանը սկսել է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու նախապատրաստական ​​աշխատանքները։ Օրենբուրգի մարզի ռազմական աերոդրոմի ավիագունդը բերվել է մարտական ​​պատրաստության։ Այս մասին հայտնում է «Baza» տելեգրամյան ալիքը։ «Բացի այդ, ըստ նախնական տվյալների, 11-րդ գվարդիական ինժեներական բրիգադը, որն այժմ գտնվում է Կամենսկ-Շախտինսկի քաղաքում, կարող է տեղափոխվել հարևան հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «REN TV»-ի փոխանցմամբ՝ Ղազախստան մեկնելու հրաման նաև ստացել են 76-րդ օդադեսանտային դիվիզիայի հատուկ նշանակության ու 45-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատները։ Նախատեսվում է նաև լրացուցիչ ռազմական ուժերի տեղափոխում Ղազախստան: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։ Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել էր, որ Ղազախստանը երկրում ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես արտասահմանից ներխուժում։
    10:29
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսով քննարկել են երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները
    Շավքաթ Միրզիյոեւը և Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հեռախոսով քննարկել են Ղազախստանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները Այս մասին հայտնում է «Sputnik Ուզբեկստան»-ը։ «Ուզբեկստանի նախագահը հաստատել է անմնացորդ աջակցությունը եղբայրական ժողովրդի և Ղազախստանի ղեկավարության` երկրում կայունություն և բարգավաճում ապահովելու ձգտումներին»,- ասվում է Միրզիյոևի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Նախօրեին Ուզբեկստանի ԱԳՆ-ն վստահություն էր հայտնել, որ «Ղազախստանի իմաստուն ժողովուրդը կկարողանա կանխել անկայունության սրումը, խուսափել բռնություններից և մարդկային զոհերից»։
    10:22
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիում փորձել են գրոհել ոստիկանության շենքը․ տասնյակ մարդիկ են չեզոքացվել
    Գիշերն Ալմաթիում փորձել են գրոհել ոստիկանության շենքը, գրոհին մասնակցող տասնյակ մարդիկ չեզոքացվել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։ Ինչպես հայտարարել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը, փորձ է արվել գրավել նաև վարչական բոլոր շենքերն ու նույնիսկ շրջանային կառույցները: «Տասնյակ հարձակվողներ ոչնչացվել են, նրանց ինքնությունը նույնականացվում է», - ասել է Ազիրբեկը: Հաղորդվում է նաև, որ գիշերը Ալմաթիի քաղաքապետարանի մոտ գտնվող հրապարակում ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել զինվորականների և զինված մարդկանց միջև: Իրականացվել է, այսպես ասած, «տարածքը մաքրելու գործողություն»։ Այժմ մի քանի հարյուր ցուցարարներ շարունակում են մնալ Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում, նրանք շրջափակել են հրապարակն արգելապատնեշներով։ Հրապարակում չեն գործում բջջային ու ինտերնետ կապը։
    10:16
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան կուղարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր. Փաշինյան
    ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։
    10:04
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Խոշոր հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում
    Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում երեկ խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ժամը 22:12-ին։ «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ըստ ԱԻՆ–ի՝ մոտ 30 րոպե անց՝ 22:44-ին, հաջողվել է մեկուսացնել հրդեհը, 22:55-ին այն մարվել է: Փրկարարները շենքից տարահանել են 3 քաղաքացու։ Հրդեհի հետևանքով նրանցից մեկը ստացել է վերին վերջույթների այրվածք։ Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Հրդեհի հետևանքով վնասվել է բնակարանը, այրվել են հյուրասենյակի գույքը և կենցաղային իրեր:
    09:43
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Փոքր խեցեգործությամբ TikTok-ի մեծ աստղ դարձած չինացին
    Չինացի խեցեգործ Վանգ Վենհուան դարձել է TikTok աստղ։ Նա իր փոքրիկ գլուխգործոցների տեսանյութերը տեղադրում է սոցիալական ցանցերում ու արդեն միլիոնավոր հետևորդներ ունի։
    09:41
    06.01.22
    Ավելին