Լրահոս

2022-01-27
  • Հայաստան
    Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է, Lարսը փակ է. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
    Սյունիքում ճանապարհներին նույնպես մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
    14:29
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել․ Վահան Քերոբյան
    Տնտեսությունն առաջին 11 ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության իրական ցուցանիշ է գրանցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են քաղաքացիները թանկացումների ու մնացած հարցերով զգալու էկոնոմիկայի նախարարության աշխատանքի դրական ազդակները։ «Դա նշանակում է, որ, հաշվի առնելով բոլոր թանկացումները, այնուամենայնիվ, տնտեսությունն իրական առումով աճել է 5,2 տոկոսով։ Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»,-ասաց նա։ Լրագրողի դիտարկմանը, թե իր շրջապատում այդ կարծիքին չեն, բացի այդ՝ հարցումներն այլ պատկեր են ցույց տալիս, Քերոբյանն արձագանքեց՝ տարբեր շրջապատներ կան, բայց պետք է դիտարկել ոչ թե հատվածական դեպքերը, այլ վիճակագրությունը։
    14:11
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանը կորոնավիրուսի պրոգրեսիվ աճի շրջանում է. Անահիտ Ավանեսյան
    Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է բնակչության ավելի քան 45 տոկոսը, երկրորդը՝ 37 տոկոսը: Նախարարի խոսքով, ավագ սերունդը հիմնականում մերժում է պատվաստանյութը:
    14:09
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայտնի է Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշել է, որ թեստի պատասխանը բացասական է: «Արցախում պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները և նախագահի բոլոր հանդիպումները և այցերը տեղի են ունենում հակահամաճարակային սահմանափակումների կանոններին համապատասխան», - ասել է Լուսինե Ավանեսյանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էր հունվարի 24-ին: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:
    14:08
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուրախալի լուրը՝ հիվանդացածների 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման․ Ավանսեյան
    Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում, Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ Նա հայտնեց, որ հիվանդացածների միայն 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, ինչը միակ ուրախալի լուրն է, եւ դա պայմանավորված է պատվաստվածների ընդգրկվածների քանակով: «Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,- ասաց նա։ Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են։
    14:04
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մտահոգիչ է Առողջապահական նախարարության տեսչական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը. դատավորների հայտարարությունը
    Դատավորները Բարձրագույն դատական խորհրդի որոշման կակապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել: «2022 թվականի հունվարի 25-ին համացանցի միջոցով տեղեկացանք, որ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում կատարվել է որոշակի փոփոխություն, այն է՝ սկսած սույն թվականի հունվար ամսից ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերի ընթացքին, աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը կլինի պարտադիր: Նման «Որոշման», «կարգադրության» կամ «հայտարարության» համար հիմք է ընդունվել Առողջապահության նախարարության տեսչական մարմնի այցն ու այդ մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված կանոնների՝ խստագույն պահպանելու ԲԴԽ-ին ուղղված պահանջ-առաջարկը, որը վերաբերում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող կանոններին: Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ցանկացած ողջամիտ միջոցառման իրականացում՝ այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մտահոգիչ է Առողջապահական նախարարության տեսչական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը, որոնք ըստ էության նույնացվել, ավելին՝ նաև ընկալվել են որպես գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններ: Այլ կերպ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որը որոշակի հարցեր քննարկելիս հանդես է գալիս որպես դատարան, չի հանդիսանում և չի իրականացնում գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեությանն առնչվող գործառույթ, սակայն, կիսելով Խորհրդի մտահոգությունը և կարևորելով անձանց առողջապահական անվտանգությունը, առաջարկում ենք համարժեք միջոցներ ձեռնարկել նաև ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարաններում ամենօրյա ռեժիմով իրականացվող դատական նիստերի ժամանակ։ Այսպես, եթե ԲԴԽ-ն, արդարացիորեն կարևորելով ինչպես իրենց, այնպես էլ դատավարությանը ներկա գտնվող կողմերի առողջությունը, անվտանգության կանոնների պահպանումը վեր է դասում դատական նիստերին անմիջականորեն ներկա գտնվելու իրավունքից, ապա առողջապահական այդ կանոնների պահպանումը հավասարապես պետք է տարածվի նաև մյուս դատավարությունների վրա։ Ընդ որում, եթե ԲԴԽ-ն որպես