Լրահոս
2022-01-27
-
Հասարակական«Պարացետամոլը»՝ 130 դրամ, «Անալգինը»՝ 110 դրամ. դեղորայքը նույնպես թանկացել է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 100 տոկոսով թանկացել է մեծ պահանջարկ ունեցող «Պարացետամոլ» դեղամիջոցը, որն օգտագործվում է ջերմությունն իջեցնելու համար: Որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ եւ ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է: Բացի այս, բարձրացել է նաեւ «Անալգին»-ի գինը՝ 70 դրամից դառնալով 110 դրամ: Մյուս կողմից՝ նկատենք՝ վիտամինային որոշ դեղերի գները փոփոխության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիների գերակշիռ մասը այլ երկրներից օնլայն պատվիրում են վիտամիններ ավելի էժան գնով եւ չեն գնում այն դեղատներից: Սա է պատճառը, որ դեղատներում ոչ միայն պակասել են վիտամինների սպառման ծավալները, այլեւ գները չեն փոփոխվել: Էլ չենք խոսում ջերմաչափի գնի մասին, որը հասել է 1500 դրամի, մինչդեռ նախկինում այն 400 դրամ էր»:Ավելին11:4327.01.22 -
ՀասարակականԿորոնավարակակիր պաշտոնյաներԶինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է: Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետին, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կորոնավիրուս է ախտորոշվել: Կորոնավիրուսով է վարակվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների՝ նրա վարակված լինելը կասկածելի են համարում քաղաքական շրջանակներում: Փաշինյանը հայտնել էր, որ անախտանիշ է անցնում հիվանդությունը: «Այդ դեպքում ինչո՞ւ է թեստավորվել վարչապետը»,- գրում է թերթը: Ըստ լրատվամիջոցի՝ վարկածներից մեկն այն է, որ Փաշինյանը խուսափում է իր համար անցանկալի արտերկյա պաշտոնական միջոցառմանը մասնակցելուց, մյուս վարկածի համաձայն՝ պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում էր նախատեսված, որին մասնակցելու էին նաև պատերազմից վերադարձածները: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի՝ մասնակցել այդ միջոցառմանը: Բարձրաստիճան պաշտոնյաների, վարչապետի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի է դառնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝՝՝ շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքից մի քանի օր անց:Ավելին11:3027.01.22 -
ՀասարակականՄերկասառույցով պատված Երևան-Սևան ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառԱրդեն 3 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել: Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ: Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գայի» տեսուչները արդեն մի քանի անգամ զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»: Մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ էլ կատակով ասում էին. «Ճանշինի խերն ա, հիմա էսքան միլիոնների փոխհատուցում ոնց ենք տալու»: Շամշյանը հայտնում է նաև, որ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի և դրա պատճառը դարձյալ ճանապարհի մերկասառույցն է ու ճանշինի անգործությունը:Ավելին11:1227.01.22 -
