Լրահոս
2022-02-08
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ Ռիժի Լյովը, գեներալիտետի նախագահի թեկնածուն է։ «Ժողովուրդ» Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: «Փաստ» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, «մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը»: «168 Ժամ» Այլ պետությունների քաղաքացիներն անցած տարի Հայաստանում ձեռք են բերել ընդհանուր առմամբ 100 անուն անշարժ գույք: «Հրապարակ» Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:Ավելին10:0408.02.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 08.02․2022Ավելին10:0008.02.22
2022-02-07
-
ՀայաստանՎթար՝ Երևանում․ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԱյսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Գագիկ Շամշյանը։ Ժամը 20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:Ավելին23:0107.02.22 -
Հայաստան4 մարզիկ, 4 տիտղոս․ նրանք հաղթանակը նվիրել են հայ զինվորինՓետրվարի 4-ից 6-ը Մոսկվայում կայացավ քիքբոքսինգի K1 ոճի Ռուսաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատվիրակները: Հայաստանից մասնակցում էր Հայաստանի ազգային, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիան՝ նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցող 4 հայ մարզիկները ցուցադրել են հարյուր տոկոսանոց արդյունք. վստահ հաղթանակներ տանելով մրցակիցների նկատմամբ, նրանք իրենց քաշային, տարիքային կարգերում զբաղեցրել են առաջին հորիզոնականները և հռչակվել չեմպիոն: Մեր չեմպիոններից Նարեկ Գևորգյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն տեխնիկա ցուցադրած մարզիկ: Մրցաշարից մասնակցում էին ավելի քան 300 մարզիկ՝ Ռուսաստանի 35 քաղաքներից և շրջաններից: Այսօր՝ փետրվարի 7-ին, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեց չեմպիոններին և նրանց մարզիչներին: Գագիկ Շամշյանի հետ զրույցում մեր պատվիրակները նշեցին, որ հպարտությամբ են վերադարձել հայրենիք և այս բացառիկ հաղթանակը նվիրում են Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահող հայ զինվորներին:Ավելին22:2707.02.22 -
Հասարակական«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերքը չի կարող արտահանվել ՌԴ. ի՞նչ քայլեր են ձեռնարկվումՀայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Խնդրի մասին բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են՝ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանի հանրապետությունում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։ «Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի հանրապետության համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել», -ասել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը: Նա վստահեցրել է՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման շուրջ՝ վրացի գործընկերների հետ: «Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։ Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի հանրապետության տարածքով՝ միայն Վրաստանի հանրապետության հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո»,- նշել է Անտոնյանը։ Նա հավելել է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանման համաձայնագրի մասին քննարկում է եղել: Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։ «Մարիաննա» ընկերությունը մածուն է արտահանում Ռուսաստանի Դաշնության շուկա: Ընկերությունն արտահանման համար «մածուն»-ի փոխարեն 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից իր արտադրանքի վրա գրում է «Հայկական սարի յոգուրտ»: «Պատճառը Վրաստանի արգելքն է՝ «մածուն» անվանումով արտադրանքը իրենց հանրապետության տարածք մուտք գործելու կապակցությամբ՝ թեկուզ տարանցիկ փոխադրման