Լրահոս

2022-02-07
2022-02-06
  • Հասարակական
    Ադրբեջանական իշխանությունները մեզ մեղադրում են իսլամաֆոբիայի մեջ․ Թաթոյան
    Ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ, գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Բա ինչպե՞ս կբացատրեն, օրինակ, իսլամի հիմնադիր Մուհամեդի հայտնի կարևոր հրովհարտակը կամ ֆերմանը, որը նա ընդունել է դեռ 626թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամի իր 40 պատվիրակներով նրան այցից հետո ու դրանով պաշտպանության տակ առել «Երուսաղեմում, Դամասկոսում և արաբական շրջաններում» Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, եկեղեցիները, վանքերը, այդ թվում՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը, կրթական հաստատությունները, սեփականությունը: Հետագայում էլ դա պահպանվել է: Պատմական փաստերն են ապացուցում մեր ժողովրդի, ինչպես նաև Հայ եկեղեցու հարգանքը իսլամի ու մյուս կրոնների նկատմամբ՝ սկսած այն երկրներից, որտեղ իսլամ են դավանում: Իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ: Ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը թշնամանք է հրահրում այն երկրներում ապրող հայերի նկատմամբ, որտեղ իսլամ են դավանում: Սա թշնամանքի հրահրում է ժողովուրդների միջև: Արցախում կանգուն էր մնացել ու պահպանվում էին, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ: Երևանում կա գործող մզկիթ: Փոխարենը՝ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծեցին ու պղծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները, ոչնչացրին Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ պղծեցին Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, ոչնչացրին հայկական խաչքարերը Շուշիում և Հադրութում և այլն: Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, չկա խորանը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ: Ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում են` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը: Այս քաղաքանությունն արդեն արտահայտվում է խոշտանգումների նոր ձևերով, որոց ենթարկում են հայ գերիներին` կապված կրոնական պատկանելիության հետ: Այնպես որ ադրբեջանական այս հայտարարությունները բացարձակ կեղծիք են, ունեն քաղաքական շարժառիթներ և խիստ վտանգավոր են խաղաղության համար: Այս բոլոր փաստերը մանրամասն ներկայացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2 օր առաջ հրապարակված այս զեկույցում են և այս ասուլիսում»:
    22:18
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լոռու մարզում հայտնաբերվել է աղվեսի ապօրինի որս անողը
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ոստիկանության մարզային վարչությունների և ոստիկանության բաժինների պետերին խիստ հանձնարարական է իջեցվել, որպեսզի ոստիկանները պայքարեն որսագողության դեմ: Այս ամենի շրջանակում՝ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները որսագողության հերթական դեպքն են բացահայտել փետրվարի 2-ին: Այդ օրը ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Արայիկ Խ.-ն ապօրինի որս է կատարել: Նրան ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 հատ աղվեսի մորթի: Դրա կապակցությամբ Արայիկ Խ.-ն հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի հարակից սարում, իրեն պատկանող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի մեկփողանի հրացանով ինքն է որսացել աղվեսին, ապա մորթին առանձնացնելով, վերցրել իր հետ: Նա խոստովանել է, որ աղվես որսալու համար համապատասխան թույլտվություն չի ունեցել: Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, աղվեսի մորթին էլ վերցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում: Արայիկ Խ.-ն բաց է թողնվել:
    21:39
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական, ապա հայկական բանտերում կալանավորված գերին ազատ է արձակվել․ իրավապաշտպան
    «Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։ Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,- գրել է նա։
    21:31
    06.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր-կիրակի. Արևմուտքն՝ ընդդեմ Արևելքի. «զինված դիվանագիտություն» Մոսկվայից՝ Վաշինգտոն
