Լրահոս
2022-02-04
-
Սպորտ«Բարի գալուստ մեր ընտանիք»․ «Ալաշկերտը» նոր հարձակվող ունի«Ալաշկերտի» կազմը համալրվել է նոր հարձակվողով։ Տեղեկությունը հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։ Նոր հարձակվողը 18-ամյա ֆուտբոլիստ Ալեքսանդր Տեր-Թովմասյանն է։ «Բարի գալուստ մեր ընտանիք, Ալեքսանդր»,-նշված է հաղորդագրության մեջ։ Հեռանկարային ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրել է երևանյան ակումբի երկրորդ թիմի կազմը։Ավելին16:4504.02.22 -
ՀասարակականՎիճակագրական հերթական աճպարարությունը․ նախորդ սուտը փոխարինվում է ավելի մեծ ստով. Թադևոս ԱվետիսյանCOVID-19 համավարակի տնտեսական հետևանքների վերականգնումը գնահատելու համար պարզ տրամաբանությունը առնվազն պահանջում է համադրել 2021 թվականի տնտեսական աճի և 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշները։ Տարբեր երկրների տնտեսական վերականգնման ցուցանիշները համադրելիս ևս անհրաժեշտ է հաշվի առնել այս պարզ տրամաբանությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին Հայաստանում գրանցվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 2 տոկոսային կետով զիջում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-7,4 տոկոս)։ Այսինքն՝ Հայաստանը չի վերականգնել COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։ Եվ դրա հիմնական պատճառներից են՝ տնտեսական իրական ներուժի նվազումը և ոչ բավարար ներդրումները, տնտեսական ռիսկերի աճը և գների առաջանցիկ աճը, իրավիճակին ոչ համարժեք պետական քաղաքականությունը և ձախողումները։ 2021 թվականին հարևան Վրաստանում գրանցվել է 10,6 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 4 տոկոսային կետով գերազանցում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-6,8 տոկոս)։ Այսինքն՝ Վրաստանը վերականգնել է COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։ 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում արձանագրվել են՝ սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ 2022 թվականին օրվա իշխանությունը կանխատեսում է սպառողական գների 5,5 տոկոս աճ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով։ Առաջին հայացքից՝ ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։ Իսկ իրականում, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը ոչ թե աճել է 7,6 տոկոսով, այլ նվազել է շուրջ 2 տոկոսով, իսկ միջին ամսական իրական աշխատավարձը նվազել է երկնիշ՝ շուրջ 10 տոկոսով։ Մասնավորապես․ 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին պաշտոնական վիճակագրության համաձայն գրանցված աշխատողների թիվն աճել է շուրջ 10 տոկոսով, միջին ամսական անվանական աշխատավարձն էլ աճել է 7,6 տոկոսով։ Եկամտահարկի դրույքաչափը նվազել է 1 տոկոսային կետով կամ 4,3 տոկոսով։ Հայաստանում գործում է եկամտահարկի համահարթ մեկ դրույքաչափ, որը 2020 թվականին սահմանված էր 23 տոկոս, իսկ 2021 թվականին՝ 22 տոկոս։ Աշխատավարձերից վճարվող եկամտահարկը կազմում է գրանցված աշխատողների թվի, միջին անվանական աշխատավարձի և եկամտահարկի դրույքաչափի արտադրյալը։ Ընդ որում՝ աշխատավարձերից վճարվող եկամտահարկը կազմում է ընդհանուր եկամտահարկի շուրջ 90 տոկոսը։ Հետևաբար, աշխատավարձերից վճարվող եկամտահարկը պետք է աճեր 13,3 տոկոսով, որի արդյունքում շուրջ 12 տոկոսով պետք է աճեր նաև ընդհանուր եկամտահարկը։ Սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն ընդհանուր եկամտահարկի աճը կազմել է ոչ թե 12 տոկոս, այլ՝ ընդամենը 3,7 տոկոս։ Փաստորեն, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին ընդհանուր եկամտահարկի աճի և եկամտահարկի դրույքաչափի նվազման բացարձակ ցուցանիշների հանրագումարը (3,7+4,3=8 տոկոս) շուրջ 2 տոկոսային կետով պակաս է գրանցված աշխատողների թվի աճի ցուցանիշից։ Այսինքն՝ կարելի է օբյեկտիվորեն ենթադրել․ նվազել է միջին ամսական անվանական աշխատավարձի չափը, որը ընդհանուր եկամտահարկի չափի որոշման հիմնական մյուս բաղադրիչն է։ Մյուս կողմից, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում չեն ավելացել նվազագույն ամսական աշխատավարձի, հանրային ծառայողների բազային աշխատավարձի, սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։ 2022 թվականին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Ցավոք, իրականությունն էլ հետևյալն է․ Հայաստանի տնտեսական հյուծումը շարունակվում է և իր հերթին հանգեցնում է բնակչության կյանքի որակի որակի նվազման, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։Ավելին16:4104.02.22 -
ՀայաստանՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՓետրվարի 1-ին և 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Փետրվարի 1-ին Սուրբ Շողակաթ եկեղեցու մոտից բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Սյունիքի մարզի Դարբաս գյուղի բնակիչ էր: Էջմիածնի 61-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Դարբաս գյուղի 40-ամյա բնակչի խուզարկությամբ՝ 4 փաթեթ նմանատիպ զանգված՝ ընդհանուր 9 գրամից ավելի: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ 40-ամյա տղամարդն է Էջմիածնի բնակչին թմրանյութն իրացրել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նա ձերբակալվել է։ Հաջորդ օրը Վաղարշապատի ոստիկաններն Էջմիածնի Չարենցի թաղամասում իրականացրած գիշերային ծառայության ժամանակ կասկածելի մի տղամարդու էին նկատել, որը ոստիկաններին տեսնելով՝ գրպանից փաթեթ էր գցել: Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ թղթե փաթեթով մեթամֆետամի նմանվող բյուրեղանման զանգված հայտնաբերվեց: Կասկածվողը բերման ենթարկվեց բաժին: Ըստ նրա՝ հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, ձեռք էր բերել Երևանում: Հիշյալ դեպքերով նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:Ավելին16:3004.02.22 -
ՀասարակականՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հարսին մեղադրանք է առաջադրվելՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն՝ 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ ՀԿ-ի նախագահի, փոխնախագահի և ՀԿ-ի նախագահության անդամ, ՍՊԸ-ի տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել, ձևական գործարք կատարել։ Նա թաքցրել և խեղաթյուրել է այդ ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ Պողոսյանի հարսն այնուհետև տիրապետել և տնօրինել է այդ առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով մի շարք անձանց և գրանցելով Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը` Ֆրանչեսկա Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Աբովյան 3-ում գտնվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության՝ նախկին ԱՕԿՍ-ի շենքը. այն համարվում է պատմամշակութային հուշարձան։Ավելին16:2804.02.22 -
Հասարակական«Եթե մենք զգանք, որ Կարենը չկա, կգժվենք»․ պատերազմը խլել է Ավետյանների մինուճար որդուն«Անընդհատ ես ու ամուսինս առավոտից իրիկուն մի բան որ ուզում ենք անենք, ասում ենք՝ Կարենը սենց կաներ, Կարենը սենց էր սիրում, անընդհատ մենք երեքով ենք, եթե մենք զգանք, որ Կարենը չկա, կգժվենք»,- արցունքների միջից ասում է 56-ամյա Կարինե Դալլաքյանը, որը պատերազմում կորցրել է մինուճար որդուն։ 20-ամյա Կարեն Ավետյանը Լոռու մարզի Դարպաս գյուղից էր: Ծառայել է «Եղնիկներ» զորամասում, երեք ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնար, երբ սկսվում է պատերազմը։ Կարեն Ավետյանը 26 օր պայքար է մղել հակառակորդի դեմ, զոհվել է հոկտեմբերի 21-ին։ «26 օր չորս ընկերով հրետանու վրա են եղել, չորս ընկերն էլ միասին են զոհվել։ Հակառակորդը իրանց դիրքը ֆիքսել էր, երեխեքը մի քանի անգամ տեղը փոխել են։ Էդ օրը որ պիտի փոխեին, ասել են՝ էս մի անգամ էլ կրակենք ու փոխենք, բայց չեն հասցրել փոխել»,- մորմոքը սրտում ասում է որդեկորույս մայրը։ Կարինեն ասում է՝ որդին զանգելիս մշտապես ասում էր, որ ամեն ինչ կարգին է, վերջին օրն էլ ընկերոջ միջոցով փոխանցել էր, որ շատ լավ է, որից երկու ժամ հետո դեպքը տեղի է ունեցել։ «էնքան ոգևորված էր, գիտեր, որ ամեն ինչ լավ պիտի լինի, ինքն էր ավելի շատ մեզ հույս տալիս։ Մի անգամ ասեցի՝ Կարե՛ն ջան, դասընկերոջդ մաման էնքան ա նեղվում, ասեց՝ ա՛յ մամ, հլը համարը տուր: