Լրահոս
2022-01-19
-
ՀայաստանԿոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ՝ գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվելԵրևան քաղաքի դատախազությունում ուսումանսիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր: Դրա արդյունքում պարզվել են, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ: Մասնավորապես, պարզվել է, որ մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմաններ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը: Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավել: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված՝ 1.530.000 ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, ավելին, գերեզմանատներում գործել է հանցանքների կատարման նույն մեխանիզմը: Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրև թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը և այդ հիմքով նոր գերեզմանատեղի հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Դա հիմանկանում պատճառաբանվել է նրանով, որ գերեզմանատների և հարակից ամայի տարածքների միջև արգելապատնեշներ չկան, դրանք առանձնացված չեն, սահմանազատում ևս չկա, և այդ պատճառով առաջանում են թյուրիմացություններ: Բացի այդ, պարզվել է, որ և՛ բաց, և՛ փակ գերեզմանատեղիներում առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավել տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարաքծների սղություն է առաջանում, և ազատ տեղեր չլինելու պատճառով դրանք դառնում են փակ գերեզմանատեղեր: Հուղարկավորություն իրականացրած անձիք ավել տարածքների զավթումը պատճառաբանում են բետոնապատման աշխատանքներով կամ իրենց կողմից ուղղակի, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ավել տարածք զբաղեցնելու որոշմամբ: Այսինքն բաց և փակ գերեզմանատների վարիչները պատշաճ հսկողություն չեն իրականացրել իրենց ղեկավարած գերեզմանատներում՝ նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափերով տրամադրման և այդ գերեզմանատեղերի չափերի պահպանման նկատմամբ: Իսկ կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման համար և նշված աշխատանքների համար տարբեր անձանցից տարբեր չափի գումարներ պահանջել: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով: Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն, այն ՀՈԱԿ-ի կողմից բացված ձեռնարկատիրական կազմակերպության բացառիկ լիազորությունն է: Մինչդեռ գերեզմանատների վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերհիշյալ ծառայությունների մատուցումը, դրա մեջ նաև առանձին դեպքերում ներառելով գերեզմանատեղի հատկացման համար վճար: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար: Ելներով ուսումանսիրությամբ պարզված վերոնշյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները չեզոքացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական մեծ նշանակությունը, ինչպես նաև ավանդաբար շարունակվող արատավոր և հանցավոր դրսևորումներն արմատախիլ անելու մեխանիզմների շուրջ հանրային քննարկումների ապահովման անհրաժեշտությունը՝ առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները:Ավելին17:0519.01.22 -
ՀայաստանԱդրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականություն էԱդրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում, հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ «Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։ Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։ Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին։ Դեռևս 2002 թ-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը ուղիղ տեքստով նշել է․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել դեմորգրաֆիական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։ Այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։ Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, իդեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով։ Տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն եմ հրավիրում և կոչ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից»։Ավելին16:5819.01.22 -
ՀայաստանՀայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել. Արարատ ՄիրզոյանՀայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Այժմ սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմներիր ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտգործախարարը։ Նա նշեց, թե իր կողմից հիշատակված փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։Ավելին16:5619.01.22 -
