Լրահոս
2022-01-26
-
ՔաղաքականՇարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ․ Նաիրի ՍարգսյանՎարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափախությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ»։Ավելին16:0726.01.22 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: «ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում», - ասել է պատգամավորը։Ավելին16:0126.01.22 -
ՔաղաքականԱրցախում նույնպես նախատեսում են փոփոխել սահմանադրությունըՀունվարի 26-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։Ավելին16:0126.01.22 -
Հայաստան2022թ. ամռանը ժամկետային ծառայություն իրականացնող ՀՀ վերջին քաղաքացին կհեռանա Արցախից. Հայկ Մամիջանյան2022թ. հունիս-հուլիսին Հայաստանի վերջին քաղաքացին, որը ժամկետային ծառայություն է իրականացնում, կհեռանա Արցախից, հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նա հիշեցրեց, որ Արցախը Հայաստանի անվտանգության, այդ թվում ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ «Ինչպե՞ս են ծնողները կարծում՝ որտե՞ղ է իրենց երեխաների համար ավելի անվտանգ ծառայելը՝ Ղարաբաղո՞ւմ, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր, թե՞ Սյունիքում և Գեղարքունիքում Փաշինյանի օրոք»,- հարց է տվել Մամիջանյանը։ Խմբակցության քարտուղարը վստահություն է հայտնել, որ մեր բանակը, չնայած ժամանակավոր դժվարությանը, կմնա Հայաստանի անվտանգության եւ անկախության երաշխավորը։Ավելին15:5726.01.22 -
ՀայաստանԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար. «Armlur.am»«Armlur.am»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա: Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես, Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Մեկնաբանության համար «Armlur.am»-ը փորձել է կապ հաստատել երկուսի հետ էլ, սակայն և՛ Հարությունյանը, և՛ Սարգսյանը չեն պատասխանել հեռախոսազանգերին:Ավելին15:5526.01.22 -
ՀասարակականՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը գտնվում է դեկրետում, գրում է hetq.am-ը։ ՔԱԿ-ի կայքում նշվում է, որ կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին և 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին): Իր հերթին հայկական կողմից «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:Ավելին15:1526.01.22 -
ՀասարակականԴատարանը քննարկում է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման հարցըՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հունվարի 26-ին, մեկնարկել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը: Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը տեղակացրել էր, որ այս դատական նիստի ընթացքում քննարկվելու է Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր չլինելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին զուգընթաց դատարանի բակում հավաքվել են «Սիսական» ջոկատի անդամները, ովքեր պահանջում են ազատ արաձակել իրենց հրամանատարին։ Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նա մեղադրվում էր նաև բարձրաստիճան պաշտոնիայի սպանության փորձի նախապատրաստման մեջ, սակայն այդ մասով գործը կարճվել է։ Հիշեցնենք՝ գործով անցնում էին նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը։Ավելին15:0826.01.22 -
ՏարածաշրջանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր առավոտյան ժամը 9-ի տվյալներով Լարսի ճնապարհը փակ էր միայն բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին15:0326.01.22 -
ՀայաստանՏղամարդը սպանել է կնոջը, ապա մասնատել մարմինըՀունվարի 26-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը : 76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:Ավելին15:0026.01.22 -
ՀասարակականՔննչական կոմիտեն՝ «Ժիրո Շահումյանսկիի» և «Կիլիկիացի Հարութիկի» մասնակցությամբ դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, ինչպես նաև հիշյալ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նշված քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի կալանավորին, սակայն վերոնշյալ անձը հրաժարվել է կատարել հիշյալ հանձնարարությունը: Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձի հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձը նշված հանձնարարության կատարմանը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը: Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ ունեցող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը: Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձը, ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին և անհնազանդություն են դրսևորել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին14:0326.01.22 -
ՀասարակականՓաշինյանն ու Զելենսկին միմյանց հղել են շնորհավորական նամակներՀայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միմյանց հղել են շնորհավորական նամակներ: Վարչապետ Փաշինյանի նամակում, մասնավորապես, նշվում է. «Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»: Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022թ. համատեղ գործնական քայլերի շնորհիվ կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության: Իր հերթին նախագահ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։Ավելին14:0026.01.22 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»: Ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ, հայտնում է «Roma Press»-ը՝ «La Repubblica»-ին հղում անելով։ Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Նա տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում, դա ակումբի՝ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառներից մեկն է։ Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։ Աշնանը, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Սևիլյան», «Զենիթը», «Սպարտակը» և «Կրասնոդարը», հայտնում է Armsport.am-ը:Ավելին13:4726.01.22 -