ՀասարակականՄեղադրանք է առաջադրվել պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպայինՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:Ավելին10:5827.01.22 -
ՀայաստանԱռաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմումԻմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ և կուժեղացվեն եղածները, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հունվարի 25-ին նա մասնակցել է միջազգային նոր ծրագրի մեկնարկի, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է` 1) Մարդու իրավունքների ակադեմիայի ստեղծում. Թաթոյանը նպատակ ուներ այն դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն: Այս գաղափարը և հայեցակարգը ձևակերպել ու դրա համար պայքարը սկսվել է դեռ 2016-2017 թվականներից: Հատկապես արդյունավետ էին քննարկումները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ: «Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016 թվականին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը`որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով: 2) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոր մարզային ստորաբաժանումների ստեղծում և եղածների ուժեղացում: 3) Պատանիների և երիտասարդների խորհուրդների ստեղծում: 4) Աշխատանքի նոր` էլեկտրոնային գործիքներ և թվային տեխնոլոգիաների ներդրում: 5) ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման վերահսկողության ուժեղացում և շատ այլ միջոցառումներ: Հունվարի 25-ին մասնակցել եմ «Հաշվետու ինստիտուտները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Մասնակցել եմ առցանց, քանի որ այս օրերին այցով գտնվում եմ Բրյուսելում: Այս ամենը կիրականացվի Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի ղեկավարությամբ, որ այս կարևոր ծրագրի վերաբերյալ մեր առաջարկները ներառեցին: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա»։Ավելին10:4827.01.22 -
ՀայաստանՓառք հայ խաղաղապահներինԱնցյալ շաբաթ Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը բարձրաստիճան հայ զինվորականների հետ միասին դիմավորեց Կոսովոյի խաղաղապահ առաքելությունից վերադարձող հայ զիծառայողներին, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։ «Փառք հայ խաղաղապահներին, որոնք 2004 թվականից ի վեր 🇺🇸 Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ կողք-կողքի աջակցել են խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում»։Ավելին10:4227.01.22 -
Հասարակական«Մամ, որ մի քիչ էլ փորեմ, ապերի թաթիկը կարա՞մ բռնեմ»2020 թ․ հոկտեմբերի 7-ին Ռուզաննա Սարգսյանը որդու ծննդյան համար տորթ էր գնել։ Կրտսեր դուստրը՝ Նարեն, ասել էր, թե ապերի ծնունդն է, բա տորթ չե՞ն առնելու։ 20 տարվա ընթացքում առաջին անգամ Տիգրանի ծննդյան օրը նշեցին այդ օրը։ Տիգրանը ծնվել էր հոկտեմբերի 7-ի կեսգիշերին մոտ, սակայն միշտ ծննդյան օրը նշում էին հոկտեմբերի 8-ին, որը նաեւ մոր ծննդյան օրն է։ «Առաջին անգամ հոկտեմբերի 7-ին նշեցինք Տիգրանի ծնունդը, ներքուստ, կարծես, շտապում էի, որ հանկարծ ինչ-որ վատ լուր չլսեմ»,- ասում է Ռուզաննան։ Տիգրանը մորը խոստացել էր