ՀայաստանՈչ միշտ են հրապարակային հայտարարությունները համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ. Միրզոյանն արձագանքեց ԱլիևինՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով ու դիրքորոշմամբ, ինչը խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու նորմալ լուծումների փնտրտուքին», - Ազգային ժողովում հայտարարեց Արարատ Միրզոյանը: Նա նշեց, թե ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ: «Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը, իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ մեկ տարի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ համաձայն չէ ու իրականությունն էլ այդպիսին չէ», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: Արարատ Միրզոյանը նշեց, թե առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատով հանդիպում կոնկրետ ամսաթվով, վայրով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված չէ: «Այս պահին կա համանախագահների նախատեսված այց տարածաշրջան. օրակարգում հիմա դա է», - ասաց Միրզոյանը:Ավելին16:5419.01.22 -
ՀայաստանՊաշտպանության փոխնախարարը հորդորում է սահմանի վիճակի մասին մամուլից իմանալՊաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր կրկին խուսափել է խորհրդարանում պատասխանել լրագրողների հարցերին: Նա հորդորել է սահմանի վիճակի մասին տեղեկությունները մամուլից իմանալ:Ավելին16:2319.01.22 -
ՀայաստանԲաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվեցին հարյուրավոր հայեր, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին հարյուր հազարավոր հայեր, գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Բաքվի և այլ քաղաքների հայկական բնակչությունը ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիքի տակ տեղահանվեց և որպես փախստական ապաստան գտավ Արցախում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում՝ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չստանալով։ Այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը տարիների ընթացքում ենթարկվեց վանդալիզմի, պղծման, իսկ նրանց պատմական արժեքն ու նշանակությունը խեղաթյուրվեց ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով իրենց քաղաքական նպատակահարմարություններին։ Հայասպանության իրագործումը, խրախուսումն ու հերոսացումը ադրբեջանական իշխանությունների և ցավոք արդեն նաև ադրբեջանական հանրության կողմից կրում են համակարգային և լայնածավալ բնույթ և ունեն հստակ ժամանակագրություն․ 1905թ-ին և 1918թ-ին Բաքվում, 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990-ական թվականներին՝ նորից Բաքվում, Մարաղայում իրագործված ջարդերը, 2004 թվականին Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունները և հայ զինվորականների խոշտանգումները հայատյացության համակարգային քաղաքականության և դրա հետևանքների անհերքելի ապացույցներ են։ Իշխանությունների կողմից հասարակությանը տարիներ շարունակ թունավորելու հետևանքով հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունն ու հայասպանությունը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հուշարձանների պղծումը Ադրբեջանում գործնականում դարձել են ոչ միայն պետական, այլև ազգային քաղաքականություն։ Սա փաստ է, որի դեմ միջոցներ ձեռնարկելու հրատապությունն այլևս ամրագրված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման կեղծ կարգախոսների ներքո ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել Արցախի հայության իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումներ՝ տարբեր մեթոդներով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորվելով և խաթարելով բնականոն կյանքը Արցախում, մեկուսացնելով Արցախի ժողովրդին աշխարհից։ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված հանցագործությունները փաստագրող նյութերը շատ են, միայն թե անկողմանակալ ու համարձակ աչք է անհրաժեշտ այդ ամենը տեսնելու և դրանց պատշաճ գնահատական տալու համար։ Ցավոք, այդ հանցագործությունները միջազգային հանրության կողմից ցայսօր հստակ իրավական գնահատականի չեն արժանացել, և այդ անպատժելիությունն է պատճառներից հիմնականը, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս կոպտորեն ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը, ատելությամբ խոսել մի ողջ ժողովրդի մասին՝ մտավախություն չունենալով անգամ, որ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքով և հետամուտ լինելով այդ սկզբունքի անվերապահ հարգմանն ու արդարության վերականգնմանը՝ մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման ու նոր ոճրագործությունների կանխման հարցում։Ավելին16:1219.01.22 -
