Լրահոս
2022-02-04
-
ՀայաստանՊետությունը վաճառել է Մարգարյան հիվանդանոցն ու N2 պոլիկլինիկան․ ովքեր են գնորդները․ «Oragir.news»«Oragir.news»-ի տեղեկություններով՝ պետությանը պատկանող Մարգարյան հիվանդանոցն ու N2 պոլիկլինիկան վաճառվել են և մասնավորեցվել։ «Մեր տեղեկություններով՝ հիվանդանոցն ու պոլիկլինիկան ձեռք է բերել «Դավիդյանց լաբորատորիաները»։ Լրատվամիջոցը կապվել է «Դավիդյանց լաբորատորիաների» տնօրեն Աշոտ Դավիդյանցի հետ, որը հարցին, թե ճի՞շտ է, որ ձեռք են բերել Մարգարյան հիվանդանոցն ու թիվ 2 պոլիկլինիկան, պատասխանել է․ ««Դավիդյանց լաբորատորիաները» չեն գնել, գնել են գնորդ մարդիկ»։ Հարցրել են՝ ովքե՞ր կոնկրետ, գնորդները իր հետ կապ ունե՞ն։ «Կապ ունեն, իրենք նաև «Դավիդյանց լաբորատորիաների» համահիմնադիր են, բայց «Դավիդյանց լաբորատորիաները», որին ես էլ ունեմ մասնակցություն սեփականատիրության մեջ, այդ գործարքի մեջ չկա»,- պատասխանել է Դավիդյանցը։ Նրան խնդրել են կոնկրետ նշել գնորդների անունները․ «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ովքեր են գնել, ես այդ գործարքի մեջ չկամ, ուստի նաև չգիտեմ՝ մի քանի հոգի են, թե․․․ կոնկրետ ինֆորմացիա չեմ կարող Ձեզ տալ, ինչքան գիտեմ՝ մեկ անձ չէ գնորդը»,- պատասխանել է Դավիդյանցը։ «Oragir.news»-ը փորձել է նաև զրուցել Մարգարյան հիվանդանոցի տնօրենի Գեորգի Օկոևի հետ, սակայն ընդունարանից ասել են, որ նա այժմ ԱՄՆ-ում է։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մարգարյան հիվանդանոցի աշխատակազմը դեռ նույնիսկ տեղյակ չէ, որ հիվանդանոցը վաճառվել է և այն այլևս պետական չէ։Ավելին19:5504.02.22 -
ՀայաստանԱրթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահումԱրթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-ից։ Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից:Ավելին19:4604.02.22 -
ՀասարակականԵղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի տեղակալՄիջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի տեղակալ։ Նրա թեկնածությունն առաջարկել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը։ Առաջարկությանն աջակցել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Կիրակոսյանն ընտրվել է միաձայն։ Նշենք, որ խորհրդում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը (նախագահ), Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եգիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը , որին կփոխարինի նոր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը: Բացի այդ, Սահմանադրական փոփոխությունների խորհրդում կընդգրկվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանը։ Խորհրդի կազմում կլինեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ից (թեկնածու՝ Արթուր Սաքունց), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան), «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից (թեկնածու՝Տիգրան Եգորյան): Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել խորհրդի աշխատանքներին։Ավելին19:4504.02.22 -
ՀայաստանԻր ստեղծած Երգի պետական թատրոնը մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձըԽորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին, գրում է ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ։ Իր ստեղծած և ղեկավարած Երգի պետական թատրոնով, իր պատրաստած մասնագետներով, իր հեղինակած ստեղծագործություններով Արթուր Գրիգորյանը, անկասկած, մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ։ Ջերմությամբ եմ հիշում Արթուր Գրիգորյանի հետ մեր հանդիպումները: Ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, նրա դարբնոցով անցած հարյուրավոր արտիստներին և նրա բազմահազար երկրպագուներին»:Ավելին19:4004.02.22 -
