Լրահոս
2022-03-07
-
ԱրցախԱրցախում խաղաղության միակ գրավականը ռուս խաղաղապահներն են․ Դավիթ Բաբայան«Մենք էլ ենք ուզում, որ խաղաղության դարաշրջան լինի, բայց հարցն այն է, որ ուզելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ բան: Ադրբեջանի պահվածքի մեջ մենք չենք տեսնում որեւէ փոփոխություն»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ Արցախում խաղաղության միակ գրավականը ռուս խաղաղապահներն են: Հարցազրույցը՝ ստորև․ -Մարտի 6-ի առավոտյան ադրբեջանական կողմը Խրամորթի ուղղությամբ ինտենսիվ կրակ է արձակել։ Դրան նախորդող եւ հաջորդող օրերին եւս սադրանքներ են եղել։ Հայաստանյան քաղաքական գործիչները հայտնում են, որ Խրամորթում ստեղծված իրավիճակը բավականին վտանգավոր է: Ի՞նչ է այդտեղ կատարվում: -Արցախը հիմա յուրահատուկ իրավիճակում է՝ ամբողջ երկիրը դարձել է սահմանամերձ: Ամեն ինչ պետք է անենք, որ կանգնած մնանք մեր հողում։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի այդ տոկունությունը: Ադրբեջանի սադրանքներն ունեն միայն մեկ պատճառ՝ հայատյացությունը, ծավալապաշտական ծրագրերը, ուրիշ ոչ մի պատճառ չկա, մնացածն առիթներ են: Ադրբեջանի պահվածքը նորություն չէ, որ մենք զարմանում ենք, փորձում վերլուծել՝ ինչո՞ւ, ո՞նց: -Փոխադարձ «դրական» ազդակներ» են փոխանցվում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխող վարչախմբերի միջեւ` «խաղաղության դարաշրջան» բացելու համար. այս համատեքստում պետք է, չէ՞, Ադրբեջանը սադրանքների չգնար: -Արցախում խաղաղության միակ գրավականը ռուս խաղաղապահներն են: Իհարկե, մեր զինված ուժերը եւ տոկունությունը կան, բայց նոր պատերազմ չլինելու հանգամանքը ռուս խաղաղապահների ներկայությունն է: Մենք էլ ենք ուզում, որ խաղաղության դարաշրջան լինի, բայց հարցն այն է, որ ուզելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ բան: Ադրբեջանի պահվածքի մեջ մենք չենք տեսնում որեւէ փոփոխություն: -Ռուս-ուկրաինական պատերազմը կարո՞ղ է ինչ-որ իմաստով անդրադառնալ նաեւ Արցախի ճակատագրի վրա: -Իհարկե, դրանք փոխկապակցված գործընթացներ են, քանի որ աշխարհում հիմա չկան ազատ տարածքներ, որտեղ կարելի է գլոբալ աշխարհաքաղաքական վեկտորի համար դիրքերն ուժեղացնել: Հիմա ամենուր կարմիր գծեր են, եւ յուրաքանչյուր ուղղությամբ շահերի բախումը անմիջապես ազդում է այլ տարածաշրջանների վրա: Ադրբեջանը եւ Թուրքիան աղոթում են, որ Ռուսաստանը թուլանա եւ ձախողի: - Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք ՝ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար: -Թե Արցախն ինչը ոնց է անելու՝ թողնենք մի կողմ: Հիմա առաջին փուլում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք այն, ինչը մնացել է Արցախից: Երկրորդը՝ այնպես անենք, որ մեր աշխատանքներում անվերապահորեն հետեւենք մեր հրամայականին՝ քիչ խոսենք, շատ գործենք, չքաղաքականացնենք, չշահարկենք ամեն ինչ: -Քաղաքական շրջանակներում քննարկվում է Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: Եթե այս քննարկումները, այդուհանդերձ, իրողություն դառնան, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը․ Շուշին եւ Հադրութը վերադարձնելու մտքեր են գեներացվում, ի՞նչ կասեք: -Մեզ համար բոլոր շրջաններն էլ կարեւոր են, մեր պատմական տարածքներն են, որոնք այս պահին գրավվել են, մենք պետք է երբեք սա չմոռանանք: Ոչ ոք սկուտեղի վրա չի տալու մեզ մեր հայրենիքը: Վերականգնելո՞ւ ենք մեր երբեմնի Մեծ Հայքը․ եթե արժանի լինենք, ինչը կախված է բացառապես մեզնից: Ինչպիսի՞ երկիր ենք կառուցում, ինչպիսի՞ աշխարհաքաղաքականությանն ենք կողմնակից, ի՞նչ կողմնորոշում ունենք, կի՞րթ ենք, տո՞ւրք ենք տալիս ինտելեկտին եւ հայրենասիրությանը, թե՞ ոչ: Ոչ ոք հենց այնպես չի տալու մեզ այն, ինչն ուզում ենք: Ամեն ինչ կախված է մեզնից: Առհասարակ, հայ-ռուսական բարեկամությունը եղբայրություն է, սա պետք է շատ լավ հասկանանք: Այն մարդիկ, որոնք ունեն արցախատյաց քաղաքականություն, ինչը նաեւ հայատյացության դրսեւորում է, նրանք միշտ խփում են եւ՛ Արցախին, եւ՛ Ռուսաստանին: Ինչո՞ւ, որովհետեւ հասկանում են՝ առանց Արցախ չկա Հայաստան, որ հայոց պետականությունը կկործանվի: Արցախը մեր պետականության հիմնասյուներից մեկն է: Նաեւ հասկանում են, որ հանրությունը միայնակ չի կարող դիմակայել Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ պետք է Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ ունենալ: Սա չի նշանակում, որ մենք թշնամի ենք Արեւմուտքին, ամենեւին: Որպես ազգ՝ մենք ունենք հետաքրքիր առանձնահատկություն եւ հնարավորություն՝ պահպանել բոլորի հետ նորմալ հարաբերություններ, որովհետեւ ունենք Սփյուռք: Բայց մենք միայնակ ի վիճակի չենք։ Խփում են մեր հենասյուներին, մեկը՝ հասկանալով, մյուսը՝ չհասկանալով: Հասկանալով ուզում են կործանել հայոց պետականությունը: Շատ զգույշ պիտի լինենք, կարմիր գծեր են բոլորը, իսկ կարմիր գիծը արյուն է: -Արեւմուտքը հիմա շատ ուշիմ հետեւում է ռուս-ուկրաինական պատերազմին եւ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային՝ բացահայտ: Հռոմի Պապն էլ երկու կարդինալ է ուղարկել Ուկրաինա՝ նշելով, թե քրիստոնյաները դեմ են պատերազմին, ասում են՝ խելագարություն է: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մենք չտեսանք այս համընդհանուր աջակցությունը, ինչո՞ւ: -Մենք բազմիցս ասել ենք, որ աշխարհաքաղաքականությունը բարդ երեւույթ է, եւ կա, դժբախտաբար, շահերի բախում: Մենք տեսնում ենք միջազգային իրավունքի, գաղափարների դեգրադացիա, քանի որ ամեն ինչ արդեն շահն է որոշում: Բոլորն ունեն իրենց շահերը։ Այս իրավիճակում խենթ գաղափարների, անիրատեսական հասկացությունների հետեւից չպետք է ընկնենք: Հասկանում եմ՝ շատ պատասխանատու պահ է, այլեւս այսպես-այնպես խաղալ չի լինի, սահմանափակվել է մեր հնարավորությունը, ամբողջ աշխարհում կարմիր գծեր են, կարմիր գիծն արյունով է գծվում: Պետք է լավ հասկանանք, թե ինչ է կատարվում, հույսներս անիրատեսական հասկացությունների հետ չկապենք, պետք է լինենք պրոֆեսիոնալ եւ հայրենասեր, ուրիշ ոչինչ: - Հանրությունը մեղադրում է Հայաստանի իշխանությանը՝ միջազգային հանրության, նաեւ ռուսական կողմի հետ դիվանագիտությունը տապալելու մեջ։ -Ես չեմ ուզում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործընթացներին։ Ոչ թե չունեմ իմ կարծիքը կամ որեւէ մեկից վախենում եմ, այդպիսի բան չկա: Մենք պետք է հասկանանք, որ Արցախը պետք է լինի սրբություն։ Շատ ուժեր, շատ կեղտոտ մարդիկ ուզում են Արցախը դարձնել թիրախ, որ խփեն, դիվիդենդներ շահեն, հայոց պետականությունը կործանվի։ Թույլ չենք տալու: Ներքին քաղաքական գործընթացներին միայն հենց այս պատճառով չեմ խառնվելու: Պատասխանատվություն ունենալով հայոց պետականության հանդեպ՝ մենք չենք ուզում միջամտել եւ խոսել այս կամ այն հարցերի մասին: Կրկնում եմ՝ ոչ թե չունենք կարծիք, կողմնորոշում կամ վախենում ենք, ո՛չ, մենք պարզապես մտահոգված ենք մեր ժողովրդի ապագայով: Մեր պատմության ամենածանր փուլում ենք։ Բազմաթիվ անգամներ կորցրել ենք մեր պետականությունը, բայց չի եղել հայ ժողովրդի վերացման գործընթաց: Կորցրել ենք պետականությունը, բայց ժողովուրդը գոյատեւել ու վերականգնվել է: Հիմա կամ լինելու ենք, կամ չենք լինելու:Ավելին17:5207.03.22 -
ՀայաստանԵրևանում բախվել են ՎԱԶ 2121-ն ու Fiat-ը․ Նիվան կողաշրջվել էԱյսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Շինարարների 31 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ռոբերտ Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 47-ամյա Վաչագան Հարությունյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Նիվան կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։Ավելին17:4607.03.22 -