ժամանակ: 2021-ի երևի օգոստոս-սեպտեմբերին մեր ապրանքը մաքսակետում բարձված կանգնեցրել են և ասել, որ չեն թողնում: Այդ ժամանակ Էկոնոմիկայի նախարարի միջնորդությամբ թույլ տվեցին, որպեսզի այդ խմբաքանակն արտահանվի, բայց հետո փոխեցինք անվանումը: Անցումը, փոփոխությունը շատ արագ կազմակերպեցինք»,-ասել է ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը՝ հավելելով, որ, ըստ էության, ռուսական կողմից «մածուն» անվան հետ կապված խոչընդոտ չի ներկայացվել, բայց քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվում է Վրաստանով, այդ դեպքում խնդիր է առաջանում՝ մակնշման հետ կապված: Ըստ նրա՝ ընտրվել է ամենամոտ անվանումը, որով կարելի էր փոխարինել՝ «հայկական սարի յոգուրտ»: Այդ դիզայնով այդ արտադրանքը ռուսաստանաբնակ սպառողներն արդեն ճանաչում են: Կարապետյանի տեղեկությամբ՝ Վրաստանը աշխարհագրական նշումը գրանցել է շատ տարիներ առաջ, սակայն մինչև վերջերս պահանջ չի ներկայացվել, արգելք, խոչընդոտ չի եղել: Հարցին՝ սա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Ռուսաստանում վաճառքի ծավալների վրա, խնդիրներ կառաջացնի՞ արդյոք, նա պատասխանել է, որ հարցեր շատ են հնչում, թե նույն դիզայնով կարծես թե ուրիշ արտադրանք է: «Բայց ունենք ներկայացուցիչներ, խանութներին էլ տեղեկացնում են փոփոխության իմաստը, որ սպառողը հասկանա, որ դա նույն մածունն է: Խնդիրն այն է, որ մածունը հայկական է, ինչո՞ւ պետք է չկարողանանք այդ անվանումով ներկայանալ: Նաև ստիպված ենք եղել նոր տպագրություն պատվիրել, դա էլ ֆինանսական ծախերի հետ է կապված»,-ասել է նա: Ընկերությունը փոխել է մածունի միայն արտահանվող խմբաքանակի անվանումը: Տեղական շուկայում այն կշարունակի վաճառվել նույն մակնշմամբ:Ավելին22:0807.02.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱդրբեջանի Հաջիկաբուլի շրջանում (Բաքվից շուրջ 115 կմ հարավ-արևմուտք) այսօր երեկոյան 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությանը։ Ըստ հաղորդագրության` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.56-ին Ալի-Բայրամլի կայարանից 11 կիլոմետր դեպի արևմուտք։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,4 բալ, խորությունը՝ 6 կիլոմետր։Ավելին21:5307.02.22 -
ՀասարակականԱռաջին դատավորն է կալանավորվում՝ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված ՀայաստանումԴատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է: Առաջին ատյանի դատավոր Դավիթ Աղրամանյանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը: Բախշիյանի փաստաբանները նկատում են, որ առաջին դատավորն է կալանավորվում՝ ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում:Ավելին21:4707.02.22 -
ՊՆ-ում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաքՀՀ զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք: Հավաքին հրավիրված էին նաև ՀՀ զինվորական դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչներ: ՊՆ իրավաբանական վարչության կազմակերպած մասնագիտական հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը: Հավաքի մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:Ավելին21:4007.02.22 -
ՀայաստանՃակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101-ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավորԱյսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է «Shamshyan.com»-ը։ Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Շամշյանը հայտնում է, որ Ford Transit-ը վրացական համարանիշներով է:Ավելին21:2807.02.22 -