ծննդյան օրը զանգել եւ 40 անգամ օդ կրակել այնպես, որ նա լսի։ Սակայն զանգն ու կրակոցներն այդպես էլ չհնչեցին։ Սեպտեմբերի 28-ի լուսաբացին Օմարի պաշտպանության դիրքերից մեկում նռնակի պայթյունից զոհվել էր Տիգրան Զաքարյանը։ Ընտանիքն այդ մասին իմացել էր 13 օր անց։ Պատերազմի օրերին Զաքարյանները տանը հեռուստացույց չէին միացնում, լուրերին չէին հետեւում, կարծես, ինչ-որ անբացատրելի տագնապ կար։ Ռուզաննան ասում է՝ վախենում էին զոհերի ցուցակները կարդալուց։ Իսկ հոտեմբերի 9-ի զոհերի անունների ցուցակում հրապարակվել էր նաեւ որդու անունը, ինչի մասին իմացել էին ավելի ուշ հարազատներից։ Այդ օրը նույն անուն-ազգանվամբ երկու հոգու անուն էր հրապարակվել։ Տիգրանի հայրանունը սխալ էին գրել՝ Շավարշի, ինչը փոքր հույս էր տվել նրանց, որ իրենց որդին չէ։ Սակայն հետո ճշտումներ էին արել, եւ պարզվել էր, որ հենց Տիգրան Շահենի Զաքարյանն է։ Հոկտեմբերի 9-ին Ռուզաննան գնացել էր մանկապարտեից Նարեին վերցնելու, երեխան մորն ասել էր, թե ընկեր Անուշն իրեն գրկել էր, ասել՝ վայ, Նարե ջան, եւ ուժեղ լացել։ Բայց այդ ժամանակ էլ չէր մտածել պատահածի մասին։ Այդ օրը ծանոթները, ընկերները Տիգրանից էին հարցրել, եւ իրենք ասել էին, որ դեռ չի զանգել, տեղեկություն չունեն։ Հյուրասենյակում Ռուզաննան մաքրում է խոնավ աչքերը, խուլ հեւոց է լսվում։ Պատին Տիգրանի մեծ ու փոքր նկարներն են, մոմերը, զինվորական գլխարկը։ Նարեն անընդհատ հետեւում է, որ եղբոր հիշատակի անկյունում դրված մոմերը վառ լինեն։ Ծնողներն ասում են՝ իրեն ոչ ոք չի ասել այդ մասին։ Նարեն գրկում է կատվին՝ Վասկային, եւ դուրս գալիս հյուրասենյակից։ Նա դեռ սպասում է եղբորը։ Ծնողներն ասել են, որ Տիգրանը բուժվում է Ամերիկայում, թեեւ մտածում են, որ Նարեն հասկանում է կատարվածը, սակայն չի ցանկանում ընդունել փաստը։ Մի անգամ, երբ Տիգրանի մոտ Եռաբլուր էին գնացել, Նարեն սկսել էր խաղալ հողի հետ ու փորել, ապա շրջվել էր դեպի մայրն ու հարցրել․ «Մամ, որ մի քիչ էլ փորեմ, ապերի թաթիկը կարա՞մ բռնեմ»։ Արցունքի մի կաթիլ, կարծես, անշարժանում է Ռուզաննայի այտին։ Նա լռում է։ Տիգրանը երեք երեխաներից ավագն էր։ Երբ դեռ մեկ տարեկան չկար, ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստան։ Այնտեղի կյանքին հարմարվել էին, սակայն Տիգրանի կրթության համար վերադարձան Հայաստան։ Վերադարձից առաջ այնտեղ ծնվել է Տիգրանի եղբայրը՝ Դավիթը, որը հիմա ուսումնարանի առաջին կուրսի ուսանող է։ Տիգրանը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր ուսումնարան՝ հյուրանոցային սպասարկում մասնագիտացմամբ։ Պատահական չէր ընտրել։ Հայրը՝ Շահեն Զաքարյանը, այդ ժամանակ աշխատում էր հյուրանոցում եւ որդուն հաճախ էր տանում աշխատավայր։ Տիգրանին գրավել էր հյուրանոցային գործը։ Բացի դրանից՝ Տիգրանը հմուտ դարպասապահ էր։ Նրա գրասեղանի դարակներում ծնողները պահում են պատվոգրերը։ Դավիթն ասում է՝ 9 տարի եղբայրը ֆուտբոլով է զբաղվել։ Մականունը «պուճուր» էր․ փոքրամամրմին լինելու համար էին ասում։ Երբ դպրոցում սկսել էր ֆուտբոլ խաղալ, մարզիչն ասել էր, թե չի կարող դարպասապահ լինել։ Տիգրանը նրան հակառակ էր