    -Էրդողանը համաձայն է, որ Ուկրաինան «բայրաքթարներ» արտադրի: Էրդողանը համաձայն չէ, որ «թյուրքական քարտեզում» կարմիրով ներկված Ղրիմը Ռուսաստան է: Պենտագոնը 3000 զինվոր է ուղարկում արևելյան Եվրոպա, Ռուսաստանն աջակցություն է ստանում Չինաստանում և վարժեցնում է զորքը՝ Բելառուսում: Կիևում ավելացող ռմբապաստարանները գուժում են ահեղ պատերազմը: Աշխարհի Արևելքի ու Արևմուտքի դելիմիտացիա՝ Ուկրաինայում: -Թուրքիայում հայերը տուն առնելու իրավունք չունեն, իսկ Հայաստանում թուրքերն արդեն տներ ունեն, եթե Քերոբյանը նորից կատակ չի անում: Բողոքի ավտոշարասյուն՝ Հայաստանում և քաղցր ընդունելություն Ստամբուլի օդանավակայանում: Սովորական հայկական սկանդալներ Երևանից՝ Ստամբուլ: -«3 երեխա թողեց ու կորավ»: Լիանան Նախիջևանի հետ սահմանին ծառայող ամուսնու հետ վերջին անգամ խոսել է անցյալ տարվա նոյեմբերի 12-ին: Չի հավատում, որ փախել է, քանի որ «միշտ առաջինն էր բարձրանում դիրքեր տանող մեքենան»: Բաքուն պնդում է՝ իրենք Վահե Մանուկյան անունով գերի չունեն, Նորիկ Մկրտչյան անունով էլ չունեն: Գեղարքունիքի Կութ գյուղի դիրքերից անհետացած 18-ամյա զինծառայողի մայրն 9 ամիս է՝ որդուց լուր չունի և պետությանն ասում է. «Եթե փախել է, գտեք-դատեք, բայց գտեք»: Պետությունը մեկ բառով է պատասխանում. «Սպասեք»: -«Ոտքերս ու ամբողջ մարմինս՝ սև մոխիրի մեջ»: Պատերազմի քիմիկական հետքերը մարմիններին կրող տղաները և իրական դժոխք՝ թշնամու կազմակերպած մահաբեր հրավառությունից հետո: Երևանը փորձում է բացահայտել Բաքվի արգելված զենքերը: Գանգատը մեկ տարի է ՄԻԵԴ-ում է: -«Անօդաչուները թռչում էին, ես էլ փակոց էի անում, լավ սեզոն էր»: Նաթելան Գետամեջի իր տան բանալիներն օսլայած սպիտակեղենի մեջ է պահում, Արցախ վերադառնալու հույսը՝ սրտում: Կարինեն էլ վերջին անգամ համբուրել է Շուշիի իր տան դուռը, նոր փակել: Հիմա Կոնդի փոքրիկ տնակներից մեկում հիշում է՝ մի պատուհանից երևում էր Ղազանչեցոցը, մյուսից՝ Կանաչ ժամը: Արցախից բռնի տեղահանվածները պահում են տուն վերադառնալ պարտադրող բանալիները:
    20:30
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    31 տարեկան կինն ընկել է 8-րդ հարկից, ապա շտապօգնություն կանչել իր համար
    Սոցցանցի օգտատերերը տեղեկություն են տարածել այն մասին, որ Յակուտսկում կինն ընկել է 8-րդ հարկից, որից հետո նա ողջ է մնացել, տուն բարձրացել և շտապ օգնություն կանչել իր համար: Համացանցում հայտնվել է նաև նրա ընկնելու տեսանյութը։ «Դատավարական ստուգում է անցկացվում՝ 1991 թվականին ծնված կնոջ՝ Բեստուժև-Մարլինսկի փողոցում գտնվող բնակելի տան 8-րդ հարկի պատուհանից ընկնելու փաստի առթիվ»,- ասել է Դվորեցկայան։ Նա հավելել է, որ հիմա կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։
    19:20
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ովքեր են Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոնները
    Հայաստանի ծանրամարտի առաջնությունը 4 օրյա պայքարից հետո ավարտվեց: Օլիմպիական հերթափոխի քոլեջի դահլիճում կայացած առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների պայքարով: 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Եվրոպայի առաջնության հաղթող Սամվել Գասպարյանն է (երկամարտ` 361 կգ), երկրորդը` Յաշա Մինասյանն է, իսկ եռյակը եզրափակեց Պողոս Խարբությանը: Գերծանր քաշային կարգում պայքարում էին Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկները` Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և երիտասարդ Վարազդատ Լալայանը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ`442 կգ), արծաթը նվաճեց Գոռ Մինասյանը (երկամարտ` 435 կգ) և բրոնզին արժանացավ Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ): Ավելի վաղ հայտնի էին դարձել մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները`55 կգ Մացիկ Հակոբյան, 61 կգ Անդրանիկ Պապեյան, 67 կգ Գոռ Սահակյան, 73 կգ Արմեն Գրիգորյան, 81 կգ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ Հակոբ Մկրտչյան, 92 կգ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ Արսեն Մարտիրոսյան:
    19:15
    06.02.22
    Ավելին