Լրահոս
2022-01-20
-
Բերդի զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է ծառայության․ սահմանից՝ սահմանԱյսօր՝ հունվարի 20-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ: Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատները: Զորակոչիկներին խաղաղ և անփորձանք ծառայություն են մաղթել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:Ավելին16:2020.01.22 -
Հայաստան«Ծիծաղելի» նախագիծ և «երջանիկ ֆերմա». ՔՊ-ն ասում, խոսում, ուրախանում էԽորհրդրանի նիստն այսօր առավոտյան արտասովոր են դարձրել Նիկոլ Փաշինյանի երկու նախարարներն ու մի ՔՊ-ական պատգամավոր։ Ընդդիմադիր Հռիփսիմե Ստամբուլյանը երջանկություն է մաղթել ՔՊ-ական այն պատգամավորին, որը, Ստամբուլյան ազգանունը տեսնելով, հրաժարվել է արձագանքել գործընկերոջը: Տեղի ունեցածը, ըստ էության, տգիտության արդյունք է համարել Ստամբուլյանը:Ավելին16:0320.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Չավուշօղլուն վստահեցնում է՝ «Հայաստանը շատ գոհ է» | 20.01.2022Ավելին15:3020.01.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանը պատվո շքանշան է հանձնել Նենսի Փելոսիին և ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանումԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ու նրան հանձնել Պատվո շքանշան:Ավելին14:1220.01.22 -
Հայաստան«ՔՊ-ն զավթում է ընդդիմությանը վերապահված պաշտոնը». ԱԺ կանոնակարգը փոխվել է«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր այնպիսի փոփոխություն է արել կանոնակարգում, որ արդեն կարող է իր թեկնածուին առաջադրել պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:Ավելին14:0920.01.22 -
Արտաքին քաղաքականություն«Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքուն սպասում է Երևանի պատասխանինԱդրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանին։Ավելին13:0920.01.22 -
Հայաստան«Սահմանազատման հարցում չկան նախապայմաններ, կան պայմանավորվածություններ». ՀՀ ԱԳՆՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտնեց, որ Մոսկվայի միջոցով Բաքու են ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելուն ուղղված միջոցառումների փաթեթ:Ավելին13:0820.01.22 -
ՀայաստանՊաշտոնյաներին տուգանող պարեկային ոստիկանները խրախուսվում են. ՓաշինյանԱվելին13:0720.01.22 -
Տարածաշրջան«Բաքուն չի ընդունում Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու համար». ԲայրամովԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ Բայրամովը նշել է, թե սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։Ավելին13:0720.01.22 -
ՀայաստանՔՊ-ն ուզում է զավթե՞լ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը․ Արծվիկ ՄինասյանԱվելին13:0620.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Աղետալի հետևանքներ կլինեն». ԱՄՆ-ն սպառնում է Ռուսաստանին | 20.01.2022Ավելին12:3020.01.22
2022-01-19
-
ՀայաստանԴատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին. դռնփակ դատավարությունՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով առաջին դատական նիստը այսօր հետաձգվել է: Այն դռնփակ է տեղի ունեցել, չնայած Տոնոյանը փաստաբանների միջոցով պահանջել էր, որ դատական նիստերը դռնբաց անցկացվեն, որպեսզի պարզ լինի՝ քրեական գործում ապացույցների պակաս կա և որ մեղադրանքը սին է:Ավելին22:0419.01.22 -
ՀայաստանՀայաստանը «միջոցառումների փաթեթ» է ուղարկել Մոսկվա, այնտեղից՝ ԲաքուՀայաստանի արտգործնախարարը Արցախյան հարցի մասին խոսելիս այսօր մի քանի հայտարարություն է արել, որոնք վերլուծաբանները հասցրել են որակել տարակուսելի և մտահոգիչ: Միզոյանը հորդորել է չմոռանալ, որ աշխարհի քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. «կան շատ հզոր երկրներ, որոնք ունեն շահեր, դրանք համընկնում, հակադրվում են իրար»: Ասել է, որ առջևում բանակցային պրոցես է, որն ամենևին էլ հեշտ չի լինելու։Ավելին22:0119.01.22 -
Արցախ«ԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի նույնականացումը ծուղակ է». Արցախը սահմանում է իր «կարմիր գծերը»Արցախը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ստեփանակերտում հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրել է, որ վերջին անգամ ինքն ու Արցախի նախագահը Երևանում հանդիպել են Ռուսաստանի նորանշանակ համանախագահին: Բաբայանը հույս ունի, որ Ալիևի շանտաժներին տեղի չեն տա միջնորդները և կգան տարածաշրջան:Ավելին21:5919.01.22 -
ՀայաստանՇենգավիթում պայթյունից տուժած տների պատուհանները փոխում են, բայց գազատարը մնում է շենքի կողքինԵրևանում հունվարի 13-ին տեղի ունեցած պայթյունից հետո էլ գազի խողովակը անցնում է բնակելի շենքի կողքով: Բնակիչները կրակի բոցերը աչքների առաջ, ահ սրտներում են քնում, արթնանում: Որոշները տանը վերարկուներով են, քանի որ պայթյունի ալիքից կոտրված պատուհանները նորերով չեն փոխել, հերթը չի հասել: Երևանի քաղաքապետարանից վստահեցնում են, տուժած 24 բնակարանների դուռ պատուհանները փոխելու են:Ավելին21:2119.01.22 -
ՀայաստանՎերականգնողական բուժում ՝ առանց բժիշկների. 18-ամյա տղան մահացել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին գազելի վթարի 7-րդ զոհի մահվան հանգամանքներն է փորձել հասկանալ Հայլուրը: «Գազելը» կողաշրջվել էր հոկտեմբերի 20-ին: 6 մարդ մահացել էր, 7-րդը մահացել է 3 ամիս անց՝ հունվարի 14-ին:Ավելին21:1819.01.22 -
Արտաքին քաղաքականությունՍպիտակ տանը սպասում են, որ ՌԴ-ն ներխուժելու է Ուկրաինա. Մոսկվան կոչ է անում «դադարեցնել հիստերիան»Սպիտակ տանն ամեն րոպե սպասում են, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա և արժանահավատ չեն համարում Մոսկվայի հավաստիացումները, թե Դաշնությունը որևէ մտադրություն չունի հարձակվել որևէ պետության վրա:Ավելին21:1719.01.22 -
ՏարածաշրջանԻրաք-Թուրքիա նավթատարը նորից աշխատում է. հրդեհը մարվել էՀզոր պայթյունից հետո աշխատանքը վերսկսել է Իրաք-Թուրքիա նավթատարը: Դեռևս պաշտոնական պարզաբանում չկա, թե ինչու է պայթել սև ոսկու խողովակը: Չհաստատված լուրեր կան, որ այն պայթեցվել է:Ավելին21:1619.01.22 -
ՀայաստանԹուրքիայի հետ երկխոսության գործընթացում Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, բայց պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես. ՀՀ վարչապետՀայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նշանակելու մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` կա՞ որևէ փաստաթուղթ: «Ինչպես մեր դառը եռամյա կյանքը ցույց տվեց, Աստված մի արասցե, վաղը Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, կներեք, ինքնագլուխ կայացրեց, հետո հասարակությունն ընդվզեց, նույնիսկ քաղաքական մեծամասնությունն ընդվզեց, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: Մի անգամ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»: Միակ մեղավորը մնում է Ալեն Սիմոնյանը»,- ասաց պատգամավորը:Ավելին18:2019.01.22