ՄիջազգայինՀորեղբորը սպանելու կասկածանքով 38-ամյա տղամարդ է ձերբակալվելԳյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան դեպքով ձերբակալվել է մահացածի եղբորորդին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ըստ հաղորդագրության` մարտի 5-ին Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեում բնակվող 63-ամյա բնակչի դին: Արտաքին զննությամբ տուժածի գլխի շրջանում հայտնաբերվել են արնանման հետքեր և քերծվածքներ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի եղբորորդին` ծնված 1984 թվականին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին17:3907.03.22 -
ՄիջազգայինԹուրքիայում ձեթի ճգնաժամ է՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքովԹուրքիայում կտրուկ թանկացել է արևածաղկի ձեթը: Թուրքիան արևածաղկի ձեթի 70 տոկոսը ներկրում է Ուկրաինայից և Ռուսաստանից։Ավելին17:3107.03.22 -
ՀայաստանԱյրվել է մոտ 35 հա խոտածածկույթՄարտի 7-ին, ժամը 14:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։57-ին, մարվել՝ 16։21-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսության» 8 աշխատակից։Ավելին17:2507.03.22 -
ՀայաստանՄանուկյանը նշել է՝ ոստիկաններն իր ձեռքերը ոլորել են և բիրտ ֆիզիկական ուժի կիրառմամբ նստեցրել մեքենա․ ՄԻՊԻնչպես տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի և Արտակ Ավետիսյանի բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների և ստացված ահանզանգի կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության համապատասխան բաժիններ։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական և Մաշտոցի բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքներին առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Պարզվել է, որ Մանուել Մանուկյանը և Արտակ Ավետիսյանը վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Առանձնազրույցի ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված անձինք տեղեկացրել են, որ մինչև իրենց ազատությունից զրկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, վարչական ձերբակալման ենթարկելիս իրենց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, իրենց չեն պարզաբանել վարչական ձերբակալման հիմքերն ու պատճառներն, ինչպես նաև իրենց իրավունքներն ու պարտականությունները: Առանձնազրույցի ընթացքում Մ. Մանուկյանը նշել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորել են և բիրտ ֆիզիկական ուժի կիրառմամբ նստեցրել Ոստիկանության տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով զգում է ուժեղ ցավ: Զանգվածային լրատվության միջոցներով համացանցում հասանելի տեսագրությունների ուսումնասիրությունից ևս պարզվել է, որ Մանուել Մանուկյանը Ոստիկանության ծառայողներին տեղեկացնում է ձեռքի վնասվածքի մասին և խնդրում ձախ ձեռքը չքաշել: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից պահանջ է ներկայացվել Ոստիկանության բաժին հրավիրել շտապ բժշկական օգնության խումբ: «Արմենիա» բժշկական կենտրոնում Մ. Մանուկյանը ենթարկվել է բժշկական հետազոտության: Ավելի ուշ, Մ. Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հետազոտությունների արդյունքում իր մոտ ոսկրային կոտրվածք չի արձանագրվել, սակայն վնասված ձեռքի շրջանում զգում է ուժեղ ցավ: Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ ոստիկանություն:Ավելին17:2007.03.22 -
ՏնտեսականՀայաստանում խմիչքների արտադրության ծավալն աճել է 26.5%–ովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները 2022թ․ հունվարը 2021թ․ հունվարի համեմատությամբ։ Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.6%–ով։ Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -0.9%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 25.1%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել են՝ ▪️Սննդամթերքի արտադրության ծավալը 17.9%-ով, ▪️Խմիչքների արտադրության ծավալը՝ 26.5%–ով, ▪️Ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 1.9%-ով, ▪️Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82.7%-ով, ▪️Հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 32.0%-ով, ▪️Հագուստի արտադրության ծավալը՝ 8.7%–ով, ▪️Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ 46.4%-ով, ▪️Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունը՝ 87.1%-ով։ Կրճատվել է ▪️Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.9%–ով, ▪️Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունը՝ -19.9%-ով, ▪️Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -16.6%-ով։Ավելին17:1607.03.22 -