դատարան հանդես է գալիս էպիզոդիկ դեպքերում, մյուս դատարաններում մարդկանց շարժն ու վարակման հավանականությունն էականորեն բարձր են, ուստի վերը նշված մտահոգություններով պայմանավորված` ԲԴԽ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր նախ և առաջ դատարաններում անվտանգության նվազագույն միջոցները երաշխավորելու, ապա նոր իր անդամների և խորհրդի նիս-տերին ներկա գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու համար։ Հետևաբար, ԲԴԽ-ում և դատարաններում իրականացվող դատավարությունների ընթացքում գործերի քննության հրապարակայնության սկզբունքի ապահովման առնչությամբ խտրական մոտեցումները բացառելու և միաժամանակ դատավարական այդ գործընթացների մասնակիցների (այդ թվում՝ դատավորների և աշխատակազմի) նկատմամբ առողջապահական անվտանգության կանոնները հավասարապես կիրառելու համար ԲԴԽ-ին առաջարկում ենք դատարանների դատական նիստերի դահլիճներ ևս թույլատրել մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով և ՀՀ քաղաքացիական, վարչական ու քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված գործերի քննության հրապարակայնության սկզբունքը պահպանելու նպատակով դատարանների նստավայրերում կոնկրետ գործերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրության ներկայացուցիչների համար առանձնացնել պատշաճ պայմաններ ունեցող դահլիճ (սենյակ), որտեղ հնարավոր է ուղիղ հեռարձակմամբ հետևել դատական նիստերի ընթացքին», - նշված է հայտարարությունում: Դատավորներ՝ Վազգեն Ռշտունի Մխիթար Պապոյան Արշակ Վարդանյան Զարուհի Նախշքարյան Դավիթ Բալայան Դավիթ Հարությունյան Արման Հովհաննիսյան Արթուր Ստեփանյան Աղասի Դարբինյան
    14:02
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է. Քերոբյան
    Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված հանրային սննդի ոլորտում տիրող իրավիճակին: «Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել», - ասաց նա: Նախարարը նշեց, թե ուշադիր հետևում են իրադրության զարգացմանը և եթե տեսնեն, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսեն։ «Այս պահին համարում ենք, որ «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց բավական ճիշտ է սահմանափակումը», - նշեց Քերոբյանը: Նրա խոսքով՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն, եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության ու կյանքի վրա, հետևաբար, փորձում են որոշումները բալանսավորված կայացնել։ Հիշեցնենք՝ հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել. կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
    14:01
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակի միջոցառումը հետաձգվել է. քովիդը մտել է ՊՆ
    ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է: Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ միջոցառմանը 800 մարդ էր մասնակցելու, բայց հրավիրվածների մի մասի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
    13:52
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Չեմ ուզում խոստում տալ. Քերոբյանը պատմեց` ինչի շուրջ են բանակցում ՌԴ–ի, Իրանի, Կատարի հետ
    ՀՀ կառավարությունը բանակցում է ՌԴ-ի, Իրանի, Կատարի ու մի շարք այլ երկրների արտադրողների հետ` մեղմելու պարարտանյութերի, թունաքիմիկատների, դիզվառելիքի թանկացման հետևանքները` գյուղացիական տնտեսությունների ու գյուղարտադրանքի գների վրա, ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը, սակայն, չի շտապել բացել բանակցությունների փակագծերը։ «Մենք բանակցում ենք թե՛ մեր ռուս գործընկերների, թե՛ իրանցի, թե՛ Կատարի ու այլ երկրների արտադրողների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս էժան ձեռք բերել (պարարտանյութ, դիզվառելիք, թունաքիմիկատ,–խմբ.) ու ինչ–որ մի սուբսիդավորման մաս էլ ավելացնելով` ունենանք խելամիտ գին գյուղացիների համար։ Ես չեմ ուզում խոստում տալ մինչև կառավարությունը որոշումը կկայացնի, բայց հիմա մենք փորձում ենք ներկայացնել գյուղացիների տեսանկյունից հնարավորինս լավ առաջարկ` կառավարության հաստատմանը»,- ասել է Քերոբյանը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` պարարատանյութերի համաշխարհային արտադրության կրճատման ու պահանջարկի կտրուկ ավելացման ֆոնին այդ արտադրանքի 1 տոննայի համաշխարհային գները 2021թ-ի ընթացքում բարձրացել են մի քանի հարյուր դոլարով. Այսպես. մոնոամոնիումի ֆոսֆատի 1 տոննայի արժեքը թանկացել է 375 դոլարով, դիամոնիումի ֆոսֆատը` 310 դոլարով։ Դիզելային վառելիքի գինը 2020թ․ զրոյական մակարդակից 2022թ–ի հունվարին համաշխարհային շուկայում հասել է 1 լիտրի դիմաց 1.14 ԱՄՆ դոլարի։
    13:45
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում ժամկետային զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա (տեսանյութ)
