Լրահոս

2022-03-08
2022-03-07
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա
    Մարտի 6-ին ժամը 20։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (35 ուղևոր) և իրականացրել հերթապահություն:
    23:55
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախկին պատգամավորին առաջադրվել է ավելի քան 350 մլն դրամի գույք չհայտարարագրելու և 211 մլն դրամի հարկեր չվճարելու մեղադրանք
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և 211 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը: Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն: Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել և Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և ԱԱՀ, ինչպես նաև դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ: Բացի այդ, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ա. Համբարձումյանի կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:
    23:39
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ է բռնկվել Վարդավանք գյուղում
    Մարտի 6-ին, ժամը 20:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղում այրվում է երկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։44-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել է երկհարկանի փայտաշեն տունը (մոտ 115 քմ) գույքով։
    23:26
    07.03.22
    Ավելին
  • Հայաստան
    540 գրամ ծնված Անդրեյն արդեն 3 կիլոգրամ, 700 գրամ է ու կարող է տուն գնալ
    Նորածին Անդրեյը, որ ծնվել է 540 գրամ քաշով ու երեք ամիս անց երևանյան հիվանդանոցից դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով: Մարիա Չիչովան վաղաժամ բնական ճանապարհով է լույս աշխարհ բերել իր 4-րդ զավակին:
    23:15
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն
    N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչված զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։
    23:11
    07.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Կարողանո՞ւմ է Ռուսաստանին «պատժել» Արևմուտքը. Մոսկվան կանխարգելիչ ծրագրեր ունի
    Ռուսաստանում բրենդային խանութների փակումը ավելի շատ այդ ապրանքանիշերին կհարվածի: Փորձագետների կարծիքով՝ պատժամիջոցները Ռուսաստանում անհարմարություններ կստեղծեն հիմնականում բանկային ու ֆինանսական ոլորտում: Ըստ մասնագետի՝ սանկցիաները հետ չեն պահի Ռուսաստանին՝ Ուկրանայում նպատակին հասնելու համար:
    23:00
    07.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ռուսները Հայաստան են գալիս՝ փող աշխատելու, բայց գումարը կանխիկացնելու խնդիր ունեն
    Մեկ օրում Ռուսաստանի տարբեր քաղաքներից առնվազն 30 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանի Զվարթնոց օդնանավակայանում: Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանում գրանցված արասահմանյան ընկերությունների աշխատակիցները, որոնք պատժամիջոցների պատճառով անգործ են մնացել իրենց երկրում: Ռուսաստանում Վիզա և Մաստեր քարտերի արգելիքց հետո՝ բոլոր ռուսները գումարը կանխիկացնելու խնդրի առաջ են կանգնել:
    22:47
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լևոն Աղասյանը Ստամբուլում դարձել է Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող առաջնության հաղթող
    Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է դարձել Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող 27-րդ առաջնությունում։ Աղասյանը ցույց է տվել 16.26 մ․ արդյունք ու դարձել ոսկե մեդալակիր։ Մրցաշարը մարտի 4-ից 5-ն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: «Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ուրախ եմ երկար դադարից հետո նվաճածս մեդալի համար»,- գրել է Լևոնը սոցցանցերի իր էջերում: Հայաստանը ներկայացրած 8 մարզիկներից մեդալ է նվաճել նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 1500 մ մրցատարածությունը հաղթահարելով 3։46․05 ժամանակում ու գրավելով երկրորդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականում ընդգրկված են եղել նաև Ռազմիկ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Գոռ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Էլլադա Ալավերդյանը և Յանա Սարգսյանը; Վերջինս 7-րդ տեղն է գրավել հեռացատկում և եռացատկում։ Լևոն Աղասյանը մարտի 18-ից 22-ն էլ Սերբիայում մասնակցելու է մարզասրահների աշխարհի առաջնությանը: Ինչ վերաբերում է աթլետիկայի Հայաստանի հավաքականին, ապա հունիսի 11-ին մեր ընտրանին Մալթայում ուժերը կչափի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, իսկ մայիսին և օգոստոսին՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:
    22:23
    07.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան հրաժարվում է իր քաղաքացիներին տարհանել ՌԴ ու Բելառուս՝ Մոսկվայի բացած 6 միջանցքներով
    Ուկրաինայի իշխանությունը հրաժարվում է ռուսական կողմի բացած 6 հումանիտար միջանցքներով իր քաղաքացիներին տարհանել Ռուսաստան և Բելառուս: Ռուս-ուկրաինական բանակցություններ, Մոսկվա-Կիեւ, Զելենսկի-Պուտին, ուկրաինական կողմ, ուկրաինա պատերազմ, ռուսաստան պատերազմ, Ուկրաինա Ղրիմ, Российско-украинские переговоры, Москва-Киев, Зеленский-Путин, война на Украине, война России, Украина Крым, Russian-Ukrainian, Moscow-Kyiv, Zelensky-Putin, Ukraine war, Russia war, Ukraine Crimea, Xrim, ukraina, ukraina paterazm, Ուկրաինա քաղաքացիներ, Մոսկվա միջանցք, Ռուսաստան-Բելառուս Պաշտոնական Կիևի կարծիքով, իրական մարդասիրության դրսևորում կլիներ, եթե թեժ կետերից միջանցքներ բացվեին դեպի Ուկրաինայի ապահով շրջաններ:
    22:17
    07.03.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է ռուս խաղաղապահներին վարկաբեկելու և զրպարտելու գործին․ ՄԻՊ
    Վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին։ Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և, միաժամանակ, հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար։ Մարտի 6-ին Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներով կրակոցներ էր արձակել ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղությամբ, իսկ այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն հատվածում կիրառվել է ականանանետ, արձակված արկերը պայթել են գյուղի գերեզմանոցի հարևանությամբ։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Նկարագրված գործողություններին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։ Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կրում են համակարգային և ուղղորդված բնույթ, կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների իմացությամբ և նրանց հրահանգով։ Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը։
    22:14
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ իշխանությունների քաղաքական կուրսը մերձեցումն է Թուրքիայի հետ՝ ցանկացած գնով. Վիգեն Հակոբյան
    Եթե հաշվի առնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումում տարբեր երկրների ներկայացուցիչներ տեսակետներ են հայտնելու ռուս-ուկրաինական խնդրի և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ, ապա ՀՀ պատվիրակության դիրքորոշումն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ՀՀ իշխանությունները համառորեն խուսափում են որևէ տեսակետ հայտնել նույն ռուս-ուկրաինական զարգացումների շուրջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ «Մասնավորապես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հենց այսօր էլ՝ բրիֆինգի ժամանակ, երբ թեմայի շուրջ հարց տրվեց, ուղղակիորեն ասաց, որ որևէ մեկնաբանություն չկա։ Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություն չլինելը ոչ թե դիվանագիտական հնարք կամ մոտեցում է, այլ իսկապես չգիտեն՝ ինչ ասել, որովհետև ո՛չ ինֆորացված են, ոչ էլ կողմնորոշված։ Այս պարագայում Անթալիա գնալը, որն, իդեպ, իր ստատուսով այնքան էլ բարձր ֆորում չէ, դժվարանում եմ ասել՝ ինչ է տալու։ Հայաստանի պատվիրակությունը Թուրքիա ամենաքիչը մեկնում է, որպեսզի համաշխարհային և տարածաշրջանային պրոբլեմների մասին խոսի։ Կարծում եմ՝ այցի հիմնական նպատակը զուտ Թուրքիայում հայտնվելն է։ ՀՀ իշխանությունների այսօրվա նոր գործընկերները՝ թուրքերը, հրավիրել են, և ՀՀ իշխանություններն ուղղակի չեն կարողանում նրանց մերժել. մի կողմից չեն կարողանում, մյուս կողմից՝ չեն էլ ուզում, որովեհետև հայաստանյան գործող իշխանությունների քաղաքական կուրսը մերձեցումն է Թուրքիայի հետ՝ ցանկացած գնով»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ կրկին շեշտելով, որ Անթալիայի ֆորումի մասնակցելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են թուրքերի հետ նոր հանդիպում ունենալ և արտահայտել բարիդրացիական վերաբերմունքը Թուրքիայի ղեկավարության նկատմամբ։ Քաղտեխնոլոգը շեշտեց՝ լուրջ չէ խոսել տարածաշրջանային և համաշխարհային պրոցեսների շուրջ Հայաստանի դիրքորոշումների մասին, որովեհետև գոնե երկրի ներսում դրանք չեն հանրայնացվում։ «Եթե այդ խնդիրների շուրջ իշխանություններին հարց է տրվում, ապա, օրինակ, երկրի վարչապետը գերադասում է բառի բուն իմաստով ԱԺ-ում դեբոշ սարքել՝ միայն թե հնարավորություն ստանա հարցից խուսափելու և տապալելու ցանկացած միջոցառում, որտեղ ինչ-ինչ ուժեր կարող են պահանջել կոնկրետ դիրքորոշում հայտնել»,- նշեց մեր զրուցակիցը։
    22:07
    07.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Կիևի մոտ թեժ մարտեր են». ռուսները պնդում են՝ «ազգայնականները թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում»
    Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունն այսօր Ռոստովի մարզի երկնքում որսացել է ուկրաինական Տոչկա-Ու հրթիռ: Առավոտյան նույն Տոչկա-Ու հրթիռներով ուկրաինական ուժերը հարվածել են Լուգանսկի նավթաբազային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան ազգայնականների հետ սադրանք է կազմակերպում Խարկովի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում:
    22:01
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Անցկացվել են գործնական պարապմունքներ
    Հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությունը և անձնակազմի անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով մարտի 7-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
    21:56
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է
    Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է, հայտնել է Բելառուսում Ռուսաստանի դաշնության դեսպանատունը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Հիշեցնենք՝ Բելառուսում՝ Բելովեժյան պուրակում, ընթանում էր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը: ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման:
    21:53
    07.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիան ու Ադրբեջանը կարող են Ռուսաստանի համար 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում
    Փորձագետների խոսքով՝ Բաքուն Անկարայի հովանավորությամբ հող է նախապատրաստում Ռուսաստանի համար Կովկասում երկրորդ ճակատ բացելու համար: Թուրքիան կրկնում է երկրորդ համաշխարհայինի սցենարը, երբ Ստալինգրադի ճակատամարտի ելքը խորհրդային զորքի համար դեռ պարզ չէր, բայց Անկարան արդեն նախապատրաստվում էր հարձակման Հարավային Կովկասում:
    21:51
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը. Երևանի բնակիչը ձերբակալվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դիակ կա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած BYD մակնիշի ավտոմեքենայով հիշյալ ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթացող ուղղության վրա, վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ դիմել է փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, ով հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, «BYD մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Երևանի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
    21:45
    07.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն ու առևտրատնտեսական բնականոն հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին օրինագծի շուրջ։ «Համաձայնության ենք եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ օրենսդրական հետագա քայլերի շուրջ»,- նշված է ԱՄՆ օրենսդիրների տարածած հայտարարությունում։
    21:39
    07.03.22
    Ավելին