ՀասարակականՀՀ իշխանությունների կողմից տեղի է ունենում դատավորների անկախության հանդեպ վերին աստիճանի ագրեսիվ և անթաքույց ոտնձգություն. Լարիսա ԱլավերդյանՀանձին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից տեղի է ունենում դատավորների անկախության կնատմամբ վերին աստիճանի ագրեսիվ և անթաքույց ոտնձգություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ «Այն զեկույցը, որ հրապարակվել է ԵԽԽՎ-ում, կարծես նոր շունչ է տվել այս իշխանություններին՝ գործելու կամայական ձևով և ամբողջովին հրաժարվելու միջազգային սկզբունքներից ու նորմերից։ Գոյություն ունեն Փարիզյան սկզբունքներ, որտեղ խոսվում է դատավորների անկախության մասին։ Այժմ կալանավորելով երիտասարդ դատավորին՝ ՀՀ իշխանությունները քարը քարի վրա չեն թողել։ Բորիս Բախշիյանին վերագրվող հոդվածն իրականության հետ որևէ կապ չունի։ Ես համոզված եմ, որ սա հատուկ արվում է՝ հասարակությանը ցույց տալու, որ ինչ ուզեն, այդ էլ կանեն։ Մենք սա տարբեր առիթներով արդեն մի քանի անգամ լսել ենք, և այսպիսի քաղաքականության դեմն առնելու որևէ արդյունավետ ձև առայժմ չկա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող անձանցից մեկին կալանավորելու մասին է: Անձը, ինչպես նաև նրա փաստաբանը չեն ներկայացել նշանակված դատական նիստին, փաստաբանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը չի ներկայանալու, իսկ պաշտպանյալն առանց նրա ներկայության ցանկություն չի հայտնել ներկայանալ: Բորիս Բախշիյանն էլ որոշել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ու նրան կալանավորել, շաբաթներ անց, սակայն, դատավորը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:Ավելին21:2807.02.22 -
ՀասարակականԱրցախի դատախազության տվյալները՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վնաս կրածներին պետական աջակցության տրամադրման մասինԱրցախի դատախազությունը տեղեկություններ է հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վերաբերյալ: «2021 թ. հունիսի 3-ին Արցախի կառավարության կողմից ընդունվել էր N 579-Ն որոշումը, որով հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը: Հաշվի առնելով տարածված դժգոհությունները՝ 2021 թ. օգոստոս ամսից Արցախի դատախազությունը սկսել է ուսումնասիրել հիշյալ ծրագրով նախատեսված՝ կաթնատու և մսատու կենդանիների, մեղվաընտանիքների կորստի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար տեղեկությունների տրամադրման գործընթացի օրինականությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է հետևյալը. Որպես կառավարության վերոհիշյալ որոշման շահառու, Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը դիմել է 8004 քաղաքացի: Նշված անձանց թիվը, անասունների և մեղվաընտանիքիների քանակն ու աջակցության ենթադրյալ թիվը (առանց կառավարության որոշմամբ նախատեսված՝ աջակցության առավելագույն չափի սահմանափակումները հաշվի առնելու) ըստ Արցախի վարչատարածքային միավորների ունի հետևյալ պատկերը: Արցախի դատախազությունը տեղեկություններ է հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վերաբերյալ: «2021 թ. հունիսի 3-ին Արցախի կառավարության կողմից ընդունվել էր N 579-Ն որոշումը, որով հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը: Հաշվի առնելով տարածված դժգոհությունները՝ 2021 թ. օգոստոս ամսից Արցախի դատախազությունը սկսել է ուսումնասիրել հիշյալ ծրագրով նախատեսված՝ կաթնատու և մսատու կենդանիների, մեղվաընտանիքների կորստի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար տեղեկությունների տրամադրման գործընթացի օրինականությունը: Կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է հետևյալը. Որպես կառավարության վերոհիշյալ որոշման շահառու, Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը դիմել է 8004 քաղաքացի: Նշված անձանց թիվը, անասունների և մեղվաընտանիքիների քանակն ու աջակցության ենթադրյալ թիվը (առանց կառավարության որոշմամբ նախատեսված՝ աջակցության առավելագույն չափի սահմանափակումները հաշվի առնելու) ըստ Արցախի վարչատարածքային միավորների ունի հետևյալ պատկերը:Ավելին21:1507.02.22 -