ՄիջազգայինՌուսական ՀՕՊ-ը Ռոստովի մարզի երկնքում որսացել է ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռըՌուսաստանի հակաօդային պաշտպանությունն այսօր Ռոստովի մարզի երկնքում որսացել է ուկրաինական Տոչկա-Ու հրթիռ: Ականատեսների պատմելով, հարվածից անմիջապես հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել:Ավելին17:1007.03.22 -
ՄիջազգայինՊուտինը Ուկրաինայի իրադրությունը քննարկել է Միշելի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հանրապետությունների պաշտպանության հատուկ գործողության վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության` Պուտինը Միշելի հետ զրույցում ընդգծել է, որ ռուս զինվորականները բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում են Ուկրաինայում խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար։ ՌԴ նախագահի խոսքով` Ուկրաինայում հիմնական սպառնալիքը բխում է ազգայնականներից, որոնք ահաբեկիչների մարտավարություն են կիրառում` թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում։ Նա ԵՄ-ին կոչ է արել իրական ներդրում ունենալ մարդկանց փրկության գործում, ճնշում գործադրել Կիևի վրա, ստիպել հարգել հումանիտար իրավունքը:Ավելին17:0007.03.22 -
ՄիջազգայինՊեսկովը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության դադարեցման պայմաններըՌուսաստանը Ուկրաինային ասել է, որ կարող է դադարեցնել հատուկ գործողությունը «ցանկացած պահի», եթե Կիևը կատարի Մոսկվայի պայմանները, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս հարցազրույցը հրապարակվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլից ընդամենը երկու ժամ առաջ։ «Նրանց (ուկրաինացիներին) ասել են, որ այս ամենը կարող է մի պահ կանգ առնել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Reuters-ը։Ավելին16:4407.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինան գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են բարի և գեղեցիկ մարդիկ․ ԿադիրովՉեչնիայի լավան Ռամզան Կադիրովն իր Telegram ալիքում կոչ է արել Ուկրաինայի բնակիչներին «չօգտագործել որպես վահան»։ «Ուկրաինան գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են բարի և գեղեցիկ մարդիկ»,- գրել է նա՝ նշելով, որ ռուսները, ինչպես ուկրաինացիները, ցանկանում են, որ «ոչ ոք չսասանի խաղաղությունը մեր երկրներում և մեր հարաբերություններում»։Ավելին16:3207.03.22 -
ՀասարակականԼեռնային Ղարաբաղը և Սիրիան օգնություն են ուղարկել Կիևի և Զապորոժիեի բնակիչներինՍիրիայից և Լեռնային Ղարաբաղից մարդասիրական օգնություն են հասցրել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակչության համար։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևի խոսքով՝ Սիրիայից մատակարարվել է 50 տոննա պարենային մթերք, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք։Ավելին16:1607.03.22 -
ՀասարակականԵրասխում զոհված սերժանտ Հրաչ Մանասարյանը երկու անչափահաս որդի ուներ (լուսանկար)Ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր՝ մարտի 7-ին, հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետեւանքով զոհված ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը ծնունդով Սյունիքի մարզի Ակներ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանը։ Գյուղապետը հայտնեց, որ վերջին տարիներին սերժանտ Մանասարյանն ընտանիքի հետ Վեդի էր տեղափոխվել։ «Ամուսնացած էր, երկու մանկահասակ երեխա ուներ։ Ընտանիքում երեք եղբայր էին ու մեկ քույր. ինքը փոքրն էր»,- պատմեց Սպարտակ Մինասյանը։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այսօր՝ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։Ավելին16:1107.