Լրահոս

2022-01-19
  • Հայաստան
    Ղազինյանն առաջարկում է Պապիկյանի հարսանիքի օրը պահանջել պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյան այսօր նիստի ժամանակ հիշեցրել է, որ մի քանի օրից ուժի մեջ է մտնում հանրային վայրեր միայն պատվաստաման սերտիֆիկատ կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում մուտք գործելու որոշումը, ապա հիշեցրել, որ օրերս տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը: «Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը ներկայանան պատվաստման սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց»,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
    13:44
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ
    ArmDaily.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իրենց սմարթֆոններով խաղ խաղում։
    13:29
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի նույնականացումը շատ վտանգավոր է. այս ծուղակի մեջ մենք երբեք չպետք է մտնենք. Դավիթ Բաբայան
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ԼՂԻՄ նույնականացումը շատ վտանգավոր է, այս ծուղակի մեջ մենք երբեք չպետք է մտնենք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Ցանկացած նույնականացման փորձ կասկածի տակ է դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեգիտիմությունը։ ԼՂԻՄ-ը մեր պետականության պատմության կարևոր էջերից մեկն է, ճիշտ է, մեր կամքին հակառակ է դա տեղի ունեցել, բայց այն, որ Լեռնային Ղարաբաղն ունեցել է նույնիսկ ինքնավարության պետականություն, արդեն ցույց է տալիս, որ նա ունեցել է հարուստ պետականության պատմություն։ Այդ պետականությունն էվոլուցիոն կերպով զարգացել և դարձել է ԼՂՀ՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միատեղ։ Այսինքն՝ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Նախարարը հայտարարեց, թե այս պահին Արցախը չունի սահմաններ։ «Մենք ունենք շփման գիծ, սա է մեր վիճակը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավական, քաղաքական, պատմական ժառանգությունից»,- նշեց Դավիթ Բաբայանը։
    13:15
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում ոստիկանները հայտնաբերեցին «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դեկտեմբերի 22-ին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակություն կատարող կասկածյալներին: Ոստիկաններն այնուհետև Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա ու դրա շրջանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները բնակվում են Երևանի նույն թաղամասում:
    13:08
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանն ընդդեմ «Փաշինյան»-ի գործով ՄԻԵԴ-ում հաղթեց Փաշինյանը. Սարգիս Գրիգորյան
    «GPartners» իրավաբանական գրասենյակի անդամ Սարգիս Գրիգորյանը ներկայացնում է 2022 թվականի հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճիռը, Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով, կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով Փաշինյանի ազատազրկման իրավաչափության հետ: «Չանդրադառնալով վճռի բովանդակային կողմին՝ ուշագրավն այն է, որ վճռում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկել Փաշինյանի կողմից ներկայացված ո՛չ փաստական հանգամանքները, և ո՛չ էլ իրավական փաստարկները: Սա, իհարկե, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում իշխանության է եկել այդ նույն գանգատարկուն, այսինքն՝ այս գործով թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը, փաստացի, նույն անձն են: Արդյունքում, Ստրասբուրգի դատարանում խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ Հայաստանն առհասարակ չի իրացրել դատական պաշտպանության իր իրավունքը, պասիվ վարքագիծ է դրսևորել գործի քննության ողջ ընթացքում, չի առարկել գանգատ բերողի փաստարկներին, չի ներկայացրել ամբողջական, անհրաժեշտ և բավարար ապացույցների բազա՝ զրկելով Եվրոպական դատարանին գործն իրականում քննելու, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և դեպքերի իրական և ամբողջական պատկերը բացահայտելու հնարավորությունից: Ընդ որում, այս ողջ գործընթացը խախտում է թե՛ Եվրոպական կոնվենցիայի էությունը, և թե՛ Ստրասբուրգի դատարանի կանոնակարգերով սահմանված դրույթները: Մասնվորապես, Հայաստանի ներկայացուցիչը պարտավոր էր համագործակցել Դատարանի հետ՝ չսահմանափակվելով ձևական մասնակցությամբ և զրո իրական պաշտպանությամբ և այլն: Այսինքն, օգտագործելով նույն «ջութակը»՝ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո խաղացել է դատավարության երկու կողմերում՝ բեմադրելով դատավարության ընթացքը: Մինչդեռ, առնվազն 2018 թվականի մայիսից Փաշինյանն այլևս չէր կարող հանդիսանալ տուժող: Գալով իշխանության՝ Փաշինյանը պարտավոր էր բարեխիղճ գտնվել և տեղեկացնել Եվրոպական դատարանին, որ այլևս չի կարող տուժող հանդիսանալ այս գործով, ինչպես նաև հետ վերցնել իր գանգատը Դատարանից: Նման պրակտիկան Եվրոպական դատարանի համար աննախադեպ է, քանի որ վերջինս ուղղակիորեն չարաշահվել է ֆիկտիվ իրավական վեճի շրջանակներում»։