ՀայաստանԼոռիում հայտնաբերված դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա: Նշված վայր է մեկնած փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված: Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:Ավելին21:1007.02.22 -
ՀայաստանՀՀ ԱՆ-ն կորոնավիրուսի վիճակագրությունը պարզ չի ներկայացնում. Արսեն ԹորոսյանՊատվաստումների ցուցանիշները Հայաստանում բավականին ցածր են, բնակչության ընդամենը 29 տոկոսն է ամբողջությամբ պատվաստված։ Եթե ավելի մեծ տեմպերով պատվաստումներ չունենանք, կարող է հավերժ լինենք քովիդի դեմ պայքարի այս ցիկլերի մեջ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը` մեկնաբանելով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը։ Ըստ Թորոսյանի` հիմա բոլոր երկրները կենտրոնացած են պատվաստումների մեծ ծածկույթ ապահովելու վրա, և այն երկրները, որոնք հասել են մոտ 80-90 տոկոսի, պարզապես վերջ են դնում բոլոր սահմանափակումներին և վերադառնում են նախաքովիդյան կյանքին։ «Փաստացի համարում են կորոնավիրուսի դեմ պայքարը վերջացած, այն իմաստով, որ պատվաստումները կշարունակեն, բայց միայն իրենց մտքում դա կլինի որպես կորոնավիրուսի դեմ պայքար։ Դիմակների կրում, մուտքի սահմանափակումներ, միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակումներ այլևս չեն լինի այդ երկրներում, մենք էլ պետք է ձգտենք դրան»,- նշել է Թորոսյանը։ Թորոսյանը կարծում է, որ ՀՀ ԱՆ-ն կորոնավիրուսի վիճակագրությունը ոչ այնքան պարզ ձևով է մատուցում հասարակությանը։ Ըստ նրա` պետք է հրապարակվի 3 թիվ. առաջին և ամենակարևորը՝ ամբողջապես պատվաստված քաղաքացիների թիվն է, երկրորդը` մեկ դեղաչափ ստացածներինը, երրորդը` խթանիչ դեղաչափ ստացածներինը։ Այդ թվերը ցույց են տալիս, որ պատվաստումների աճը շատ դանդաղ է, ու դա կախված է նախ նրանից, որ այն մարդիկ, ովքեր ստիպված պիտի պատվաստվեին, արդեն պատվաստվել են, ու նրանից, որ այս թեման այլևս արդիական չէ, մարդկանց չի հուզում։ Բնակչության միայն 29 տոկոսն է ամբողջապես պատվաստված։ Հարցին, թե ինչու քաղաքացիները չեն ցանկանում պատվաստվել, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ պատճառները շատ են՝ սկսած ներքաղաքական անկայունությունից վերջացրած վստահությունը կոնկրետ միջամտությանը և նաև պարտադրող կամ խրախուսող միջոցառումներին։ Անդրադառնալով Հայաստանում առկա պատվաստանյութերին, դրանց որակին ու ժամկետներին, Թորոսյանն ասել է, որ դրանց թիվը բավարար է. «Որակական առումով էլ բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և էֆեկտիվ։ Հայաստանը քիչ երկրներից է, որ շատ մեծ տեսականի ունի պատվաստանյութերի. չինական երկու տեսակի պատվաստանյութ` CoronaVac և Sinopharm, ռուսական Sputnik-V և հիմա արդեն Հայաստանում արտադրվող Sputnik Light, Moderna, AstraZeneca, շուտով, հուսով եմ, կլինի նաև Pfizer, որովհետև կարծես մատակարարումների վերջնական փուլին ենք հասել: Պատվաստանյութերի` ժամկետների մեջ լինելը և պատշաճ պայմաններում պահվելը շատ հեշտ կարելի է ստուգել, օրինակ` նայելով սրվակի վրայի մարկերներին, որ սառցե շղթան պահպանված լինի և ստուգել՝ ժամկետի մեջ է, թե ոչ։ Պատվաստումներից որևէ լուրջ կողմնակի էֆեկտ չենք ունեցել»,- հավելել է Թորոսյանը։ Կորոնավիրուսի շտամերի հայտնաբերման մասին էլ Թորոսյանը նշել է, որ ամեն պացիենտի դեպքում չէ, որ հետազոտվում է, թե վերջինս ինչ շտամով է վարակվել, սակայն որոշ հետազոտություններ արվում են. «Օմիկրոնը, դելտան և մյուս շտամները նույն կորոնավիրուսն են, պարզապես ունեն մուտացված հատվածներ, այսինքն՝ վիրուսի մարմնի վրա մի քանի մոլեկուլ տարբեր է նախնական շտամից։ Եվ այդ մուտացիաները շատ վիրուսների դեպքում հաճախ են լինում, իսկ վիրուսներ կան, որ հարաբերականորեն ավելի կայուն են։ Երբ մենք ՊՇՌ հետազոտություն ենք անում, հայտնաբերում ենք կորոնավիրուսի բոլոր տեսակները, ուրիշ բան, որ մենք դրանով չենք տարբերում շտամը։ Դրա համար կա այլ մեխանիզմ, որը վիրուսի գենետիկական նյութի սեկվենավորումով է արվում և հազվադեպ դեպքերում, այսինքն` ամեն կոնկրետ ախտորոշման համար չի արվում։ Պարզապես վերցվում են մի քանի նմուշ, ու երբ դրանց մեջ հայտնաբերվում է, որ, օրինակ, 10-ից 8–ն «Օմիկրոն» է, ուրեմն գիտենք, որ հիմնականում «Օմիկրոն» է շրջանառվում, բայց ամեն կոնկրետ պացիենտի ՊՇՌ ժամանակ չի հետազոտվում շտամը»,- ասել է նա։ Արսեն Թորոսյանը հավելել է, որ պատվաստումները պետք է լինեն կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների գագաթնակետը։ Պետք է ամբողջ գործիքակազմը կենտրոնացնել ավելի շատ պատվաստվող ունենալու վրա։ Ըստ նրա` առկա տեմպերով կարող է երբեք չհասնենք պատվաստումների բավարար մակարդակի, քանի որ երկրներ կան, որտեղ արդեն բուստեր դեղաչափն են 80-90 տոկոս ստացել, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութն, այնուամենայնիվ, շատ երկար չի աշխատում, աշխատում է ինչ-որ ժամանակ, որը պետք է կրկնել, ինչպես, օրինակ, սովորական գրիպի ժամանակ, երբ ամեն եղանակին պատվաստվում ենք։ ԱՆ տվյալներով՝ փետրվարի 7-ի դրությամբ Հայաստանում առաջին դեղաչափով կատարվել է 1054178, իսկ երկրորդ դեղաչափով՝ 858 981 պատվաստում: Խթանիչ դեղաչափ է ստացել 12397 քաղաքացի։Ավելին21:1007.02.22 -
ՀասարակականՄի շարք ՀԿ-ների հայտարարությունը՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալՄի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ ՀԿ-ները պահանջներ են ներկայացրել ՀՀ վարչապետին և կառավարությանը, մասնավորապես՝ ՀՀ ԱԳ նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը։ Հայտարարությունում նշված է․ «Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։ Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը: Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող օրհասական իրավիճակի մարտահրավերներին։ Պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), Անհապաղ 1. Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով: 2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Երևանի մամուլի ակումբ «Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ Ինֆորմացիայի ազատության կենտրոն «Փինք» իրավապաշտպան ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան Գորիսի մամուլի ակումբ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Հանրային լրագրության ակումբ Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ Կանանց իրավունքների տուն Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ Բենիամին Պողոսյան, Քաղաքական եվ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն»։Ավելին21:0107.02.22 -
Հայաստան65-ամյա կին գրպանահատը հայտնաբերվել ու բերման է ենթարկվելՓետրվարի 3-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ մոտ 100 հազար դրամ էր: Գաղտնի հափշտակությունը բացահայտվեց հաղորդումից րոպեներ անց՝ քրեական հետախույզների արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ: Անհետաձգելի միջոցառումներով նրանք պարզեցին, որ տուժողի դրամապանակը գողացել է Երևանում հաշվառված 65-ամյա մի կին: Ժամը 17-ի սահմաններում կասկածվողը Ապարան քաղաքի Գայի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ավելին20:4507.02.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ռուսական կործանիչներ՝ Բելառուսի երկնքում. Մակրոնը Կրեմլում է | 07.02.2022Ավելին20:3007.02.22 -