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանը հաստատել է ոչ բարեկամ երկրների ցանկըՌուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։ «Ցուցակում ներառված են Ավստրալիան, Ալբանիան, Անդորրան, Միացյալ Թագավորությունը, այդ թվում՝ Ջերսին, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Ջիբրալթարը, Եվրամիության անդամ երկրները, Իսլանդիան, Կանադան, Լիխտենշտեյնը, Միկրոնեզիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հարավային Կորեայի Հանրապետությունը, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սինգապուրը, ԱՄՆ–ը, Թայվանը, Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ճապոնիան»,–նշված է հաղորդագրության մեջ:Ավելին16:0907.03.22 -
ՀասարակականԱդրբեջանի իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է. Արման ԹաթոյանԱդրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ` 1. ադրբեջանական զինված ծառայողները պատերազմի սպառնալիքների ներքո տեղակայված են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին. 2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են: 3. Պարբերաբար կրակում են մեր գյուղերի, այդ թվում` Երասխի խաղաղ բնակիչների, նրանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և թույլ չեն տալիս, որ խաղաղ բնակիչները վաստակեն ընտանիքի եկամուտը և այլն: 4. Նրանց ցինիկ հանցավոր արարքների պատճառով վտանգված է մարդկանց անվտանգ կյանքը, խաթարված է բնականոն ապրելակերպն ու անվտանգությունը, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից, հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Արցախում պատերազմից հետո բնույթով նույն խախտումներն են, բայց առավել ագրեսիվ դրսևորումներով (խաղաղ բնակիչների սպանության դեպքեր և այլն): 5. Ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս փաստն ապացուցված է իմ զեկույցում: Ակնհայտ է, որ նրանց իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է, դա միայն շղարշ է արտաքին աշխարհի համար, իսկ երկու ժողովուրդների միջև թշնամանքը, արտաքին թշնամու շարունակական կերպարը հայատյացության տեսքով` սեփական իշխանությունը պահպանելու միջոց: 6. Անչափ կարևոր գործոն է, որ ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից: 7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը», - նշել է Արման Թաթոյանը։Ավելին15:5707.03.22 -
ՀասարակականՈստիկանների կողմից ուժ կիրառելու հետևանքով պատերազմի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոցՊատերազմի մասնակցի Մանուել Մանուկյանի եղբայրը՝ Սամվել Մանուկյանն իր ֆեյսբուքյանն էջում գրել է․ Հենց նոր զանգեցին տեղեկացրեցին որ ոստիկանների կողմից ուժ կիրառելու հետևանքով, շտապ օգնության մեքենայով Քառօրյա պատերազմի մասնակից և Արցախյան պատերազմի վիրավոր Մանուել Մանուկյանին եղբորս՛ տեղափոխել են Արմենիա Բժշկական կենտրոն։ Նշենք, որ Մանուել Մանուկյանին ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել բարձրախոսով Կառավարության մոտ ակցիա իրականացնելու փորձ անելու համար։Ավելին15:5407.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում մարտի 10-ինՌուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է կայանալ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը։ Հանդիպումը տեղի կունենա եռակողմ ձևաչափով՝ դիվանագիտական ֆորումում», - ասել է Չավուշօղլուն:Ավելին15:4107.03.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Զոհ և վիրավոր ունի հայկական կողմը. փոխհրաձգություն Երասխում | 06.03.2022Ավելին15:3007.03.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ավելին14:4007.03.22 -
Զոհվել է պայմանագրային զինծառայող Հրաչ Արամի Մանասարյանը․ մեկ զինծառայող վիրավոր էՄարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, հայտնում են ՊՆ-ից։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։Ավելին14:3807.03.22