Ոգևորված զանգել էր, ասել՝ էնքան լավ ա, մի՛ մտածի, մեզ ոչ մի բան չի լինելու»։ Միակ որդուն կորցնելուց հետո Ավետյանների չեն ուզում համակերպվել իրականության հետ և հավատալ, որ Կարենը չկա: Ասում են՝ չենք կարող։ «Գժվում ենք, խելագարվում ենք, ամբողջ կյանքդ կառուցես Կարենով, ամեն ինչը՝ Կարեն, Կարեն, մեկ էլ՝ ոչ մի բան։ Առողջականս շատ վատացավ, ուրիշ ձև չէր էլ լինի, եթե ամբողջ կյանքս Կարենն էր, ու ինքն էլ չկա»,- ասում է ու կրկին հուզվում Կարինեն։ Կարենը բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված, մարդամոտ էր՝ պատմում է մայրը։ Կարենը որոշել էր անասնաբույժ դառնալ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ անասնաբուժական ֆակուլտետ։ «Ասում էր՝ կգամ, անասնաբույժ կաշխատեմ, ասում էր՝ գամ էս կանեմ, էն կանեմ, բայց վերջին պահին արդեն ասում էր՝ մենակ գամ, երևի էնքան շատ էին արդեն հրանոթները գցում, վիճակը շատ էր վատ»,- ցավով ասում է մայրը։ Մայրն ասում է՝ այժմ ապրում է կարոտով ու որդու հետ անընդմեջ զրուցելով, նրա ներկայությունը զգալով։ «Հիմա ապրում եմ իր նկարներով, գերեզմանով»,- ասում է ու լռում մայրը։ Կարեն Ավետյանը հուղարկավորված է ծննդավայրում’ Դարպաս գյուղի գերեզմանատանը: Կարեն Ավետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:Ավելին16:2304.02.22 -
ՀասարակականՀայաստանում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձանցից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենԱմբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացությունը աճում է, Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, ընդ որում, հիմնական պատճառ է հանդիսանում ծխելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ «Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես չարորակ ուռուցքների դեմ պայքարի միջազգային օր։ Քաղցկեղով հիվանդացությունը աճում է, հիմնական պատճառը մարդկանց կյանքի տևողության երկարացումն է։ Կա թյուր կարծիք, որ քաղցկեղի տարածման հիմնական պատճառը կախված է տեղանքից»,- ասաց Մանուկյանը։ Վերջինս նշեց, որ իրենք պետության հետ համատեղ ջանք չեն խնայում քաղցկեղի տարածումը կանխելու համար։ Տարվա ընթացքում պարբերաբար ուսումնական հաստատություններում իրազեկման աշխատանքներ են տարվում։ Սոցցանցերում պարբերաբար տեղեկատվական հոլովակներ և պաստառներ են տարածվում։ «Փետրվարի 4-ին ամեն տարի ուռուցքաբանական կոնգրեսի օր ենք հայտարարել։ Անցյալ տարի օրվա միջոցառումը անց է կացվել Ծաղկաձորում։ Այս տարի այն անցնելու է ՌԴ-ի Սոչի քաղաքում։ Միջոցառման շրջանակներում բազմաթիվ իրազեկման աշխատանքներ են տարվում։ Լիահույս եմ, որ այս միջոցառումները ավանդական բնույթ կկրեն»,- ավելացրեց Մանուկյանը։ Նա նշեց, որ միջոցառումը նպաստում է միջազգային կապեր հաստատել։ Վստահեցրեց, որ միջոցառմանը ներկա են լինելու ոլորտի գիտակներ և բազմաթիվ կենտրոնների տնօրեններ։ Միջոցառմանը Հայաստանից 200 ուռուցքաբան է մասնակցելու։ «Բժշկական ոլորտում շատ կարևոր է համագործակցությունը այլ երկրների հետ։ Մենք, չլինելով գիտություն գեներացնող երկիր, պետք է այն երկրների հետ սերտ առնչվենք, որտեղ գիտություն է արտադրվում, Իսկ ՌԴ-ն այդ երկրներից մեկն է»,- նշեց կենտրոնի տնօրենը։ Վերջինս նշեց, որ Հայաստանում ճառագայթային և վիրահատական բուժումն ամբողջովին անվճար է, քիմիոթերապիան կատարվում է համավճարի սկզբունքով։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ առումով առաջընթաց կա։ Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ծխելն է: Թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է: Ծխելը միաժամանկ առաջացնում է մի քանի՝ թոքի, միզըմպանի, քթըմպանի քաղցկեղ։ Նա ողջունելի համարեց ծխելու հետ կապված սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել և կմտնեն։ Մանուկյանը հորդորեց, որ մարդիկ պարբերաբար ստուգումներ անցնեն։ Նա նշեց, որ 40 տարեկանից սկսած մարդիկ պետք է առնվազն տարին մեկ անգամ ստուգումների գնան։ Իսկ եթե նախկինում քաղցկեղ են ունեցել, ստուգումները երեք ամիսը մեկ պետք է կատարվեն։ «Շարժական մամոգրաֆիկ սարք ունենք, որը սկսել է գործել