Լրահոս
2022-02-07
-
ՀասարակականԵրևանը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուսԵրևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով: Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: 28 համարի երթուղին, ի դեպ, փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Դավիթ Անհաղթի զբոսայգին համայնքին վերադարձնելու և վարձակալի հետ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Հանգստի գոտին արդեն մի քանի տարի է՝ ինչ գտնվում է անմխիթար վիճակում: «Վարձակալի հետ պայմանագրի լուծումն ինձ համար ինքնանպատակ չէ: Մեր համաքաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում, թե այգին ում է պատկանում: Նրանց համար ամենակարևորը հանգստի գոտում նորմալ միջավայրի ապահովումն է»,- ընդգծել է քաղաքապետը: Երևանյան փողոցներում հաճախակի են դարձել վճարային տերմինալների տեղադրման դեպքերը: Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարվել է հետևողական քայլեր ձեռնարկել դրանք ապամոնտաժելու և խնդրին իրավական կարգավորում տալու ուղղությամբ: «Քաղաքում ինչ-որ վճարային տերմինալներ են հայտնվում, որոնք տեղադրում են ոչ միայն նոր կազմակերպությունները, այլև գործող կազմակերպությունները, այն էլ՝ նոր վայրերում: Այդպես չի լինում, որ քաղաքում ով ինչ ցանկանա անի: Դա անարդարություն է. նոր կազմակերպություններին թույլ չենք տալիս, հները ինչ ցանկանում, անում են: Գործող կազմակերպության կողմից դրված նոր տերմինալները պետք է վերանան, մինչև մենք իրավական կարգավորում ունենանք այս դաշտում»,- շեշտել է Հրաչյա Սարգսյանը:Ավելին19:4407.02.22 -
ՀայաստանՍևքար համայնքում շչակ է գործարկվելուՓետրվարի 8-ին՝ ժամը 12։00-ին, Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը և հորդորում՝ չանհանգստանալ:Ավելին19:3007.02.22 -
ՀայաստանԿյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ավազակություն կատարելու գործն ուղարկվել է դատարանՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է hամակցված կերերի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, 53-ամյա տղամարդը, դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով և ձեռքերով հարվածներ է հասցրել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող համակցված կերերի մասնագիտացված խանութի վաճառողուհու գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցնելով խոշոր չափերի՝ 880.000 ՀՀ դրամ գումար և աշխատակցուհուն պատկանող բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին19:2807.02.22 -
ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներN զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ: Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:Ավելին19:2007.02.22 -
ՀայաստանՀիվանդությունը խլել է դստեր կյանքը, պատերազմը` որդուԴավիթը բանակից վերադառնալուց հետո որոշել էր զբաղվել ծրագրավորմամբ, իսկ Լիլիթը հետաքրքրվում էր պատմությամբ ու մշակույթով: Նա նախ սովորել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության, ապա հնեաբանության և ազգագրական ամբիոնում: Ուսման ավարտին մնացել էր ընդամենը քսան օր, երբ տարիներ տևած ծանր հիվանդությունը խլել է Լիլիթի կյանքը, գրում է «forrights.am»-ը։ Քրոջ մահվան լուրը Դավիթին հասել էր այն ժամանակ, երբ արդեն բանակում էր: Նա բանակ էր զորակոչվել 2020թ-ի հունվարի 8-ին, նախ ծառայել էր Գյումրիում, ստացել կրտսեր Սերժանտի կոչում, ապա տեղափոխվել Սանասար (Որոտան): «Անընդհատ խոսում էր իր զենքից: Ֆագոտն էր իր զենքը: Հակատանկային գումարտակում էր ծառայում… ես զգում էի, որ ինքը տարերքի մեջ է… բայց հետո մեր ընտանիքի հետ եղավ մեծ դժբախտություն: Մենք Դավիթին բերեցինք տուն: Ինքը եկավ, իր քրոջը հրաժեշտ տվեց: Դա իր վերջին այցելությունն էր տուն: Դավիթին հոգեպես շատ վատ վիճակում բանակ ճանապարհեցինք: Իր համար շատ դժվար էր: Ընդամենը հինգ օրով եկավ: Ծանր ապրումներ էին, իր քրոջը կորցրել էր ու ինքը գնում էր ծառայության: ՈՒ ինքը մենակ էր գնում` այդ վիշտը, այդ ցավը իր սրտում: Ու ինքը պետք է ծառայի: Անընդհատ մտածում էի` գնանք, նրան տեսնենք, ընտանիքի հետ այդ վիշտը ապրելը միասին ուրիշ է: Դրա համար մենք սեպտեմբերի 22-ին գնացինք նրան տեսանք: Շատ դժվարությամբ, բայց այլ տարբերակ չունեի, շատ էի ուզում տեսնեի: Մի քանի օրից սկսեց պատերազմը»,- պատմում է Դավիթի ու Լիլիթի մայրը` Կարինե Համբարձումյան: Պատերազմի ընթացքում Դավիթը ծնողներին զանգում էր, սակայն չէր ասում իր գտնվելու վայրի մասին:Ավելին19:1407.02.22 -