ՀասարակականԱրտաշատի քրեական հետախույզները ապօրինի հրացան են հայտնաբերելՓետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ Արտաշատ քաղաքի Կիրովի փողոցի բնակիչներից մեկը տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Նույն օրը 48-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ինչից հետո զննություն կատարվեց նրա բնակարանում։ Զննության ժամանակ նա մահճակալի տակից ներկայացրեց «Իժ» տիպի երկփողանի հրացան, 16 մմ տրամաչափի 3 պարկուճ։ Նա հայտնել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:Ավելին19:3004.02.22 -
ՀայաստանԵրևանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները փոքր-ինչ բարելավվել են․ դատախազություն2021թ ընթացքում հանցավորության վիճակի միտումների ուսումնասիրության շրջանակներում Երևան քաղաքի դատախազությունում արձանագրվել է, որ մայրաքաղաքում 2021թ. եղել է բնակարանային գողության 585 դեպք, որը 3-ով նվազ է 2020թ.-ի համեմատ: Դրա հետ մեկտեղ որոշակիորեն աճել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը՝ 2020թ. 22.5%-ի փոխարեն կազմելով 23.4%: Վերլուծության արդյունքները վկայում են, որ Երևան քաղաքում բնակարանային գողությունների համար մեծամասամբ նպաստավոր պայմաններ են շարունակում լինել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում ճաղավանդակների բացակայությունը, մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի բավարար չափով լուսավորված չլինելը, տեսախցիկների, շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը: Մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեպքերի նվազման, ինչպես նաև բացահայտման ցուցանիշների թեև դանդաղ, սակայն բարելավման առկա միտումները պայմանավորված են 2018թ.-ից ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ սկսված՝ այս բնույթի հանցագործությունների նախականխմանը, ինչպես նաև տաք հետքերով բացահայտմանը, կատարվող քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներով: Մասնավորապես՝ ի սկզբանե խնդիր է դրվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ շենքերի մուտքերը կահավորել անվտանգության միջոցներով: Այդ համատեքստում 2021թ. Երևան քաղաքի դատախազության կողմից քրեական գործերի ստուգմամբ հայտնաբերվել և 6 ցուցում է տրվել բազմաբնակարան շենքերում մուտքի դռներ և կոդավորված փականներ տեղադրելու համար միջնորդագրեր ներկայացնելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետարան կատարված հարցմամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 2021թ. տեղադրվել է 218 մուտքի դուռ և 213 կոդավորված փական/դոմաֆոն/: Բազմաբնակարան շենքերի առկա 12.641 մուտքերից 176-ը դեռևս չունեն դուռ, իսկ 7836-ը չունեն կոդավորված փականներով դուռ: Վերջին տարիների ընթացքում տեղադրվել է 4757 կոդավորված փականներով դռներ: Հաշվի առնելով, որ նման միջոցներով համալրված շերքերում կտրուկ նվազում են բնակարանային գողությունները, ինչը դրականորեն ազդում է այս հանցատեսակով կրիմինոգեն վիճակի վրա՝ խնդիր է դրվել շարունակել ազգաբնակչության հետ բացատրական աշխատանքներով այս գործընթացի առաջմղումը: Բացի այդ, առաջնային է համարվել նաև բնակարանային գողության կատարման համար առավել թիրախային և կրիմինոգեն վայր հանդիսացող թաղամասերում, առանձնատնային հատվածներում հատկապես գիշերային ժամերին ոստիկանության ծառայությունների պարեկային հսկողության ուժեղացումը: Կարևոր ուղղություն է համարվել առավել ռիսկային համարվող գոտիներում գործունեություն ծավալող տարբեր տնտեսվարողների հետ համագործակցությունը՝ նրանց կողմից տեսախցիկներ տեղադրելու համար, ինչը կարևոր նշանակություն ունի հանցագործների տեղաշարժերի հիմնական երթուղիները հսկողության տակ պահելու և այլ բնույթի հանցագործությունների բացահայտման համար: Ոչ երկրորդական է համարվում նաև բակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հանգամանքը՝ նկատի ունենալով, որ բնակարանային գողությունների մի մասը կատարվում է հենց նշված կատեգորայի անձանց կողմից: Բնակարանային գողությունների բացահայտման տեսանկյունից շարունակում են խնդրահարույց մնալ դեպքի վայրի պահպանման, զննությունները հաճախ մակերեսային կատարելու, պատշաճ կրիմինալիստիկական լուսանկարահանում