ապացուցել, եւ այդ տարի գավաթ էին նվաճել։ Սա պատմելիս հոր՝ Շահենի աչքերում հպարտության մի շղարշ է հայտնվում։ Ռուզաննան արցունքների միջից ժպտում է։ Ասում է՝ միշտ շտապում էր խաղերից առաջ։ Տուն էր մտնում, թեւի տակ դնում մարզակոշիկներն ու արագ դուրս գալիս։ Իսկ մայրն ամեն անգամ տոպրակը ձեռքին բակ էր գնում ու նրա հետեւից կանչում, որ գոնե վերցնի, տոպրակում դնի։ Տիգրանը հետ էր դառնում, վերցնում ու քայլելու ընթացքում տեղավորում մարզակոշիկները։ Հիմա այս փոքր դրվագները ջերմության մեծ աղբյուր են, որով ապրում են ծնողները։ Դրանք նման են ամպոտ երկնքում արեւի մի շողի, որ ժպիտ է պարգեւում, հետո երբ այն անհետանում է, կրկին մռայլ երկինքն է։ Երբ Տիգրանը 15 տարեկան էր, ծնվել է քույրը՝ Նարեն, որի հանդեպ շատ հոգատար էր։ Երկուսով չափազանց նման են իրար։ Ծնողներն ասում են՝ Նարեի անգամ փոքր ժեստերը նման են Տիգրանին։ Հիմա դստեր մեջ գտնում են նաեւ ավագ որդուն։ «Ամենամեծ սերը Նարեին Տիգրանն է տվել։ Ինքը մեծանալով, կարծես, ապացուցում է, որ փոքր Տիգրանն է։ Երբ մի ժեստ է անում, ես ու Շահենն իրար ենք նայում եւ ասում՝ զգացի՞ր»,- նկատում է Ռուզաննան։ 2019 թ․ հունվարի 10-ին Տիգրանը զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Քարվաճառում։ Ընտանիքը ամիսը մեկ-երկու անգամ պարտադիր այցելության էր գնում։ Եվ անգամ ամենամտերմիկ զրույցների ժամանակ Տիգրանը չէր բողոքում ծառայությունից։ «Տիգրանն իր էությամբ բողոքել բառը չի իմացել»,- նշում է հայրը։ 98 օր էր մնացել Տիգրանի վերադարձին։ Մայր ու որդի սկսել հետհաշվարկ անել, սակայն պատերազմն սկսվեց։ Սեպտեմբերի 27-ին Տիգրանը զանգել էր հորը։ Այդ օրը նրա զանգերն ավելի հաճախակի էին, ինչը զարմացրել էր Շահենին։ «Հարցնում էր՝ ի՞նչ կա-չկա։ Ասեցի՝ Տիգրան, ի՞նչ ա եղել, ի՞նչ ա կատարվում, ինչ-որ բա՞ն ա եղել, տղես։ Ասեց՝ չէ, չէ, մենք բունկերում ենք, ապահով տեղում ենք։ Ես Մարտակերտ եմ ծառայել։ Ռելիեֆով գիտեմ, որ Քելբաջարը շատ դժվար հասանելի տեղ էր թշնամու համար։ Ասում էի՝ տղես ապահով ա, բան չի լինի, թշնամին էնտեղ չի կարող հասնել»,- ասում է Շահեն Զաքարյանը։ Այդ օրը Տիգրանը խոսել էր նաեւ մոր հետ։ Երբ վերջինս սկսել էր լացել, հանգստացրել էր, ապա մորաքրոջը զանգել՝ խնդրելով, որ զանգի քրոջն ու խնդրի, որ «չտզզա»։ «Տիգրանի հետ վերջին անգամ խոսելիս ասեց, թե կանջատի հեռախոսը, որ ԱԹՍ-ներն իրենց տեղը չգտնեն։ Ասեցի՝ բալես, դու հիմա ի՞նչ ես անում, ասեց՝ մամ, դիրքավորված եմ, որ թուրքը գա, մի քոռ չանգալ ունեմ, կոխեմ բուկը։ Ասեցի՝ բալես, ասա՝ որտեղ ես, ասեց՝ ապահով եմ, հանգիստ եղիր, բայց առաջնագծում էին»,- պատմում է մայրը։ Մինչեւ սեպտեմբերի 28-ի լուսաբացը Տիգրանենք մարտ են վարել։ Երբ իրավիճակը խաղաղվել էր, սկսել էին զենքերը լիցքավորել։ Այդ ժամանակ հրամանատարը բարձրացել էր հեռադիտակով դիտարկման, բայց թշնամու դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել։ Նորից մարտ էր սկսվել։ Տիգրանը զոհվել է նռնակի պայթյունից։ 7 զինակից ընկերներից ողջ են մնացել 3-ը։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը ընտանիքը վստաh է եղել, թե