ՀայաստանՇուշանիկ Ներսիսյանը ժամանակին հրավիրվել է ԱԱԾ, ապա այդ գործն ուղարկվել է ՀՔԾ․ ՎանեցյանՄենք այսօր հրապարակել ենք Բորիս Ավագյանի նամակը ռուսական քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա սենսացիոն բացահայտումներ է անում մասնավորապես ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի դեմ առկա մեղադրանքների մասին և նամակում շեշտել է, որ այդ գործի քննությունը տարել է ԱԱԾ-ն՝ դեռ Արթուր Վանեցյանի ղեկավարությամբ։ Քանի որ մերձիշխանական լրատվամիջոցները գլխապատառ սկսեցին հերքել նամակը և կասկածի տակ դնել Ավագյանի խոսքերը, փորձեցինք ԱԱԾ նախկին տնօրենից ճշտել, թե արդյո՞ք եղել է նման քրեական գործ և ի՞նչ ընթացք է ունեցել: -Պարոն Վանեցյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բորիս Ավագյանի նամակը, արդյո՞ք եղել է նման քրեական գործ, Շուշանիկ Ներսիսյանը ի՞նչ կարգավիճակով է անցել այդ գործով։ -Բորիս Ավագյանին չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կարող եմ ասել հետևյալը, որ վերջինս իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ անցել է փողերի լվացման և հարկերից չարամտորեն խուսափելու գործով, եթե հիշողությունս չի դավաճանում՝ նա անգամ որոշ ժամանակ այդ քրեական գործի շրջանակներում եղել է անազատության մեջ: Ինչ վերաբերում է Շուշանիկ Ներսիսյանին, իմ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության մարմինների կողմից հարուցված մեկ այլ քրեական գործով Շ.Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ նշված քրեական գործի շրջանակներում տարաբնույթ քննչական գործողությունների մասնակցելու համար, որից հետո գործը ուղարկվել է ՀՔԾ: Այլ մանրամասներ չեմ կարող մտաբերել և խորհուրդ կտամ վերը նշված գործերի վերաբերյալ տեղեկություններ հայցել ՀՀ իրավապահ մարմիններից: -Մի հարց էլ․ Իսկ Դուք երբեւէ Բորիս Ավագյանին հանդիպե՞լ եք, ճանաչո՞ւմ եք։ -Ոչ, երբեւէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում։Ավելին13:3926.01.22 -
ՀասարակականԵրևանի փոխքաղաքապետն ազատվել է պաշտոնիցԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝ 1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։ 2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»։ Հարությունյանը համակարգում և վերահսկում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները: Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:Ավելին13:3626.01.22 -
ՀայաստանՆաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում է ստորագրելիր օգնական Նաիրի Սարգսյանի ազատման մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»: Հիշեցնենք, որ Սարգսյանը այս պաշտոնում նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ։Ավելին13:3326.01.22 -
ՀայաստանԱնտակտ խուլիգանը ծնողդ ա, թքեմ վրեդ․ վեճ՝ ՔՊ-ական պատգամավորի և ՀՌՀ թեկնածուի միջևԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ելույթ էր ունենում թեկնածու Ռուբիկ Հակոբյանի իր ելույթում անդրադարձավ պատգամավոր Նարեկ Բաբայանին ու հայտարարեց, թե նա ԱԺ է խցկվել որպես իր կնոջ, Լենա Նազարյանի օժիտ։ Այս ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց դադարեցնել ելույթը, այնուհետ նիստի բնականոն գործընթացը ապահովելու պատճառաբանությամբ դադարեցրեց Հակոբյանի ելույթը։ «Ես հանում եմ իմ թեկնածությունը, սպասի։ Դու էդ տոնով մի խոսի ինձ հետ։ Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Ես եմ գրել էս կանոնակարգը, իրավունք չունեք ընդհատել ինձ»,-արձագանքեց Հակոբյանը ու ավելացրեց, որ իր կյանքի նպատակը Գաբրիելյանի նման անտակ խուլիգաններին դաստիարակելն է, ինչին վերջինս արձագանքեց․ «Անտակտ խուլիգանը ծնողդ ա, որ քեզ էսքան տարի մեծացրել ա․․․թքեմ վրեդ»։ Այնուհետև Գաբրիելյանը և Հակոբյանը միմյանց նկատմամբ հայհոյանքներ հնչեցրին։Ավելին13:1826.01.22 -
ՀայաստանՀնարավոր է` հայ փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն«ՀայՓոստի» տնօրենը բարեփոխման որոշ ծրագրեր է քննարկել Համաշխարհային փոստային միության ղեկավարության հետ։ Հնարավոր է` հայ փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն։ Նման հնարավորություն կարող է ստեղծվել «ՀայՓոստի» ու Համաշխարհային փոստային միության համագործակցության արդյունքում։ Ինչպես հայտնում են «ՀայՓոստ» ընկերությունից, գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ու Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ հանդիպմանը քննարկել են սպասարկման որակը բարելավելու, մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու հնարավորությունները։ Մասնավորապես քննարկվել են «ՀայՓոստի» կողմից էլեկտրական մոտոցիկլետների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորման, «PosTransfer» ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացման ու նոր փոստային օպերատորների, ներգրավման հարցերը: Հայկ Կարապետյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային փոստային միության հետ քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ:Ավելին13:0626.01.22