ՀասարակականԻնչու չի կայացել Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը. փաստաբանի պարզաբանումըՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է դատարանի գերծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին է հայտնել Մանուկյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Դատարանից հայտնեցին, որ դատարանն այսօր մեկ այլ քրեական գործով խափանման միջոցի վերաբերյալ պետք է քննություն իրականացնի, ինչը ենթադրում է ծավալուն գործողություններ ու ծավալուն քննություն։ Այդ պատճառով հնարավոր չէ այսօրվա դատական նիստի կայացումը։ Դա է պատճառը, որ այսօրվա նիստը հետաձգվեց։ Այլ պատճառ չկա»,- ասաց Ալեքսանյանը։ Այսօր` փետրվարի 7-ին, ժամը 14։30-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում նախանշված էր Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։ Վազգեն Մանուկյանի գրասենյակը հայտարարել էր, որ Մանուկյանը ներկա է լինելու դատական նիստին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել է ու նշանակվել ապրիլի 13-ին։ Ինչ վերաբերում է գործի դատաքննության երկարաձգմանը, փաստաբանը նշեց, որ դա իրեն չի զարմացնում, քանի որ քաջատեղյակ է դատարանների աշխատանքային առկա վիճակին։ Իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, Էրիկ Ալեքսանյանի համոզմամբ, թեև որոշակի ձգձգումներով, բայց ի վերջո ջախջախվելու է դատարանում։ «Ամբողջ ապացուցողական բազան կազմված է քննիչի կողմից կատարված տեսանյութերի վերաբերյալ քննության արձանագրություններից։ Եվ այդ արձանագրությունները, երբ որ մենք ուսումնասիրեցինք ու հետազոտվեց դատական քննության ժամանակ, բոլորին պարզ դարձավ, որ այդտեղ բռնության կոչերի որևէ փաստական տվյալ չի պարունակվում։ Այս քրեական գործը կառուցված է այսօրվա քաղաքական իշխանության կարծիքների ու ամբիցիաների վրա և դատարանում ուղղակի փլուզվելու է»,- ասել է Ալեքսանյանը։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել 2021 թ. փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել էր ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ»-ն իշխանության արագ զավթումն էր։ Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։Ավելին20:1407.02.22 -
ՀասարակականԱրդիականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 250-ամյա տպարանըՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, համագործակցելով «SOS Արևելքի քրիստոնյաներ» (SOS Chrétiens d’Orient) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնել է Մայր Աթոռի տպարանի սարքավորումների մասնակի արդիականացման ծրագիր՝ նվիրված տպարանի հիմնադրման 250-ամյակին։ Հիմնադրամը Հայաստանում պաշտոնապես գործում է 2020 թվականից։ Գրասենյակի բացման առանցքային պատճառը Հայաստանում պատերազմի հետևանքները մեղմելն է։ Տպարանի սարքավորումների արդիականացման գործընթացն ընթանալու է մի քանի փուլով, որի ավարտին նախատեսվում է վերազինել տպարանը՝ այն համալրելով թե՛ տպագրական և թե՛ կազմարարական անհրաժեշտ նորագույն ու ժամանակակից սարքավորումներով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում հիմնադրամի ղեկավարությանը, մասնավորապես հայաստանյան գրասենյակի պատասխանատու պարոն Քորանթեն Քլերկին և աշխատակից Արամ Կայայանին ծրագրին ջանասիրաբար աջակցելու համար։Ավելին20:0807.02.22 -
ՀայաստանԲորիս Բախշիյանի կալանավորմամբ Հայաստանում իրավաբանությունն իսպառ բնաջնջվեց. փաստաբանԴատարանի կողմից կալանավորման որոշում կայացնելուց հետո կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանությունն իսպառ բնաջնջվեց, «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հանգամանքին։ «Այս ամենն այնքան խայտառակ վիճակ է ստեղծում, որ այստեղ իրավաբանության մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Կոնկրետ կա հրահանգ. այսօրվա քաղաքական իշխանությունը հետաքրրքված է մի քանի քրեական գործերով։ Ուղղակի այնպես