    12:55
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Կրկժան» թաղամասի մոտ 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվել
    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Սակրավորական խմբերը դեպքի վայր են մեկնել «Կրկժան» թաղամասի բնակչի ահազանգից հետո։ «Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
    12:48
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 5 վթար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և ավազակային հարձակման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհ
    12:45
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գոյատևման խնդիր է առաջացել, Դուք եկել խոսում եք առողջ ապրելակերպի մասին. Թադևոս Ավետիսյան
    «Պարոն Քերոբյան, գոյատևման խնդիր է առաջացել, երեխաների թերսնման խնդիր է առաջացել, մարդիկ չեն կարողանում նույնիսկ կաթնամթերք սպառել, Դուք եկել խոսում եք առողջ ապրելակերպի մասին, ինչքանով է սա համապատասխանում այսօրվա խնդիրներին»: Այս մասին էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
    12:24
    19.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.01.2022
    12:12
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումն անփոփոխ է. Արցախի ԱԳ նախարար
    Երբ խոսում ենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին, կա երկու հարց՝ կարգավիճակն է և սահմանները։ Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը գրեթե անփոփոխ է՝ ինչ տարիներ առաջ էր, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Մենք ի սկզբանե ասել ենք հետևյալը, որ նախևառաջ բացառում ենք Արցախի ենթակայությունը Ադրբեջանին՝ ինչպիսի կարգավիճակով էլ ուզում է լինի։ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե նման բան լինի, ուրեմն Արցախ չի լինելու։ Մենք միշտ ասել ենք, որ հարցը պետք է կարգավորվի փաթեթային տարբերակով, այսինքն՝ բոլոր հարցերը կարգավորվեն միաժամանակ։ Ադրբեջանն առաջ էր քաշում փուլային տարբերակը։ Բայց իրենց փուլային տարբերակը տարբերվում էր նույնիսկ մեր կողմից առաջարկած որոշ փուլային բաղադրիչներից։ Օրինակ, իրենք ասում էին, որ պետք է վերականգնվի, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչ-որ շրջաններ էին ուզում որպես առաջին փուլ։ Մենք էլ ասում էինք՝ եթե փուլային եք ուզում, ապա սկզբում ճանաչեք մեր անկախությունը։ Բնական է, որ չեն գնացել դրան»,- ներկայացրել է նախարարը։ Բաբայանն ասել է, որ կարևոր խնդիր է նաև փախստականների հարցը, որտեղ Արցախի պատկերացումը չի փոխվել։ «Մենք երբեք չենք հրաժարվել փախստականների հարցը քննարկելուց, բայց ունենք հետևյալ մոտեցումը. առանց բոլոր քաղաքական հարցերի լուծման չի կարող խոսք լինել փախստականների մասին։ Սա նշանակում է, որ պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական հարցերը. սահմանների, կարգավիճակի հարցը։ Եթե, օրինակ, փախստականը վերադառնում է Արցախ, ճանաչո՞ւմ է ինքը Արցախի Հանրապետությունը, վերադառնո՞ւմ է որպես ԱՀ քաղաքացի, թե ոչ։ Եվ երկրորդ կարևորագույն հարց է, որ վերադարձը կարող է լինել միմիայն հայելային, այսինքն՝ հայերը վերադառնան նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածք՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, եթե չեն վերադառնում՝ մենք չենք կարող միակողմանի այդ հարցը քննարկել»,- նշել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը չի ուզում դրան գնալ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ասում է՝ ոչ մի հայ չի վերադառնալու, իսկ իրենք պետք է վերադառնան ոչ թե մարդկանց զգացմունքները հարգելու համար, այլ որպեսզի ժողովրդագրական առումով Ղարաբաղը կլանեն։
    12:11
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանվել Գրիգորյանի կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել․ փաստաբան