Տիգրանը չի զանգում, որովհետեւ հարմար չէ։ Այդ օրը Շահենին զանգել էր քույրն ու ասել, որ ուզում է տեսնել նրան։ «Ասեցի ինչի՞ պիտի քուրս գա աշխատանքի տեղ, ինձ տենա։ Տեղը բացատրեցի, եկավ։ Մինչեւ իրենք կգային, ես մեքենայով իջա։ Արդեն զգում էի, որ մի բան էն չի։ Քուրս մորս հետ տաքսիով եկան։ Ասեցի՝ ի՞նչ ա եղել էրեխուն, ասեց՝ ապեր, ոչ մի բան, էրեխեն ուղղակի վիրավոր ա։ Ասեցի՝ լավ, բայց քո մեջ արդեն գիտես, որ դա վիրավորի բան չի»,- պատմում է հայրը։ Ռուզաննան որդու զոհվելու մասին իմացել է ամուսնուց։ Շահենը գույժը լսելուց երկու ժամ հետո գնացել է Մարտունի, որտեղ էլ գտել է որդու մարմինը։ Մարտունիում ծանոթ ունեին, որը ժամանակին աշխատում էր Շահենի հետ։ Պատերազմի օրերին հաճախ էր զանգում նրան։ Իսկ հոկտեմբերի 10-ին, երբ զանգել էր խոսելու, ծանոթն ասել էր՝ եկեք․ «Արդեն հասկացա, որ էրեխես էնտեղ էր»։ «Գնացել եմ, ճանաչել էրեխուս․․․ Ոչ մի ծնող չի ուզի էդ վիճակում տեսնի իր էրեխուն։ Ճանաչում ես, բայց գիտակցությանդ չի հասնում, որ քո էրեխեն ա։ Մտա, տեսա էրեխուս, դուրս եկա ու նոր արդեն երկու մասի ես կիսվում՝ մի կեսդ հավատում ա, մյուսը՝ չի հավատում»,- ասում է Շահենը։ Տիգրանը հուղարկավորվել է հոկտեմբերի 12-ին Եռաբլուրում։ Այդ օրերին մինչեւ մայրամուտ հուղարկավորություններ էին։ Շահենն ասում է՝ Տիգրանին 16։30 են հուղարկավորել։ Ու հիմա օրումեջ ընտանիքով Եռաբլուր են գնում մայրամուտից հետո։ Սկզբից ցերեկն էին գնում, սակայն, ասում են, լրատվամիջոցները խանգարում էին իրենց նկարելով ու հարցերով։ Հիմա գիշերը 10-11-ին են գնում։ «Միակ տեղն ա, որ առանց վախենալու գնում ենք։ Էնտեղ ոչ մի բանից չես ընկճվում։ Օրինակ՝ գիշերով գերեզմանատուն գնալն ուրիշ հասկացություն է, բայց Եռաբլուրը մեր երկրորդ տունն է։ Էնտեղ բոլոր էրեխեքին գիտենք, ծնողներին արդեն ճանաչում ենք, ոնց որ ընտանիք ենք դարձել»,- նշում է Շահեն Զաքարյանը։ Այժմ Տիգրանին երազներում են փնտրում։ Ռուզաննան հիշում է, որ մի անգամ պարզորոշ երազ է տեսել։ Դա Քարվաճառը տալու օրն էր։ Տիգրանը մեքենայում նստած էր, երբ մայրը դուռը բացել էր՝ հարցնելով, թե արդյոք քնած էր։ Որդին պատասխանել է, թե արդեն չէ։ «Ինքը կտրուկ ժեստեր ուներ, թե իբր քնից արթնացրեցիր։ Նստեցի մեքենա, Տիգրանին պաչեցի, ու մենք հայտնվեցինք Սովետաշենի աղբավայրի մոտ։ Տիգրանը կանգնեց, նայեց այդտեղ, գլուխը շատ տխուր թափ տվեց։ Ասեցի՝ բալես, դու էն կողմը մի նայիր, դու ա՜յ էն կողմ նայիր, որտեղ կանաչ ա։ Ու մենք երկուսով թեքվեցինք դեպի անծայրածիր կանաչը։ Հետո Տիգրանը տխուր վերցրեց մի փայտ, գետնի վրա գիծ գծեց ու ասեց՝ մամ, էնքան ես լացել, որ այ սենց առու ա եղել»,- ասում է մայրը։ Պատերազմի ու դրանից հետո ստեղծված վիճակի մասին ընտանիքն անպատասխան հարցեր ունի։ Ռուզաննան ասում է․ «Էրեխեքն արյան գնով պահել են դիրքը, ինչո՞ւ տվեցին Քարվաճառը»։ Ամուսինն ավելացնում է, որ ամեն ինչ հասկանալի է, միտումնավոր են արել։ Նարեի կատուն՝ Վասկան, անընդհատ շարժվում է սենյակում։ Նույն անունն է, ինչ ժամանակին Տիգրանի կատվինը։ Նարեն նորից գրկում է կենդանուն։ Ծնողները ժպտում են։ Մենք նայում ենք Տիգրանի պատվոգրերը, հուշ դարձած իրերը, եւ ժամանակն այստեղ դուրս է բոլոր ձեւերից։ Իսկ գրասեղանի տակ նրա սքեյթբորդն է, որը, կարծես, սպասում է, թե Տիգրանը երբ է ներս մտնելու, արագ վերցնի ու դուրս գա տնից։Ավելին10:3227.01.22 -