անցյալ տարվանից։ Այն լինելու է Լոռու Տավուշի և Սյունիքի մարզերում։ Այդ շրջանակում մարզերում իրազեկման աշխատանքներ են ընթանում, որպեսզի 50-ից 60 տարեկան կանայք գնան և անվճար հետազոտվեն»,- նշեց կենտրոնի տնօրենը։ Քաղցկեղը կանխելու համար Մանուկյանը խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպ վարել, 40 տարեկանից սկսած ժամանակ առ ժամանակ ստուգումներ անցնել։ Նա վստահեցրեց, որ ուռուցքը շուտ հայտնաբերելը գրեթե բոլոր դեպքերում բերում է բուժման։ Մանուկյանը հավելեց, որ առողջապահության նախարարության և կենտրոնի համատեղ ջանքերով ստեղծվել է համակարգ, որը էլեկտրոնային տարբերակով վարելու է քաղցկեղի վիճակագրությունը։ Նա վստահեցրեց՝ հետագայում կունենանք խիստ ճշգրիտ վիճակագրություն։Ավելին16:1704.02.22 -
ՀասարակականՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահԱյսօր տեղի է ունեցել«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերել են Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։ Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ Համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը:Ավելին15:5504.02.22 -
ՀասարակականԱյսօր Աբգարիս ծնունդի օրը բարձացանք շիրիմի մոտ, իրեն գրկելու փոխարեն խաչքարը գրկեցինք․ Գեղամ ՆազարյանԱբգարս ժպտում էր, ծիծաղում, երբ ֆեյսբուքով մայրը կամ հայրը երեխայի ծնունդն էր շնորհավորում կամ երեխան՝ ծնողների։ Հիմա ուզում եմ գրել՝ Abgar Nazaryan Աբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղի։ Եւ այնուամենայնիվ, շնորհավորում եմ իմ քսան տարեկան հերոս։ Եթե չլինեին մարդակեր հրեշները, այսօր ընտանիքով Հադրութում կլինեինք կամ Աբգարս արձակուրդ կվերցներ եւ տանը կլիներ։ Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, բարձացանք շիրիմի մոտ, իրեն գրկելու փոխարեն Խաչքարը գրկեցինք։ Աբգարս, գիտեք, նվերներ հանձնել շատ է սիրում եւ նույնիսկ ստանալ։ Այսօր Աբգարիս անունից կիրանցեցի երեխաներին ֆուտբոլային համազգեստներ եւ գնդակներ հանձնեցինք։ Եւ այնուամենայնիվ կարոտից խելագարվում եմ։ Ծնունդդ շնորհավոր իմ անսահման խիզախ ու հերոս տղա։ Համբուրում եմ։ Հ.Գ. Աբգար ջան, գիտեմ կարդում ես։ Չծիծաղես։ Մտքով եմ շնորհավորում, բարձրաձայն եւ այսպես։ Ուզում եմ հասկանաս, որ անսահման եմ սիրում ու անելու եմ այնպես ինչպես դուք եք ուզում։ Ներողություն, որ աշխարհի առաջ, այսպես էլ շնորհավորեցի։Ավելին15:5404.02.22 -
ՄիջազգայինԵ՞րբ Պուտինը կմեկնի Թուրքիա. հարցին պատասխանել է ՊեսկովըԿրեմլում դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ որ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա։ Այսօր լրագրողներին հայտնել Է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դեռ հասկանալի չէ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հնարավոր է` Պուտինը Թուրքիա այցելի Պեկինի օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Պեսկովն էլ նշել էր, որ Պուտինը կօգտվի Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։ Ուկրաինա կատարած այցից հետո այսօր հայրենիք վերադառնալով` Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողներին ասել է, որ Անկարան դրական արձագանք է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած այցից հետո Թուրքիա գալու հրավերին։ Նա նշել է, որ այս փուլում որոշվում է օրը։Ավելին15:4404.02.22 -
ՀասարակականՄահացել է Արթուր ԳրիգորյանըԿյանքի 64-րդ հասակում մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ[Ավելին15:3904.02.22 -
ՀասարակականՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը: Վարչապետին ներկայացվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոններում էտալոնային մոդելի ներդրում: Բարեփոխմամբ ակնկալվում է՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, արտահանման խթանում, առևտրի դյուրինացում, կրկնակի հսկողության բացառում, տարանցման ներուժի զարգացում, ներդրումային միջավայրի բարելավում: Նշվել է, որ ծրագիրը մշակվել է ներկայում գործող բիզնես գործընթացների և իրավական կարգավորումների, արդի ԱՏԳ ընթացակարգեր ունեցող երկրների փորձի, միջազգային ուղեցույցների ուսումնասիրության հիման վրա: Մասնավորապես, կատարվել է սահմանահատման և մաքսային ձևակերպումների ընթացակարգերին առնչվող իրավիճակի վերլուծություն, վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ինտեգրված կառավարմանը, տեղեկատվական բազաների փոխգործակցությանը, ռիսկերի կառավարման համակարգերի կիրառմանը և այլն: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մաքսային վարչարարության զարգացման ծրագրի իրականացման հարցեր: Նշվել է, որ այն կնպաստի վերոնշյալ բիզնես գործընթացների վերակառուցմանն ու բարելավմանը: Վարչապետն ընդգծել է, որ սահմանային անցակետերում ստուգումները պետք է իրականացվեն ռիսկերի կառավարման համակարգերի հիման վրա, և այս առումով մեծապես կարևոր է էլեկտրոնային տեղեկատվական բազաների փոխգործելիության ապահովումը: Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընթացք տալ բարեփոխմանը:Ավելին14:4904.02.22 -
ՀայաստանԳյուղապետի՝ ոստիկանության վրա հարձակված որդին կմնա կալանավորվածԱրարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու գործով նախաքննությունը շարունակվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Երեկ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը՝ խափանմանմ միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ․ Դավիթ Անդրեասյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։ Հարցին, թե կարողանո՞ւմ են տեսակցել որդուն, պատասխանեց, որ նման ցանկություն դեռեւս չի ունեցել․ «Չեմ կարողանում նրան այնտեղ տեսնել»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Այս առթիվ գործ էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Ռաֆիկ Անդրեասյանի որդուն քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Ըստ լուրերի՝ այս միջոցով իշխանությունը փորձում է վրեժխնդիր լինել Անդրեասյանից՝ չենթարկվելու պատճառով։ Անդրեասյանը հրաժարվել էր կատարել Վեդիի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հրահանգը՝ համայնքապետի պաշտոնից ազատվելուց հետո չէր հեռացել աշխատավայրից, կնիքը չէր փոխանցել իրեն փոխարինողին:Ավելին14:2504.02.22 -
ՀայաստանՄահվան ծաղիկները, Շուշիի հռչակագիրը և «գառների» լռությունը. Անդրանիկ ԹևանյանԹուրքիայի խորհրդարանը վավերացրել է օկուպացված Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագիրը, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ։ Փետրվարի 1–ին դա արել էր նաև Ադրբեջանի խորհրդարանը, գրում է Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Ըստ այդ հռչակագրի՝ Ղարաբաղն ամբողջությամբ համարվում է Ադրբեջանի մաս։ Բացի այդ՝ թուրք–ադրբեջանական տանդեմը պահանջում է, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա բացառապես պատմաբանների քննարկման թեմա։ Ուշագրավն այն է, որ Շուշիի հռչակագիրը վավերացվում է հայ–թուրքական, իբր թե, առանց նախապայմանների կարգավորվող գործընթացի հրապարակային մեկնարկից հետո և «Խաղաղության դարաշրջանի» բացման նիկոլական լոզունգների ներքո։ Փաստորեն, Թուրքիան զուտ ձևականորեն հայտարարում է, որ պատրաստ է ՀՀ–ի հետ առանց նախապայմանների հարաբերություն կառուցելուն, օդանավակայանում ծաղիկներ է նվիրում Ստամբուլ ժամանած հայ ուղևորներին (դրանք իրականում բայրաքթարների նետած մահվան ծաղիկներն են), բայց մյուս կողմից վավերացնում է հակահայկական հռչակագիրը։ Պաշտոնական Երևանը լուռ է, ինչը տվյալ դեպքում համաձայնության նշան է։ Համաձայնություն թուրքական նախապայմաններին։ Պաշտոնական Երևանն աղմկում է միայն ֆեյսբուքյան ինքնաասուլիսների ժամանակ՝ հիմնավորելով թուրք–ադրբեջանական նախապայմանների արդարացիությունը, հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» ու հիմարի տեղ դնելով «հպարտ» քաղաքացիներին»։Ավելին14:1804.02.22 -
ՀասարակականՄհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժի առկայությունն ու քննարկել երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի առավելություններն ու գերմանական բիզնեսի համար բացվող հնարավորությունները: Հանդիպման ընթացքում Գերմանիայի դեսպանն ընդգծել է, որ առկա է փոխգործակցության լավ հիմք, որի վրա հնարավոր է զարգացնել գործընկերությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Վիկտոր Ռիխտերը կարևորել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը: Քննարկվել են նաև առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության նախագծած բարեփոխումները, որոնց շրջանակներում փոխվարչապետը կարևորել է գերմանական գործընկերների հետ հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ փորձագիտական ներուժի մասնակցությունը գործընթացներին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:Ավելին14:1304.02.22 -
ՀասարակականՄիջազգային հանրությունը պետք է հաղթահարի գերքաղաքականացված մոտեցումները․ ԹաթոյանԱրբեջանական իշխանությունները միշտ վարել են Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն։ Եթե մինչև 2020 թվականի պատերազմը խոչընդոտներ էին առաջացնում, բայց կային միջազգային այցեր, հիմա հատկապես մեծ են խոչընդոտները, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ խնդիրները շատ են հոգևոր ու մշակութային ժառանգությունը սեփականացնելուց մինչև կոթողների և հուշարձանների, եկեղեցիների ավիրում, ոչնչացում։ Միջազգային հանրությունն այս հարցում պետք է հաղթահարի քաղաքական պատնեշները։ «Միջազգային հանրությունը պետք է, ի վերջո, հաղթահարի իր մեջ առանձին դեպքերում այդ գերքաղաքականացված մոտեցումները և այցեր իրականացնի Արցախ՝ անկախ ադրբեջանական իշխանությունների կամքից, որովհետև, երբ բացում ենք ՄԱԿ-ի կայքը, գեղեցիկ բառերով գրված է՝ որևէ իրավուք չպետք է անտեսվի, որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում։ Ե՞վ։ Արդյոք մեր ժողովուրդը տեսա՞վ, որ սա իրական կյանքում կենսագործվող արտահայտություն է , թե՞ ընդամենը գեղեցիկ բառեր են՝ թղթի վրա գրված։ Հետևաբար, միջազգային կառուցներն այս հարցում պետք է շատ զգոն լինեն, ուշադիր լինեն և, ամեն դեպքում, այցեր իրականացնեն», - ընդգծեց Արման Թաթոյանը։Ավելին13:5704.02.22 -
ՀասարակականՊարացետամոլի հնարավոր դեֆիցիտի մասին․ հնարավոր են պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են․ ԱՆԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են: Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն: Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։ Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին: Ի դեպ, նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ։Ավելին13:3804.02.22 -
ՀասարակականԱրամ Վարդևանյանը ԲԴԽ նախագահին հրավիրում է հրապարակավ պատասխանելու իր հարցերին2021 թվականի հոկտեմբերի 25-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը վերաբերում է մինչ օրս շարունակվող դատական համակարգի խայտառակ խնդիրներին, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Այս ժամանակահատվածում հրավիրել էի քննիչ հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու համար՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չափազանց կարևոր հարցերի պատասխան տալու փոխարեն այդ պաշտոնյաները պարզապես հրաժարվեցին ներկայանալ: Հաշվի առնելով վերոգրյալը, դատական համակարգի նկատմամբ հարձակումների նոր շղթան, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ հրապարակավ հրավիրում եմ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հրավերին դրական արձագանքի դեպքում, հայտում եմ պատրաստակամությունս երկուստեք ընդունելի օր և ժամ որոշելու հարցում»:Ավելին13:3304.02.22 -
ՀայաստանՍննդի օբյեկտներում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումըՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է տնտեսվարողներին և քաղաքացիներին, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Ավելին13:2304.02.22 -
ՀասարակականԲախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ. «shamshyan.com»Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։ Փրկարարները Նիվայից դուրս են բերել վիրավորին, ով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։ Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/04/30919/Ավելին13:1804.02.22