Լրահոս

2022-02-05
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիգրան Արզաքանցյանը կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Տիգրան Արզաքանցյանի մասնակցությունը պատճառ է դարձել, որ «Ալյանս» կուսակցությունում վերջինիս՝ դեռևս նույնիսկ չկայացած դեբյուտը մոտենա ավարտին: Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Արզաքանցյանը, որն օրերս հայտարարել էր, թե իրեն տեսնում է նախագահի պաշտոնում, առաջիկա օրերին կհեռանա «Ալյանսից»՝ իր հետ «բերած» անձանց ու այլ կուսակցականների հետ միասին, ապա կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին: Ըստ մեր աղբյուրների, նա փորձելու է կուսակցության խորհրդի նիստ գումարել և իր հետ «տանել» խորհրդի անդամների մի մասին» © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/05/1206345/
    10:49
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Գրիգորյանն իր մասնագիտական որակներով նպաստել է Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը․ Արտակ Բեգլարյան
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ․ «Արցախում խորը վշտով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին: Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ է ներդրել ժամանակակից հայ երաժշտարվեստի զարգացման գործում, իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը: Հատկապես տեղին է արժանին մատուցել «Արցախի Ձայներ» երաժշտական նախագծում իր դերակատարության համար, ինչի արդյունքում բազմաթիվ տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ կարողացան իրենց ունակություններն արժանվույնս ներկայացնել նաև Հայրենիքից դուրս: Արցախի իշխանությունների անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա ստեղծագործ ոգին ու թողած մեծ ավանդը մշտապես ուղեկցելու են մեզ»:
    10:46
    05.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, կուլիսային պայմանավորվածությունները. պատգամավորն այցելել է կալանքի տակ գտնվող սպաներին
    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու կալանքի տակ գտնվող սպաներին, ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Տարբեր փուլերով, տարբեր օրերի հանդիպել եմ 44-օրյա պատերազմի, Խծաբերդի և Հին թաղեր գյուղերի, ինչպես նաև՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի գործով անցնող մեծ թվով զինվորականների։ Բնականաբար չեմ կարող պնդել, որ տարբեր գործերով անցնող զինվորականները որևէ սխալ, բացթողում չեն ունեցել, սակայն յուրաքանչյուրի դեպքին պետք է անհատական մոտեցում դրսևորել։ Բայց կա մի մեծ բայց, քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, անգործությունը, կուլիսային պայմանավորվածությունները, բանակում հրահրած ճգնաժամը, զինվորականների թիրախավորումը, որն ահռելի ազդեցություն ունի և՛ 44-օրյա պատերազմի, և՛ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի, և՛ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի վրա։ Ես միշտ սովոր եմ սպաներին, առհասարակ զինվորականներին հանդիպոլ զորամասերում, մարտական հենակետերում և շատ ծանր եմ տանում, երբ նրանց հետ հանդիպումը տեղի է ունենում քրեակատարողական հիմնարկներում՝ բանտախցերում։ Մի կարևոր հանգամանք ևս, ինչի վրա ես շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Շատ զինվորականներ, ովքեր անցնում են թվարկածս քրեական գործերով, տասնամյակներով զինված ուժերում եմ, երկար տարիներ ծառայել եմ դիրքային զորամասերում, մասնակցել տարբեր օպերացիաների, 2016 թվականի ապրիլյան ու 2020-ի 44-օրյա պատերազմներին, պարգևատրվել և այլն։ Զինվորականներին, զինված ուժերին ինստիտուցիոնալ հարվածներ հասցնելու իշխանության քաղաքականությունը հենց այսպիսի իրավիճակ էլ պետք է ստեղծեր, իսկ սրա ծանր հետևանքներն առաջիկայում այլ դրսևորումներ կունենա», - գրել է նա։
    10:42
    05.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» Ըստ հարցումների՝ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրել եւ նվազելու միտում ունի։ «Փաստ» Ռուսաստանը հետ է գնում հրթիռները, որոնց համար Հայաստանում դատվում է Դավիթ Գալստյանը: «Թերթ.ամ» Փաշինյանը մարտին կմեկնի Թուրքիա: «Ժողովուրդ» Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում ճամպրուկային տրամադրություն է: «Փաստ» Գնաճը կարող է ձեռնտու լինել հենց գործադիրին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:
    10:32