չիրականացնելու, վարույթն իրականացնող մարմնի կողմից հետաքննության մարմնին տրված օպերատիվ հանձնարարությունների ընդհանրականության, դեպքի վայր տանող ճանապարհներին տեսագրող սարքերի առկայությունը կամ բացակայությունը հաճախ չստուգելու հանգամանքները: Նման բնույթի հանցագործությունների արդյունավետ քննության իրականացման, առկա թերությունները վերացնելու և չկրկնելու, անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման, անհետաձգելի գործողությունների ամբողջությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղված հանցագործությունների գործերով քննության վարչության կողմից մշակվել է հետաքննության և նախաքննության մարմինների, քննությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների համար նախատեսված ուղեցույց: Դրա գործնական կիրառումը ևս նպաստել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների բարելավմանը: 2022թ. համար մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեմ պայքարը շարունակելու է մնալ Երևան քաղաքի դատախազության առաջնայնություններից:Ավելին19:1504.02.22 -
ՀասարակականԱրոնյանը սկսում է պայքարը չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրի համարՇախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) փետրվարի 4-ին կսկսի պայքարը ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարում, տեղեկացնում է chesspro.ru-ն։ Բեռլինում 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի։ Լևոն Արոնյանի մրցակիցներն են C խմբում հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը և գերմանացի Վինսենտ Կեյմերը։ Խմբային փուլում կանցկացվի 6 տուր, խմբի հաղթողը դուրս կգա փլեյ-օֆֆ։ Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վիդիտի հետ։ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։Ավելին19:0004.02.22 -
ՀասարակականԱրթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողովՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից: «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է այսօր՝ հիվանդանոցում:Ավելին18:2004.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը․ «դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները»Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել հարցը, թե որտեղից է ծագել կորոնավիրուսային վարակը և նշել են, որ դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները։ Երկրներն այս հարցի շուրջ դիրքորոշում արտահայտող հայտարարությամբ են հանդես եկել։ «Կողմերն ընդգծում են, որ կորոնավիրուսի ծագումը գիտական հարթությունում պետք է ուսումնասիրվի»,- նշված է փաստաթղթում։ Հայտարարությունում ասվում է նաև, որ վարակի ծագման շուրջ ուսումնասիրությունները պետք է հիմնված լինեն գլոբալ գիտելիքների վրա, ինչի համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհի գիտնականների միջև համագործակցությունը։ «Կողմերը դեմ են այս հարցի քաղաքականացմանը»,- ընդգծված է փաստաթղթում։ Ռուսական կողմը նշված հայտարարությամբ ողջունել է նաև Չինաստանի և ԱՀԿ-ի համատեղ աշխատանքը՝ ուղղված կորոնավիրուսային վարակի աղբյուրը պարզելուն։ «Կողմերը միջազգային հանրությանը կոչ են անում կորոնավիրուսային վարակի ծագումն ուսումնասիրելիս միասին ցուցաբերել գիտական լուրջ մոտեցում»,-նշված է հայտարարությունում։Ավելին18:1004.02.22 -
ՀասարակականՆա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել. Արմեն Սարգսյանը՝ Արթուր Գրիգորյանի մասինՀանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ժամանակակից բազմաթիվ երգիչներ իրենց առաջին քայլերն արել են հենց Արթուր Գրիգորյանի հիմնադրած և գլխավորած, բազմաթիվ կատարողների համար հարազատ տուն դարձած Երգի պետական թատրոնում՝ բացահայտվելով ու կայանալով նաև նրա հեղինակած երգերի շնորհիվ: Նա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել... Նա կարողանում էր որպես արվեստագետ խոսել և լռել ճիշտ պահին՝ թե՛ ասելիքը և թե՛ լռությունն արտահայտելով նախ և առաջ երաժշտությամբ ...Նրա մասնագիտական ծանրակշիռ կարծիքը գնահատում և կարևորում էին Հայաստանի լավագույն երաժիշտները, ում համար նա մաեստրո էր... Ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, Հայաստանի երգի պետական թատրոնի տարբեր սերունդների սաներին ու նրա արվեստի երկրպագուներին»:Ավելին17:5604.02.22 -
ՀայաստանՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Արթուր Գրիգորյանը զգալի ավանդ է ներդրել արդի հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ իր ստեղծած և ղեկավարած՝ Հայաստանի երգի պետական թատրոնում բազմամյա գործունեությամբ, հեղինակած բազմաթիվ երգերով ու երաժշտական նախագծերով: Նրա արվեստը սիրվել և գնահատվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում: Խորին ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին»:Ավելին17:5204.02.22 -
ՀայաստանԱզգային ինքնասպանության քրոնիկոնը կամ Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան․ Արման ԱբովյանԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է․ «Ազգային ինքնասպանության քրոնիկոնը կամ Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան»: 1 մաս. Փաստեր և պաշտոնական հայտարարություններ: Հայաստանի իշխանություններ Հայաստանը չի հավակնում իր հարևանների ոչ մի տարածքին, մենք խաղաղություն ենք ուզում։ ... Ադրբեջանի իշխանություններ Ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքն այն հողն է, որը պատկանում է ադրբեջանցիներին, և նրանք կվերադառնան այնտեղ։ ... Հայաստանի իշխանություններ Մենք կարծում ենք, որ Էյվազլի և Չայզամի գյուղերի մոտ գտնվող Գորիս-Կապան ճանապարհի հատվածը պատկանում է Ադրբեջանին։ ... Ադրբեջանի իշխանություններ Չկա ու գոյություն չունի հայկական Երևանը, Վարդենիսը, Սյունիքը, կան միայն ադրբեջանական Էրիվանը, Բասարգեչարը, Զյանգյազուրը, դրանք հնամենի ադրբեջանական հողեր են, և ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ։ ... Հայաստանի իշխանություններ Պետք է հանգենք նրան, որ մեր բանակը լինի պայմանագրային և պաշտպանողական։ ... Ադրբեջանի իշխանություններ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական բանակը Հայաստանի սահմանների մոտ անցկացրել է քսանից ավելի հարձակողական վարժանք։ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերը պարբերաբար կրակում են խաղաղ բնակչության վրա։ ... Հայաստանի իշխանություններ Հայաստանն Արցախի հարցում նախապայմաններ չի դնում Ադրբեջանի առջև։ Արցախի օկուպացված տարածքների վերադարձի կամ Արցախի անկախ կարգավիճակի անձեռնմխելիության մասին ընդհանրապես խոսք չկա։ Ընդհակառակը՝ ակնարկներ են արվում ադրբեջանական օկուպացիոն իշխանություններին ողջ Արցախի օրինական զիջման հնարավորության մասին։ ... Ադրբեջանի իշխանություններ Ադրբեջանի զինուժը լուծել է Ղարաբաղի հարցը: Թեման փակված է։ Անջատականները կա՛մ պետք է ոչնչացվեն, կա՛մ վտարվեն Ղարաբաղից։ ... Հայաստանի իշխանություններ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների ապաշրջափակել հաղորդակցման ուղիները։ ... Ադրբեջանի իշխանություններ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին տրամադրել վերազգային միջանցք Զյանգյազուրի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցության համար։ ... Հայաստանի իշխանություններ Մենք մարդասիրական պարտավորություն ենք համարում անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող ադրբեջանցիներին, և Հայաստանի իշխանությունները բոլորին վերադարձրեցին։ ... Ադրբեջանի իշխանություններ Բոլոր հայերը, ովքեր այժմ գտնվում են Ադրբեջանում, ռազմագերի չեն, այլ ահաբեկիչներ են, և նրանց դատելու են։ ... Հայաստանի իշխանություններ Մենք հարևաններ ենք և մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է վիճել ու կռվել հարևանների հետ։ Մենք պետք է ապրենք խաղաղության և բարգավաճման մեջ։ ... Ադրբեջանի իշխանություններ Մենք հայերին ծնկի ենք բերել։ Հայերը խայտառակված ազգ են։ Եթե հայերը փորձեն ամրանալ, մենք նրանց կոչնչացնենք երկաթե բռունցքով։ Շարունակելի։Ավելին17:3904.02.22 -