ՏարածաշրջանԷրդողանը 3-րդ անգամ առաջադրվելու է Թուրքիայի նախագահի պաշտոնումԹուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիբ Էրդողանի թեկնածությունը, հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։ «Մեր նախագահի թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է։ Հավատում եմ, որ 2023-ի հունիսին անկացվելիք ընտրություններում Էրդողանը կհաղթի մեծ տարբերությամբ և «Ժողովրդական» դաշինքը նոր հաղթանակ կտոնի»,-ասել է Բահչելին։ Անդրադառնալով հարցին՝ իրավունք ունի՞ արդյոք Էրդողանը 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, Բահչելին ասել է՝ այդ հարցի շուրջ քննարկումներն անհիմն են։ «Էրդողանը նախագահական կառավարման համակարգի առաջին նախագահն է և նրա վերաառաջադրման համար որևէ խոչընդոտ չկա»,-պնդել է նա։ Նշենք, որ Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում հաճախացել են պնդումները, որ, ըստ երկրի սահմանադրության, Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջարդվել նախագահի պաշտոնում։ Օրերս, սակայն, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենք Էրդողանի առաջադրմանը չեն առարկելու, քանի որ «ժողովուրդը յուրաքանչյուրին տալու է իր հասանելիք պատասխանը»։Ավելին19:1007.02.22 -
Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները․ ՀՀ ՊՆN զորամասի հրաձգարանում փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների:Ավելին19:0007.02.22 -
ՀայաստանՔննչական կոմիտեն պարզում է պատանու մահվան հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Ավելին18:5707.02.22 -
ՀայաստանՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը բոլոր 6 տարիների ընթացքում: Պաշտպանն ընդծել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ աշխատանքը: Մասնավորապես համատեղ աշխատանքի շնորհիվ արձանագրվել են դրական արդյունքներ՝ չնայած կիրառված սահմանափակումներին: Օրինակ՝ մի դեպքում երեխաները տեղափոխվել են Երևան ծնողների մոտ, մեկ այլ դեպքում ծնողներն են տեղափոխվել երեխաների մոտ ՌԴ և այլն: Պաշտպանը կարևորել է նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմանների, ինչպես նաև ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ՌԴ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությամբ առաջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության են եկել ՌԴ-ում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև մեր այն հայրենակիցները, որոնք բնակվում են ՌԴ-ում, բայց ունեն իրավունքների հարցում խնդիրներ: Օրինակ՝ մի դեպքում խնդիրներ են ունեցել աշխատանքային իրավունքների, մեկ այլ դեպքում՝ ՌԴ մուտքի արգելքի հարցում և այլն: Եղել են նաև դեպքեր, երբ խոսքը վերաբերել է քրեական հետապնդմանն ու ազատությունից զրկման վայրում քաղաքացիների իրավունքներին: Եղել են նաև համալսարաններում ուսման և կենսաթոշակի հետ կապված հարցեր: ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների հաստատություններում ընդունելությունը հիմնված է ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրված դիմումների և բողոքների վրա: Նախորդ 6 տարիների ընթացքում երկու հաստատությունների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով նշանակված են եղել հատուկ ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշել է նաև, որ իր և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ ստեղծվել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքը: Դաշինքի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատություններ: Այն դարձել է կարևոր հարթակ, որտեղ քննարկվում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության հարցեր՝ կապված մարդու իրավունքների հետ: Դա նաև կարևոր է Դաշինքի անդամ երկրներում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության նպատակով: Ավելին, Արման Թաթոյանի և Տատյանա Մոսկալկովայի համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Մասնավորապես, այս հանդիպումները կարևոր հարթակ են եղել, որպեսզի ՀՀ ու ՌԴ մարդու իրավունքների հաստատությունների ղեկավարները բարձրացնեն քաղաքացիների բողոքներում ու դիմումներում նշված հարցերը: Օրինակ՝ Արման Թաթոյանը բարձրացրել է հայ վարորդների վարորդական վկայականների հարցերը և այլն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել ՌԴ նախագահի խորհրդական, ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովայի (ներկայում՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր) հետ: Մասնավորապես, Աննա Կուզնեցովայի հետ տեղի են ունեցել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ քննարկումներ, թե՛ պատերազմի, թե՛ նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում և այլ հարցերով: Ապահովվել է տեղեկությունների արագ փոխանակում: Արման Թաթոյանը ընդգծել է, որ արդյունավետ է եղել նաև համագործակցությունը ՌԴ ռեգիոններում Մարդու իրավունքների հանձնակատարների հետ: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հետ: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ համատեղ աշխատանքը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ:Ավելին18:5007.02.22 -