է ստացվել, որ այդ քրեական գործերից մի քանիսը գտնվել են Բորիս Բախշիյանի վարույթում։ Վերջինս հավատարիմ է եղել իր առաքելությանը, կատարել է համարձակ և, բնականաբար, օրենքից բխող որոշումներ, որոնք հաճո չեն եղել իշխանությանը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր այս իրավիճակն ունենք։ Այստեղ այլ խնդիր չկա։ Կրկնում եմ, այստեղ իրավաբանություն մի փնտրեք»,- ասել է Էրիկ Ալեքսանյանը։ Փաստաբանը հիշեցրել է, որ ներկայացված մեղադրանքի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ Բորիս Բախշիյանը կալանավորման որոշումը կայացրել է առանց մեղադրյալին լսելու իրավունքի ապահովման։ «Տվյալ պարագայում, սակայն, մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին՝ առանց հարգելի պատճառի, ինչն օրենսդրորեն դատարանին թույլ է տալիս խափանման միջոցի փոփոխման հարց քննարկել։ Երբ մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, մինչ այդ ծանուցվում է իր դատավարական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև պարտականությունների չկատարման արդյունքում վրա հասած բացասական հետևանքներին։ Մեղադրյալը, այսքանը հասկանալով, դատարան չի ներկայացել։ Իրավունքի տեսությունում կա հասկացություն՝ իրավունքից հրաժարվել, այսինքն՝ անձն իր ոչ պատշաճ վարքագծով երբեմն հրաժարվում է իր իրավունքից, այդ թվում՝ լսվելու իրավունքից։ Սա լիովին այդ դեպքն է։ Այն, որ մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին և չի ապահովվել նրա՝ լսված լինելու իրավունքը, չի վկայում այն մասին, որ Բորիս Բախշիյանն իրավունքի խախտում է թույլ տվել։ Նրա դատական ակտի իրավաչափությունը որևէ կերպ կասկածի տակ չի կարող դրվել։ Ասվածի հիմնավորումն այն է, որ անգամ դատախազությունը չի բողոքարկել այդ դատական ակտը, այսինքն՝ այն այսօր ունի օրինական ուժ, և դատական ակտի չբեկանված լինելու պայմաններում մենք պետք է առաջնորդվենք այդ որոշման օրինականության կանխավարկածով։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող է խոսք գնալ կալանավորելու վերաբերյալ ակնհայտ ապօրինի դատական ակտի կայացման մասին»,- հարց է հնչեցրել Էրիկ Ալեքսանյանը։Ավելին19:5607.02.22 -
ՀասարակականՌուս-չինական համատեղ հայտարարությունը նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ․ Արտակ ԶաքարյանՊաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ռուս-չինական համատեղ հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը։ «Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկությունները Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ, Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, սակայն մասշտաբային առումով այս համատեղ հայտարարությունը աննախադեպ է: ՉԺՀ-ն իր աջակցությունը հայտնեց ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ին ուղղված պահանջների հարցում, իսկ ՌԴ-ն խոստացավ չճանաչել Թայվանի անկախությունը և դատապարտեց կորոնավիրուսի ծագման քաղաքականացումը Արևմուտքի կողմից: ՌԴ Նախագահի՝ Պեկին կատարած այցի ընթացքում հրապարակվեց համատեղ հայտարարություն, որն ունի ծրագրային բնույթ: Այն պարունակում է ռազմավարական համագործակցության երկարատև և սկզբունքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես, կողմերը հանդես են գալիս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեմ, կոչ են անում հյուսիսատլանտյան դաշինքին՝ հրաժարվել սառը պատերազմի ժամանակներին բնորոշ հակամարտության տանող քաղաքականությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանությունը, նրանց անվտանգային և այլ շահերը, ընդունել տարբեր երկրների քաղաքակրթական և պատմական առանձնահատկությունները, ինչպես նաև օբյեկտիվ և արդար վերաբերվել այլ երկրների խաղաղ և ինքնուրույն զարգացումներին: Բացի այդ, Չինաստանը աջակցեց