ՀայաստանԵրևան-Ստամբուլ և Ստամբուլ-Երևան. առաջին թռիչքները՝ փետրվարի 2-ինԹուրքիան պաշտոնապես հայտարարել է փետրվարից Հայաստան-Թուրքիա թռիչքների վերսկսման մասին: «ՖլայՈւան» հայկական ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ առաջին թռիչքը փետրվարի 2-ին կլինի:Ավելին16:0819.01.22 -
ՀայաստանԼևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՔիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ պաշտոնին է 2017 թվականի փետրվարի 28-ից, երբ դեռևս պալատը կոչվում էր վերահսկիչ պալատ։ նա նշանակվել էր Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո։ «Hraparak.am»-ը կապվել է Լևոն Յոլյանի հետ, նա հաստատել է, որ դիմում է գրել ր նշել, որ պատճառն անձնական է՝ այլ բան պետք չէ փնտրել, իրեն ժամանակ է պետք։ Յոլյանը շախմատիստ է և Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ոմանք զարմանում էին, որ հեղափոխությունից հետո նա երկար ժամանակ այդ պաշտոնին էր։ Որպես հաշվեքննիչ պալատի նախագահի հավանական թեկնածու, «Hraparak.am»-ի տեղեկություններով, շոշափվում է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի անունը։Ավելին16:0319.01.22 -
ՀայաստանՈւզում եմ՝ այդ կինը երջանիկ լինի. ցավում եմ, որ այսքան տգիտություն կա. Հռիփսիմե Ստամբուլյանն արձագանքեց ՔՊ-ականինԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն անդրադարձավ իր ազգանվան շուրջ տեղի ունեցած քննարկումներին: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր, փորձելով արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, ասաց․ «Իսկ ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․ Ստամբուլ․․․ լավ, է, ոչ մի բան»: «Ես հուսով եմ, որ մենք առաջիկայում կունենանք այնպիսի իշխանություն, որ առողջ հասարակություն կձևավորի ու մանկական տրավմաները չեն անդրադառնա անձի ինքնորոշման վրա ու հետագայում այդ ամենը խորհրդարանում չի անդրադառնա»,- ասաց Ստամբուլյանը: Պատգամավորը նշեց, թե շատ է ցավում նման որակի քննարկումների համար: «Կնոջ անունը չեմ էլ հիշում, ուզում եմ, որ ինքը երջանիկ լինի ու իրեն նման բաներ թույլ չտա, կնոջը հարիր չէ նման բաներն անելը: Ես ձեզ մի քիչ գիտելիք եմ մաղթում, կարդացեք Ստամբուլ բառը որտեղից է գալիս, Ստամբուլն ինչ է, որքանով Թուրքիայի հետ կապ ունի, ցավում եմ, որ այսքան տգիտություն կա: Ես ամաչում եմ, որ իմ հայրենիքում գոյություն ունի նման խորհրդարան»,- հայտարարեց Ստամբուլյանը:Ավելին15:5619.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Սիմիդյանը ծիծաղում է, Քերոբյանը՝ կատակում. ԱԺ-ում «Երջանիկ ֆերմա» են խաղումԱվելին15:3019.01.22 -
ՀայաստանՊայթել է Իրաք-Թուրքիա նավթատարը. մեծ հրդեհ՝ թուրքական բնակավայրի մոտԹուրքիայում նավթատարի պայթյունից մեծ հրդեհ է բռնկվել: Երկրի հարավ-արևելյան Քահրաման-մարաշ քաղաքի մոտով անցնող Իրաք-Թուրքիա նավթատարի պայթելու պատճառը դեռ հայտնի չէ:Ավելին15:1519.01.22 -
ՀայաստանՓակ սահմաններով ապրե՞նք․ Ռուստամ Բադասյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասինԵրբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկտարվեն, համապատասխան մարմինները գուցե ունենան այդ վերլուծությունները, թե ինչ է տալու սահմանի բացումը, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել. Բնականաբար սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինելը: Դա անվիճելի է: Այն տնտեսական ակտիվությունը, այն ապրանքների շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,-ասել է նա: Դիտարկմանը, թե թուրքական ապրանքները կծատանան հայկական շուկայում, հատկապես գյուղատնտեսությունը կտուժի, Բադասյանն ասել է. «Եթե դա դիտում ենք որպես ռիսկ, ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով ապրե՞նք: Երբեք չփորձենք սահմանների բացման մասին խոսե՞նք: Բնականաբար, խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում, ի՞նչ է, վախերո՞վ ապրենք»:Ավելին15:0119.01.22 -