ՀասարակականԱդրբեջանն արդեն բոլորովին չի էլ թաքցնում հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված քայլերը․ ԱբրահամյանԱդրբեջանն արդեն բոլորովին չի էլ թաքցնում հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված քայլերը, պաշտոնական գործողությունների են անցել արդեն, իսկ մենք դեռ բանակցային գործընթացի շուրջ երկուստեք մանիպուլյատիվ մեղադրանքների ու ներքաղաքական հերթական գզվռտոցի մեջ չենք ընկալում, որ պետություն ենք կորցնում, որ Արցախի հայկականության վերացման դեմ թշնամու կողմից այս ճշգրիտ մտածված քաղաքականությունն անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ, գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ «Քաղհասարակության կողմից հայտարարություն է պատրաստվել, նաեւ միջազգային տարբեր դերակատարներին եմ ահազանգում այս խնդիրների մասին, բայց մեր ջանքերը ոչինչ են, եթե այս ուղղությամբ չաշխատեն պաշտոնյաները, գիտեմ որ հստակ գործողություններ արդեն իսկ իրականացվում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կողմից, բայց խնդիրը միայն իրավական չէ, այլ քաղաքական եւ րոպե անգամ կորցնելու իրավունք չունենք։ Հայտարարության տեքստը ստորեւ` Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։ Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը: Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող օրհասական իրավիճակի մարտահրավերներին։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝ ԱՆՀԱՊԱՂ 1. Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով: 2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը»:Ավելին18:4007.02.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Կոտորում են բոլորին». Հայաստանում ճաշը «ոսկու գին» է դարձել | 07.02.2022Ավելին18:3007.02.22 -
ԱրցախԱրցախի դատախազությունն արձագանքել է Հայկ Խանումյանի կողմից իրավապահներին «դեղին մամուլ» անվանելունԱրցախի Հանրապետության դատախազության պարզաբանում է տարածել, կապված լուրերի հետ, թե «քողարկվում» կամ «թաքցվում» են տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում տեղի ունեցած հափշտակությունների վերաբերյալ տեղեկությունները: Պարզաբանման մեջ ասվում է. «Վերջին օրերին լուրեր են տարածվում այն մասին, որ ԱՀ իրավապահ մարմինների կողմից «քողարկվում» կամ «թաքցվում» են տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում տեղի ունեցած հափշտակությունների և պաշտոնեական անփութության ենթադրյալ հանցավոր դեպքերի նախաքննության ընթացքի ու արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ներկայացված դեպքերի առնչությամբ հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ հրապարակային տեղեկություն էր տրվել ինչպես ԱՀ դատախազության, այնպես էլ քննչական կոմիտեի կողմից: ԱՀ գլխավոր դատախազը ինչպես այդ հարցով իրեն դիմած պատգամավորներին, այնպես էլ ԱՀ Ազգային Ժողովում պատգամավորի կողմից բարձրացված հարցին ի պատասխան հայտնել էր, որ գործով լրիվ ծավալով նախաքննություն է իրականացվում, որի ընթացքի դանդաղ լինելը պայմանավորված է բացառապես նախաքննական մարմնի գերծանրաբեռնվածությամբ: Ավելին՝ գլխավոր դատախազը հայտնել էր, որ մինչև հիշյալ քրեական գործերով նախաքննության ավարտը ԱՀ գործադիր իշխանության ղեկավարին է ներկայացվելու գրավոր և հրապարակային հաղորդում գործով վերհանված այն խնդիրների ու թերությունների վերաբերյալ, որոնք ենթակա են անհապաղ վերացման՝ անկախ քրեական գործերի նախաքննության ընթացքից ու ժամկետից: Հատկանշական է, որ այսօր ԱՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկություն էր հրապարակել հիշյալ քրեական գործերից մեկով անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ինչ վերաբերում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ԱՀ իրավապահ մարմիններին «դեղին մամուլ» անվանելուն և դրանից հետո դատախազության կամ քննչական կոմիտեի կողմից տվյալ գործերի շուրջ պասիվություն ցուցաբերելու շուրջ ենթադրություններին, ապա դրանք մեղմ ասած անտեղի են, քանզի դրանից հետո պատասխան արձագանք է հրապարակվել