ՀայաստանԶՈւ ԳՇ հանձնաժողովի անդամներին Մովսես Հակոբյանի գործով հրավիրում են դատարան․ «Ժողովուրդ»ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: «Գրել էինք, որ 2021 թվականի մայիսի 4-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով (պետական գաղտնիք հրապարակելը)։ Հունիսի 29-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ չնայած դատարանում նիստերը դռնփակ են անցկացվում, սակայն հետաքրքիր հանգամանք է առկա: Մասնավորապես, Զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ ստեղծված է հանձնաժողով, որոնց անդամներին հերթով հրավիրում են դատարան: Նման քայլի պատճառն այն է, որ ցանկանում են հենց այդ պաշտոնյաներից հասկանալ, թե որքանով են Հակոբյանի հայտարարությունները պետական գաղտնիք պարունակում»:Ավելին10:2727.01.22 -
Հայաստան«Իմ հերոսը» կպատմի բոլոր հերոսների մասին. նոր կայք՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների մասինԱվելին10:1527.01.22 -
ՀայաստանՊաշտոն կա, պաշտոնավարող չկա. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային դեֆիցիտն իշխանական շրջանակում սպառնում է կադրային սովի վերածվել։ Չէ, իհարկե, երկրում լիքը մարդ կա, որ կհամաձայնի նախարար ու նախագահ աշխատել, բայց դրանք ոչ միայն կվարկաբեկեն իրենց զբաղեցրած ցանկացած աթոռ, այլև իրենց նշանակողին։ Դա է պատճառը, որ Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման նախարարությունից հանում-տանում է փոխվարչապետ, փոխվարչապետի պաշտոնից հանում-տանում է պաշտպանության նախարարություն, և եթե տարիքը համապատասխաներ, գուցե ՀՀ նախագահ առաջադրեր։ Դա է պատճառը, որ հայտնի մականունով մեկը նշանակվում է մարզպետ, ապա՝ նախարար, հետո՝ կարևոր վերահսկողական կառույցի ղեկավար։ Մականունով մյուսը՝ 4 ոլորտի գիգանտ նախարարությունում ձախողվելուց հետո, նշանակվում է աշխատակազմի ղեկավար, հիմա էլ կարող է առաջարկվել ՀՀ նախագահի պաշտոնին։ Դա է պատճառը, որ 27-ամյա տղան դառնում է փոխվարչապետ, 28-ամյա տղան՝ ԱԱԾ տնօրեն։ 27-ամյա տղան դառնում է վարչապետի օգնական, իսկ 3 տարուց արդեն այնպիսի հզոր կադր է համարվում, որ նրա ազատման հարցը բուռն քննարկվում է, և ոչ մեկի մտքով չի անցնում, որ նա ավելի լուրջ պաշտոնի չի գնալու։ Մի բուռ կադրերի հույսին է մնացել իշխանությունը, իսկ թափուր մնացող շատ պաշտոններ այդպես էլ չեն համալրվում, ինչպես 3 ամիս է՝ վարչապետի խոսնակ չի գտնվում։ Կամ համալրվում են ոչ մի արժանիք չունեցող մարդկանցով»։Ավելին10:0627.01.