    Դնեպրում (նախկինում` Դնեպրոպետրովսկ) Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը կրակ է բացել պահակախմբի ուղղությամբ. 5 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 3:40–ին (Մոսկվայի ժամանակով` ժամը 4:40–ին) «Յուժմաշ» հարավային մեքենաշինական գործարանի տարածքում։ «Ուկրաինայի ազգային գվարդիայի ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված Արտեմի Յուրիի Ռյաբչուկը զենքի տրամադրման ժամանակ չպարզված պատճառներով Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է Ազգային գվարդիայի պահակային զորախմբի վրա, որից հետո փախուստի է դիմել զենքով»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ազգային ոստիկանությունից նշել են, որ զոհվածների թվում 4 զինծառայող և 1 քաղաքացիական անձ կա։ Համացանցում հայտնվել է գնդակոծման տեսանյութը։ Ազգային գվարդիայի մամուլի պատասխանատու Ռուսլան Մուզիչուկը պատմել է, որ կրակողը նախորդ տարվա աշնանն է ծառայության անցել Ազգային ոստիկանությունում։ Կրակող անձը ձերբակալվել է, գողացված ինքնաձիգը նրա մոտ է եղել։ «Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել։ Զորամասում ծառայողական քննություն է սկսվել։ Զորամասի հրամանատարության ներկայացուցիչները կաջակցեն քննությանը։ Վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն է ցուցաբերվում»,- ասել են Ազգային գվարդիայում։ Հարուցվել է քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությոամբ կզբաղվեն ռազմական դատախազության և հետաքննությունների պետական բյուրոյի ներկայացուցիչները։
    13:32
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի նախագահը կորոնավիրուսի թեստ կհանձնի. նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին
    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ կհանձնի։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է, բնականաբար, պահելով հակահամաճարակային կանոնները։ Նախագահը պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Նախօրեին էլ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Հիշեցնենք, որ հունվարի 22–ին տեղի էր ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։
    13:26
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    2-րդ նախագահի օրոք 2005թ. նամակագրությունից հետո Թուրքիայի հետ շփում չի եղել. Կիրո Մանոյան
    -Իմ այդ հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանում կիսով չափ սխալ է եղել, կիսով չափ՝ ճիշտ: Ճիշտ է եղել այն մասով, որ մենք տեղյակ չենք եղել ինչ-որ գործընթացի մասին, սխալը այն է եղել, որ ասել եմ՝ եղել է գործընթաց, որը հետո պարզվել է մեզ: Այսինքն, պարզվում է, որ չի եղել գործընթաց, այսինքն, չէինք կարող տեղեկացված լինել մի բանից, որը տեղի չի ունեցել: Ինչ որ եղել է 2007 թվականին՝ Շվեյցարիան փորձել է միջնորդական առաքելություն սկսել, փորձեր են արվել, բայց երբեք հայ եւ թուրք դիվանագետները չեն հանդիպել: Հայ եւ թուրք դիվանագետները սկսել են հանդիպել նույն Շվեյցարիայի միջնորդությամբ 2008 թվականի մայիսին, հուլիսին եւ այլն: Ես անունը տվել էի «Ազատությանը», օրինակ, Արման Կիրակոսյանը, որը ԱԳ փոխնախարար էր այն ժամանակ, իրականում այդ բոլորը եղել է 3-րդ նախագահի՝ լիազորությունները ստանձնելուց հետո: Մեկ հանդիպում առնվազն, Մոսկվայում, ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ եղել է, մնացածը` արդեն շարունակությունը: Այսինքն, երկրորդ նախագահի կողմից, բացի 2005 թվականի այն նամակագրությունը, որը հրապարակվեց՝ պատմաբանների հանձնաժողով կազմելու, թե միջկառավարական հանձնաժողով կազմելու, այսինքն, Թուրքիան առաջարկում էր պատմաբանների հանձանժողով, մեր նախագահն առաջարկում էր՝ դա ճիշտ չի , որ թողնենք պատմաբանների ուսերին, պետք է միջկառավարական հարաբաերություն ստեղծել եւ այդ հարաբերության մեջ մնացած հարցերին անդրադառնալ։ Դրանից հետո չի եղել Թուրքիայի հետ շփում, բայց ասացի ` եղել է 2007-ը եւ այդտեղ էր սխալը։ -Այսինքն, եղել են ջանքե՞ր, փորձե՞ր միջազգային հանրության կողմից։ -Այնպես չէ, որ շվեյցարացիները գիշերը քնել, արթնացել են, որոշել են միջնորդել, պարզ է, որ Միացյալ Նահանգներն են մղել, որ Շվեյցարիան այդ առաքելությունը ստանձնի, այդ ձեւով փորձ արվել է, բայց չի ստացվել, այսինքն, առանձին-առանձին են տեսնվել են Շվեյցարիայի ներկայացուցիիչները Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հետ, այսինքն, երբեք երկուսը կողք կողքի, քով քովի չեն եղել, այսինքն, հայ եւ թուրք դիվանագետներ 2005 -ի այդ նամակագրությունից հետո չեն հանդիպել, շատ ճիշտ չէ ասել, որ գործընթացը սկսվել է 2007-ին, 2007-ին Շվեյցարիայի միջոնորդական փորձերը սկսել են, բայց իրական շփումները եղել են 2008-ի մայիսից սկսած:
    13:18
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձում է թուրքից լավ «հիմնավորել»,որ Արցախը նաև ադրբեջանական է․ Էդուարդ Շարմազանով
    Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ «հիմնավորել»,որ Արցախը նաեւ ադրբեջանական է, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․ «Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար,նա օգտագործում է «փաստարկներ»,որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել… Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ 2007-2018թթ. ԱՊՀ ԽՎ ամբիոնից ադրբեջանցիների ներկայությամբ բազմիցս խոսել եմ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։ Ու ադրբեջանցի որեւէ պատգամավոր չի էլ հակադարձել ինձ ու ասել՝ ի՞նչ Արցախի ինքնորոշում,եթե կա ԱՊՀ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ»,բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է։ Ո՞րն է պատճառը։ Հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից։ Ու հենց սա էր «սեփական կետից» բանակցելու արդյունքը։ Իսկ իրականում այս կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների եւ փորձանք Հայի համար»։