նշվածի առնչությամբ, տեղեկություններ են հրապարակվել նոր գործերի հարուցման վերաբերյալ, օրենսդիր մարմնում գլխավոր դատախազը ներկայացրել էր հրապարակային հավաստում: Եթե իրականում ձևավորվել էր իրավապահ մարմինների կողմից նման հայտարարությանն առավել սուր կամ ակտիվ արձագանքելու սպասում կամ ակնկալիք, ապա հարկ ենք համարում նշել, որ «Դատախազության մասին» ԱՀ օրենքի 71-րդ հոդվածն ամրագրում է դատախազի վարքագծի կանոնները, որոնց համաձայն դատախազը պարտավոր է լինել անաչառ, անկախ լինել կողմնակի ազդեցություններից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից, լինել օրինապահ, զուսպ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող: Հավատարիմ մնալով դատախազի վարքագծի թվարկված կանոններին, հավաստիացնում ենք, որ բացակայում է այդ և այլ քրեական գործերով դատախազական լիազորությունները պատշաճ իրացնելու որևէ խոչընդոտ:Ավելին18:2007.02.22 -
ՀասարակականԻսրայելի վարչապետը հայտարարել է՝ անարձագանք չի թողնի «Պեգասուս»-ով քաղաքական-հասարակական գործիչներին գաղտնալսելու պնդումները․ «խնդիրը կուսումնասիրվի»Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը խոստացել է «անպատասխան չթողնել» երկրի ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական գործիչներին և լրագրողներին «Պեգասուս» համակարգով գաղտնալսելու վերաբերյալ մեղադրանքները։ Ավելի վաղ իսրայելական «Calcalist» պարբերականը հոդված է հրապարակել՝ պնդելով, որ Իսրայելի ոստիկանությունը, առանց դատարանի համապատասխան որոշման, «NSO Group»-ի «Պեգասուս» ծրագրի միջոցով գաղտնալսել է երկրի քաղաքական գործիչներին, պետական գերատեսչությունների ղեկավարներին, բիզնեսմեններին, լրագրողներին և հասարակական գործիչներին։ ««Պեգասուս»-ի օգտագործման վերաբերյալ մեղադրանքները շատ լուրջ են, եթե դրանք իրական են։ Մենք դա անպատասխան չենք թողնի։ Ենթադրյալ փաստերն ու իրադարձությունները շատ լուրջ են»,- այս առնչությամբ ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը։ Նա հավելել է, որ «Պեգասուսն» ու համանման ծրագրերը ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարի կարևոր գործիքներ են և նախատեսված չեն Իսրայելի պաշտոնատար անձանց կամ հասարակական գործիչների մասին ինֆորմացիա հավաքագրելու համար։ «Մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,- ասել է Բեննեթն ու հավաստիացրել, որ կառավարության իրավական խորհրդականի տեղակալ Ամիթ Մերարին արագ կուսումնասիրի հրապարակված փաստերը։ Իսրայելի կառավարությունը, Բեննեթի խոսքով, շատ շուտով նոր իրավական խորհդատու կնշանակի (նախկին խորհրդականի լիազորությունները դադարել են՝ պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված-խմբ․), և նրա ու համապատասխան նախարարների հետ ինքը հանգամանալից կքննարկի և կուսումնասիրի խնդիրը։ Նշենք, որ «Calcalist» պարբերականը 2021 թվականի նոյեմբերից պարբերաբար անդրադառնում է լրտեսական «Պեգասուս» ծրագիրն Իսրայելի իշխանությունների կողմից ապօրինաբար օգտագործելու խնդրին և ժամանակ առ ժամանակ փաստեր է հրապարակում այդ մասին։Ավելին18:1807.02.22 -
ՀայաստանՔաղաքը կեղտի մեջ կորում է. Երևանի քաղաքապետ«Ավտոբուս» և «Էլեկտրատրանսպորտ» ընկերություններին Երևանի քաղաքապետը հրահանգել է ավտոբուսներում եղած ախտահանիչ միջոցների տուփերը պատշաճ տեսքի բերել: Ըստ Հրաչյա Սարգսյանի՝ դրանք այնքան կեղտոտ են, որ մարդը նույնիսկ չի ուզում դիպչել, ուր մնաց՝ օգտվի: Հանձնարարվել է՝ մրցույթ հայտարարել, նոր տուփեր գնել. եթե սպասարկող ընկերությունները չունեն դրա համար նախատեսված ֆինանսական միջոցներ, փոխանցում է Հանրային հեռուստաընկերությունը։ Հրաչյա Սարգսյանը նաև հրահանգեց Երևանի փողոցները մաքրող 300 հավաքարարների թիվն ավելացնել ևս 200-ով, քանի որ, ըստ քաղաքապետի, Երևանը մաքրության խնդիր ունի: «Քաղաքը, չգիտեմ ինչու, բայց կեղտի մեջ կորում է: Նոր տեխնիկաներ ձեռք բերեցինք, բայց, կարծում եմ, որ մարդկային ուժն այս պահի դրությամբ ավելի կարևոր է: Մենք 300 հավաքարար ունենք և 1 միլիոնից ավելի մարդ, ովքեր ամենօրյա իրենց գործունեությամբ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աղտոտում են Երևանը»,- ասաց Սարգսյանը: Քաղաքապետի այլ հանձնարարականների համաձայն՝ առաջիկայում Երևանում հավաքարարների թիվը կավելանա 200-ով, իսկ Շտապօգնությունը կվերազինվի տեխնիկական այնպիսի հնարավորությամբ, որ բոլոր զանգերը գրանցվեն: «Պետք է բոլոր քաղաքացիների զանգերը երևան, նույնիսկ եթե զբաղված են լինում ձեր գծերը, դրանից հետո հնարավորություն ունենաք զանգել նրանց, թեկուզ անցնի 2 կամ 3 ժամ: Մենք բոլոր քաղաքացիներին պետք է պատասխանենք: Համակարգը պետք է փոփոխության ենթարկենք»,- ասաց քաղաքապետը:Ավելին18:0307.02.22 -
ԱրցախԱդրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվումԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում: Հարությունյանը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը: Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով: Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:Ավելին17:5107.02.22 -
ՀասարակականՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաքՀՀ զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք: Հավաքին հրավիրված էին նաև ՀՀ զինվորական դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչներ: ՊՆ իրավաբանական վարչության կազմակերպած մասնագիտական հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը: Հավաքի մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/07/1206493/Ավելին17:4307.02.22 -
ՀասարակականՁերբակալվածները վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից մի քանի ամիս շարունակ բաժանված էին․ ՄակրոնՈւթ հայ ձերբակալվածներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխել Երևան, գրում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը։ «Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից մի քանի ամիս շարունակ բաժանված էին։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորներին։ Շարժվում ենք առա՛ջ»:Ավելին17:3807.02.22 -
ՀասարակականԱնընդունելի է Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի քաղաքականացումը. Թագուհի Թովմասյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահինԱյսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, իր լիազորությունների շրջանակում, հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետևողական քաղաքականացման և նոր նախապայմանների առաջ քաշման անընդունելիությունը։ «Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի հանրապետության համար ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում: Ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։ Հայտնի է, որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով պատերազմական հանցագործություն է համարվում, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, առաջ քաշում նոր նախապայմաններ: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ Ավելին, Ադրբեջանը անցկացնում է արհեստական դատավարություններ, գերեվարվածներին անմարդկային կտտանքների ենթարկում՝ ռասսայական և կրոնական հողի վրա։ Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով՝ փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները: Ցանկանում եմ հիշեցնել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»: «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ՝ Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները և ցցուն փաստարկները՝ ակնկալում եմ, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ Ձեր գլխավորությամբ, քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի»,-ասված է ուղերձում։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing buttonԱվելին17:3507.02.22 -
ՀասարակականՍյունիքում գերեվարված բոլոր հայերը վերադարձվել են. «Սպուտնիկ Արմենիա»2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Այսօր Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել ևս 8 ռազմագերի: Ովքեր և ինչպես են դիմավորել Բաքվից այսօր վերադարձած հայ ռազմագերիներին. տեսանյութ Մեզ հաջողվեց պարզել, որ նրանց մի մասը գերեվարվել է անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած բախումների ժամանակ, մյուս մասը՝ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերյան դեպքերից հետո Ռուսաստանի, Հունգարիայի և ԵՄ միջնորդությամբ գերիներին վերադարձնելու մի քանի փուլ է եղել։Ավելին17:3007.02.22 -
ԱրցախՄարտունու շրջանում ավտոբուս է շրջվել․ 13 տուժածներից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ ենԱրցախի Մարտունու շրջանում թուրքական ընկերության աշխատակիցները վթարի են ենթարկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վթարը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում։ Վթարի հետևանքով տուժել է 13 մարդ, որոնցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած 9 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հաղորդվում է նաև, որ ավտոբուսը պատկանում է թուրքական ընկերությանը, որը կառուցում է Վարանդա-Շուշի ճանապարհը:Ավելին17:2707.02.22