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» Հունվարի 28-ի միջոցառմանը փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը: «Ժողովուրդ» Պապիկյանի հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել: Փաշինյանից բացի, Covid-ով վարակվել է նաեւ ԱԺ-ի ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ «Ժողովուրդ» ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններից հետո հարուցված քրեական գործով նոր զարգացումներ կան: «Փաստ» Առաջիկա հնարավոր զարգացումներին, սահմանադրական փոփոխություններին և կառավարման համակարգի փոփոխություններին ընդառաջ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի ամրապնդվել: «Հրապարակ» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի մասն անհայտ պայմաններում կառավարությանը փոխանցելուց հետո այնտեղ կադրային «հեղափոխություն» է իրականացվում։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:Ավելին10:0027.01.22 -
ՀասարակականՊապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։ Covid-ով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։ Սա թերեւս վկայումն է այն բանի մասին, որ առանց համաճարակային կանոնների խիստ պահմանման, այն էլ՝ փակ տարածքներում, նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ չպետք է անցկացվեն։ Ու կառավարությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչության՝ Առողջապահության նախարարության, փաստորեն, չի կարողանում այնպիսի մեխանիզմներ մշակել ու պարտադրել ռեստորաններին, որ այնտեղ ուրախանալ հնարավոր լինի, այնուհետ այդ ուրախությունից հնարավորինս առողջ տուն վերադառնալ։ Նկատենք` չնայած պնդումներին, որ ստուգվել են բոլորի պատվաստումների կամ թեստի առկայությունը՝ դա չի պաշտպանել կորոնավիրուսի տարածումից։Ավելին09:4527.01.22 -
ՀայաստանԿամ շոու, կամ քովիդ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը, որակելով այն կասկածելի: Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, և թեստավորվեց: Մի՞թե առանց որևէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է և դիմում բժիշկների։ Վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում է արտերկրյա պաշտոնական՝ իր համար անցանկալի միջոցառմանը մասնակցելուց, կա՛մ, մյուս՝ առավել հավանական վարկածով, պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում է նախատեսված, որին մասնակցելու են նաեւ պատերազմից վերադարձածները: Ասում են՝ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը»։Ավելին09:4227.01.22
2022-01-26
-
Հայաստան«Ստամոքսը չի հարցնում՝ դու ով ես». ուսուցիչներ «չունեցող» և պարեկներ «ունեցող» երկիրըԱվելին22:5726.01.22 -
ՄիջազգայինԲուրկինա Ֆասոյում շնորհակալություն են հայտնում զինվորականներին՝ հեղաշրջման համարԱվելին22:5626.01.22 -
ՀասարակականՔո ծնողն ա անտակտ խուլիգանը. լեզվակռվից հետո Հակոբյանը հրաժարվել է ՀՌՀ անդամի թեկնածությունիցԱվելին22:3026.01.22 -
Հասարակական«Կապիտուլյացիայի գիշերվա» քրեական գործը. բացի Նարեկ Մանթաշյանից այլ կալանավորված կա՞Ավելին22:1526.01.22 -
Հասարակական«Մաքսանենգ փողեր». Բորիս Ավագյանը սկանդալային բացահայտումներ է անում՝ ռուսական բանտիցԱվելին21:5726.01.22 -
ՀասարակականԵնթադրյալ «հանցանք»՝ ժանգոտած զենքո՞վ. Աշոտ Մինասյանի գործով դատավարությունըԱվելին21:5326.01.22 -
ՀասարակականԱդրբեջանցիները սահնակ են քշում Շուշիում և շուտով Ղազանչեցոց կգնան՝ նամազի համարԱվելին21:3026.01.22