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունը Երևանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի նշանակովի․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնն ընտրովիից նշանակովի դարձնելու գաղափարն իշխանություններին շատ է դուր եկել։ Քաղաքապետարանում վերջին օրերի պրոցեսները հուշում են, որ մոտ ապագայում օրենսդրական փոփոխություն կանեն և քաղաքապետի պաշտոնը կդարձնեն նշանակովի։ Սրանով է պայմանավորված այն, որ քաղաքապետարանի թափուր պաշտոնների հավակնորդներին ընտրում են ոչ թե պոտենցիալ ձայն բերողների շրջանակից, այլ ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմ-բարեկամների։ Մինչդեռ ի սկզբանե փնտրում էին ձայն բերողների, որոնք մեկ տարվա մեջ կաշխատեին, ապա կապահովեին ՔՊ-ի հաղթանակը, որ շարունակեն պաշտոնավարել։ Այս պաշտոնը նշանակովի դարձնելու առաջարկը, ըստ լուրերի, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն արել է Լևոն Շիրինյանը։ Սակայն սահմանադրագետներն այս գործընթացը համարում են բարդ։ Նախ պետք է Երևանին մարզի կարգավիճակ տան, քաղաքապետին՝ մարզպետի, որ վարչապետը նշանակի։ Նման փոփոխության համար սահմանադրական հանրաքվե պետք չէ անել, հնարավոր է խորհրդարանով անցկացնել։ Խնդրահարույցը, ըստ մեր զրուցակցի, կարող է միջազգային կառույցների արձագանքը լինել, որոնք ընտրությունների միջոցով համայնքային իշխանություն ձևավորելու գործընթացը դիտարկում են որպես ժողովրդավարության գործիք։ Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում տարբեր մոտեցումներ են եղել․ մինչև 95-ը քաղաքապետին ընտրել է Երևանի քաղխորհուրդը, 95-ի Սահմանադրությամբ այն դարձել է նշանակովի, իսկ 2008 թ․ «Երևանի մասին» օրենքով դարձավ ընտրովի։ Սկզբում քաղաքապետին ընտրում էին ուղիղ. 2009-ին առաջին ընտրված քաղաքապետը դարձավ Գագիկ Բեգլարյանը։ 2015 թ. փոփոխություններով՝ Երևանը ճանաչվեց համայնք, և ընտրությունները կայանում են համամասնական ընտրակարգով՝ երևանցիներն ընտրում են ավագանի, ավագանին՝ քաղաքապետ»։
    10:24
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության առիթ». Թագուհի Թովմասյանը դիմել է ԵՄ դեսպաններին և ԵԽ տնօրինությանը
    ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը իր լիազորությունների շրջանակում դիմել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը և Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և հայտնել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր մտահոգությունները: Թագուհի Թովմասյանի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեր երկրի դատական համակարգում ստեղծված խորը ճգնաժամի վրա, որն ունի քաղաքական ընդգծված ենթատեքստ: Մասնավորապես՝ վերջին շրջանում մեր երկրում բազմիցս արձանագրվել են իշխանությունների կողմից դատական մարմինների նկատմամբ ոտնձգությունների աղաղակող փաստեր, այդ թվում՝ իրենց համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների, քրեական հետապնդումների դեպքեր, այժմ արդեն, մասնագետների պնդմամբ, դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է մեկնարկել: Խոսքը վերաբերում է սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն»: Նշենք, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը (որն ամբողջովին ունի քաղաքական ենթատեքստ) քննող դատավորն է, ով մերժել է նրան կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Մինասյանը, մեղադրվեցին վարչապետի սպանության նախապատրաստման փորձի համար։ Տեղեկացնենք նաև, որ տարվող ապօրինի գործընթացի դեմ իրենց արդարացի բողոքն ու ընդվզումն են հայտնել Հայաստանի հանրապետության դատական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, սակայն միջազգային հանրությունը դեռևս լուռ է: «Այս համատեքստում կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել և հատկապես ընդգծել այն փաստը, որ տեղի ունեցողը անթույլատրելի նախադեպ է դատական պրակտիկայում, որևէ միջազգային իրավական ակտով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ հոդվածով, արդար դատաքննության իրավունքի՝ քաղաքացիաիրավական հայեցակետով սահմանված չէ, որ դատավորին կարելի է դատել իրականացրած որոշման, այն է՝ կայացրած վճռի համար։ Ավելին՝ Հայաստանի Հանրապետության մայր օրենքով՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանվում է, որ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»: «Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է արձանագրենք, որ սա բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության և հիասթափության առիթ։ Այն, նախ և առաջ, առնչվում է մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության հիմքերի խախտմանը: Նմանատիպ գործողությունները որևէ առնչություն չունեն ժողովրդավարական ինստիտուտների գործարկման և կայացման հետ, այլ ուղղակիորեն վկայում են երկրում առկա քաղաքական խնդիրների և խորը ճգնաժամի մասին: Գնահատելով իրավիճակը և կանխատեսելով հնարավոր հետևանքները մեր նորանկախ պետության համար, ինչպես նաև, առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման` միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած մեր պետության պարտավորություններով՝ ակնկալում եմ Ձեզանից արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին», - գրել է Թագուհի Թովմասյանը:
    10:20
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Արարատի մարզի Երասխ, Տիգրանաշեն գյուղերում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:17
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանը կայցելի՞ Թուրքիա
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում, ֆեյսբուքի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա
    10:14
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    28-ամյա վարորդը՝ ոչ սթափ, BMW-ով կողաշրջվել ու հայտնվել է սելավատարում
    Այսօր՝ փետրվարի 5-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է «shamshyan.com»-ը։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում՝ «Աղ ու հաց» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել սելավատարում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության.նա եղել է ոչ սթափ (խմած)։
    10:10
    05.02.22
    Ավելին
2022-02-04
  • Հասարակական
    Ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին․ Արման Թաթոյանի նոր զեկույցը
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նոր զեկույց է ներկայացնում այն մասին, թե 44-օրյա պատերազմից հետո ինչ վիճակում է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: «Այս զեկույցի հիմքում օբյեկտիվ ապացույցներ են, կոնկրետ փաստեր, որոնք հավաքագրել ենք ամենօրյա անդադար աշխատանքով: Զեկույցի հիմնական հետևություններն են՝ 1) Պատերազմիզ հետո ադրբեջանական իշխանությունները շարունակում են ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: 2) Այն ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական: 3) Դա ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող իրական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Ուստի, ճիշտ չէ խոսել միայն հռետորաբանությունից: 4) Հենց այս քաղաքականությունն է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ պատերազմական հանցանքների ու տարբեր դաժանությունների իրական աղբյուրը: 5) Ատելությունն ու թշնամանքի քարոզը ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական կյանքի աղբյուր է, ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու միջոց. այն չի նվազել ու չի նվազելու: 6) Կրոնական հիմքով ատելությունը ձեռք է բերում նոր խիստ վտանգավոր զարգացումներ` հայ ժողովրդին բացարձակ անհիմն մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Սա էլ իր հետ բերում է եկեղեցիներ ոչնչացնելու, դրանց հայկական պատկանելիությունը ջնջելու, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների նոր դրսևորումներ: Զեկույցում պատմական փաստերով ցույց է տրված Հայ եկեղեցու, մեր ժողովրդի իրական հարգանքը իսլամի նկատմամբ: 7) Ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում, և այն վտանգավոր է նաև այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ: 8 ) Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են և շղարշ են արտաքին աշխարհի համար: Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն: Ուստի, չպետք է մոռանանք այս ամենի մասին. մեզ պետք են մեր իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ»:
    22:16
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին
    Պեկինում մեկնարկել են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը. հայտնի է հայ մարզիկների ժամանակացույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որոնցից 4-ը դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի դեպ, վերջինս դեռևս չի կարողացել մեկնել Պեկին կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով: Ձմեռային oլիմպիական խաղերում Հարությունյանի մեկնարկը փետրվարի 13-ին է: Պեկին-2022-ը նրա առաջին օլիմպիական խաղերն են: 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում: Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է: Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:
    22:00
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
    Հանրապետության տարածքում փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 5-ին, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-6-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, ցերեկը` 4-6 աստիճանով: Մայրաքաղաքում փետրվարի 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։
    21:53
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոչ եմ անում զորամասի հրամանատարական կազմին հատուկ ուշադրության արժանացնել նորակոչիկին. Թագուհի Թովմասյան