ՀայաստանԷս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ տրամաբանական բանավեճի մեջ չի մտնում. Արթուր ՎանեցյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը parliamentmonitoring.am կայքին տված հարցազրույցում ասել է, թե համաձայն չէ ձևակերպման հետ, թե ինքը պասիվ է խորհրդարանում։ «Մենք պետք է հասկանանք, որ սա սովորական գումարում չէ: Սա, ցավոք, կապիտուլյացիայից հետո ձևավորված խորհրդարան է: ԱԺ ընդդիմությունը եկել է մեկ օրակարգով՝ գործող իշխանությանը դուրս շպրտել իր պաշտոններից, որովհետև նրանց իշխանության ամեն օրը սպառնալիք է մեր երկրի ապագայի, անվտանգության, պետության գոյության համար», - ասել է Վանեցյանը։ Նա պարզաբանել է, թե ինչու է բացակայում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից։ «Բացակայում եմ կառավարության հետ հարցուպատասխանից, ու դրա հիմնական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով մանիպուլյացիոն ելույթներ ունենալու մեծ վարպետ, կարողանում է իր ուզած ձևով շրջել խոսակցությունը, կոնկրետ հարցադրումներին չպատասխանել։ Նիստը վարողը պետք է պահի ԱԺ կանոնակարգը, բայց հաճախ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին թույլատրվում է խախտել ժամանակը, խոսել իր ուզածից, արձագանքել վերջում և մնալ անարձագանք: Եթե ընդդիմադիր պատգամավորներից մեկը փորձում է հակադարձել Փաշինյանին, անմիջապես դահլիճ են հրավիրվում անվտանգության աշխատակիցները և պատգամավորներին ուժով դուրս են բերում դահլիճից: Նման բան երևի համաշխարհային պրակտիկայում էլ չի եղել: Մեր խորհրդարանի միջանցքներում, դահլիճի դռների մոտ կանգնած են զինվորական հագուստով աշխատակիցներ: Մեր խորհրդարանում լրագրողների շարժը սահմանափակ է, իսկ պատգամավորի նկատմամբ կարող է կիրառվել ուժ: Խոսում ես A-ից, պատասխանում է B-ից, խոսում ես B-ից, պատասխանում է C-ից: Էս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ տրամաբանական բանավեճի մեջ չի մտնում»,- ասել է Վանեցյանը։Ավելին14:3619.01.22 -
ՀայաստանԹուրքակա՞ն ներդրումների հոսք. oտարերկրյա ներդրողները 13 ոլորտում ազատվում են լիցենզիայիցՕտարերկյա ներդրողները Հայաստանում կարող են 13 ոլորտում գործ դնել՝ առանց Կառավարության լիցենզիայի: «Լիզենզավորման մասին» օրենքում այս փոփոխությունը, ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, լուրջ խնդիրներ է առաջացնելու տեղական ներդրողների համար:Ավելին14:3019.01.22 -
ՀայաստանՊրիմիտիվ եք, ռեստորան պետք է գնան միայն պատվաստվածները, իսկ տրանսպորտում երթևեկեն իրար գրկած.ՆազարյանԵրբ Սահմանադրական դատարանում քննարկվում էր պարտադիր պատվաստման և ՊՇՌ թեստերի հարցը, Առողջապահության նախարարության հիմնավորումները լսելիս ես հասացա, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վիճակում, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Սարսափելի, քանի որ առողջապահական քաղաքականությունը իրականացնում են մարդիկ, որոնք որոշումներ կայացնելուց առաջնորդվում են ամերիկյան կայքի հրապարակած նութերով։ Եվ այդպես էլ ՍԴ դատավորի տարակուսանքին ասում են՝ կայքը հեղինակավոր է, և մենք այդ կայքի նյութերից ելնելով՝ որոշումներ ենք կայացրել։ Ինչ վերավերում է կորոնավիրուսային պայքարին, ձեր նպատակը ոչ թե համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը։ Այսինքն՝ հնարավորին շատ մարդ պատվաստելը։ Դուք հրապարակում եք թվեր, թե մեկուկես միլիոն մարդուց ավել մարդ է պատվաստվել Հայաստանում, ու չեք ասում, թե Հայաստանում փաստացի քանի մարդ է ապրում։ Այդ թվերն էլ անհասկանալի են՝ դուք նկատի ունեք Հայաստանի քաղաքացիների՞ն, թե՞ իրանցիներին ու չինացիներին, որ պատվաստվել են Հայաստանում։ Դուք ասում եք հունվարի 22-ից ռեստորաններ կգնան միայն նրանք, ովքեր պատվաստվել են։ Միաժամանակ նշում եք, որ այդ ժամանակահատվածում և հետո շատ մարդիկ տրանսպորտում իրար գրկած պիտի երթևեկեն։ Դուք ոչ թե պայքարում եք համավարակի դեմ, այլ ուղղակի ուզում եք հնարավորին շատ մարդու պատվաստել։ Դուք էնքան պարզ, պրիմիտիվ եք, որ մի շաբաթ առաջ ազդարարում եք որ «օմիկրոնը» գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ»։Ավելին14:0719.01.22 -
ՀայաստանԹաթոյանի աջակցությամբ փոխվել է քաղաքացու հաշմանդամության խումբըՔաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր նկատմամբ սահմանված հաշմանդամության խմբի փոփոխման հարցով։ ՄԻՊ-ից հայտնում են, որ նա դիմումով տեղեկացրել է՝ բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել իր առողջական վիճակին վերաբերող տվյալները, ինչի պատճառով իր նկատմամբ նախկինում սահմանված հաշմանդամության 2-րդ խումբը փոփոխվել է 3-րդ խմբով՝ առանց բավարար հիմնավորում ներկայացնելու: Դիմումի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմնին՝ ներկայացնելով լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հանգամանքները և տեղեկությունները: Բողոք ներկայացրած անձի նկատմամբ իրականացվել է վերափորձաքննություն: Արդյունքում քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ:Ավելին14:0219.01.22