    13:09
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդունիր ամենը՝ ինչպես կա
    Ընդունիր ամենը՝ ինչպես կա․․․
    12:45
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել է 9-12-րդ դասարանի սաներին
    Հունվարի 25-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների՝ ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող, 9-12-րդ դասարանի սաներին, տեղեկացնում են հայաստանի դիվանագիտական դպրոցից։ Դպրոցում շրջայց կատարելուց հետո, աշակերտները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հետ: Վ. Գաբրիելյանը ողջունել է աշակերտներին և հույս հայտնել, որ իրավաբանի և դիվանագետի մասնագիտություններն ընտրելու մասին մտածող երիտասարդները կաշխատեն իրենց նպատակների իրագործման ուղղությամբ և կծառայեն ի շահ երկրի: Պ. Հովհաննիսյանն աշակերտներին է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունն ու պետական կառավարման համակարգում ունեցած դերակատարությունը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մարտահրավերները: Դիվանագետները պատասխանել են նաև աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են դիվանագիտական ծառայությանը, դիվանագետի մասնագիտությանն ու պարտականություններին, Դիվանագիտական դպրոցի առաքելությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանի և այլ երկրների հարաբերությունների հեռանկարներին:
    12:24
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հունվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի զինվորականների համար
    Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Երևանի կենդանաբանական այգին իր դռները կբացի զինվորների, ենթասպայական, սպայական և բարձրաստիճան զինվորականների և/կամ իրենց ընտանիքների առաջ՝ համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։ Կենդանաբանական այգի անվճար մուտք կգործեն այն սպաները, զինվորները կամ իրենց ընտանիքները, որոնք կունենան համապատասխանաբար սպայական վկայական կամ զինվորական գրքույկ (կարող է լինել նաև փաստաթղթի լուսանկար կամ պատճեն): Այգին բաց կլինի ժամը 10:00- 18:00-ն։
    12:22
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կառավարությունն արցախցիներին ևս երկու ամիս կտրամադրի 40 ու 20 հազար դրամ աջակցություն
    Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի` պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն: Նախարարի խոսքով` միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրներն ու գտնվում են սոցիալապես ոչ բարենապաստ վիճակում: Սրանով ու ձմեռակացի հնարավոր դժվարություններով պայմանավորված` առաջարկվում է աջակցության ժամկետները ևս երկու ամսով երակարձագել: Այսպիսով` մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները` 20 հազար դրամ:
    12:17
    27.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.01.2022
    12:13
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետացած զինվորի պայմանագրի ժամկետն ավարտվում էր․ ըստ Աբրահամյանի՝ խճճված պատմություն է
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է դեռ նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման դեպքին և իր դիտարկումներն է արել։ Մասնավորապես, Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախ ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել, իսկ ինքն իմացել է Վայոց Ձոր կատարած մարզային այցի ժամանակ, պատահական խոսակցությունից։ «Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է։ Գրություն եմ ուղարկել նաև քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրգործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը։ Փորձում եմ վերլուծել զինծառայողի դրդապատճառները՝ լրիվ խճճված պատմություն է»,- գրել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ անհետացած զինծառայողը հերթափոխից հետո իջնելու էր, ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինն Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։ Դիրքում էլ, ըստ պատգամավորի, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում չի եղել, այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։ «Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել հարևան հայկական դիրքում, վերադարձել ուանհետացել է։ Կորած զինծառայողն ամուսնացած է, ունի երեք երեխա ու նրա՝ դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում»,- հավելել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես է նա հասկանում ՊՆ-ից և քննչականից եկող գրություններից։ Ըստ Աբրահամյանի՝ միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։
    11:55
    27.01.22
    Ավելին