    Փաստաբան Լևոն բաղդասարյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով մամուլում տարածված այն լուրերը, թե իբր Մանվել Գրիգորյանի կինը և զավակները հրավիրվել են դատախազություն, իսկ վերջինիս գույքի վրա կալանք է դրված։ «Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի գույքի վրա տևական ժամանակ է, որ կալանք է դրված, նրա կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել։ Ապօրինի գույքի բռնագանձման հայցը նախապատրաստվել և գրվել է օրենքի կոպտագույն խախտմամբ, խեղաթյուրված է գործի փաստական հանգամանքները, այն աղերս չունի ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ներպետական իրավունքի հետ, իրավազուրկ է և ենթակա մերժման։ Մամուլում տեղ գտած իբր դատախազության կողմից արված այն իմպերատիվ հայտարարությունը, որ ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դիտում եմ դատախազության կողմից արդարադատությանն ուղղված տոտալ ճնշում, որն անթույլատրելի է։ Եթե դա դատախազության պաշտոնական հայտարարությունն է և ոչ մամուլի չափազանցված հայտարարությունը, ապա արձանագրում եմ՝ мечтать не вредно»։
    12:00
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:56
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Վերին Ախտա» հացատան մոտ բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 հոգի մահացել է
    Երեկ՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ «Վերին Ախտա» հացատան մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 39-ամյա Օգսեն Գրիգորյանի վարած Lada Priora մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Դավիթ Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորներից Երևանի բնակիչ 48-ամյա Միքայել Համբարձումյանը մահացել է։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
    11:42
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Օմիկրոն շտամի ախտանշաններն են
    Կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Օմիկրոն» շտամի ախտանշանները: Ըստ հետազոտության արդյունքների՝ «Օմիկրոնը» ավելի թեթև ախտանշաններ ունի, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Ախտահարվում են վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, առավել հազվադեպ է առաջանում թոքերի ախտահարում։ Ըստ նախարարության՝ «Օմիկրոնից» պաշտպանվելու լավագույն ձևը հակաքովիդ պատվաստանյութի 3-րդ՝ բուստեր, դեղաչափն է:
    11:34
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամեն բառից հետո Սիմիդյանի դեմքին ծիծաղ էր հայտնվում․ նախարարի առաջին ելույթն ուրախ է անցել
    Ազգային ժողովից կառավարություն տեղափոխված և Ռոմանոս Պետրոսյանի փոխարեն շրջակա միջավայրի նախարար նշանակված Հակոբ Սիմիդյանն այսօր առաջին անգամ ԱԺ ամբիոնից նախագիծ էր զեկուցում։ «Hrapa8ak.am»-ը գրում է, որ պատգամավորը, սակայն, իրեն ադեկվատ չէր պահում ամբիոնի մոտ։ Նա սկզբից մի քանի անգամ ողջունեց «հարգելի գործընկերներին», հետո սկսեց անհարկի ծիծաղել։ Ամեն բառից հետո նրա դեմքին, չգիտես ինչու, ծիծաղ էր հայտնվում։ Ակնհայտ էր, որ Սիմիդյանի մոտ ինչ-որ բան այն չէր։ Համացանցում արդեն ակնարկներ են անում, թե գուցե նորանշանակ նախարարն ինչ-որ բա՞ն է ծխել, որից տրամադրությունն այդպես բարձրացել է։ Ոմանք էլ նրա այդ վարքը գնահատեցին որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ։
    11:25
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խոշոր ավտովթար՝ Մասիսում. 6 տուժած կա, 2–ը երեխաներ են
    ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ, որոնցից երկուսը երեխաներ են, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է երեկ` հունվարի 18-ին, ժամը 23:39-ին։ Պարզվել է, որ Արարատյան փողոցի սկզբնամասում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ժ․ Ի․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ի․-ն (ծնված 2017 թ․), Լ․ Հ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մասիսի ԲԿ, այնուհետև Տ․ Ս․-ն, Լ․ Հ․-ն և Ժ․ Ի․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Տ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Լ․ Հ․-ինը և Ժ․ Ի․-ինը՝ ծանր, 4–ամյա երեխաներին տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
    11:19
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Ուկրաինա
    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ուկրաինա, հայտնում է France Presse-ը։ Այցի ընթացքում նախատեսված են Բլինքենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
    11:18
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրաժարականի մասին արտահայտությունը կատակ էր. Վահան Քերոբյան
    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին հայտարարությունը կատակ էր: «Արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արած արտահայտություն է… իհարկե, կարող եք ծիծաղել»,- ընդդիմադիրներին ասաց Էկոնոմիկայի նախարարը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրել նախկինում արած իր հայտարարությունը, որ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա, ապա հետաքրքվել Քերոբյանից՝ ե՞րբ է հրաժարական տալու:
    11:10
    19.01.22
    Ավելին