Ովքեր կարող են ընդգրկվել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում․ ՊՆՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022թ. փետրվարի 25-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի:Ավելին17:2804.02.22 -
ՀասարակականՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են»,- նշել է Փաշինյանը: Նա շեշտել է, որ Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ունեցել է բեղմնավոր գործունեություն, որը էստրադային երգավերստին տվել է բազմաթիվ երիտասարդ կատարողներ: «Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումը անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»,-նշել է վարչապետը: Կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ այսօր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն է։Ավելին17:2304.02.22 -
ՀասարակականԿիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվելԵրևանի Կիևյան կամրջի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Մաշտոցի բաժինը ժամը 15։25-ի սահմանում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։ Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են բերանքսիվայր ընկած մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Ավելին17:1804.02.22 -
ՀասարակականԱրմեն Չարչյանը 5 ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ․ փաստաբանԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, մեղադրող դատախազը չի ներկայացել նիստին, լրագրողներին հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշել է, որ հաջորդ նիստին արդեն կսկսվի բուն դատաքննության փուլը։ Փաստաբան Ալեքսանյանը հայտնել է նաև, որ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումները կայացնողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ պաշտպանական կողմքը քայլեր է ձեռնարկում, քանի որ հայտնի է՝ Չարչյանի կալանքն անհամատեղի է եղել նրա առողջական վիճակի հետ, դա հիմնավորված է բժշկական փաստաթղթերով։ «Դեռևս 2021 թվականի օգոստոսին, երբ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, մենք դատական նիստի ժամանակ ասում էինք, որ բացի անձեռնմխելիության հանգամանքից, այն հիվանդությունը, որն ունի պարոն Չարչյանը, առերևույթ վկայում է այն մասին, որ համապատասխանում է կառավարության որոշմանը՝ հիվանդությունների ցանկին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։ Ասում էինք, որ չի կարող կալանավորվել Արմեն Չարչյանը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մեր փաստարկը համարեց անհիմն, չընդունեց, սակայն իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք բոլորը՝ սխալ»,- ասել է Էրիկ Ալեքսանյանը ։ Նա հավելեց, որ հաջորդ նիստին կհրապարակվի փորձաքննության եզրակացությունը, իրենք համապատասխան հայտարարություն կանեն։ «Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, կոնկրետ Ռուբիկ Մխիթարյանի մասով այն ժամանակ էլ եմ նշել, հիմա էլ նշում եմ՝ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի նա պատասխանատվություն կրի իր կայացրած ապօրինի դատական ակտի համար, քանի որ Արմեն Չարչյանը 5 ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ»,- ընդգծել է փաստաբանը։Ավելին17:0704.02.22 -
ՀասարակականՆատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի փոխնախագահՆատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի փոխնախագահ։ Նա ղեկավարելու է գեղարվեստական գիմնաստիկայի ոլորտը։ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի եւ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի մասնակցությամբ։ Նատալյա Ռոտենբերգը ստանձնել է փոխնախագահի պաշտոնը։Ավելին16:5904.02.22 -