Ռուսաստանին՝ Եվրոպայում անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում: ՉԺՀ-ՌԴ համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ որոշ երկրներ շարունակում են հետապնդել միակողմանի շահեր՝ խառնվելով այլ երկրների ներքին քաղաքականությանը: Համաձայն հայտարարության՝ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, և չի կարող թելադրվել դրսից, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի կառուցել իր պատկերացրած ժողովրդավարական հասարակությունը: Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու՝ ո՞ր երկիրն է ժողովրդավար, որը՝ ո՛չ: Այս հարցում որոշ երկրների կողմից ժողովրդավարության մոնոպոլիզացիան և սեփական ստանդարտների պարտադրումը իրականում խեղաթյուրում են ժողովրդավարությունը և սպառնալիք են հանդիսանում գլոբալ և ռեգիոնալ անվտանգության և հաստատված աշխարհակարգի կայունության համար: Միաժամանակ՝ ՌԴ-ն հաստատում է իր հավատարմությունը «մեկ և միասնական Չինաստանին» և Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի անքակտելի մաս: Հայտարարությամբ կոչ է արվում միջուկային տերություններին՝ հրաժարվել միջուկային զենքի սպառնալիքով քաղաքականության իրականացումից, դուրս բերել այլ երկրներում տեղակայված միջուկային սպառազինությունը: ՌԴ-ն և ՉԺՀ-ն հաստատակամ են երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված աշխարհակարգի պահպանման հարցում և մերժում են պատմության ցանկացած խեղաթյուրում: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ այս հայտարարությունը նախկինում եղած տարբեր համատեղ հարցերի և հայացքների ընդհանրացում է: Էական տարբերությունն այն է, որ անվտանգության հարցերում կողմերը բացահայտ քննադատում են ԱՄՆ-ին, ինչը Չինաստանը նախկինում չէր անում՝ երկկողմ հարաբերությունների համար բաց թողնելով դուռը: Հատկանշական է նաև այն, որ ՉԺՀ-ն և ՌԴ-ն քննադատաբար են մոտենում փակ ռազմական դաշինքների գործունեությանը, ինչից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ՉԺՀ ռազմական դաշինքի ձևավորման մտայնություն (ինչի մասին վերջերս խոսվում էր միջազգային լրատվամիջոցներում) այս փուլում գոյություն չունի: Առաջին անգամ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հանդես եկան նաև ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից իրականացվող ռազմա-կենսաբանական գործունեության դեմ, որին նախկինում Չինաստանը չէր անդրադառնում: Այն հետևանք է COVID-19-ի լաբորատոր ծագման մասին ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ուղղված մեղադրանքների: Հարկ է նշել նաև, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում ռուսական «Ռոսնեֆտը» և չինական CNPC-ն (China National Petroleum Corporation) ստորագրել են Ղազախստանով դեպի Չինաստան մինչև 100 մլն տոննա նավթի մատակարարման պայմանագիր: Իսկ «Գազպրոմը» պայմանավորվել է Չինաստանին տարեկան լրացուցիչ 10 մլրդ խմ գազի մատակարարման հարցում: Դատելով համատեղ հայտարարությունից, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկայում առավել կակտիվացնեն իրենց դիվանագիտական շփումները, իսկ անվտանգության և ժողովրդավարության հարցերում հանդես կգան ռազմավարական համագործակցության դիրքերից: Չինաստանը, փաստացի, ստորագրել է Ռուսաստանի համար ռազմավարական անվտանգություն հանդիսացող հիմնական հարցերի տակ՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ ջանքերի դեմ հանդես գալու, ինչպես նաև ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված մեծ հեռահարության գերճշգրիտ զենքերի ստեղծման հարցերը: Հ.Գ. Ի՞նչ հակաքայլեր կձեռնարկի Արևմուտքը և ինչպե՞ս այն կանդրադառնա հատկապես արևելաեվրոպական տարածաշրջանի վրա, դեռևս մնում է անկանխատեսելի»,- գրել է Արտակ Զաքարյանը:Ավելին19:5507.02.22