    Նախօրեին ահազանգել էի, որ Կապանի զորամասերից մեկում զինվորը ինքնակամ լքել է զորամասը, քանի որ վերջինիս պարտադրել էին տարածքում մաքրություն անել, նսեմացրել և բռնության էին ենթարկել։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Այսօր պաշտոնական տեղեկություն ստացա, որ զինծառայողը ինքնակամ ներկայացել է ռազմական ոստիկանություն։ Ողջունելի է, որ զինծառայողը գիտակցել է իր արարքի անթույլատրելիությունն ու իրավական հետևանքները և ետ է վերադարձել։ Լիահույս եմ, որ բանակում նման դեպքերի այլևս ականատես չենք լինի։ Եւս մեկ անգամ կոչ եմ անում Պաշտպանության նախարարությանը և զորամասի հրամանատարական կազմին հատուկ ուշադրության արժանացնել նորակոչիկին և իրենց օրինակով օգնել զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոննները։ Իսկ զինծառայողներին հորդորում եմ չշեղվել զինվորական կանոնադրական ուղուց և ցանկանում խաղաղ և անփորձանք ծառայություն»։
    21:48
    04.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Դպրոցում քանդման աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից հարուցվել է քրեական գործ հունվարի 11-ին Մասիս քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարի փաստով, գրում է «shamshyan.com»-ը։ Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն էր, ով փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Մ․ Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 -ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցի 73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել: Մահացածն աշխատում էր «ՖԼԱԳՇԻՆ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր:
    21:41
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բախվել են Infiniti-ն և կանչով հրդեհի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան. կա վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/1 հասցեի դիմաց բախվել են Infiniti մակնիշի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի Isuzu մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Դողանյանն ու Մհեր Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջ-ավտոմեքենան վթարի հարևանությամբ գտնվող ավտոտեխսպասարկման կետում առաջացած հրդեհի վայր էր ժամանում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/04/1206332/
    21:38
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը․ ՀՀ կառավարություն
    Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
    21:37
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ու նորից անդառնալի Մեծ կորուստ․ Սիրուշո
    Ու նորից անդառնալի մեծ կորուստ,- գրել է երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկար Արթուր Գրիգորյանի հետ։ «Ու նորից անդառնալի Մեծ կորուստ․․․ Հանգչիր խաղաղությամբ ՄԱԵՍՏՐՈ»,- գրել է Սիրուշոն
    21:31
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մաեստրոն հրաշալի ստեղծագործություններ է նվիրել նաև Երևանին․ Հրաչյա Սարգսյան
    Խոր վշտով տեղեկացա մեծանուն երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան մասին, գրում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Արթուր Գրիգորյանը հայկական կոմպոզիտորական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից էր, մարդ, ում ստեղծագործությունները սիրում ու գնահատում են բոլորը, ում երաժշտությունը ոգեշնչման մեծ աղբյուր է: Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայկական էստրադային երգիչների մի քանի սերունդներ կրթելու ու մասնագիտական բարձունքների հասցնելու գործում: Մաեստրոն հրաշալի ստեղծագործություններ է նվիրել նաև Երևանին: Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին: Համոզված եմ, որ Արթուր Գրիգորյանի երգերը շարունակելու են մեզ լուսավոր ակնթարթներ պարգևել, հայրենասիրություն ու լավատեսություն ներշնչել: Հանգչեք խաղաղությամբ, սիրելի ՛ Մաեստրո»:
    20:36
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չինաստանի ու Ռուսաստանի պայմանական միավորումը ավարտվելու է հայաության ցեղասպանությամբ․ իրավաբան
    Ռուսաստանը և Չինաստանը փաստացի գնում են նրան, ինչ ժամանակին տեղի չունեցավ թե' Ստալինի, թե' Բրեժնևի օրոք, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։ «Չինաստանի ու Ռուսաստանի պայմանական միավորումը դեռևս քաղաքական իմաստով հանգեցնելու է աշխարհում նոր ու ամբողջական բևեռի ձևավորման, որի ոտքի տակ ճզմելու է իրենց դեմ ցանկացած պետություն ու Ազգ: Ցավոք սրտի ներկայիս կառավարությունը իր գործունեությամբ, ոճով, էությամբ և գաղափարախոսությամբ հակառակ ճամբարից է: Սրանով պայմանավորված ցանկացած տարբերակ, որի դեպքում իշխող ուժը մնում է, Հայության համար լավագույն դեպքում ավարտվելու է փափուկ ուժի միջոցով ասիմիլյացիայով, վատագույն դեպքում`ցեղասպանությամբ: Դե, մոտավորապես այսպես էլ լինում է, երբ ուրանում ես Քո իսկ հողն թուրքից ազատագրողին ու նրան համեմատում թուրքի հետ»:
    20:21
    04.02.22
    Ավելին