ՄիջազգայինԳեղասահորդ Չեն Նեյթանը փայլուն ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի երգի տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)22-ամյա Նեյթան Չենը (ԱՄՆ), որին անվանում են «քառակի թռիչքների արքա», Պեկինի թիմային մրցաշարի շրջանակներում մենասահորդ-տղամարդկանց կարճ ծրագիրը կատարել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի La Bohème ստեղծագործության ներքո։ 111,71 միավորով նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նեյթանն ինքը նշել է, որ ստեղծագործությունը շատ խորն է և հուզիչ։ «Ուրախ եմ մասնակցել Օլիմպիական խաղերին և գոհ եմ իմ սահքից։ Կարճ ծրագիրն էր, ամեն ինչ ստացվեց, շատ գոհ եմ։ Այո, ես սխալներ եմ ունեցել նախորդ մեկնարկների ընթացքում, բայց դրանք միայն օգնեցին ինձ փորձ ձեռք բերել։ Թիմային մրցումներն ինձ օգնում են պատրաստվել անհատականներին։ Ես զգում էի սառույցը, միջավայրը։ Կպայքարենք»,-ասել է նա լրագրողներին։ Նեյթան Չենը օլիմպիական պատվանդանի ամենաբարձր աստիճանին բարձրանալու իսկապես հիանալի հնարավորություն ունի։Ավելին16:5604.02.22 -
ՀայաստանԹուրքերը երկիրը վերցնելու են ներսից․ այս իշխանությամբ հայ-թուրքականի հետևանքը ծայրահեղ վատ է լինելու․ ՔաղաքագետՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ գործող իշխանությունների օրոք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացից եկող ռիսկերին։ «2018 թվականին ինչ ասացի, հաջորդ մի քանի տարվա մեջ իրողություն դարձավ։ Մարդիկ, անգամ ամենից մոտ հարազատները, ընկերները, ազգականները չէին հավատում ինձ, ասում էին՝ ամեն բան լավ կլինի։ Շատերը խուսափում էին իմ կանխատեսումներից։ Իրենց ու իմ տարբերությունը նրանում էր, որ ես հարցին մոտենում էի մասնագիտորեն (ոչ դասագրքային) ու իրավիճակը սթափ գնահատելով։ Նրանք, այդ թվում նաև շատ հանրային ու քաղաքական գործիչներ, սովորական մարդիկ՝ հույզի, զգայականի ու սեփական տեղն ու դերը նոր իրողություններում իրացնելու առումով։ Ես (իմ նման նաև մի փոքր շրջանակ հակահեղափոխականներ ու պետականամետներ) ճիշտ դուրս եկա, նրանք սխալ։ Հիմա՝ 2021-ից սկսած ես ձեզ ասում եմ՝ այս պահին այս իշխանությամբ հայ-թուրքականի հետևանքը մեզ համար լինելու է ծայրահեղ վատ․ արդյունքում ունենալու ենք պետականազրկում, արտագաղթ, Հայաստանի վերացում, Արցախի անհետադարձ կորուստ, մեր՝ տնտեսապես ոչնչացում։ Թուրքերը շատ խելացի են, իրենք քեզ աղ ու հացով են դիմավորելու, էժան վարկեր են տալու, շինարարություն են սկսելու, աշխատատեղեր ստեղծելու, համալսարաններ բացելու ու մեզ գնելու․․․ շատերին արդեն գնել են։ Պետք է հասկանալ, որ սա հակաթուրքականություն չի․ ես «հակա»-ներով չեմ առաջնորդվում, դա հակամտածողական է։ Թուրքերը մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում։ Իրենք երկիրը վերցնելու են ներսից՝ տնտեսապես, ինչպես արեցին Վրաստանի հետ։ Էդպես նաև ավելի շահավետ է։ Հիմա վրացիները նոր-նոր են հասկանում, որ իրենք չեն էլ իրենց երկրի տերը։ Թուրքերը չեն կարող ՀՀ-ն ռազմական ուժով վերցնել (մեծ հաշվով՝ իմաստ էլ չկա՝ նաև տնտեսապես ու քաղաքականապես), քանի որ կա ռուսական գործոնը։ Թուրքերը հայ-թուրքականին վաղուց ու լավ են պատրաստվել․ արխիվներն են մաքրել, Սփյուռքի ու Հայոց ցեղասպանության ժառանգների հետ հողային ու իրավունքների հարցերը փողով ու կոմպենսացիայով լուծել ու շատ այլ քայլեր են ձեռնարկել։ Իրենք ներդրումներով «թուրքի» կերպարը կբնաջնջեն ձեր ուղեղներից, հիշողությունից, քանի որ ձեր/մեր մեծագույն մասը շատ ճկուն է, և առաջնահերթ վաճառական («փողին մուննաթ․․»), ու հետո, երբ գա X կետը, երկրի տերը կդառնան։ Հայաստանը վերցնելը հեշտ է, մի քանի միլիարդի բան է, մանավանդ, եթե ունենք հանրային ու պետական-քաղաքական էլիտաների այն վիճակը ու հանրային այն բարոյագիտությունը, ինչն այսօր կա։ Նշեմ նաև, որ ընթացքում ակտիվորեն հակառուսական միտինգներ ու տրամադրություններ կակտիվացնեն («Պերմյակովի քեյսի» նման մի օպերացիա կկազմակերպեն), որ հեռանկարում 102-րդ բազան դուրս գա (այս պահի դրությամբ դա քիչ հավանական է, բայց դե․․․), որ ինչ-որ մի փուլում նաև հնարավոր լինի ռազմական սցենարի գործարկումը ՀՀ-ում։ Դեռևս այսքանը»,- գրել է քաղաքագետը։Ավելին16:5304.02.22