Լրահոս
2022-03-07
-
Զինված ուժերԵրեխաների խաղալու ամենասիրած փողոցը՝ թշնամու նշանառության տակ. իրավիճակը ԵրասխումԳյուղացիները պատմել են, որ թշնամին երկու անգամ է կրակել՝ առավոտյան ու կեսօրին: Գնդակոծության պահին երեխաները դպրոցի ճանապարհին են եղել, որը դիրքերից մոտ մեկ կիլոմետր է հեռու:Ավելին21:2307.03.22 -
ՀասարակականԿառավարությունն օժտվել է տեխնիկական անվտանգության պահանջներ ընդունելու իրավասությամբԱզգային ժողովում մարտի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ուժը կորցրած են ճանաչվելու սույն թվականի ապրիլ ամսին: Դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակագերը, որոնցով հնարավոր չէ իրականացնել տեխնիկական փորձաքննություն: «ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվում են արտադրանքի անվտանգության մասին պահանջները, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ ընդունելու իրավասությամբ, որի հիմքով էլ լրացում է կատարվում վերը նշված Օրենքի 4-րդ հոդվածում»,- նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:Ավելին21:2207.03.22 -
ՄիջազգայինԷրդողանը չի բացառել առևտրում ռուբլու գործածման հնարավորությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է առևտրում ռուսական ռուբլի օգտագործելու հնարավորության մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով A Haber հեռուստաալիքին։ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որում քննարկման հիմնական թեման է եղել հակամարտությունն Ուկրաինայում, տեղի է ունեցել կիրակի և տևել է մոտ մեկ ժամ։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օգտագործել «դոլարը, եվրոն, ռուբլին, ոսկին ու յուանը՝ առևտրում», իսկ Ռուսաստանի նախագահն իր հերթին կհրահանգի արևածաղկի ձեթով բեռնված 30 նավ ուղարկել, որոնք այժմ Ազովի ծովում են»,- հաղորդել է հեռուստաալիքը։Ավելին21:1607.03.22 -
ՀասարակականՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և դիտորդական առաքելության տեղակայումըՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարտի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ․ «Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին: Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետեւանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը: Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը: Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»:Ավելին21:1107.03.22 -
ՀասարակականՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանինՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր: Պաշտպանը դեսպանի հետ կիսվել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրված փաստերով ու հետևություններով: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին և ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը: Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:Ավելին21:0407.03.22 -
ՀասարակականՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի ՌիբոյինՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը: Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը: Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են համապատասխանաբար և 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:Ավելին20:5707.03.22 -
ՀասարակականՇիրակի մարզում փետրվար ամսին գրանցվել է 175 ծնունդՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 1-ից մարտի 7-ը ծնվել է 35 երեխա՝ 17 տղա, 18 աղջիկ, նրանցից մեկը զույգ է եղել։ Փետրվար ամսին գրանցվել է 175 ծնունդ, նրանցից 93-ը տղա, 82-ը աղջիկ է եղել, փետրվարին մարզում մեկ զույգ է լույս աշխարհ եկել։Ավելին20:4607.03.22 -
ՀասարակականՀայաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը․ ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով։ Բաքվի այսօրվա սադրանքն ակնհայտորեն կապ ունի նաեւ Արեւմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության հետ։ Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։ Հայաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանումն ու ամրապնդումը։ Մեր փոքր տարածաշրջանում կա երկու հզոր բանակ՝ ռուսական ու թուրքական։ Նրանցից առաջինը մեր դաշնակիցն է, որը պաշտպանում է հայ-թուրքական սահմանն ու Արցախի մնացած մասը,իսկ երկրորդը՝ մեր գլխավոր սպառնալիքը։ Հավաքական Արեւմուտքի հետ սին հույսեր կապողներին հիշեցնեմ, որ նրանց նավերը չեն բարձրանում Հայկական լեռները։ Իսկ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ գոնե այս պահին արեւմտյան նավերը նույնիսկ անզոր են մտնելու ուկրաինական նավահանգիստներ։ Հետեւաբար, Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացման կողմնակիցներն ակամայից կողմ են թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը»։Ավելին20:3907.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ականներ՝ Խրամորթի ուղղությամբ, կրակոցներ՝ Երասխի. ադրբեջանցիներն ակտիվացել ենԱվելին20:3007.03.22 -
ՀասարակականՀՀ արտաքին քաղաքական օրակարգն ածանցվում է վարչապետի նեղ-սուբյեկտիվ, երբեմն՝ արկածախնդիր մոտեցումներին. Ալեն ՂևոնդյանԱնթալիայի դիվանագիտական ֆորումի նման ֆորումները հանրային դիրքավորման, մեսիջներ փոխանակելու, քաղաքական սիրախաղեր սկսելու կամ դրանք մերժելու հարթակներ են։ Մյուս կողմից՝ որոշակի տեսլականի հանրայնացում, թե ինչպիսի պատկերացում ունեն տարածաշրջանային պետություններն իրենք իրենց տեղի, դերի և հարաբերությունների կարգավորման մասով։ Բայց դժվարանում եմ ասել՝ հայկական կողմն առհաարակ ունի՞ արտաքին քաղաքական օրակարգ, որովհետև այն սովորաբար ածանցվում է ՀՀ վարչապետի արտաքին և պետական քաղաքականության՝ նեղ-սուբյեկտիվ և ոչ միշտ հիմնավորված, երբեմն՝ արկածախնդիր մոտեցումներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղոնդյանը՝ անդրադառնալով հայաստանյան կողմի՝ ֆորումին մասնակցության փաստին։ Քաղաքագետի համոզմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում ՀՀ արտգործնախարարն իր ելույթը պետք է ձևակերպի Նիկոլ Փաշինյանի՝ խիստ վիճելի թեզերի ներքո կամ խոսի ոչնչի մասին։ «Եթե մենք Անթալիայի ֆորումին ՀՀ մասնակցության հիմք ընդունենք ԱԺ ամբիոնից արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ հայ-թուրքական դիվանագիտական մեկնարկի մասին պատմությունը, երբ նա այդ ամբողջ պրոցեսը հանգեցրեց Չավուշօղլուի հետ հանդիպմանը հընթացս երկու բառ փոխանակելուն, ապա նմանօրինակ կարևորագույն, ես կասեի՝ ռազմավարական նշանակության հարցին նման մոտեցումն, իհարկե, խիստ անլուրջ է։ Անլրջության էլեմենտ է նաև այն, թե ում նշանակեցին որպես հայկական կողմի բանագնաց՝ ի տարբերություն թուրքական կողմի, ով, առհասարակ, գիտի՝ դիվանագիտությունն ինչ է, թե ինչպես են ազգային շահերը սպասարկում և ինչպես պետք է դիրքավորվել»,- ասաց քաղաքագետը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այն նախատեսված է անցկացնել մարտի 11-ից 13-ը։Ավելին20:2407.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանում հակապատերազմական ցույցերի մասնակիցներ են բերման ենթարկվել. ՌԴ զինուժին աջակցող ավտոերթԿիրակի Ռուսաստանի մի քանի խոշոր քաղաքներում հակապատերազմական ցույցեր են եղել: Դաշնության լրատվամիջոցները հայտնում են ավելի քան 3500 ձերբակալվածի մասին: Հավաքվածները հայտարարել են, որ այս պատերազմը միայն մեկ մարդու է պետք:Ավելին20:1507.03.22 -
ՄիջազգայինՊուտինը ԵԽ-ին կոչ է արել ազդել Ուկրաինայի վրա և իրական ներդրում ունենալ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու գործումՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԵԽ-ին կոչ է արել ազդեցություն բանեցնել ուկրաինական իշխանությունների վրա և հարկադրել նրանց՝ հարգելու հումանիտար իրավունքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահը նշել է, որ ռուս զինծառայողները մի քանի անգամ լռության ռեժիմ են հայտարարել՝ հումանիտար միջանցքներով բնակչության տարհանման համար, սակայն Ուկրաինայի ազգային գումարտակները խոչընդոտում են դրան՝ խաղաղ բնակիչների նկատմամբ գործադրելով բռնություն ու հրահրելով սադրանքներ»,- նշված է հաղորդագրությունում։ Ըստ պաշտոնական տեղեկագրի՝ ՌԴ նախագահը ԵԽ-ին կոչ է արել իրական ներդրում ունենալ մարդկանց կյանքը փրկելու գործում, ազդել Կիևի վրա և հարկադրել նրան՝ հարգելու մարդասիրական իրավունքը։ Պուտինը նշել է նաև, որ ՌԴ ԶՈՒ-ն ամեն ինչ անում է՝ Ուկրաինայի խաղաղ բնակչության կյանքը չվտանգելու համար։Ավելին20:1307.03.22 -
ՀասարակականՀակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը՝ ծնված 1985թ., իսկ պայմանագրային մեկ զինծառայող, շարքային (ծնված 1990թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:Ավելին20:1207.03.22 -
ԱրցախԱդրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը`արձակելով 2 ականԱդրբեջանական կողմը մարտի 7֊ին 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ «Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Արցախի ՊԲ հայտնել էր, որ մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:Ավելին20:0907.03.22 -
ՏնտեսականՀացը հնարավոր է թանկանա. ամռանը Հայաստանում ցորենի դեֆիցիտ է սպասվումՌուս-ուկրաինական պատերազմի ծանր հետևանքները Հայաստանը կզգա աշնանը: Մասնագետների կանխատեսմամբ, օգոստոսին ցորենի դեֆիցիտ կունենանք: Սովորաբար այդ ժամանակ է Հայաստանը ներկրում և ամբարում ռուսական և ուկրաինական հացահատիկը: ՔՊ-ականները չեն հասկանում, թե ինչու են բոլորը անհանգստացած ցորենի համար:Ավելին20:0207.03.22 -
Հայաստան«Որ թափ տվինք, տակից դուրս չեք գա». շիրակցի գյուղատնտեսները «արթնացնում են» կառավարությանըԱյսօր գրեթե մեկ ժամ շիրակցիները փակ են պահել Գյումրի-Երևան ավտոմայրուղին: Երեկ ֆերմերները պարզել են, որ կառավարությունը սուբսիդավորելու է միայն մինչև 3 հա հողատարածք ունեցողների պարարտանյութի ծախսը: Բայց շատերը մինչեւ 20 հա ցանքատարածք ունեն, իսկ պարարտանյութի գինը երեք անգամ թանկացել է: էկոնոմիկայի նախարարությանը չորս օր ժամանակ են տվել՝ հարցին լուծում տալու համար, հակառակ դեպքում հզոր ցույցեր են խոստանում կառավարության դեմԱվելին20:0107.03.22 -
ՄիջազգայինԵվրամիությունը Չինաստանին հորդորում է «ազդել» Ռուսաստանի վրաԵՄ-ն Չինաստանին հորդորում է ազդել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, հայտարարել է ԵՄ ԱԳՆ ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ Բրյուսելում։ «Մեր նպատակն է՝ առավելագույնս ճնշել Ռուսաստանին, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն։ Չինաստանը Ռուսաստանի վրա ազդելու ներուժ ունի, մենք ցանկանում ենք, որ Չինաստանը բանեցնի իր ազդեցությունն ու Ռուսաստանին հարկադրի հրադադար հայտարարել»,- ասել է Ստանոն։Ավելին19:3907.03.22 -
ՀասարակականՈւկրաինան դժգոհ է, որ Վրաստանը կաթնամթերք է արտահանում Ռուսաստան«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն արձագանքել է Ուկրաինայի իշխանություններին, որոնք դժգոհություն են հայտնել վրացական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու կապակցությամբ։ Վրացական իշխանության ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայից հնչած գնահատականները ցավալի են իրենց համար։ Հիշատակելով, մասնավորապես, Ուկրաինայի ԱԳՆ-ի, ինչպես նաև Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի հայտարարություններն, ըստ որոնց վրացական իշխանությունները, Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին, որոշել են առևտուր սկսել Ռուսաստանի հետ, որն իր հերթին կաթնամթերք արտադրող վրացական 15 ընկերության թույլատրել է մուտք գործել ռուսական շուկա, Վրաստանի իշխող խմբակցության ղեկավարն ասել է․ «Ուկրաինայի հետ մեր առանձնահատուկ հարաբերությունների, ինչպես նաև Վրաստանի կողմից Ուկրաինային քաղաքական ու հումանիտար աջակցություն հատկացնելու ֆոնին մեզ համար ցավալի են Ուկրաինայի իշխանությունների առանձին ներկայացուցիչների բացասական գնահատականները՝ Վրաստանի վերաբերյալ։ Երեկ մենք նմանատիպ գնահատական լսեցինք Ուկրաինայի խորհրդարանի ներկայացուցչի կողմից, որը, որքան էլ զարմանալի է, այս դեպքում վերաբերում էր կաթնամթերքին»,- ասել է Մդինարաձեն։ Նա հավելել է, որ վրացական որոշ ընկերություններ ռուսական շուկայում ներկայացվածության վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցում են դեռ 2020 թվականից։ Վրացական իշխող խմբակցության ներկայացուցիրը վերահաստատել է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթին չմիանալու՝ իր երկրի իշխանությունների դիրքորոշումը։Ավելին19:1707.03.22 -
ԱրցախԱդրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Խրամորթի ուղղությամբ. Արցախի ՊԲՄարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն: «Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին18:4007.03.22